[go: up one dir, main page]

Jump to content

Ալոնսո Կանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոնսո Կանո
իսպ.՝ Alonso Cano de Almansa
Ծնվել էմարտի 19, 1601(1601-03-19)[1][2][3]
ԾննդավայրԳրանադա, Կաստիլիա և Լեոն[4][2]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1667(1667-09-03)[5][6][7][…] (66 տարեկան)
Մահվան վայրԳրանադա, Կաստիլիա և Լեոն[4][2]
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գծագրող և վիզուալ արտիստ
Ոճբարոկկո[8]
Թեմաներգեղանկարչություն
 Alonso Cano Վիքիպահեստում

Կանո Ալոնսո (իսպ.՝ Alonso Cano de Almansa, մարտի 19, 1601(1601-03-19)[1][2][3], Գրանադա, Կաստիլիա և Լեոն[4][2] - սեպտեմբերի 3, 1667(1667-09-03)[5][6][7][…], Գրանադա, Կաստիլիա և Լեոն[4][2]), իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն՝ քանդակագործ և ճարտարապետ Միգել Կանո Պաչեկոյի և նկարչության դասատու Մարիա Ալմանսա Պաչեկոյի որդին, կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել՝ աշակերտելով նաև Վելասկեսի ուսուցչին՝ Ֆրանսիսկո Պաչեկոյին ու քանդակագործ Խուան Մարտինես Մոնտանիեսին։ Առաջին գործը, որ ճանաչում ու համբավ է բերել նրան, սուրբ Ֆրանսիսկո դե Բորխի դիմանկարն էր (1624 թ.): Իսկ նրա մեծագույն աշխատանքը համարվում է Սևիլյայի Սանտա Մարիա դե Լեբրիխա եկեղեցու խորանի պատկերազարդումը։ 1638 թվականին Ալոնսոն տեղափոխվել է Մադրիդ, որտեղ նոր պատվերներ ստանալուն նպաստել է կոմս Օլիվարեսի և արդեն համբավ նվաճած նկարիչ Վելասկեսի հետ մտերմությունը։

1644 թվականին նրան մեղադրել են իր կնոջ սպանության մեջ, բանտ են նետել, կտտանքների ենթարկել, սակայն նա չի կոտրվել, կարողացել է ապացուցել իր անմեղությունը և ազատ է արձակվել։ Տեղափոխվել է Վալենսիա՝ սրբակրոնություն ընդունելու և վանք մտնելու նպատակադրումով։ 1652 թվականին վերադարձել է հայրենի Գրանադա, որտեղ Ֆիլիպ IV արքայի միջնորդությամբ նշանակվել է տաճարի տնտեսվար։ Միաժամանակ շարունակել է ստեղծագործել. պատկերազարդել է այդ տաճարի գլխավոր մատուռը, որից հետո նշանակվել է տաճարի գլխավոր նկարիչ, սակայն շատ ժամանակ չանցած՝ վախճանվել է։ Թաղվել է Գրանադայի տաճարի կրիպտեում (ստորգետնյա խորանում)։

Ալոնսո Կանոյի արվեստում համադրված, միահյուսված են մաներիզմի և բարոկկոյի տարրերը։ Նրա ստեղծագործություններում զգալի է իտալական կերպարվեստի ազդեցությունը։

Կանոյի համբավավոր աշակերտներից են քանդակագործներ Պեդրո դե Մենան և Խոսե դե Մորան։

Ալոնսո Կանոյի պատվին՝ նրա անունով են կոչել մեկական փողոց ու մետրոյի կայարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ այդ կերպ հավերժացնելով անվանի արվեստագետի հիշատակը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Սևիլյայում, Մադրիդում, Վալենսիայում, Գրանադայում։

Ալոնսո Կանոյի բազմագույն քանդակներն առանձնանում են կոթողայնությամբ, ոգեղենությամբ, կենսական արտահայտչականությամբ (Գրանադայի տաճարի սրբերի արձաններն ու կիսանդրիները, 1658-1660 թվականներ)։ Գրանադայի տաճարի արևմտյան ճակատի Կանոյի նախագիծը 1703 թվականին իրականացրել է ճարտարապետ Խուան Գրանադոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alonso Cano. Arte e iconografía, Granada։ Arzobispado de Granada, 2002
  • GÓMEZ MORENO, Manuel. Alonso Cano, escultor. Archivo Español de Arte y Arqueología. Madrid: 1926, Nº 2.p. 195.
  • GÓMEZ MORENO, Mª Elena. Alonso Cano. Granada: 1954. pp. 34–35 y 66-67.
  • MARTÍNEZ CHUMILLAS, Manuel. Alonso Cano. Pintor, escultor y arquitecto. Madrid: 1949
  • PALOMINO, Antonio (1988). El museo pictórico y escala óptica III. El parnaso español pintoresco laureado. Madrid : Aguilar S.A. de Ediciones. ISBN 84-03-88005-7.
  • PÉREZ SÁNCHEZ, Alonso E. (1992), Pintura Barroca en España, 1600-1750. Madrid: Cátedra, ISBN 9788437609941
  • SÁNCHEZ-MESA MARTÍN, Domingo. El arte del barroco: escultura-pintura y artes decorativas. En: PAREJA LÓPEZ, Enrique. Historia del Arte en Andalucía, t. VII. Sevilla: 1991. p. 211.
  • VÉLIZ, Zahira; CERÓN, Mercedes (2011), Alonso Cano (1601-1667), dibujos: catálogo razonado, Santander: Fundación Botín, ISBN 9788496655775
  • WETHEY, Harold E. (1983), Alonso Cano: pintor, escultor y arquitecto, Madrid: Alianza Editorial, 1983, ISBN 9788420670355

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսո Կանո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 239