[go: up one dir, main page]

Էմբրաեր, (Embraer S.A., Empresa Brasileira de Aeronáutica S.A.), բրազիլական օդանավաշինական ընկերություն։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ժոզե-դուս-Կամպուս քաղաքում, Սան Պաուլո նահանգում։ Հիմնականում արտադրում է մարդատար, սակայն նաև արտադրում է ռազմական և գյուղատնտեսական նշանակության ինքնաթիռներ։ Հանդիսանում է տարածաշրջանային հեռահարության ինքնաթիռների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։

Embraer
Изображение логотипа
Տեսակինքնաթիռաշինական ընկերություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1969
ՀիմնադիրԲրազիլիայի դաշնային կառավարություն
ՎայրՍան Ժոզե դուս Կամպուս, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Արդյունաբերությունռազմական արտադրություն, ինքնաթիռաշինական ընկերություն և aircraft construction?
Հասույթ950 մլն $ (2017)[1]
Աշխատողների թիվ19 131 մարդ (2014)
Կայքembraer.com
ԲորսաNYSEERJ և EMBR3
 Embraer Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1969 թվականին, որպես պետության կողմից կառավարվող ընկերություն։ 1990-ականներին ընկերությունը ճգնաժամի մեջ էր, որի արդյունքում էլ 1994 թվականին այն ամբողջությամբ մասնավորեցվեց (պետության մոտ մնաց միայն «ոսկե բաժնեմասը», որը հնարավորություն է տալիս վետո դնել ռազմական ինքնաթիռների հետ կապված հարցերում)։

2013 թվականի դրությամբ ընկերությունը ունեցել է 5.7 միլիոն դոլլարի շրջանառություն[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. SIPRI Arms Industry DatabaseSIPRI.
  2. "Global 2000 List". Forbes

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Embraer» հոդվածին։