[go: up one dir, main page]

Jump to content

Ալեն դը Բոթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն դը Բոթոն
ֆր.՝ Alain de Botton
Ծնվել էդեկտեմբերի 20, 1969(1969-12-20)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, հրատարակիչ և լրագրող
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀերոու դպրոց, Դրագոն սքուլ, Գոնվիլ և Քիիզ քոլեջ (1990)[2] և Լոնդոնի թագավորական քոլեջ (1992)[2]
Ուշագրավ աշխատանքներThe Architecture of Happiness?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքalaindebotton.com
 Alain de Botton Վիքիպահեստում

Ալեն դը Բոթոն (անգլ.՝ Alain de Botton, դեկտեմբերի 20, 1969(1969-12-20)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարական ծագմամբ բրիտանացի գրող, Թագավորական գրական հասարակության անդամ, փիլիսոփա, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր։ «Սիրո փորձեր» (1997), «Անհանգիստ կարգավիճակ» (2004), «Երջանկության ճարտարապետություն» (2006) անգլալեզու բեսթսելլերների հեղինակ է։ Իր գրքերում, հեռուստահաղորդումներում և ելույթներում Ալեն դը Բոթոնն արծարծում է տարբեր թեմաներ և ժամանակակից կյանքի իր տեսակետերը` շեշտը դնելով առօրյա կյանքում փիլիսոփայության կիրառման վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն դը Բոթոնը ծնվել է Ցյուրիխում` Ժիլբեր դը Բոթոնի ընտանիքում, որը Սուեզի ճգնաժամի ժամանակ Նասերի հրամանով մի քանի սեֆարդական հրեաների և Բուրգազուրում ծնված կնոջ` Ժակլինի հետ վտարվել է Եգիպտոսից։

1991 թվականին Լոնդոնի համալսարանին առընթեր Թագավորական քոլեջում ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Բոթոնն աշխատում է գրական տարբեր ձևաչափերում։ Դրականորեն արձագանքելով իր աշխատանքներին` պնդում են, որ նա շատ բարդ փիլիսոփայական գաղափարների հիանալի տարածողն է։ Բացասական արձագանքողները նշում են անկեղծությունը ու գոռոզությունը, ինչպես նաև նրա աշխատանքների անճշտությունը։

  • «Սիրո փորձեր» (1993)
  • «Ռոմանտիկ շարժում» (1994)
  • «Համբուրի´ր և ասա´» (1995)
  • «Ինչպե՞ս է Փրուստը կարողանում փոխել Ձեր կյանքը» (1997)
  • «Փիլիսոփայության մխիթարությունը» (2000)
  • «Ճանապարհորդելու արվեստը» (2002)
  • «Անհանգիստ կարգավիճակ» (2004)
  • «Երջանկության ճարտարապետություն» (2006)
  • «Աշխատելու հաճույքը և ցավը» (2009)
  • «Մեկ շաբաթ օդանավակայանում» (2009)
  • «Աթեիստների համար կրոն։ Անհավատի` կրոնի օգտագործման ուղեցույցը» (2012)
  • «Ինչպե՞ս ավելի շատ մտածել սեքսի մասին» (2012)
  • «Արվեստը որպես թերապիա» (2013)
  • «Նորություններ։ Օգտագործոզի ձեռնարկ» (2014)

«Կյանքի դպրոցը» (The School of Life), միջազգային սոցիալական ծրագիր, որն իրականացվել է Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում և Մելբուռնում։ «Կյանքի դպրոցը» ծրագրի նպատակն է բացահայտել մարդկանց ինքնակատարելագործման հնարավորությունները և ցույց տալ, թե ինչպես կարող է նրանց կյանքն ավելի հետաքրքիր և հագեցած լինել։

Հարցազրույցներից մեկում դը Բոթոնը նշել է.

Դպրոցի գաղափարն ավանդական համալսարաններին մարտահրավեր նետելն է և գիտելիքները վերաիմաստավորելը` դրանք մոտեցնելով իրական կյանքին` զերծ մնալով «գիտելիք հանուն գիտելիքի» սկզբունքից։ Կարճ ասած` սա մի նախագիծ է, որը մարդկանց փորձում է տալ այն, ինչը, իմ կարծիքով, նրանց պետք է տար համալսարանը` ուղղության զգացում և մշակույթի միջոցով կյանքի իմաստություն։

[3]

Կենդանի ճարտարապետություն (Living architecture), 2009 թվականին մեկնարկած ճարտարապետական նախագիծ, որի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ժամանակակից առաջատար ճարտարապետների կողմից կառուցվել են մի շարք նորարարական տներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 http://www.npg.org.uk/collections/search/person/mp16216/alain-de-bottonNational Portrait Gallery.
  3. «Ален де Боттон: «Путешествуйте в одиночестве»» (ռուսերեն). metkere.com. 2008 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն դը Բոթոն» հոդվածին։