[go: up one dir, main page]

Academia.eduAcademia.edu
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Արման Եղիազարյան ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2020 ՀՏԴ 94(479.25) ԳՄԴ 63.3(5Հ) Ե 381 Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Գրախոսներ՝ պ.գ.դ., պրոֆ. Արտակ Մովսիսյան պ.գ.թ., դոց. Արամ Հովհաննիսյան Կազմի նկարը [«Անի քաղաք (վերականգնուած վիճակի մէջ)»]՝ Կ. Բասմաջյանի «Իսկական պատմութիւն հայոց սկիզբէն մինչեւ մեր օրերը» գրքից (Ա. եւ Բ. մասեր, Կ. Պոլիս, 1914-1927, էջ 333): Եղիազարյան Արման Ե 381 Աշոտ Գ Ողորմած: Թագավոր հայոց/ Ա. Եղիազարյան: - Եր., ԵՊՀ հրատ., 2020, 152 էջ: Մենագրության մեջ լուսաբանված է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմած Բագրատունու գահակալության շրջանի (953-978 թթ.) ամբողջական պատմությունը: Վեր են հանված դարաշրջանի կարևորագույն հիմնահարցերը, ներկայացված են հայոց թագավորության վերելքը 950-960-ական թթ., այնուհետև Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության ու տեղական իշխանների անջատողական ձգտումների հետևանքով սկիզբ առած անկման գործընթացը: Հասցեագրված է հայագետներին և կովկասագետներին, ինչպես նաև միջնադարով հետաքրքրվող ընթերցողներին: ՀՏԴ 94(479.25) ԳՄԴ 63.3(5Հ) ISBN 978-5-8084-2431-9 © ԵՊՀ հրատ., 2020 © Ա. Եղիազարյան., 2020 2 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԲԱՆ....................................................................................................... 5 ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸ ԱՇՈՏ Գ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ (953-966 ԹԹ.) ........................................................................... 7 1.1. Աշոտ Գ-ի «Ողորմած» անվանումը ....................................................... 7 1.2. Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը ................................................... 13 1.3. Անիի հռչակումը մայրաքաղաք .......................................................... 27 1.4. Աշոտ Գ-ի երկրորդ անվան և Անիում թագադրվելու խնդիրը ....... 33 ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ (967-975 ԹԹ.) ........................... 41 2.1. Աշոտ Գ թագավորի գահակալության երկրորդ պատմափուլի մարտահրավերները.......................................................... 41 2.2. Տարոնի զավթումը Բյուզանդիայի կողմից ........................................ 42 2.3. Կարսի թագավորության ստեղծումը ................................................. 58 2.4. Վասպուրականը Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության մեջ 960-ական թթ. ................................................... 74 2.5. Եկեղեցական տագնապի հանգուցալուծումը ................................... 78 ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԱՇՈՏ Գ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ................................................................................................... 99 3.1. Բագրատունյաց թագավորության պետական կառուցվածքի առանձնահատկությունները Աշոտ Գ-ի օրոք ......................................... 99 3.2. Գահաժառանգման խնդիրը Աշոտ Գ-ի շրջանում ......................... 108 3.3. Աշոտ Գ-ի գահակալության տարիները և մահվան թվականը ...................................................................................................... 119 ՎԵՐՋԱԲԱՆ ................................................................................................. 123 Summary ........................................................................................................ 125 Резюме........................................................................................................... 128 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ......................................................................... 131 ՑԱՆԿԵՐ ....................................................................................................... 141 3 4 ՆԱԽԱԲԱՆ Աշոտ Գ Ողորմած արքայի գահակալության ժամանակաշրջանը (953-978 թթ.) Բագրատունյաց թագավորության պատմության կարևորագույն փուլերից է: Հորից՝ Աբաս թագավորից (929-953 թթ.), նա ժառանգել էր քաղաքական ու հոգևոր առումներով միասնական ու հզոր մի թագավորություն, որն ընդգրկում էր Մեծ Հայքի հողերի մեծ մասը և տիրապետում էր ռազմական ու տնտեսական մեծ ներուժի: Բագրատունյաց թագավորության գերակայությունը տարածվում էր նաև քրիստոնյա Այսրկովկասի վրա, և համապատասխանաբար հայոց թագավորն էլ կրում էր «շահնշահ հայոց և վրաց» տիտղոսը: Նման կարգավիճակի հասնելու համար Աբասը դժվարին ճանապարհ էր անցել. կարողացել էր չեզոքացնել Վասպուրականի թագավորների՝ համայն Հայաստանում գերիշխելու նկրտումները, վերականգնել Հայաստանի քաղաքական և հոգևոր-դավանանքային միասնությունը, զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը, պարտության մատնել քրիստոնյա Այսրկովկասում գերակայության հասնելու պայքարում Բագրատունի արքաների՝ նախորդ 60 տարիների հիմնական ախոյանին՝ Աբխազաց թագավորությանը, ամրապնդել հայոց թագավորության անվտանգությունը1: Եվ այնժամ, երբ գահն անցավ նրա որդուն՝ Աշոտին, սպասելի էր, որ թագավորության վերելքը շարունակվելու էր, իսկ միասնությունը՝ ամրապնդվելու: Առավել ևս, որ հարևան մահմեդական ամիրայություններից բխող վտանգը էապես թուլացել էր: Հիրավի, Աշոտ Գ Ողորմած թագավորի գահակալության ժամանակաշրջանը աչքի է ընկնում Բագրատունյաց թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացմամբ, որը պայմանավորված էր Աշոտ Երկաթի գահակալության բուռն պատմափուլից (914-929 թթ.) հետո սկիզբ առած երկարամյա համեմատաբար 1 Տե՛ս Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի. թագավոր հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2017, էջ 54-82: 5 խաղաղ իրադրությամբ: Ուստի անհրաժեշտ էր հզորության գագաթնակետին գտնվող թագավորությունը առաջնորդել ճիշտ ուղղությամբ՝ զարգացումը ծառայեցնելով նրա անվտանգության ամրապնդմանը և քաղաքակրթական ձեռբերումներին: Անկասկած Աշոտ Գ թագավորի գահակալության շրջանին առնչվող այդ պատմական անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է ժամանակակիցների ու հետագա սերունդների մեծ հետաքրքրությունը նրա գործունեության նկատմամբ: Աշոտ Գ-ի գահակալության շրջանում Բյուզանդիան մեծապես ակտիվացրեց իր քաղաքականությունը արևելքում և, հյուսիսային Միջագետքի ու Ասորիքի արաբական միավորներին ջախջախելուն զուգընթաց, ուշադրությունը կենտրոնացրեց նաև հայոց թագավորության վրա: Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնված թագավորությունն աստիճանաբար ճեղքեր տվեց, ինչը կայսրության հետագա նվաճողական նկրտումների առաջ դյուրին ճանապարհ բացեց: Չնայած նշված՝ հիրավի դարակազմիկ իրադարձություններին, հայ պատմագիտական միտքը հիմնականում կենտրոնացել է Աշոտ Գ-ի օրոք Անին մայրաքաղաք հռչակելու և հարակից հարցերի շուրջ՝ երկնելով մեծարժեք ստեղծագործություններ: Երբեմն քննության նյութ են դարձել նաև Աշոտ Գ-ի գահակալության շրջանի այլ հիմնահարցեր, սակայն այդ շրջանի պատմաքաղաքական գնահատականը երբևէ հնարավորինս ամբողջական չի տրվել: Ուստի Աշոտ Գ-ի գործունեության առաջին փուլի խոշոր ձեռքբերումների, երկրորդ փուլում հայոց թագավորության մասնատման գործընթացի խորացման և տարածքային կորուստների պատճառների ամբողջական ու համակողմանի լուսաբանումը ցայսօր սպասում է իր հետազոտողին: 6 ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸ ԱՇՈՏ Գ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ (953-966 ԹԹ.) 1.1. Աշոտ Գ-ի «Ողորմած» անվանումը Աշոտ Գ թագավորը պատմագիտության մեջ հայտնի է որպես «Ողորմած»: Նա այդ մականունով հանդես է գալիս XII-XIII դդ. պատմիչների երկերում: Օրինակ՝ նրան այդպես են կոչում Մխիթար Անեցին («Աշոտ Ողորմածն, որդի Աբասայ»)2, Կիրակոս Գանձակեցին («...հրամանաւ թագաւորին Աշոտայ, որ որ Ողորմածն կոչիւր»)3 և Վարդան վարդապետը («Աշոտ..., Ողորմածն կոչեցեալ»)4: Մինչդեռ նրա ժամանակակից կաթողիկոս և հեղինակ Անանիա Մոկացին (հայոց կաթողիկոս՝ 941-966 թթ.), ինչպես նաև նրա գահակալությունից կարճ ժամանակ անց՝ X դ. երկրորդ կեսին և XI դ. սկզբին ապրած ու ստեղծագործած հեղինակ Ասողիկը նրան «Ողորմած» չեն անվանում: Անանիա Մոկացին, որն անձամբ էր առնչվել Աշոտ Գ-ին, նրան հիշատակում է որպես «...թագաւորն բարեպաշտ Աշոտ Հայոց Մեծաց...»5: Ասողիկն ընդհանրապես գրում է, թե «...զկնի Աբասայ թագա- Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց (այսուհետև՝ Մխիթար Անեցի), աշխատասիրութեամբ Հ. Գ. Մարգարյանի, Եր. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 67: 3 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց (այսուհետև՝ Կիրակոս Գանձակեցի), աշխատասիրությամբ՝ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1961, էջ 87: 4 «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (այսուհետև՝ Վարդան վարդապետ), Վենետիկ, ի Սուրբ Ղազար, 1862, էջ 89: 5 «Տեառն Անանիայի հայոց կաթողիկոսի յաղագս ապստամբութեանն տանն Աղուանից որ ընդ ժամանակս լեալ իցէ ձեռնադրութիւնն արտաքոյ սուրբ Լուսաւորչի աթոռոյն» (այսուհետև՝ Անանիա Մոկացի), «Մատենագիրք հայոց», Ժ հատոր, Ժ դար, Անթիլիաս-Լիբանան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 273: 2 7 ւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր»6: Այնուհետև հեղինակը գովաբանության մեջ նրան վերագրում է «ողորմածություն» և «ողորմություն»7: Ժամանակակից այլ աղբյուրներում ևս նույն վիճակն է: Գրիչ Սիմեոնը 972/973 թ. հիշատակարանում Աշոտ Գ-ին կոչում է «Հայոց շահնշահ Աշոտ»8, իսկ Խաչիկ Ա կաթողիկոսի (972-991 թթ.) կողմից Աշոտ Գ-ի՝ Նախավկայի վանքին նվիրած կալվածքների վերաբերյալ կազմած 976 թ. հաստատության գրում (կոնդակ)՝ «Աշոտ թագաւոր թագաւորաց ամենայն տիեզերաց»9: Փաստորեն, կենդանության օրոք Աշոտ Գ-ն բնորոշվել է «բարեպաշտ» մակդիրով և համարվել ողորմած գահակալ: «Ողորմած» մականվան առաջին կիրառումները հանդիպում են Աշոտ Գ-ի մահից հետո: Մասնավորապես Սմբատ Բ-ի (978-990 թթ.)՝ 979 թ. թվագրվող հրովարտակում նշվում է. «...ես՝ Սմբատ Բագրատունի թագաւոր Հայոց, թոռն Տիեզերակալ եւ մեծ թագաւորին Սմբատայ որդւոյ թագաւորին Աշոտոյ Ողորմածն կոչեցելոյ...»10: Աշոտ Գ-ի մյուս որդի Գուրգեն-Կյուրիկեն կոչված է «...Գաւրգէն թագաւոր, Շահնշահի որդի Աշոտոյ Ողորմածի»11, իսկ նրա տապանաքարին Ստեփանոս Տարաւնեցի Ասողիկ, Պատմութիւն տիեզերական (այսուհետև՝ Ասողիկ), «Մատենագիրք հայոց», ԺԵ հատոր, Ժ դար, Պատմագրութիւն, գիրք Բ, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 755: 7 Տե՛ս նույն տեղում: 8 «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», աշխատասիրութեամբ` Պ. Մուրադեանի, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2007, էջ 55: Տե՛ս նաև Գարեգին Ա. կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա. (Ե. դարից մինչեւ 1250 թ.), Անթիլիաս, տպարան Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1951, էջ 125: 9 Տէր-Վարդանեան Գ., Սահակեան Ջ., Խաչիկ Ա. Արշարունի կաթողիկոսի 976 թուականի կոնդակը՝ տրուած Դարաշամբի սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին, «Էջմիածին», 2012, № 7, էջ 98: 10 «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», էջ 67: 11 Նույն տեղում, էջ 66: 6 8 (Սանահին, 989 թ.) գրված է. «Այս է հանգիստ Գորգէնա Բագրատունո շահանշահի, որդի Աշոտոյ Ողորմածի»12: Ավելի ուշ շրջանում հանդիպում է «...բարեպաշտ թագաւորն Աշոտ, որ մականուամբ Ողորմած կոչեցաւ» արտահայտությունը13, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թագավորին տրված «բարեպաշտ» մակդիրի և «Ողորմած» մականվան համադրման փորձ: Հստակեցնելով Աշոտ Գ-ին տրված որակումների և անվանումների հետագիծը՝ կարող ենք նշել, որ կենդանության օրոք Աշոտ Գ-ն հիմնականում հայտնի էր որպես «բարեպաշտ», և միայն մահից հետո է, որ նրան կոչել են «Ողորմած» մականունով, թերևս, հաշվի առնելով աղքատների, քոսով հիվանդների, կաղերի և կույրերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքը14: Ուստի պատահական չէ, որ Աշոտ Գ-ի բարեպաշտությունը և կատարած ողորմածությունները հիմք հանդիսացան, որ նա դասվի Հայ եկեղեցու սրբերի շարքը, իսկ նրա վարքը ներմուծվի «Յայսմաւուրք»15: Հավելենք նաև, որ ժողովրդի հիշողության մեջ հարյուրամյակների ընթացքում Աշոտ Գ-ի՝ «ողորմած» անվանման մասին պահպանվել է մի հետաքրքրական պատմություն: Ըստ Ախալցխա քաղաքի ծերունիների շրջանում պահպանված ավանդության՝ Աշոտը նստում էր Կարսում, իսկ նրա թագավորության մեջ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին ապրում («Ինոր հպատակներուն մեջը ինչ տեսակ ազգ ըսես կար»): Մի անգամ ժողովուրդը վերակացուի միջոցով նրան լուր է ուղարկում իր ծանր վիճակի մասին: Աշոտ Գ-ն վերակացուին 500 ոսկի է տալիս ժողովրդին բաժանելու համար, բայց, կասկածելով, որ նա ագահությամբ յուրացնելու է աղքատ մարդկանց բաժինը, նրան հավելյալ 100 ոսկի է տալիս, պայմանով, որ 500 ոսկին կբա- Տե՛ս Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1957, էջ 24, 171: 13 «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», էջ 56: 14 Տե՛ս Ասողիկ, էջ 755: 15 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, 1997, էջ 12: 12 9 ժանվի ժողովրդին16: Սակայն խաբեբա վերակացուն ժողովրդին փոխանցեց, թե իբր թագավորը բարկացել է ու հրամայել հայտնել, որ եթե ժողովուրդը նույնիսկ սովից մեռնի, իր հոգը չէ, և յուրացրեց ժողովրդի բաժինը: Երբ այս մասին իմացավ Աշոտ Գ-ն, պատժեց նրան, իսկ ոսկիները վերցրեց ու բաժանեց ժողովրդին: Դրանից հետո նրան կոչեցին Աշոտ Ողորմած17: Ակնհայտ է, որ ժողովրդի հիշողությունն Աշոտ Գ-ին միանշանակորեն ներկայացնում է որպես մարդկանց հոգսերին հաղորդ գահակալ, իսկ եղած բացասական երևույթներն էլ վերագրում արքունի վերակացուներին: Պետք է հատկապես շեշտել, որ Աշոտի «Ողորմած» կոչվելը, ինչպես նաև պատմիչների՝ նրան հիմնականում հենց այդ համատեքստում ներկայացնելը, երբեմն ստիպում են մտածել, որ նա աչքի է ընկել բացառապես բարեգործական գործունեությամբ: Ավելին՝ Աշոտ Գ-ի ժամանակակից պատմիչ Ասողիկի նկարագրությունն ընդհանրապես նրան ներկայացնում է որպես աշխարհիկ խնդիրներից հեռացած և միայն երկնային արքայության հույսով ապրող միապետի: Ըստ Ասողիկի՝ «Այս Աշոտ խաղաղասէր բարուք կալեալ զաշխարհս Հայոց՝ խոնարհութեամբ եւ ողորմածութեամբ զանցոյց զամենեքումբք, վասն զի զգոնջացեալսն18 եւ զկաղսն եւ զկոյրսն հաւաքէր առ ինքն եւ բարձակից ինքեան առնելով ի խրախճանութիւնսն. զոմանս ի նոցանէ իշխանս եւ իշխանաց իշխանս եւ կիւրապաղատս անուանէր եւ զբաւսնոյր նոքաւք. եւ զքոսն կարմիր եւ զվէրս նոցա առաջի աչաց իւրոց փո«Ավանդապատում» ժողովածուի ներածության մեջ Ա. Ղանալանյանը գրում է, որ մինչև վերակացուի գնալը Աշոտ Գ-ն մեկ անգամ էլ է կանչում վերակացուին և նրան հավելյալ 50 ոսկի տալիս, միայն թե նա 500 ոսկին բաժանի ժողովրդին: Այդ մասը բուն ավանդության տեքստում բացակայում է: Տե՛ս Ղանալանյան Ա., Ավանդապատում, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1969, էջ ՀԶ-ՀԷ: 17 Տե՛ս նույն տեղում, էջ 286-287: 18 «Գոնջանալ»-ը նշանակում է «խեղանալ, գօսանալ կամ քոսոտիլ, բորոտիլ...» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Ա (Ա-Կ), Եր., Երևանի համալսարանի հրատ., 1979, էջ 573): Քանի որ Ասողիկի նկարագրության մեջ խոսվում է կարմիր քոսի և վերքերի, ինչպես նաև թարախը գինուն խառնելու մասին, ապա նրա հիշատակած «գոնջացեալք»-ը մենք այսուհետև կներկայացնենք որպես «քոսով հիվանդներ»: 16 10 խանակ զարդուց եւ ականց փայլելոց համարէր: Այլ եւ զբաժակն իւր թագաւորական ըմպելեաւք մատուցանէր նոցա, եւ յորժամ թարախ վիրաց նոցա խառնէր ընդ գինւոյն, յայնժամ զմնացորդս նոցա առեալ ինքն ճաշակէր: Եւ այնքան առատաձեռնութեամբ բաշխէր կարաւտելոց՝ մինչեւ ի մահուն իւրոյ ոչ լինել դրամ մի ի գանձատան նորա. այլ եւ զկապուտ զարդուցն եւ զբազմականացն եւ որմոց տայր կարաւտելոց: Եւ քաւեաց զմեղս իւր ողորմութեամբ եւ գթով տնանկաց»19: Փաստորեն, ըստ պատմիչի՝ Աշոտ Գ-ն, մի կողմ թողած պետական գործերը, զբաղված էր բացառապես աղքատների, քոսով հիվանդների, կաղերի և կույրերի հոգսերով՝ նրանց բաժանելով պետական գանձարանի գումարները, այն աստիճան, որ նրա վախճանի պահին այնտեղ նույնիսկ մեկ դրամ էլ չէր մնացել: Ավելին, թագավորը նաև իբրև թե աջ ու ձախ տիտղոսներ ու կոչումներ էր շնորհում նույն այդ աղքատներին, քոսով հիվանդներին, կաղերին և կույրերին՝ դրանով իսկ, փաստորեն, արժեզրկելով դրանք: Աշոտ Գ թագավորի գործունեության ճանաչողության առումով թերևս առավել կարևոր է Անանիա Մոկացու նկարագրությունը, քանի որ նա ևս Աշոտ Գ-ի ժամանակակիցն էր ու անձամբ էր առնչվել նրա հետ: Նա Աշոտ Գ-ին ներկայացնում է հետևյալ կերպ. «հանճարեղ եւ իմաստուն, այր գեղեցկատեսիլ, կրաւնաւորասէր եւ ուղղադատ, ահարկու աւազակաց եւ չարագործաց, եւ սիրիչ սրբոց, եւ թագ պարծանաց սրբոյ Լուսաւորչի աթոռոյս: Մանաւանդ, գոյ ասել՝ թէ ի վէհ շառաւիղէ զարմանալի պտուղ, եւ հաւր սքանչելոյ զարմանալի արարեալ մտաւք յաստուածային տառիցն, համաւրէն մարմնովն ամենեւին վայելուչ եւ կրկին խաղաղասէր: Վասն զի շարժեաց, սանձեաց, նահանջեաց զարտաքին թշնամիս յիւրաքանչիւր կարգի»20: Անանիա Մոկացին այդպիսով ներկայացնում է մի անձի, որն արդարադատ էր ու չափավոր վարքի տեր, բարեհաճ կրոնավորների նկատմամբ, խաղաղասեր էր, բայց անհրաժեշտության դեպքում պատերազմում էր՝ 19 20 Ասողիկ, էջ 755: Անանիա Մոկացի, էջ 268: 11 պարտության մատնելով ու հետ մղելով արտաքին թշնամիներին: Այստեղ ներկայացված անձն էապես տարբերվում է Ասողիկի ներկայացրածից: Մյուս հեղինակներից Վարդան վարդապետի տեղեկությունը նման է Ասողիկի ավանդածին21: Պատահական չէ, որ նման տեղեկությունների պայմաններում հետազոտողների տեսակետներն էլ խիստ տարբերվում են իրարից: Օրինակ՝ Ա. Գրենը համարում էր, որ Աշոտ Գ-ի թագավորությունը եղել է եկեղեցու թագավորության շրջան, թագավորը քաղաքական բնույթի որևէ գործով աչքի չի ընկել: Ըստ որում՝ Ա. Գրենը կարծում է, որ Աշոտ Գ-ն զբաղված էր ողորմածությամբ և ժամանակն անցկացնում էր աղքատների, քոսով հիվանդների, կաղերի և կույրերի հետ այն պատճառով, որ մոտենում էր հազարամյակի ավարտը, և բոլորը սպասում էին ահեղ դատաստանին22: Ա. Տեր-Ղևոնդյանը, հակառակը, կարծում էր, որ Աշոտ Գ-ն «քաղաքական մեծ ընդունակություն ցուցաբերեց, իսկ վանքերի նկատմամբ նրա ողորմած լինելը23 բխում էր եկեղեցուն իրեն ենթարկելու ձգտումից»24: Անկասկած հենց Անանիա Մոկացու նկարագրությունն է, որ առավել մոտ է ճշմարտությանը, թեև գովաբանության մեջ նրա կերպարը կարծես կրկին չափազանցված է: Սակայն պետք է հիշել, որ Աշոտ Գ-ն հույժ հավատացյալ անձ էր, և դա արտահայտվում էր նրա գործերում: Մասնավորապես Աշոտաշեն պարիսպների շինարարության ժամանակ (կառուցվել է 964/965 թ.) նա աշտարակներում մատուռներ կառուցել տվեց, իսկ երկրում զարկ տվեց եկեղեցաշինությա- Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 89: Տե՛ս Грен А., Династия Багратидов в Армении, «Журнал министерства народного просвещения», часть CCXC, С.-Петербург, 1893, ноябрь, с. 105, 111. 23 Ինչպես տեսանք, ըստ պատմիչի, Աշոտ Գ-ն ողորմած էր աղքատների, քոսով հիվանդների, կաղերի և կույրերի նկատմամբ: 24 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1965, էջ 170: 21 22 12 նը25: Աշոտ Գ-ի կին Խոսրովանույշը այդ հարցերում աջակցում էր նրան26: Միանգամայն ճիշտ էր Լեոն, երբ գրում է, թե, չնայած իր բարեգործական հակումներին, Աշոտ Գ-ն այնպիսի տիրակալ չէր, որ միայն բարեգործությամբ զբաղվեր և պետական կարիքները մոռացության տար27: 1.2. Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը Պատմագիտության մեջ Աշոտ Գ-ի պատմությունը գահակալությունից առաջ և նույնիսկ դրա ընթացքում ամբողջապես լուսաբանված և ներկայացված չէ: Այդ առումով կարևոր է հիշել Աշոտ Երկաթի օրոք տեղի ուենցած մի կարևոր իրադարձություն: 918 թ. Աբաս Բագրատունին Երազգավորսում դավադրություն կազմակերպեց Աշոտ Երկաթի դեմ, բայց վերջինս, նախօրոք տեղեկանալով, արագորեն հեռացավ այնտեղից՝ իր հետ տանելով Աբասի որդուն28: Տեղեկությունների բացակայության պատճառով դժվար է ասել, թե Աբասի որ որդին էր Աշոտ Երկաթի հետ: Սակայն պատմական այս դրվագում Աբասի ավագ որդի Աշոտի մասնակցությունը խիստ հավանական է: Տեղին նշենք, որ Աշոտը Աբաս թագավորի որդիներից ավագն էր: Նա ուներ երկու եղբայր՝ Ատրներսեհը և Մուշեղ29: Վերջինս հետագայում թագավորեց Կարսում: Աշոտը Աբաս Բագրատունու գահակալության շրջանում զբաղեցրել է հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Ըստ Անանիա Մոկացու՝ Աբասի մահից հետո «...յաջորդէ զաթոռ թագաւորութեանն նորին որդի Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 89-90: Տե՛ս նույն տեղում, էջ 90: 27 Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հ. Բ, Եր., «Հայաստան» հրատ., 1967, էջ 581: 28 Տե՛ս «Յովհաննու Կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմություն Հայոց» (այսուհետև՝ Հովհաննես Դրասխանակերտցի), «Մատենագիրք հայոց», հ. ԺԱ., Ժ. դար, Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, ԵՊՀ հրատ., 2010, էջ 544-545: 29 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 272: 25 26 13 տէր Աշոտ, Հայոց իշխանաց իշխան»30: Այդ պաշտոնը Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք [Աշոտ Ա (887-891 թթ.), Սմբատ Ա (891-914 թթ.), Աշոտ Բ (914-929 թթ.), Աբաս (929-953 թթ.)] զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր հայոց գահը31: Մինչ թագավորելը Աշոտը երկար ժամանակ եղել է հոր ուղեկիցը երկրի կառավարման գործում: Պատահական չէ, որ Անանիա Մոկացին մոտ 949 թ., կապված Կապանի Ջվանշեր իշխանի ապստամբության հետ, շտապում էր Շիրակ՝ «ի հանդիպումն բարերջանիկ եւ վեհի մեծի արքային Աբասայ Հայոց թագավորին եւ Աշոտի իշխանաց իշխանի նորին որդւոյ»32: Կարելի է եզրակացնել, որ առնվազն Աբասի գահակալության վերջին տարիներին Աշոտը ակտիվորեն մասնակցում էր պետության կառավարման գործին, ուստի կաթողիկոսն էլ գնում էր հանդիպելու ինչպես արքային, այնպես էլ նրան: Գահ բարձրանալով 953 թ.՝ Աշոտ Գ-ն թագավորել է 25 տարի: Ըստ Ասողիկի՝ «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ: Եւ Մուշեղ եղբայր նորա առ նովաւ թագաւորեաց ի Կարս»33: Ի սկզբանե արձանագրենք, որ Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը հայկական սկզբնաղբյուրներում տեղեկությունների սակավության պատճառով ոչ միայն մշուշոտ է, այլև զգալի չափով վիպականացված: Խնդիրն այն է, որ Մ. Չամչյանցի կողմից նրա գահակալության առաՆույն տեղում, էջ 268: Տե՛ս Եղիազարյան Ա., Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք, «Վէմ», 2014, № 1, էջ 62-74: 32 Անանիա Մոկացի, էջ 268: 33 Ասողիկ, էջ 755: Այս տեղեկության հիման վրա, հավելյալ այն, որ Աշոտ Գ-ն 961 թ. հեռացել էր Կարսից ու հաստատվել Անիում, հետազոտողները կարծել են, որ Կարսի թագավորությունը ստեղծվել է նույն այդ թվականին կամ քիչ անց: Տե՛ս Հակոբյան Թ., Անի մայրաքաղաք, Եր., Երևանի համալսարանի հրատ.,1988, էջ 22: «Հայ ժողովրդի պատմություն», Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., հ. III, 1976, էջ 95: Սակայն առավել հավանական է, որ այդ իրադարձությունը տեղի ունեցած լիներ 974 թ. կամ քիչ անց, ուստի դրան կանդրադառնանք հետազոտության երկրորդ մասում: 30 31 14 ջին երեք տարիների վերաբերյալ ներմուծվել է մի պատմություն, որը հետագա հետազոտողների մի մասը վերաշարադրել է, բայց աղբյուրներում հիմնավորող փաստեր չգտնելով՝ հղումը տվել Մ. Չամչյանցին34: Վերջինս գրում է, որ Աբաս արքայի մահվան լուրն առնելով՝ թշնամիները սկսեցին ասպատակել Հայաստանը՝ ստիպելով շատերին լքելու իրենց տները և ապաստանելու անմարդաբնակ վայրերում, անմատույց լեռներում, իսկ շատերն էլ հեռացան երկրից: Աշոտ Գ թագավորը իր հորեղբայր Աշոտ Երկաթի նման զինավառ դուրս եկավ թշնամիների դեմ: Նա երկու հազար զինվորով եկավ Շիրակ գավառը: Այնտեղ նա դետեր ուղարկեց երկրի տարբեր կողմերը: Այնուհետև նա զորքը բաժանեց երկու մասի և երեք տարի կռվում էր թշնամիների դեմ: Նրա այս քաջությունը տեսնելով՝ նրա շուրջն էին հավաքվում կորովի հայորդիները: Աշոտ Գ-ի զորքի թիվն ի վերջո հասնում է 55 հազարի: Նրանց վրա սպարապետ կարգվեց Մարզպետունյաց տոհմից Գևորգ իշխանի որդին՝ Գոռը, որը ինքն էլ ժողովելով 25 հազար զինվոր՝ հայոց բանակի թիվը հասցրեց 80 հազարի35: Մ. Չամչյանցի այս պատումը, ինչպես նշվեց, սկզբնաղբյուրներում հիմնավորում չի գտնում: Ավելին, Աշոտ Գ-ի 80 հազար զինվոր ունենալու տեղեկությունը, ինչպես նաև Մարզպետունի տոհմանունը հուշում են, որ ներկայացվածը հիմնված է Մատթեոս Ուռհայեցու երկու տարբեր տեղեկությունների վրա՝ «և բանակ հարեալ ի Հարքայ գաւառին արք իբրեւ ութսուն հազար»36 և «ժողով արար զօրապետն Հայոց զմարզպետական գունդն քառասուն և հինգ հազար արանց քաջաց»37: Տե՛ս, օրինակ, «Հայ ժողովրդի պատմություն», հ. III, էջ 52: Տե՛ս Չամչեանց Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ 1784, Վենետիկ, ի Ս. Ղազար, հ. Բ, 1785, էջ 836-837: 36 Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն (այսուհետև՝ Մատթեոս Ուռհայեցի), գրաբար բնագիրը Մ. Մելիք-Ադամյանի և Ն. Տեր-Միքայելյանի, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1991, էջ 22: 37 Նույն տեղում, էջ 8: 34 35 15 Այստեղ նաև նկատենք, որ Մարզպետունի տոհմը ևս, ելնելով աղբյուրներում նրա բացարձակապես հիշատակված չլինելու և Մ. Չամչյանցի գրքում առաջին անգամ հայտնվելու իրողությունից, դարձյալ Մ. Չամչյանցի ստեղծագործության հետևանքն է՝ բխեցված «մարզպետական գունդն» բառակապակցությունից: Ինչ վերաբերվում է իբրև թե Գոռի հայր Գևորգին, ապա նրան, առանց տոհմանունը նշելու, հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին՝ 20 զինվորով Ատրպատականի ամիրայության զորավար Բշրի հազար հոգուց բաղկացած ասպատակի վրա հարձակվելիս և փախուստի մատնելիս38: Նրան առաջինը Մարզպետունի է համարել Մ. Չամչյանցը39: Կ. Մաթևոսյանը անդրադառնալով Մարզպետունի տոհմի՝ Մ. Չամչյանի հորինվածքը լինելուն, սկզբում գրում է, որ Մատթեոս Ուռհայեցին Գոռ անունը չի հիշատակում, այն ենթադրել է Մ. Չամչյանցը, թերևս «զմարզպետական գունդն» բառակապակցության եղծված լինելու պատճառով: Դրանից Մ. Չամչյանցը «բխեցրել» է ոչ միայն Գոռին, այլ նաև տոհմանուն՝ Մարզպետունի, որն էլ հետադարձ շաղկապվեց Գևորգ իշխանի անվանը, իսկ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի հրատարակությունից հետո դարձավ անվիճելի ու մուտք գործեց նույնիսկ ակադեմիական գրականություն ու դասագրքեր40: Հետագայում՝ Սամվել Անեցու նոր հրատարակության ժամանակ, ձեռագրերից մեկում Կ. Մաթևոսյանը հանդիպել է Գոռ անվանը («Աշոտ զորանայ յիշխանութեամբ ի ձեռն բանակին ՂՌ (90 000) ա- Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, 2010, էջ 576-577: Տե՛ս Չամչյանց Մ., նշվ. աշխ., էջ 811: 40 Տե՛ս Մաթևոսյան Կ., Հավուց թառի վանքը, Եր., «Մուղնի» հրատ., 2012, էջ 16-18: Տե՛ս նաև նույնի՝ «Անի-Շիրակի պատմության էջեր» (հոդվածների ժողովածու), Եր., հեղինակային հրատ., 2010, էջ 122, ծան. 35: Տե՛ս նաև Մանուչարյան Ա., Պահլաւունիների ծագումն ու բարձրացումը, «Հանդէս ամսօրեայ», 2011, № 1-12, էջ 297298: 38 39 16 րանց, որոյ գլուխ էր զաւրաւարն Գոռ»41), որի պատճառով, ենթադրելով, որ հենց այդ ձեռագրից էլ օգտվել է Մ. Չամչյանցը, գրում է. «...Գոռ անունը կարծես դուրս է գալիս վիճարկման դաշտից, բայց այնտեղ դեռ մնում է (վիճարկելի - Ա. Ե.) աղբյուրներում չհանդիպող «Մարզպետունի» տոհմանունը»42: Թեև դա էլ կասկածելի է, քանի որ եթե Մ. Չամչյանցը այդ ձեռագրից է օգտվել, ապա պետք է ներկայացներ միայն զորապետի Գոռ անունը, բայց ներկայացրել է նաև Մարզպետունի տոհմանունը, որն այնտեղ չկա: Մինչդեռ այդ ձեռագրի առումով, հաշվի առնելով դրա եզակիությունը, լիովին հավանական է Կ. Մաթևոսյանի ավելի վաղ հայտնած այն խիստ հավանական կարծիքը, թե «ենթադրելի է, որ Մ. Չամչյանի օգտագործած ձեռագրում «զմարզպետական գունդն» ձևակերպման երկրորդ բառը եղծված է եղել և կարդացվել «զմարզպետական գոռն»43»: Սակայն «զմարզպետական գունդն» բառակապակցությունից անցումը «զմարզպետական գոռն»-ի, իսկ այնուհետև Գոռ անվան՝ Սամվել Անեցու վերոհիշյալ ձեռագրում հայտնվելու փախկապակցվածությունը հիմնավորելու համար կարիք կա հավելյալ աղբյուրային նյութի: Իսկ մինչ նման հնարավորության ի հայտ գալը հակված ենք կարծելու, որ նման փոխկապակցվածությունը խիստ իրատեսական է: Նշված առումով հետաքրքրական է, որ Հ. Աճառյանը Գոռ Մարզպետունու համար չի կարողացել հայտնաբերել աղբյուրային որևէ հղում և որպես աղբյուր նշել է միայն Մ. Չամչյանցի ու Մ. Օրմանյանի աշխատասիրությունները (Մ. Չամչյանց, նշվ. աշխ., էջ 837, Օրմա- Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն Ադամից մինչեւ 1776 թ. (այսուհետև՝ Սամվել Անեցի և շարունակողներ), (աշխատասիրությամբ՝ Կ. Մաթևոսյանի), Եր., «Նաիրի» հրատ., 2014, էջ 175: 42 Տե՛ս նույն տեղում, էջ 380, ծան. 186: 43 Տե՛ս Մաթևոսյան Կ., Հավուց թառի վանքը, էջ 17: Նա հավանական է համարում, որ սխալ ընթերցումը կարող էր տեղի ունենալ «գունդն» բառի տողադարձման ու տողավերջի այդ հատվածի մաշվածության պատճառով: Տե՛ս նույն տեղում, ծան. 31: 41 17 նեան Մ., Ազգապատում, հ. Ա, Կոստանդնուպոլիս, 1912, սյուն 1108)44: Ըստ որում՝ Մ. Օրմանյանը սկզբում միայն գրում է՝ «Մարզպետունի կոչուած (ՉԱՄ. Բ. 811) յոմանց»45, իսկ այնուհետև պնդում, թե իբր գունդը «Մարզպետական կոչուած է Գէորգի որդի Գոռ Մարզպետունիի անունէն, որ գլխաւոր հրամանատարն էր»46: Այսինքն՝ Մ. Օրմանյանն էլ հարցի լուծման մեջ առանձնապես չի խորացել: Նույն կերպ Հ. Աճառյանը որևէ աղբյուրային հղում չի գտել նաև Գևորգ Մարզպետունու անվան համար: Այդ անվան ներքո նա ներկայացրել է Հովհաննես Դրասխանակերտցու վերոհիշյալ Գևորգ իշխանին47: Հետաքրքիր է այն, որ եթե Գոռ Մարզպետունին հորինված անձ է, ապա ո՞վ է Մատթեոս Ուռհայեցու հիշատակած «զօրապետն Հայոց»-ը Աշոտ Գ-ի գահակալության շրջանում, որը Հ. Բարթիկյանի դիպուկ թարգմանությամբ ընկալելի է որպես «հայոց սպարապետ»48: 976 թ. թվագրված Աշոտ Գ արքայի կողմից Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին նվիրած կալվածքների ընծայագրում վկայակոչված են մի շարք մեծամեծեր, որոնցից մեկը «մեծ Ապլղար[իպ] սպարապետ»-ն է49: Նույն թվականին Խաչիկ Ա կաթողիկոսի կողմից Աշոտ Գ-ի՝ Նախավկայի վանքին նվիրած կալվածքների վերաբերյալ կազմած հաստատության գրում (կոնդակ) այդ անձը կոչված է միայն «Ապլղա- Տե՛ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Եր., Պետական համալսարանի հրատ., 1942, էջ 488: 45 Օրմանեան Մ., Ազգապատում. Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած, հ. Ա, Կոստանդնուպոլիս, հրատ. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1912, § 731, սյուն 1061: 46 Նույն տեղում, § 765, սյուն 1108: 47 Տե՛ս Աճառյան Հ., նշվ. աշխ. էջ 458: 48 Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 8-9: 49 «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, առաջաբանով, ծանոթագրություններով և բառարանով: Կազմեց՝ Հար. Աբրահամյան, Եր., Մատենադարան, 1941, էջ 4: 44 18 րիպ»50: Արդեն 981 թ. նույն Նախավկայի վանքին Աշոտ Գ-ի դուստր Հռիփսիմեի տված կալվածական ընծայագրի խեղաթյուրված տեքստում նշված է «Վասալա (?) իշխանին Վրաց (?), որդոյն Ապլղարիպայ»51, այսինքն՝ Ապլղարիպն արդեն վախճանվել էր: Ապլղարիպ (Աբլղարիբ) անունը տարածված էր հատկապես Պահլավունիների տոհմում52: Կարելի է վարկածային բնույթի ենթադրություն կատարել, որ, ի տարբերություն ընդունված այն տեսակետի, թե Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչները որպես սպարապետ են հանդես եկել Սմբատ Բ-ի շրջանից53, Աշոտ Գ թագավորի օրոք հայոց սպարապետի պաշտոնը արդեն տրվել էր Պահլավունիների տոհմի ներկայացուցիչ Ապլղարիպին: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Պահլավունիները Բագրատունյաց թագավորության մեջ սկսել են ակտիվ գործունեություն ծավալել խնդրո առարկա շրջանում54, բայց նաև 50 Տէր-Վարդանեան Գ., Սահակեան Ջ., Խաչիկ Ա. Արշարունի կաթողիկոսի 976 թուականի կոնդակը՝ տրուած Դարաշամբի սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին, էջ 100: Պետք է նշել, որ կոնդակում «Ապլղարիպի՝ իշխանի Հայոց և Վրաց» հատվածը խեղաթյուրված է: Նախապես եղել է հետևյալ ձևով. «...վկայութեամբ իշխանաց իշխանի (այս բառը հավելյալ է - Ա.Ե.) Հայոց և Վրաց՝ մեծին Ապլղար{իպ}այ սպարապետին և Վասակայ իշխանին Սիւնեաց» և այլոց [«Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, էջ 4]: Այդ ձևը պահպանվել է մեկ այլ ընծայագրում. «...վկայութեամբ մեծի իշխանացն Հայոց, ... որդոյն Ապլղարիպայ»: Նույն տեղում, էջ 10: 51 Տե՛ս նույն տեղում: 52 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս, Եր., «Մուղնի» հրատ., 2015, էջ 19, 39, 45 և այլն: Տե՛ս նաև Ակինեան Ն., Պահլաւունի եւ Լամբրոնի Հեթմեանց ազգաբանութիւնը: Ա. Պահլավունիք, «Հանդէս ամսօրեայ», 1954, № 1-6, էջ 17-18, 21: Ժամանակակից մեկ այլ Ապլղարիպի՝ Անձևացյաց սպարապետի, հիշում է Մատթեոս Ուռհայեցին: Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 36: 53 Տե՛ս Հարությունյան Հ., Հայաստանը IX-XI դարերում, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1959, էջ 115-116: 54 Արդեն 981 թ. Կոշի վիմագրում Գրիգոր Պահլավունին հիշատակված է որպես սպարապետ: Տե՛ս «Վիմական տարեգիր. ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց Հայոց», կազմյաց Կ. Կոստանեանց, ՍՊԲ, Տպարանն Գիտութեանց Ճեմարանի Կայսերականի, 1913, էջ 9: 19 լիովին հավատ ընծայելով Գևորգ ու Գոռ Մարզպետունիների մասին պատմող Մ. Չամչյանցին՝ Ա. Մանուչարյանը անձնանունների ստուգաբանության հիմքով փորձում է Պահլավունիների նախահայր Արտակին նույնացնել Գևորգ Մարզպետունուն, իսկ Ապուղամր Պահլավունուն՝ Գոռ Մարզպետունուն55: Պահլավունիներին առնչվող հարցի քննությունը թողնելով մեկ այլ հետազոտության՝ կարող ենք արձանագրել, որ Աշոտ Գ-ի օրոք հիշատակվում է Ապլղարիպ Պահլավունի սպարապետը, որն էլ, հավանորեն, Մատթեոս Ուռհայեցու հիշատակած «Զօրապետն Հայոցն» է: Քանի որ խոսվեց հայոց սպարապետի մասին, տեղին է պարզաբանել նաև 961 թ. Անիի մայրաքաղաք հռչակման արարողության մասին Մատթեոս Ուռհայեցու տեղեկության այն հատվածը, որտեղ պատմիչը հաղորդում է, որ «...ժողով արար զօրապետն Հայոց զմարզպետական գունդն քառասուն և հինգ հազար արանց քաջաց, զատ ի յարքունական գնդէն»56: Դատելով «զատ ի յարքունական գնդէն» («բացի արքունական գնդից») տեղեկությունից՝ կարելի է հստակեցնել, որ հայոց թագավորության բանակը բաժանվում էր երկու մասի՝ արքունական և մարզպետական գնդերի: Վերջինս Բագրատունի արքային ստորակա թագավորությունների ու իշխանությունների (Սյունյաց, Լոռու, Կարսի, Վասպուրականի, Անձևացյաց և Սասունի) զորքերի համախումբն էր: Քանի որ, ըստ Մատթեոս Ուռհայեցու՝ Աշոտ Գ-ն 974 թ. «...բանակ հարեալ ի Հարքայ գաւառին արք իբրեւ ութսուն հազար»57, հայկական բանակի թվաքանակը 80 հազարից ավելի էր, քանի որ Հարքում բանակած զորքում վստահաբար ընդգրկված չէին սահմանապահ (նաև բերդապահ) զորամիավորումները: Ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ հայոց թագավորության բանակի թվաքանակը Աշոտ Գ-ի օրոք կազմում էր 90-100 հազար զինվոր, որի գրեթե կեսը կազմում էր արքունական գունդը: Տե՛ս Մանուչարեան Ա., Պահլաւունիների ծագումն ու բարձրացումը, էջ 297-304: Մատթեոս Ուռհայեցի, էջ 8: 57 Նույն տեղում, էջ 22: 55 56 20 Աշոտ Գ Բագրատունու թագավորության առաջին տարիների իրավիճակը հստակեցնելուն նպաստում է արաբական աղբյուրներից մեկը, ըստ որի՝ մոտ 953 թ. «Վրաստան նահանգի և Հայաստանի այլ մասերի վրա կար մի թագավոր, որի անունն էր Աշութ իբն ալ-Աբբաս (իմա´ Աշոտ Գ՝ որդի Աբասի-Ա. Ե.) և «շահնշահ» տիտղոսն էր կրում: Սա փորձեց պաշարել Դվինը և նրա ժողովրդի դեմ կռվել: Զորք հավաքեց հայերից, լեզգիներից և այլ անհավատներից 30 հազար մարդկանց և իջավ նրան (Դվինի) մոտիկ մի վայրում, որը կոչվում էր Նաուարդ58: Նա ցրեց իր զորքը, որպեսզի այրեն բերքը քանդեն շեները»59: Սակայն Դվինի մատույցներում Աշոտ Գ-ի զորքը պարտություն կրեց: Արաբական աղբյուրի այս տեղեկությունը հույժ կարևոր է, քանի որ բացահայտում է այլ արժեքավոր իրողություններ ևս: Փաստորեն Աշոտ Գ-ի գերիշխանության ներքո էր գտնվում Վիրքը, ինչից բացի նա ծանրակշիռ դիրք ուներ կովկասյան լեռնականների շրջանում, որի վկայությունն էր լեզգիների զորքի մասնակցությունը Դվինի ազատագրման գործողությանը: Բացի այդ, պարզվում է, որ գահակալության հենց սկզբից նա կրում էր «շահնշահ» տիտղոսը: Հայտնի է, որ Բագրատունիների մեջ առաջինն այն կրել է Աշոտ Երկաթը60, իսկ Աբաս թագավորն այդ տիտղոսով չի հիշատակվում: Սակայն անհնար է, որ նոր միայն գահին բազմած Աշոտ Գ-ն ինքնուրույնաբար հասած լիներ թե´ հայոց ու վրաց թագավորի կարգավիճակին և թե´ «շահնշահ» տիտղոսին, ուստի միակ հավանական եզրակացությունն այն է, որ նա այն ժառանգել էր հորից՝ Աբաս թագավորից, որը թեև այդ տիտղոսով չի հիշատակվում, բայց իրականում կրել է այն61: Ա. Տեր-Ղևոնդյանը հավանական է համարում, որ Աշոտ Գ-ն առաջին անհաջողությունից հետո Դվինին տիրելու նոր փորձ կատաԸստ Վ. Մինորսկու՝ Նորբերդ: Տե՛ս Minorsky V., Studies in Caucasian History, London, Taylor's Foreign Press, 1953, № 3, p. 25. 59 Տեր-Ղևոնդյան Ա., Մունաջջիմ-Բաշիի XI-XII դդ. անանուն աղբյուրը Դվինի և Գանձակի Շադդադյանների մասին, «Բանբեր Մատենադարանի», 1962, № 6, էջ 477: 60 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 551: 61 Տե՛ս Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի. թագավոր հայոց, էջ 79-80: 58 21 րած լիներ: Նա այդ տեսակետի հիմքում դնում էր Շամբիձորի (Դարաշամբի) Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին կալվածքներ շնորհելու մասին Աշոտ Գ թագավորի՝ 976 թ. ընծայագրի62, Խաչիկ կաթողիկոսի՝ այդ ընծայագրի հաստատության գրի (976 թ.)63, Աշոտ Գ-ի դուստր Հռիփսիմեի՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին տված 981 թ. ընծայագրի64 և 966 թ. թվագրվող մի հիշատակագրի տվյալները, ըստ որոնց՝ Աշոտ Գ-ն զորքով եկել էր Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը և նվիրել կալվածքներ, որոնք գտնվում էին Ոստան գավառում, Նախճավանում և Ատրպատականում: Այդ տեղեկությունները Ա. Տեր-Ղևոնդյանը համարում էր «հեռավոր և աղավաղված արձագանքն ինչ-որ պատմական իրադարձության»65: Նրա տեսակետը հետագայում զարգացրեց Բ. Հարությունյանը՝ բացահայտելով, որ Աշոտ Գ-ին հաջողվել էր իրեն ենթարկել Երասխ գետի հովտի ամիրայություններին և թագավորության սահմաններն ընդարձակել մինչև Սալմաստ, Զարևանդ, Մարանդ և Դարաշամբ66: Այդ իրադարձությունը նա թեականորեն դնում է 970-ական թթ. սկզբին67: Սակայն առկա է հայոց 415 թվականով (մարտ, 966 թ.-մարտ, 967 թ.) թվագրված մի խաչի պատվանդանի գրություն, որտեղ ասվում է, որ Աշոտ Գ-ն մեծ զորքով եկել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը և նրան զգալի տարածքներ ու այլ ընծաներ տվել68: Ա. Մանուչարյանը ցույց է տվել, որ դրա վավերականությունը կասկածից դուրս Տե՛ս «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թթ.)», պրակ I, էջ 3-5: 63 Տե՛ս նույն տեղում, էջ 5-8: 64 Տե՛ս նույն տեղում, էջ 9-11: 65 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 176: Տե՛ս նաև Հարությունյան Բ., Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 1, էջ 149: 66 Տե՛ս «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, էջ 6: Տե՛ս նաև Հարությունյան Բ., Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, էջ 150: 67 Տե՛ս նույն տեղում: 68 Տե՛ս Մանուչարյան Ա., Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Եր., ԵՊՀ հրատ., 2015, էջ 46-47: 62 22 է69: Ուստի պետք է ենթադրել, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք Աշոտ Գ-ն այցելել է նաև 966 թ.: Հաշվի առնելով այն, որ 960-ական թթ. երկրորդ կեսին Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության զոհը դարձավ Տարոնի իշխանությունը, իսկ դրանից հետո, հավանաբար 970-ական թթ. կեսին, Կարսը դարձավ առանձին թագավորություն, հարկ է Երասխ գետի հովտի ամիրայություններին ենթարկելը և թագավորության սահմաններն ընդարձակելը թվագրել 970-ական թվականներից ավելի վաղ՝ նախքան 966 թ.: Քանի որ 961965 թթ. Աշոտ Գ-ն ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Անի մայրաքաղաքի կառուցապատմանը և նոր պարիսպների կառուցմանը70, առավել հավանական է, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Դվինի ազատագրման գործողությունից հետո որպես դրա շարունակություն և Հայաստանի մահմեդական ամիրայությունները հնազանդեցնելու մեծ ծրագրի մաս: Կարելի է կարծել, որ Դվինի ազատագրումը միայն առաջին քայլն էր, որին հետևել են Երասխ գետի հովտի ամիրայությունների ենթարկելու գործողությունները: Վերջինս հաջողությամբ պսակելու համար խիստ ձեռնտու էր այն անկայուն դրությունը, որ առկա էր այդ հատվածի ամիրայություններում (Դվինին տիրելու համար Շադդադյանների պայքարը Սալարյանների դեմ և ներքին կռիվները Ատրպատականում 954 թ.)71: Փաստորեն, եթե Դվինն ազատագրել չհաջողվեց, ծրագրի հետագա հատվածը հաջողությամբ պսակվեց, և Երասխ գետի հովտի ամիրայությունները ենթարկվեցին Աշոտ Գ-ին: Դատելով վերոհիշյալ փաստաթղթերում «Խոսրով իշխանն Գողթնեաց» և «Վաչէ իշխանի և կուսակալի Զարևանդ գաւառի» հիշատակություններից72՝ հնազանդեցված շրջաններում արքունի կուսակալներ են կարգվել: Տե՛ս նույն տեղում, էջ 47-49: Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 89-90: 71 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 166-171: 72 Տե՛ս «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, էջ 4, 10: 69 70 23 Աշոտ Գ-ի գահակալության առաջին շրջանի առումով կարևոր է նաև Մատթեոս Ուռհայեցու այն տեղեկությանը, թե «Յայսմ ամի [հայոց 408 թվականին (1 ապրիլ, 959 թ.-31 մարտ, 960 թ.) - Ա.Ե.] կոտորեցին զօրք Հայոց զՀամտուն զօրապետն Տաճկաց»73: Լեոն այս առիթով գրում էր, որ «...այս Ողորմած թագավորը կռվեց և Համդուն անունով էմիրի դեմ, որ Աղձնյաց աշխարհի կողմից էր մտել Հայաստան, բայց ստիպված եղավ վերադառնալ՝ իր կրած ջարդի հետևանքով»74: Բայց Հ. Բարթիկյանը այս առումով կարծում էր, որ խոսքը Ռոմանոս Բ կայսեր (959-963 թթ.) գահակալության շրջանում Նիկեփոր Փոկասի գլխավորությամբ բյուզանդական բանակի՝ Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի Համդուն (Համդանյան) ամիրի դեմ տարած հաղթանակի մասին է75, իսկ Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունը հուշում է, թե ինչ ազգային կազմ ուներ բյուզանդական զորքը76: Փաստորեն Հ. Բարթիկյանը հայոց թագավորության բանակի կատարածը վերագրում է Բյուզանդական բանակի՝ հայազգի զինվորներից բաղկացած զորամիավորումներին: Այդ պնդումը հիմնված է այն իրողության վրա, որ հայոց 408 թ. (1 ապրիլ, 959 թ.-31 մարտ, 960 թ.) բյուզանդացիները Համդանյաններից խլել էին Կիլիկիայից մինչև Տիգրիս գետն ընկած հողերը77: Բայց Հ. Բարթիկյանի կարծիքը հույժ վարկածային է, քանի Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 8: Տե՛ս Լեո, նշվ. աշխ., էջ 581: Տե՛ս նաև «Հայ ժողովրդի պատմություն», հ. III, էջ 52: 75 Տե՛ս «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 10, «Բյուզանդական աղբյուրներ», Գ, Հովհաննես Սկիլիցես, թարգմանություն բնագրից, (առաջաբան և ծանոթագրություններ՝ Հ. Բարթիկյանի), Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1979, էջ 6: 76 Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն (թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի), Եր., «Հայաստան» հրատ., 1973, էջ 295, ծան. 9: Տե՛ս նաև Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, գրաբար բնագիրը՝ Մ. Մելիք-Ադամյանի և Ն. Տեր-Միքայելյանի, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի), Եր., Երևանի համալսարանի հրատ., 1991, էջ 483-484, ծան. 8: 77 Տե՛ս Dadoyan S., The Armenians in the medieval islamic world: paradigms of interaction seventh to fourteenth centuries, vol. 2, Armenian realpolitik in the islamic 73 74 24 որ պատմիչը նման դեպքում վստահաբար այդ մասին կհիշատակեր, բայց նա պարզորոշ գրել է «զօրք Հայոց»: Պատահական չէ, որ Մատթեոս Ուռհայեցու այդ տեղեկությունը նախկինում կասկածի չէր ենթարկվել78: Հույժ կարևոր է այն, որ Սամվել Անեցու աշխատության վերջին հրատարակության մեջ օգտագործված մի ձեռագրում առկա է հետևյալ տողը. «ՆԸ (408). Աշոտ յաղթեալ զՀամտունն, զոր ընկճեալ էր յամիրապետէն...»79, ինչը ցույց է տալիս, որ Համդանյան (Համտուն) ամիրի զորքին պարտության է մատնել հայոց թագավորության բանակը80: Ի դեպ, խոսքը հավանաբար Սայֆ ալ-Դաուլա Համդանյանի մասին է, որը տիրում էր ի թիվս այլ երկրամասերի նաև Աղձնիքին (Դիար Բաքր)81, որտեղից էլ, հավանաբար, տեղի էր ունեցել ներխուժումը: world and diverging paradigms case of Cilicia: Eleventh to Fourteenth Centuries, New Brunswick, Transaction publishers, 2013, էջ 15. 78 Տե՛ս Chronique de Matthieu d'Édesse (962-1136) avec Continuation par Grégoire le prêtre jisqu'en 1162, trad. Édouard Dulaurier, Paris, A. Durand, 1858, № 5, p. 369. Տե՛ս նաև Canard M., Les H'amdanides et l'Arménie, Annales de l'Institut d'Etudes Orientales, “Alger”, 1948, VII, p. 92. Տե՛ս նաև «Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին (Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդա, Իբն Շադդադ)», (կազմեց Հ. Թ. Նալբանդյան), Եր., ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատ., 1965, էջ 254, ծ. 13: Հետաքրքրական է, որ Սմբատ սպարապետի «Տարեգրքում», որտեղ համառոտ ձևով վերաշարադրված են Մատթեոս Ուռհայեցու նկարագրած իրադարձությունները, այս դեպքի մասին ոչինչ չկա: Ն. Ադոնցը, որ Աշոտ Գ-ին ուղղված Հովհաննես Չմշկիկ կայսեր նամակը ուսումնասիրելիս անդրադարձել է Մատթեոս Ոռհայեցու և Սմբատ սպարապետի տեղեկություններին, գրում է, որ վերջինս ձեռքին ունեցել է Մատթեոս Ուռհայեցու՝ մեզ չհասած և ավելի անաղարտ ձեռագիր, ուստի նրանով կարելի է շտկումներ կատարել Մատթեոս Ուռհայեցու՝ ներկա հրատարակությունների որոշ տեղեկություններում: Տե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Ե, Եր., ԵՊՀ հրատ., 2012, էջ 369-370: 79 Սամվել Անեցի և շարունակողներ, էջ 174-175: 80 Այստեղ հարկ է նկատել, որ այս տեղեկությունը քաղվել է Մատթեոս Ուռհայեցուց անկախ այլ աղբյուրից, քանի որ ոչ միայն Աշոտ Գ-ի անունն է ավելացված, այլև այն, որ «խալիֆը (ամիրապետ) ընկճել էր Համտունին»: 81 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 150: 25 Աշոտ Գ թագավորի գահակալության առաջին փուլի վերաբերյալ պատմիչների երկերում կան տեղեկություններ, որ ընդհանրապես քննության չեն առնվել հետազոտողների կողմից: Մասնավորապես՝ Սմբատ Սպարապետի երկում առկա է հայոց 413 թվականով (մարտ, 964 թ.-մարտ, 965 թ.) թվագրվող հետևյալ հիշատակությունը. «...ժողովեցան զօրքն Հայոց ի գաւառն Տարօն. և հարեալ կոտորեցին զզօրսն Տաճկաց, և ըմբռնեցին զբազումս իշխանս. և յայնմհետէ ազատեցաւ գաւառն այն յիշխանութենէ աղտեղի ազգին Մահմետի»82: Պատմիչն այդ իրադարձությունը դնում է Բյուզանդիայի Ռոմանոս Բ կայսեր (959-963 թթ.) մահից հետո: Անչափ մեծ է գայթակղությունը այս տեղեկության մեջ ներկայացված դեպքերը նույնացնելու 959/960 թ. Համդանյան ամիրի զորքը ոչնչացնելու մասին Մատթեոս Ուռհայեցու ավանդած դեպքերին, սակայն դրանք տարբեր են: Սմբատ սպարապետի ներկայացրածը իրոք տեղի է ունեցել 964 թ., քանի որ նույն 964 թ. Սայֆ ալ-Դաուլայի ստորականերից Նաջա անունով մեկը ապստամբեց նրա դեմ և մտավ Հայաստան: Այստեղ նա տիրացավ արաբական կայսիկ ցեղի տիրույթներին և շրջակա քաղաքներին՝ Խլաթին, Մանազկերտին, Մուշին83 ու այլ վայրերի: Դրանից հետո նա ապստամբեց Սայֆ ալ-Դաուլայի դեմ: Ի վերջո հիջրայի 353 թ. (19 հունվար, 964 թ.-6 հունվար, 965 թ.) Սայֆ ալ-Դաուլան պարտության մատնեց Նաջային և տիրեց նրա հողերին, այդ թվում նրանց, որոնք Նաջան գրավել էր կայսիկներից84: Ահա հենց այս դեպքերի ժամանակ էլ պետք է տեղի ունեցած լիներ Տարոնի գավառի ճակատամարտը: Ըստ Իբն ալ-Ազրակի՝ Նաջային հաղթելուց հետո Սայֆ ալ-Դաուլան Հայաստանից վե«Տարեգիրք Սմբատայ սպարապետի» (այսուհետև՝ Սմբատ սպարապետ), Վենետիկ, Ս. Ղազար, Հրատարակութիւն Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, 1959, էջ 2: 83 Նաջայի կողմից 964 թ. Մուշի գրավման մասին հիշատակում է Միսքավայհը: Տե՛ս Miskawayh, Tajārib al-umam wa taʿāqib al-himam, ğ. 5, Beirut, 2003, p 337. 84 Տե՛ս նույն տեղում, էջ 340; «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 11, «Արաբական աղբյուրներ», Բ, Իբն ալ-Ասիր, (թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի), Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1981, էջ 195: 82 26 րադարձավ 966 թ. հունվարին85: Ուստի ամենայն հավանականությամբ կռիվը տեղի է ունեցել Նաջայի զորքի դեմ նախքան նրա՝ Սայֆ ալ-Դաուլայից պարտվելը՝ 964 թ.: Հայերի հետ բախման պատճառն էլ պարզ էր. նա գրավել էր նաև Մուշը, որ կայսիկների տիրույթների մեջ չէր մտնում: Հայկական բանակը ջախջախել է Նաջայի զորքին և ազատագրել Մուշը և շրջակայքը (գաւառն Տարօն): Նաջայի ներխուժման հետևանքով կայսիկների ամիրայությունը ոչնչացավ86, իսկ նրա տարածքներն անցան Սայֆ ալ-Դաուլային: Դրանց ճակատագրում նոր էջ բացվեց 967 թ. Սայֆ ալ-Դաուլայի մահից հետո87, ինչի մասին ավելի մանրամասնորեն կխոսվի ստորև: Փաստորեն Աշոտ Գ-ի գահակալության առաջին տարիներին հայոց թագավորության վերելքը շարունակվել է: Հայոց թագավորը փորձ է կատարել տիրելու Դվինին և չնայած այնտեղ անհաջողության է մատնվել, շարունակել է արաբներից Հայաստանի մյուս շրջանների ազատագրումը: Մյուս կողմից նա հուժկու հակահարվածներ է հասցրել Սայֆ ալ-Դաուլայի և նրա ստորակաների զորքերին, երբ նրանք ներխուժել են հայոց թագավորություն: 1.3. Անիի հռչակումը մայրաքաղաք Աշոտ Գ-ն Դվինի գրավումով փորձում էր լուծել մնայուն մայրաքաղաքի հարցը, քանի որ Բագրատունի առաջին չորս գահակալների օրոք փոխվել էին թագավորության երեք կենտրոններ (Բագարան, Երազգավորս և Կարս): Անհաջողության մատնվելով իր այս ձեռնարկում՝ նա կենտրոնացավ աճող Անիի վրա, որը մայրաքաղաք հռչակման պահին՝ 961 թ., «ընդարձակված էր այսօրվա պարիսպներեն ոչ Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 157: 86 Տե՛ս նույն տեղում: 87 Կայսիկների ամիրայությանը և նրա տիրույթներին կանդրադառնանք հետազոտության երկրորդ մասում: 85 27 նվազ տարածությամբ»88: Խնդրո առարկա ժամանակաշրջանում Անին կարևոր առևտրական հանգույց էր հարավ-արևելքից Հայաստան մտնող և Դվինով դեպի Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս ընթացող ճանապարհի վրա, որի պատճառով Դվինի դարպասներից մեկը կոչվում էր «Բաբ Անի» (Անիի դուռ)89: Անին մայրաքաղաք հռչակվեց հայոց 410 թվականին (մարտ, 961 թ.-մարտ, 962 թ.), և տեղի ունեցան ճոխ հանդիսություններ: Ինչպես տեսանք, ըստ Մատթեոս Ուռհայեցու, հայոց սպարապետը մեծ զորաժողով կատարեց՝ քաղաքի մատույցներում հավաքելով մարզպետական 45 հազար զինվորից բաղկացած զորքը: Անիում էին Անանիա կաթողիկոսը և թագավորության բոլոր մեծամեծերը: Այնուհետև Անին «...եղեւ այժմիկ թագաւորանիստ քաղաք Հայոց»90: Անիի մայրաքաղաք հռչակման պատմական նշանակությունը հաշվի առնելով՝ Լեոն դրանից հետո՝ մինչև թագավորության անկումը, ընկած պատմափուլը կոչում է «Անիական»91: Հետազոտողները տարբեր կերպ են մեկնաբանել Անին՝ որպես մայրաքաղաք ընտրելու՝ Աշոտ Գ-ի շարժառիթները: Լեոն կարծում էր, որ «Անին Շիրակի ամենախոշոր կենտրոնն էր, և նա միայն կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա: ...Ահա այս քաղաքն էլ պիտի դառնար Բագրատունյաց թագավորության կենտրոնը: Այսպես պահանջում էին նրա թե´ քաղաքական և թե´ տնտեսական շահերը»: Մյուս կողմից՝ Անին «ներկայացնում էր միջնադարյան նոր ծլող իրականությունը - քաղաքային կուլտուրան»92: Տե՛ս Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության (աշխատությունների ժողովածու), հ. 1, Եր., Արմֆանի հրատ., 1942, էջ 323: Տե՛ս Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դարերում, հ. 1, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1958, էջ 75-76: 89 Տե՛ս Al-Moqaddasi, Kitáb ahsán at-tákasim fi ma’rifat al-akálim, «Bibliotheca geographorum arabicorum», ed. III, p. III, Lugd. Bat., apud E. J. Brill, 1967, p. 377. 90 Մատթեոս Ուռհայեցի, էջ 8: 91 Տե՛ս Լեո, նշվ. աշխ., էջ 577-579: 92 Նույն տեղում, էջ 577: 88 28 Թ. Հակոբյանը համաձայն է Լեոյի տեսակետին93: Նա նաև հավելում է, որ Անիի ընտրության վրա ազդեցին մի շարք գործոններ՝ բնական անառիկ դիրքը, հռչակման պահին արդեն քաղաքի վերածված լինելը, Բագրատունիների բուն տիրույթներում և նաև հայոց թագավորության աշխարհագրական կենտրոնում գտնվելը, Անիի ու շրջակայքի՝ մշակույթի կենտրոնի վերածվելը94: Ռ. Մաթևոսյանը նշում է, որ չի կարող համաձայնել Լեոյի հետ, քանի որ, իր կարծիքով, նախորդ շրջանում մայրաքաղաքի տեղը փոխելու անհրաժեշտություն չի եղել: Իսկ այդ առաջացավ 949 թվականից սկսած, երբ Բյուզանդիան գրավեց Կարինը, Բասենը և Հավնունիքը՝ դրանք դարձնելով հայոց թագավորության դեմ իր ծավալապաշտական քաղաքականության հենակետ: Ստեղծվել էր ուղղակի վտանգ Կարսի համար, ուստի թագավորը սկսեց մտածել նոր մայրաքաղաքի մասին: Թ. Հակոբյանի օրինակով նա ևս մայրաքաղաքի ընտրությունը Անիի վրա կանգ առնելու պատճառ է համարում նրա՝ թագավորության կենտրոնում և Բագրատունյաց տիրույթներում գտնվելը, ինչպես նաև բնական անմատույց պայմաններով օժտված լինելը: Նա նաև կարծում է, որ նախկինում Բագրատունի արքաներից յուրաքանչյուրը նստավայրը տեղափոխում էր իր տիրույթը, բայց Աշոտ Գ-ին հաջողվեց անել այնպես, որ չնայած հետագա թագավորները ևս ունեին առանձին նստոց, սակայն մայրաքաղաքն այնտեղ չտեղափոխեցին95: Ա. Տեր-Ղևոնդյանը համարում էր, որ Աշոտ Գ-ն ի սկզբանե մտահոգված է եղել մնայուն մայրաքաղաքի հարցի լուծմամբ, քանի որ մշտական ու կայուն մայրաքաղաքը կարող էր նպաստել պետության միասնականությանը96: Տե՛ս Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 21: Տե՛ս նույն տեղում, էջ 22-23: 95 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Անին արքունի աթոռանիստ և մայրաքաղաք, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1978, № 5, էջ 91-92: 96 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 168: 93 94 29 Հարցին ամփոփիչ պատասխան գտնելու համար պետք է նշել, որ Անիի ընդարձակման գործընթացը սկիզբ էր առել դեռևս Աբաս թագավորի օրոք: Ասողիկի աշխատության ձեռագրերից մեկում առկա է մի հավելում, ըստ որի՝ Աբասը «շինէ եւ զփոքր կաթուղիկէն Անւոյ»97: Եկեղեցին «փոքր կաթողիկե» է կոչվել հետագայում, երբ Անիում որպես կաթողիկոսարանի եկեղեցի կառուցված Մայր տաճարն ի տարբերություն նրա սկսել են անվանել «մեծ կաթողիկե»98: Աբասի կողմից Անիում կաթողիկե եկեղեցի կառուցելը հիմնավորվում է ձեռագրերից մեկում պահպանված «Սա (իմա´ Աբասը - Ա. Ե.) շինեաց վանս՝ կաթուղիկէն, զԿարուց մեծ եկեղեցին...»99: «Փոքր կաթողիկեն», հավանաբար, նույնական է Անիի «Աշոտյան» պարիսպներից ներս, բայց միջնաբերդի տարածքից դուրս գտնվող «Աշոտի [քաղաքի] եկեղեցուն»100, որը վերագրվում է Անիի՝ մինչև մայրաքաղաք հռչակվելն ընկած ժամանակաշրջանին101: Ըստ Կ. Մաթևոսյանի՝ Աշոտ Գ-ն Անիում թագադրվել է հենց «փոքր կաթողիկե» եկեղեցում102: Կարելի է ենթադրել, որ Անիի ընդարձակման և մայրաքաղաքի վերածվելու գործընթացը սկիզբ է առել հենց Աբաս թագավորի օրոք, որը Կարսում կաթողիկե եկեղեցի հիմնելուց բացի հրամայել է մեկ այլ կաթողիկե եկեղեցի էլ Անիում կառուցել: Նշենք նաև, որ Անիի մեծ կամ Սմբատաշեն պարսպի արևմտյան հատվածի բուրգերից մեկի վրա փորագրված է հետևյալ արձանագրությունը. «Աշոտոյ իշխանաց իշխանի է»103: Ն. Սարգիսյանը հետևյալ ձևով է նկարագրում արձանագրության գտնվելու Ասողիկ, էջ 749, ծանոթ. 26: Մաթևոսյան Կ., Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, էջ 156; նույնի` Անի-Շիրակի պատմության էջեր, էջ 11-12: 99 Գարեգին Ա. կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա., էջ 87: 100 Մաթևոսյան Կ., Անի-Շիրակի պատմության էջեր, էջ 12: 101 Տե՛ս Марр Н., Ани: книжная история города и раскопки на месте городища, М.Л., “ОГИЗ-СОЦЭКГИЗ”, 1934, էջ 101. 102 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անի-Շիրակի պատմության էջեր, էջ 12: Տե՛ս նաև նույնի՝ Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, էջ 155-158: 103 Տե՛ս Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, Ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1864, էջ 112: 97 98 30 վայրը. «...ի միում բարձր աշտարակի ի վերայ քարանց նորա փորագրեալ կանգնաչափ ի վեր ի գետնոյ բուն արձանագիր ներքնապարսպին համառօտ և հնագոյն քան զամենեսին»104: Փաստորեն, ըստ նրա՝ այն պարսպի այդ հատվածի ամենահին արձանագրությունն է: Ղ. Ալիշանը հավելում է, որ այդ արձանագրությունը անթվակիր է, բայց, փորձելով «պարզել» արձանագրության հերոսին, հավելում է, որ «Աշոտ ոմն իշխանաց իշխան ծանուցեալ է յամի 1002»105: Կ. Բասմաջյանը, մասնավորեցնելով, որ արձանագրությունը գտնվել է քաղաքի Ավագ և Կարուց դռների միջև, ամենայն հավանականությամբ Ղ. Ալիշանի ենթադրության ազդեցությամբ, գրում է, որ այն «1002 թվականից ուշ գրված լինել չէր կարող»106: Հ. Օրբելին այդ բուրգը արձանագրության պատճառով կոչում է «Աշոտի բուրգ»107: Թեև Թ. Հակոբյանն այդ արձանագրությունը փորձում է վերագրել Բագրատունյաց թագավորության հիմնադիր Աշոտ Բագրատունուն [«Անկասկած է, որ այդ բուրգը կառուցել է Աշոտ 1-ինը դեռևս իր իշխանաց իշխան եղած տարիներին (885 թվականից առաջ)»]108, բայց դա հազիվ թե հնարավոր է, քանի որ IX դ. վերջին այդ պարիսպները դեռ չկային: Կարելի է կարծել, որ Աբաս թագավորի օրոք, երբ ընդարձակվում էր Անին, միջնաբերդից դեպի հյուսիս պարիսպներ են կառուցվել, որոնց բուրգերից մեկի վրա էլ Աշոտ իշխանաց իշխանը՝ հետագայի Աշոտ Գ թագավորը, արձանագրություն է թողել: Անկասկած, այդ պարիսպները հետագայում միաձուլվել են Սմբատաշեն պարիսպներին: Այն, որի Անիի ընդարձակումը սկսվել է Աբաս թագավորի գահակալության շրջանում, ցույց է տալիս, որ ճիշտ է Ռ. Մաթևոսյանի Նույն տեղում, էջ 112: Տե՛ս «Շիրակ. տեղագրութիւն պատկերացոյց», հաւաքեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան (այսուհետև՝ Ալիշան Ղ., Շիրակ), Վենետիկ-Ս. Ղազար, 1881, էջ 41: 106 «Հայերէն արձանագրութիւնք Անւոյ, Բագնայրի եւ Մարմաշինու», տեղւոյն վրայ հաւաքեց եւ հրատարակեց հանդերձ ֆրանսերէն թարգմանութեամբ Կ. Յ. Բասմաջեան, Պարիս, տպ. Ֆիրմէն-Դիդոյ եւ ընկերութիւն, 1931, էջ 15 (351): 107 Տե՛ս «Դիվան հայ վիմագրության», պրակ I, Անի քաղաք, (կազմեց՝ Հ. Ա. Օրբելի), Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1966, էջ 6: 108 Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 20: 104 105 31 պնդումն այն մասին, որ Բյուզանդիայի առաջխաղացումը Կարսը դրել էր վտանգի ներքո՝ ծնելով նոր մայրաքաղաք ընտրելու անհրաժեշտություն, քանի որ Բյուզանդիայի նշված առաջխաղացումը տեղի էր ունեցել 949 թ.109: Սակայն Անին մայրաքաղաք դարձնելը միայն պաշտպանական, քաղաքական ու մշակութային առումներով հիմնավորելը բավական չէ խնդրի լիարժեք լուսաբանման համար: Չնայած Ռ. Մաթևոսյանի տեսակետին, թե ի տարբերություն նախորդների՝ Աշոտ Գ-ն արքայանիստը իր նստավայր չտեղափոխեց, իրականում արքայանիստը Անի տեղափոխելով՝ թագավորը կատարել էր նախորդների գործելաոճին հար և նման գործողություն: Ինչպես և իր նախորդները, նա էլ ընտրել էր իր համար առանձին նստավայր, բայց այդ ընտրությունն այնքան ճշգրիտ եղավ, որ մյուս արքաներն այլևս նոր նստավայր ընտրելու անհրաժեշտություն չունեցան: Անին աստիճանաբար այնքան աճեց, որ նվաճեց Բագրատունյաց թագավորության կենտրոն, մայրաքաղաք լինելու իրավունքը: Բագրատունյաց թագավորությունը X դ. կեսերին այնքան էր հզորացել քաղաքական, տնտեսական ու մշակութային առումներով, որ անհրաժեշտություն էր առաջացել այդ զարգացմանը համապատասխանող մայրաքաղաքի ընտրության: Այն պետք է դառնար հայ ժողովրդի այնժամյա և գալիք քաղաքակրթական ձեռքբերումների, ջանքերի միավորման հիմնական միջուկը: Կապանքներից ազատագրված հայության քաղաքակրթական ոգին պահանջում էր սեփական կենտրոնը. այդպիսին եղավ Անին: Պատահական չէ, որ մայրաքաղաք դառնալուց հետո քաղաքի աճն արագ ընթացք ստացավ: Ըստ Մխիթար Անեցու՝ Անիի՝ մայրաքաղաք հռչակվելուց հետո Աշոտը «շինէ զՓոքր քաղաքն»110, իսկ ըստ «Պատմութիւն քաղաքին յԱնւոյ» հեղինակի ու Վարդան վարդապետի՝ «Սա (Աշոտը - Ա.Ե.) փոքր պարիսպ շինեաց յԱնւոյ»111: Կարելի է եզրակացնել, որ Մխիթար Անեցու «փոքր քաղաք»-ն իրականում պետք է Տե՛ս Ասողիկ, էջ 754: Մխիթար Անեցի, էջ 67: 111 Տե՛ս Մխիթար Անեցի, էջ 122; Վարդան վարդապետ, էջ 89: 109 110 32 լիներ «փոքր պարիսպ», որը, ըստ Վարդան վարդապետի, կառուցվել է հայոց 413 թ. (մարտ, 964 թ.-մարտ, 965 թ.)112: Պարիսպը ձգվում էր Անիի պատմական միջնաբերդից հյուսիս՝ Ախուրյան գետից մինչև Ծաղկոցաց ձոր: Պարսպի երկայնքով կառուցվել էին մի քանի աշտարակներ, որոնցում մատուռներ կային: 1.4. Աշոտ Գ-ի երկրորդ անվան և Անիում թագադրվելու խնդիրը Աշոտ Գ-ի երկրորդ անվան հարցի ուսումնասիրությունը ունի կարևոր նշանակություն, քանի որ ի սկզբանե կատարված հենքային սխալը Բագրատունյաց թագավորության պատմության ուսումնասիրողներից ոմանց մղել է ոչ ճիշտ եզրակացությունների: Մատթեոս Ուռհայեցու աշխատության՝ Մ. Մելիք-Ադամյանի և Ն. Տեր-Միքայելյանի կազմած բնագրում, որը հրատարակվել է 1898 թ., և որից կատարել է աշխարհաբար թարգմանությունը Հ. Բարթիկյանը, պատմիչը հաղորդում է113, որ հայոց 410 թվականին (մարտ, 961 թ.մարտ, 962 թ.) «...ժողովեցան ամենայն իշխանքն աշխարհաց տանն Հայոց առ սուրբ հայրապետն Անանիա, վասն զի տացեն զօծումն թագաւորութեան որդւոյն Աշոտի Գագկայ...»114: Այնուհետև ներկայացնելով հրավիրյալներին՝ պատմիչը հայտնում է, որ «Եւ յայնմ աւուր եղեւ ժողով ահագին և մեծ ի քաղաքն յԱնի, որ եղեւ այժմիկ թագաւորանիստ քաղաք Հայոց»115: Արդեն հաջորդ պարբերության մեջ պատմիչը գործածում է սկզբում «որդի Աշոտի Գագիկ» տարբերակը, իսկ մի քանի տող անց՝ միայն «Գագիկ» անունը116: Հետագա տեղեկություններում՝ կապված 974 թ. և այլ իրադարձությունների հետ, պատմիչն Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 89-90: Մեջբերումներն արվում են՝ ըստ պատմիչի աշխատության 1898 թ. հրատարակության: 114 Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 8: 115 Տե՛ս նույն տեղում: 116 Տե՛ս նույն տեղում: 112 113 33 Աշոտ Գ-ին հիշատակում է միայն բուն անունով՝ «Աշոտ»117: Կարևոր է այն, որ Սմբատ սպարապետը նույն այս պատմությունը ներկայացնելիս խոսում է բացառապես Գագիկ թագավորի մասին և հայոց 400 թվականի ներքո (ապրիլ, 951 թ.-ապրիլ, 952 թ.) ներկայացնում է նրա գահ բարձրանալը, իսկ հայոց 410 թվականին (մարտ, 961 թ.-մարտ, 962 թ.) ներկայացնում է Գագիկի օծումը Անիում118: Այդ պատճառով Ն. Ադոնցը նշվածը համարում էր խառնաշփոթ տեղեկություն119: Պատմիչի աշխատության առաջին՝ 1869 թ. ոչ ամբողջական բնագրի հրատարակության մեջ, համապատասխանաբար՝ առաջին հիշատակությունում, բացակայում է «որդւոյն» բառը, երկրորդի մեջ նշված է միայն «արքայ Աշոտ», իսկ երրորդում՝ «Գագիկ»120: Նման տարընթերցումները հետազոտողներին կանգնեցրել են լուրջ երկընտրանքի առաջ, քանի որ հատկապես ի սկզբանե բերված հիշատակությունները հուշում են, որ խոսքը, չնայած թվականին, վերաբերում է Գագիկ Ա թագավորին: Մյուսներն էլ, հենվելով թվականի վրա, խնդրո առարկա անձին նույնացրել են Աշոտ Գ-ին: Մատթեոս Ուռհայեցու աշխատության մեջ Անանիա կաթողիկոսի կողմից, այսպես կոչված, Աշոտ-Գագիկին Անիում հայոց թագավոր օծելու պատմությունը ստիպել է, որ հետազոտողները համարեն, թե Գագիկը եղել է Աշոտ Գ-ի երկրորդ անունը: Մասնավորապես՝ Մատթեոս Ուռհայեցու աշխատության առաջին՝ 1869 թ. հրատարակության մեջ, Գագիկը հրատարակիչների կողմից համարվել է Աշոտ Գ-ի երկրորդ անուն121: Մ. Օրմանյանը ևս համարում էր, որ Գագիկը Աշոտի երկրորդ անունն էր122: Մատթեոս Ուռհայեցու աշխատության թարգմանիչ Տե՛ս նույն տեղում, էջ 22-24: Սմբատ սպարապետ, էջ 1-2: 119 Տե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Ա, Եր., ԵՊՀ հրատ., 2006, էջ 521: 120 Տե՛ս «Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», Յերուսաղէմ, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869, էջ 3-4: 121 Տե՛ս նույն տեղում, էջ 549, ծան. 8: 122 Տե՛ս Օրմանեան Մ., նշվ. աշխ., § 764, սյուն 1107: 117 118 34 Հ. Բարթիկյանը թե´ 1973 թ. և թե´ 1991 թ. կատարած թարգմանություններում բնագրի «զի տացեն զօծումն թագաւորութեան որդւոյն Աշոտի Գագկայ» հատվածը թարգմանում է «որպեսզի Աշոտ-Գագիկին թագավոր օծեն», իսկ այնուհետև միանշանակորեն պնդում, որ Գագիկը Աշոտ Գ-ի երկրորդ անունն էր123: Ռ. Մաթևոսյանը խնդրի հանգուցալուծման համար կատարել է Մատթեոս Ուռհայեցու աշխատության՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի համեմատական ուսումնասիրություն: Նա նշում է, որ մի քանի ձեռագրերում նշվում է, թե «ԽԵ հազար արանց քաջացն, զարդ յԱշոտոյ Գագկա, ի արքունական գնդէն», որտեղ թե´ բացակայում է «որդւոյ» բառը և թե´ «յԱշոտոյ Գագկայ» անվանումը գրված է ոչ թե Անանիա կաթողիկոսի անունից հետո, ինչպես մյուս ձեռագրերում է, այլ դրանից առաջ: «Զարդ» բառն էլ նա մյուս ձեռագրերի հիմքով ընկալում է որպես «զատ» (բացի): Այնուհետև նա մեջ է բերում մի հատված, որ դուրս էր մնացել պատմիչի աշխատության հրատարակություններից. «Ի ՆԱ (ապրիլ, 951 թ.-ապրիլ, 952 թ. - Ա.Ե.) թվականին նստաւ Աշոտ թագաւոր, որդի Աբասա ամս ԻԷ (27). Աշոտ որ Ողորմածն կոչիւր, որդի Աբասա, որդւոյ Սմբատա, որդոյ Աշոտոյ, առաջին թագաւորութեանն Բագրատունեաց ազգին. յետ Աշոտա Սմբատ ամս ԺԳ (15) ի թվին ՆԻԴ (975), և Գագիկ որդի Աշոտա, եղբայր Սմբատա, ամս ԻԴ (24), և ապա Յոհաննէս և Աշոտ ամս Ի (20)»124: Պատմիչի երկի՝ 1869 թ. և 1898 թ. հրատարակության բնագրերում Անիի՝ մայրաքաղաք հռչակման հատվածում արքայի անունը հիշատակված է երեք անգամ: 1869 թ. հրատարակության մեջ, ինչպես տեսանք, առաջին անգամ նշված է «զօծումն թագաւորութեանս Աշոտ Գագկայ», այնուհետև՝ «արքայ Աշոտ» և ի վերջո՝ «Գագիկ», իսկ 1898 թ. հրատարակության մեջ նույն հատվածները ունեն Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, 1973, էջ 296, ծան. 12; Մատթէոս Ուռհայեցի, 1991, էջ 484, ծան. 11: 124 Մաթևոսյան Ռ., Մատթեոս Ուռհայեցու «Պատմութեան» տարընթերցումները Բագրատունիների վերաբերյալ, «Պատմաբանասիրական հանդես», 1987, № 2, էջ 122: 123 35 հետևյալ տեսքը՝ «զօծումն թագաւորութեան որդւոյն Աշոտի Գագկայ», «որդի Աշոտի Գագիկ արքայ» և «Գագիկ»125: Վերջին բնագիրը, որից, ի դեպ, օգտվել է Հ. Բարթիկյանը, միակն է, որտեղ նշված է «որդւոյն Աշոտի Գագկայ» ձևը126: Ի վերջո Ռ. Մաթևոսյանը վճռում է. «Այս տարընթերցումների հետ կապված պետք է ասել, որ 961 թ. Անիում որպես հայոց թագավոր օծվողի ճիշտ անունը Աշոտ է (իմա՝ Աշոտ III Ողորմած), այլ ոչ թե Գագիկ, իսկ «որդւոյն Աշոտի Գագկայ» ձևը շփոթության արդյունք է»127: Փաստորեն, ի տարբերություն այլոց, Ռ. Մաթևոսյանն այնքան էլ հակված չէ Աշոտ Գ-ի՝ երկրորդ անուն ունենալու տեսակետին, այլ կարծում է, թե տեղի է ունեցել շփոթություն: Կ. Մաթևոսյանը ևս համարում է, որ Աշոտ Գ-ն ուներ երկու անուն, որի հիմնավորման համար մեջ է բերում Սամվել Անեցու «Ժամանակագրության» լրացումները պարունակող ձեռագրերի «Հայոց ՆԺԱ (962). Գագիկ թագաւոր օծաւ Հայոց, որ է նոյն Աշոտ որդի Աբասայ»128 տեղեկությունը: Պետք է հիշել, սակայն, որ որոշ հեղինակներ համարել են, որ չնայած տարեթվին՝ Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունը վերաբերում է Գագիկ Ա Բագրատունուն129: Այդ առումով էական է Ա. Հակոբյանի մոտեցումը, որտեղ նա Մատթեոս Ուռհայեցու տեղեկության մեջ առանձնացնում է երկու շերտ՝ առաջինը, որը վերաբերում է Անին մայրաքաղաք հռչակելուն, վերաբերում է Աշոտ Գ-ի ժամանակներին, իսկ երկրորդը՝ արքայի օծման վերաբերյալ, որը վերաբերում է արդեն Գագիկ Ա-ի շրջանին, առավել ևս, որ օծման նկարագրությունից երկու Տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ սրբոյ Էջմիածնի, 1898, էջ 3-4: 126 Տե՛ս նույն տեղում, էջ 122-123: 127 Նույն տեղում, էջ 123: 128 Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, «Պատմաբանասիրական հանդես», 2008, № 3, էջ 4: 129 Տե՛ս Պողոսյան Ս., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դդ., Եր., Պետական համալսարանի հրատ., 1956, էջ 178179։ 125 36 էջ անց պատմիչը դարձյալ սխալ թվագրմամբ (հայոց 420 թ.՝ մարտ, 971 թ.-մարտ, 972 թ.) խոսում է Գագիկ Ա-ի մահվան և նրան փոխարինած Հովհաննես-Սմբատի և Աշոտի մասին130: Ա. Հակոբյանը համոզված է, որ X դ. տեղի ունեցած իրադարձություններից ավելի քան մեկուկես դար անց ստեղծագործած պատմիչը շփոթել ու միախառնել է Անիի մայրաքաղաք հռչակման և Գագիկ Ա-ի թագադրության իրողությունները: Ուստի պատմիչի տեղեկության այն հատվածը, որը վերաբերում է Անիի մայրաքաղաք հռչակմանը և այն էլ՝ Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռամբ, վերաբերում է 961 թ., իսկ մնացյալը՝ Գագիկ Ա-ի օծման արարողությանը, որը ուսումնասիրողը դնում է 1007/1008 թ.131: Ինչ վերաբերում է երկրորդ անվանը, ապա դրա քննարկումը Ա. Հակոբյանի ուսումնասիրության արդյունքներով դառնում է անիմաստ, ուստի Կ. Մաթևոսյանի մեջբերումը Սամվել Անեցու «Ժամանակագրության» լրացումները պարունակող ձեռագրերից համարում է ընդամենը դրանց հեղինակի կողմից Մատթեոս Ուռհայեցու հիշատակածը տրամաբանական տեսքի բերելու ցանկության հետևանք132: Ի վերջո նշենք, որ Ա. Հակոբյանը իր քննության ընթացքում Ռ. Մաթևոսյանի տեսակետին չի անդրադարձել: Ամփոփելով Աշոտ Գ-ի՝ երկրորդ անվան և հարակից հարցերի վերաբերյալ հետազոտողների տեսակետների ներկայացումը՝ կարող ենք արձանագրել, որ նրանց շրջանում ակնհայտ է տարակարծությունը Մատթեոս Ուռհայեցու վերոհիշյալ տեղեկությունների վերաբերյալ, սակայն մի բան՝ Անիի հռչակումը մայրաքաղաք 961 թ., կասկածի տակ չի դրվել: Ա. Հակոբյանի տեսակետը թվում է միակ հավանականը, քանի որ Աշոտին Գագիկը որպես երկրորդ անուն վերագրելը բռնազբոսիկ է՝ Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 12: Մանրամասն տե՛ս Յակոբեան Ա., Մատթէոս Ուռհայեցու վկայութիւնը 961 թուականին Անին մայրաքաղաք հռչակելու մասին (նոր աղբյուրագիտական քննություն), «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», XXIX, Եր., 2014, էջ 309-312: 132 Տե՛ս նույն տեղում, էջ 311, ծ. 4: 130 131 37 ուղղված Մատթեոս Ուռհայեցու խնդրո առարկա տեղեկության հակասականությունը հարթելուն: Պետք է նշել, որ երկրորդ անունների իրողությունը Բագրատունյաց Հայաստանում իրոք տարածված էր: Փաստը ցույց է տալիս, որ Աշոտ Գ Ողորմածն իրոք երկրորդ անուն ուներ: Եվ դա Գագիկը չէր: Նախկինում կարծիք ենք հայտնել, որ Աշոտ Գ-ն կրել է Սահակ երկրորդ անունը133: Սակայն ներկայումս հակված ենք վերանայելու այդ տեսակետը, առավել ևս, որ «Յայսմաւուրք»-ներից մեկում Աշոտ Գ-ն կոչված է Հովհաննես. «...հրամանաւ թագաւորին Աշոտոյ՝ որ ողորմածն կոչիւր, որ է ինքն Յոհաննէս թագաւորն...»134: Այդ տեղեկությունը ցույց է տալիս, որ Աշոտ Գ-ն, եթե կրկնանուն ունեցել է, ապա այն Գագիկ չի եղել, այլապես որևէ այլ աղբյուրում կհիշատակվեր: Ասվածի լույսով, Աշոտ Գ-ին Գագիկ անունը որպես երկրորդ անուն վերագրելով, Մատթեոս Ուռհայեցու տեղեկության հակասությունը լուծելը դառնում է անհնարին, եթե, իհարկե, չկարծենք, որ Աշոտ Գ-ն ուներ նաև երրորդ անուն, ինչը չափազանց բռնազբոսիկ է: Պետք է նշել նաև, որ Մատթեոս Ուռհայեցու նշյալ հիշատակության մեջ օծման արարողության մասին տվյալը Գագիկը Աշոտ Գ-ի երկրորդ անուն համարող ուսումնասիրողներին ստիպել է, որ նրանք փորձեն պատասխան գտնել դրանից բխող մեկ այլ հակասության. Աշոտ Գ-ն ամենայն հավանականությամբ արդեն թագադրվել էր 953 թ.: Կ. Մաթևոսյանը, օրինակ, կարծում է, որ նորահաստատ մայրաքաղաքում Աշոտ Գ-ն թագադրվել է135 փաստորեն երկրորդ անգամ, թեև եթե Մատթեոս Ուռհայեցու տեքստում Գագիկին նույնացնում ենք Աշոտ Գ-ի հետ, ստացվում է, որ նրան պետք է վերագրվի պատմիչի այն խոսքը, թե «...չեւ եւս էր նստեալ յաթոռ թագաւորութեան տանն Տե՛ս Եղիազարյան Ա., Աշոտ Գ Ողորմածի դարաշրջանը: Մաս Ա. Հայոց թագավորության վերելքը (953-966 թթ.), «Վէմ», 2019, № 3, էջ 64: 134 «Գիրք որ կոչի այսմաւուրք», Կոստանդնուպաւլիս, ի տպարանի Գրիգոր դպրի Մարսըվանեցւոյ, 1730, էջ եճձթ (589): 135 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, էջ 3: 133 38 Հայոց և ոչ էր եդեալ թագ ի վերայ գլխոյ իւրոյ»136, ասել է՝ մինչև 961 թվականը Աշոտը չէր թագադրվել, որն անհնար է137: Չնայած սրան՝ Մ. Չամչյանցը գրում է, որ Աշոտը հոր մահից հետո (ըստ նրա՝ 952 թ.) ինը տարի պայազատեց հայությանը, և նախարարները տեսնելով նրա հզորությունն ու իմաստուն կառավարումը՝ հավաքվեցին Անանիա կաթողիկոսի մոտ՝ որոշելով նրան օծել հայոց թագավոր: Արդյունքում Աշոտը Անի քաղաքում 961 թ. օծվեց թագավոր138: Այս վարկածը ևս ծնվել է Մատթեոս Ուռհայեցու տեղեկության մեջ ներկայացվող թագադրություն-օծման արարողությունը Աշոտ Գ-ին կապելու ցանկությունից: Մինչդեռ Աշոտ Գ-ի ժամանակակից Անանիա Մոկացի կաթողիկոսը գրում է, որ Աբաս թագավորի մահից հետո «յաջորդէ զաթոռ թագաւորութեանն նորին որդի տէր Աշոտ...»139: Իսկ ըստ Ասողիկի՝ «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ»140: Ակնհայտ է, որ 953 թ. Աշոտ Գ-ն թագադրվել է: Դրա հիմնավորումն է այն, որ Աշոտ Գ-ի ժամանակակից հեղինակ Ասողիկը նրան վերագրում է 25 տարվա գահակալություն՝ փաստորեն հաշվարկը կատարելով 953 թվականից: Իսկ 961 թ. թագադրության մասին ոչ մի խոսք չկա: Այն չի էլ եղել: Ամփոփելով վերոասացյալը՝ կարող ենք նշել, որ Աշոտ Ողորմածի գահակալության սկզբում թագավորության վերելքը շարունակվում էր նրա շուրջը և ներսում ձևավորված բարենպաստ իրադրության պայմաններում: Ի սկզբանե Աշոտ Ողորմածը զբաղված էր նոր մայրաքաղաքի փնտրտուքով, մայրաքաղաք, որ կհամապատասխաներ հայոց թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման մակարդակին: Անհաջողության մատնվելով Դվինն ազատագրելու ռազմական գործունեության ընթացքում՝ նա կարողաՄատթեոս Ուռհայեցի, էջ 8: Տե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Ա, էջ 521: 138 Տե՛ս Չամչյանց Մ., նշվ. աշխ., էջ 836-837: 139 Անանիա Մոկացի, էջ 268: 140 Ասողիկ, էջ 755: 136 137 39 ցավ իրեն ենթարկել Երասխի հովտի ամիրայությունները և ջախջախել թագավորությանը հարավ-արևմուտքից սպառնացող Համդանյանների պետության զորքերին: Ի վերջո նա կենտրոնացավ աճող ու զարգացող Անի քաղաքի վրա, որն էլ 961 թ. հռչակեց հայոց թագավորության մայրաքաղաք: Անին այդուհետ վերածվեց հայության քաղաքակրթական արարման հիմնական կենտրոնի: Նման գործունեությունը ցույց է տալիս, որ պատմիչների մի մասի կողմից Աշոտ Գ արքային հիմնականում բարեգործական բնույթի արարքներ վերագրելը հեռու է իրականությունից: Առնվազն իր գահակալության առաջին շրջափուլում՝ 953-966 թթ., Աշոտ Գ-ն իրեն դրսևորել է որպես կառավարման ձիրքով օժտված գահակալ, որն ընդունակ էր մի կողմից ամրապնդելու պետության անվտանգությունը, իսկ մյուս կողմից, համախմբելով երկրի ներուժը, այն առաջնորդել դեպի քաղաքակրթական նվաճումներ: 40 ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ (967-975 ԹԹ.) 2.1. Աշոտ Գ թագավորի գահակալության երկրորդ պատմափուլի մարտահրավերները 960-ական թթ. վերջը և 970-ական թթ. առաջին կեսը Աշոտ Գ Ողորմածի գահակալության շրջանի առավել բարդ և հանգուցային փուլերից էր: Հզորության գագաթնակետին գտնվող հայոց թագավորությունն այդ ժամանակ կանգնեց մեծ վտանգի առաջ, քանի որ անչափ հավակնոտ նվաճողական ծրագրերով Արևելքում հանդես եկան Բյուզանդիայի կայսրեր Նիկեփոր Փոկասը (963-969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969976 թթ.): Բյուզանդիայի հիմնական նպատակը Կիլիկիայից մինչև Պաղեստին տարածվող երկրներին տիրելն էր, բայց այդ ճանապարհին նա մի կողմից ձգտում էր օգտվելու Բագրատունյաց թագավորության զինուժի աջակցությունից, իսկ մյուս կողմից Հայաստանի ներսում երկպառակություն սերմանելու և նրանից նորանոր երկրամասեր պոկելու փորձեր էր անում: Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության թիրախում էին Տարոն-Տուրուբերանը, Այրարատի Բասեն գավառը, իսկ հեռանկարում՝ նաև Վասպուրականը: Բյուզանդիան փորձում էր հնարավորինս օգտվել հայ ավատատերերի և կենտրոնական իշխանության հարաբերություններում առկա խնդիրներից և օգտագործել որոշ ավատատերերի վերամբարձ նկրտումները: Եվ ցավալիորեն կայսրերին հաջողվում էր հասնել իրենց նպատակներին, ինչի հետևանքով մի կողմից կրճատվում էր հայոց թագավորության տարածքը, իսկ մյուս կողմից միասնական թագավորության մասնատումը թուլացնում էր նրա դիմադրողական կարողությունները՝ հարևանների համար այն դարձնելով ավելի խոցելի: 41 Աշոտ Գ-ին հաջողվեց ժամանակավորապես կասեցնել 968 թ. Տարոնը զավթած Բյուզանդիայի առաջխաղացումը: Ուստի կայսրությունը սպասելու էր նոր առիթի՝ իր նպատակները կյանքի կոչելու համար: Հանգիստ չէր նաև թագավորության հոգևոր կյանքը. Բյուզանդիայի առաջխաղացման պայմաններում այն դարձյալ բախվել էր քաղկեդոնականության տարածման վտանգին, որը, բարեբախտաբար, հնարավոր եղավ չեզոքացնել: 2.2. Տարոնի զավթումը Բյուզանդիայի կողմից 960-ական թթ., երբ արաբա-բյուզանդական հակամարտության պայմաններում Բյուզանդիայի զորքը հավակնում էր տիրելու Կիլիկիային և Հյուսիսային Ասորիքին, Տարոնը ևս հայտնվել էր կայսրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Տարոն գավառը 964 թ. ռազմակալվել էր արաբական զորքի կողմից, սակայն Աշոտ Գ-ին հաջողվել էր պարտության մատնել թշնամուն և ազատագրել այն: Ակնհայտ է, որ նա Տարոնը համարում էր հայոց թագավորության անքակտելի մասը և վճռականորեն էր տրամադրված այդ գավառի նկատմամբ հավակնություններ ունեցողների դեմ: Այդ առումով հույժ կարևոր են Տարոնի հանդեպ Բյուզանդիայի իրականացրած քաղաքականության մասին Ասողիկի և Հովհաննես Սկիլիցեսի երկասիրություններում ներառված դեպքերի հերթականությունն ու տրամաբանությունը։ Դրանք տարբեր հետազոտողների կողմից ընդհանուր առմամբ անտեսվել են, իսկ իրադարձությունների ներկայացումը վերածվել է մի պարզունակ պատումի: Նիկեփոր Փոկաս կայսեր գահակալման շրջանում հայ-բյուզանդական հարաբերություններում առկա խնդիրները ներկայացրել է Սմբատ սպարապետը, սակայն միայն դավանանքային հակադրության տեսանկյունից141: Իսկ Ասողիկը հաղորդում է, որ «...ի ՆԺԵ թուականին 141 Տե՛ս Սմբատ սպարապետ, էջ 3: 42 (415 թ.՝ մարտ 966 թ.-մարտ 967 թ.) խաւարեցաւ արեգակն, եւ վախճանեցաւ Տարաւնոյ իշխանն Աշոտ: Եւ Տարաւնոյ Հոռոմք տիրեցին»142: Այսինքն՝ պատմիչը ներկայացնում է երեք դրվագ՝ Արևի խավարումը, իշխան Աշոտի մահը և Տարոնին Բյուզանդիայի տիրելը: Հովհաննես Սկիլիցեսի հիշատակությունը որոշակիորեն պարզաբանում է Ասողիկի խիստ սեղմ հիշատակությունը: Ըստ բյուզանդական հեղինակի, երբ բյուզանդական զորքի կողմից Հյուսիսային Ասորիքի ու Կիլիկիայի քաղաքների գրավման ընթացքում143 մահմեդականներն Անտիոքում 967 թ. սպանեցին տեղի Քրիստափոր պատրիարքին (960-967 թթ.), իսկ Երուսաղեմում 968 թ. մայիսի 28-ին ողջակիզեցին պատրիարք Հովհաննես Է-ին (964-968 թթ.)144, 968 թ. «Կայսեր կողմն անցան Գրիգոր և Բագարատ եղբայրները, նրան ընձեռելով իրենց Տարոն երկիրը: [Կայսրը] նրանց պատրիկի պատվաստիճան շնորհեց, շատ եկամտաբեր կալվածներ նվիրաբերեց: Արեգակի խավարում էլ եղավ դեկտեմբեր ամսի 22-ին...»145: Փաստորեն, Ասողիկը Տարոնի իշխան Աշոտի մահով փակում է Տարոնի հայկական իշխանության էջը, քանի որ նրա որդիները գավառը հանձնել էին Բյուզանդիային, իսկ ահա Հովհաննես Սկիլիցեսը ներկայացնում է Տարոնի՝ մահմեդականների դեմ պատերազմներով ուղեկցվող հանձնման պատմական հանգամանքները՝ դարձյալ նշելով արևի խավարման մասին: Այստեղ հարկ է պարզաբանել այն, թե ինչպես է Բյուզանդիան տիրացել Տարոնին: Հ. Բարթիկյանը համարում է, որ Աշոտ իշխանը Տարոնը կտակել էր կայսրությանը, և նրա մահից հետո Բյուզանդիան Ասողիկ, էջ 757: Խոսքը 963 թ. Բյուզանդիայի արևելից զորավար (դոմեստիկոս) Հովհաննես Չմշկիկի գլխավորած բանակի՝ Կիլիկիա ներխուժելուց մինչև 969 թ. Անտիոքի գրավումը տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին է։ 144 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 292, ծան. 150: 145 Նույն տեղում, էջ 28: 142 143 43 տիրացել էր իր «ժառանգությանը»146: Ընդ որում, հետազոտողը չի բացառում, որ Աշոտը պարզապես սպանվել է147: Գ. Գրիգորյանը պատմիչների տեղեկությունները մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ըստ Ասողիկի, Բյուզանդիան բռնությամբ է Տարոնին տիրել, իսկ Հովհաննես Սկիլիցեսը Տարոնի կցումը համարում է նրա տերերի «կամավոր» զիջման արդյունք»148: Սակայն Ասողիկի տեղեկությունը չի կարող միանշանակորեն մեկնաբանվել որպես «բռնությամբ տիրել», քանի որ «Տարաւնոյ Հոռոմք տիրեցին» արտահայտության մեջ օգտագործված «տիրել»-ը ունի նաև «տէր լինել, տիրանալ, տիրապետել, իշխել» իմաստները149։ Ուստի Տարոնին տիրելը կարող էր նշանակել նաև գավառի անցումը Բյուզանդիային և նրա՝ բյուզանդական արքունիքին ենթակա դառնալը: Այս տեսակետը հիմնավորվում է նաև այն իրողությամբ, որ գավառը հանձնվել է կայսրությանը վախճանված Աշոտ իշխանի որդիների կողմից, և, ինչպես կտեսնենք, Հովհաննես Չմշկիկի արշավանքի ժամանակ այն դեռևս ամբողջու- Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ XXVI: Հայտնի է, որ Բյուզանդիան Տարոնի նկատմամբ փորձում էր որոշակի իրավունքներ ձեռք բերել՝ տեղի իշխանների կտակների հիմամբ: Մասնավորապես հայտնի են X դ. առաջին կեսին Տարոնի իշխաններից Բագրատի և Թոռնիկի կտակները, որոնցից առաջինն ամուսնացել էր բյուզանդացի բարձրաշխարհիկ մի կնոջ հետ՝ իր տիրույթները կտակելով այդ կնոջից ծնված զավակներին (տե՛ս «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 6, «Բյուզանդական աղբյուրներ», Բ, Կոստանդին Ծիրանածին, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Հրաչ Բարթիկյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1970, էջ 8-9), իսկ երկրորդը կայսրությանն առաջարկել էր իր տիրույթները՝ բյուզանդական արքունիքում գտնվելու հնարավորության դիմաց (տե՛ս նույն տեղում, էջ 9): Այս իրադարձությունների մասին մանրամասն Տե՛ս Դանիելյան Է., Տարոնը հայ-բյուզանդական հարաբերություններում (IX դարի երկրորդ կես-X դար), «Պատմա-բանասիրական հանդես», Եր., 1978, № 1, էջ 129-134: 147 Հ. Բարթիկյանը, խոսելով Տայքի Դավիթ Կուրապաղատի սպանության մասին (1001 թ.), շարունակում է. «Նույնը չկատարվե՞ց արդյոք Տարոնի իշխան Աշոտի հետ» (տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ XXVII): 148 Գրիգորյան Գ., Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX-X դարերում, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 146: 149 Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), Եր., Երևանի համալսարանի հրատ., 1981, էջ 878: 146 44 թյամբ և վերջնականապես կցված չէր կայսրությանը: Պատահական չէ, որ Բյուզանդական կայսրության պատմության վերջին հետազոտություններում նշվում է, որ «966 կամ 967 թ. Տարոնն անցավ Բյուզանդիայի տիրապետության ներքո»150: Այսպես թե այնպես, Տարոնի զավթումը Բյուզանդիայի կողմից չի կարելի կապել Աշոտ Գ-ի թուլության կամ բացթողման հետ, առավել ևս, որ, ինչպես տեսանք, նա այդ դեպքից չորս տարի առաջ մեծ վճռականությամբ Տարոնն ազատագրել էր մահմեդականների ռազմակալումից: Խնդիրն այն է, որ Տարոնի վախճանված իշխանի որդիները հայրական ժառանգությունը հանձնել էին Բյուզանդիային՝ «եկամտաբեր կալվածների» դիմաց, այսինքն՝ կատարվել էր տարածքների գուցե ոչ հավասարաչափ փոխանակում: Գործարքին հայոց թագավորի միջամտությունը որոշիչ լինել չէր կարող, քանի որ Տարոնի ավատատերերն իրենք էին գավառը հանձնել Բյուզանդիային: Իսկ ռազմական միջամտության գնալու Աշոտ Գ-ն ի զորու չէր: Սակայն ստորև կտեսնենք, որ հայոց թագավորը հեշտությամբ չի համակերպվել Տարոնի զավթման հետ, ինչի հետևանքով սրվել էին Բյուզանդիայի հետ հարաբերությունները: Ինչ վերաբերում է Տարոնի զավթման տարեթվին, ապա այն, բխեցնելով արևի խավարման իրողությունից, թվագրվում է 966-968 թթ.151: Չնայած դեկտեմբերի 22-ի խավարումը տեղի է ունեցել 968 թ.152, Գ. Գրիգորյանը այդ իրողությունը թողել է աննկատ: Ձեռագրերի քննությամբ նրան հաջողվել է ճշգրտել, որ Ասողիկի հիշատակած տարեթիվն իրականում հայոց 416 թվականն է (մարտ, 967 թ. - մարտ, 968 թ.), որի հիմամբ նա հանգել է այն եզրակացության, որ խոսքը ոչ թե 968 թ. դեկտեմբերի 22-ի, այլ 967 թ. հունիսի 10-ի Արևի խավարման մասին է, ուստի “The Cambridge history of the Byzantine Empire c. 500-1492“, edited by J. Shepard, Cambridge University press, 2009, p. 357. 151 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 293, ծան. 154: Բյուզանդիայի կողմից Տարոնի զավթման թվագրումների մասին մանրամասն Տե՛ս Գրիգորյան Գ., նշվ. աշխ., էջ 146, ծան. 135: 152 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 293, ծան. 154: 150 45 Տարոնի իշխանը վախճանվել է 967 թ., իսկ նրա որդիները հարկադրված153 Բյուզանդիա են հեռացել արդեն 968 թ.154: Ի վերջո, Գ. Գրիգորյանը Տարոնի գրավման տարեթիվ է համարում 968 թվականը155: Տարոնի՝ 968 թ. զավթման տարբերակի հիմնավորման կռվանն այն է, որ, ըստ Ասողիկի և Իբն ալ-Ասիրի, հաջորդ տարի բյուզանդական բանակը գրավեց Մանազկերտը: Ասողիկը հաղորդում է, որ «...եւ ի ՆԺԷ (417 թ.՝ մարտ, 968 թ.-մարտ, 969 թ.) թուականին Վարդ (իմա´ Վարդաս Փոկաս՝ բյուզանդական հայազգի զորավար - Ա.Ե.)՝ եղբաւրորդի Նիկիփոռայ (իմա´ Նիկեփոր Փոկաս՝ Բյուզանդիայի կայսր (963-969 թթ.) - Ա.Ե.) զաւրու ծանու գայ յԱպահունիս, պաշարէ զՄանազկերտ քաղաք. եւ առեալ զնա՝ ի հիմանց բրեալ խրամատաց զպարիսպ նորա»156: Իբն ալ-Ասիրը տեղեկացնում է, որ հիջրայի 359 թ. (նոյեմբեր, 969 թ.-նոյեմբեր, 970 թ.) բյուզանդացիները գրավեցին Մանազկերտը պաշարումից հետո157: Ա. Տեր-Ղևոնդյանը իրավացիորեն այս իրադարձության տարեթիվ է համարում 969 թվականը՝ համադրելով երկու պատմիչների ժամանակագրական տեղեկությունները158: Այն, որ Բյուզանդիան ստիպել է եղբայրներին հանձնել Տարոնը, ըստ Գ. Գրիգորյանի, հիմնավորվում է նրանով, որ եղբայրները Բյուզանդիայում միացել էին Վասիլ Բ կայսեր (976-1025 թթ.) դեմ փոքրասիական զինվորական ավագանու՝ Վարդաս Սկլերոսի գլխավորությամբ բարձրացրած ապստամբությանը (976-979 թթ.). «...մենք Տարոնի իշխաններին տեսնում ենք կայսրության դեմ ընդդիմացածների թվում» (Գրիգորյան Գ., նշվ. աշխ., էջ 156): Այդ մասին հիշատակում է Ասողիկը (տե՛ս Ասողիկ, նշվ. աշխ., էջ 763): Սակայն Վարդաս Սկլերոսի ապստամբության մասնակիցներին «կայսրության դեմ ընդդիմացածներ» համարելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ խոսքը ոչ թե կայսրության, այլ կայսեր դեմ ապստամբության մասին է: Փաստորեն, երկու եղբայրները մասնակցել են ոչ թե կայսրության դեմ ապստամբության, այլ պարզապես կայսրության ներսում եղած գահակալական կռիվների, որոնց ընթացքում Վարդաս Սկլերոսն իրեն հռչակել է կայսր (տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 56-57): 154 Տե՛ս Գրիգորյան Գ., նշվ. աշխ., էջ 146-148: 155 Տե՛ս նույն տեղում, էջ 155: 156 Ասողիկ, նշվ. աշխ., էջ 757: 157 Տե՛ս Իբն ալ-Ասիր, էջ 198-199: 158 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 185: 153 46 Վերևում խոսվեց այն մասին, որ 964 թ. ոչնչացվել էր Ապահունիքին՝ Մանազկերտ քաղաքով, տիրող արաբական կայսիկների ամիրայությունը, որի տիրույթներին տեր դարձած Հյուսիսային Ասորիքի (Հալեպ կենտրոնով) Համդանյան ամիրա Սայֆ ալ-Դաուլայի մահից հետո (967 թ.) դրանք պետք է հայտնվեին մասնավորապես Աշոտ Գ-ի և Բյուզանդական կայսրության շահերի ոլորտում։ Առավել ևս, որ Կոստանդին Ծիրանածինը հաղորդում է, թե հայոց թագավոր Սմբատ Ա-ի սպանությունից (914 թ. հունվարի 7159) հետո կայսիկների տիրակալները հպատակություն են հայտնել կայսրությանը և հարկ վճարել նրան՝ դրանով իսկ հիմնավորելով կայսրության իրավունքը կայսիկների հողերի նկատմամբ160: Սակայն Մանազկերտի ուղղությամբ կատարված արշավանքից հետո կայսրության բանակը, ամենայն հավանականությամբ, վերադարձել էր կամ ստիպված լքել քաղաքը: Ըստ Է. Դանիելյանի ճիշտ կռահման՝ դրանից հետո Հարք և Ապահունիք գավառները Աշոտ Գ-ն կարողացել էր կցել հայոց թագավորությանը161: Խնդիրն այն է, որ դրանից որոշ ժամանակ անց՝ 974 թ., Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը (969-976 թթ.) մուտք գործեց Տարոն միայն Աշոտ Գ-ի հետ հաշտություն կնքելուց հետո, չնայած որ, դատելով հայոց թագավորին կայսեր գրած նամակից, Տարոնում արդեն բյուզանդական զորավար էր նշանակված162: Կարելի է անել հետևություն, որ Աշոտ Գ-ին հաջողվել է հասնել նրան, որ բյուզանդական զորքը լքի Հայաստանի կենտրոնական շրջանները նախքան Հովհաննես Չմշկիկի զորքի արշավանքը 974 թ., քանի որ եթե այդ զորքը գտնվեր Մանազկերտում, ապա հայկական բանակը, կենտրոնանալով Հարքում, կհայտնվեր երկու բյուզանդական բանակների միջև, ինչը մարտավարական առումով անհնարին էր: Մանազկերտը գրավելուց անմիջաՏե՛ս Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. թագավոր հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2016, էջ 20: 160 Տե՛ս Կոստանդին Ծիրանածին, էջ 10-13: 161 Տե՛ս Դանիելյան Է., Տարոնը հայ-բյուզանդական հարաբերություններում, էջ 135: Հետազոտողը կարծում է, որ Աշոտ Գ-ն տիրել է Մանազկերտին մինչև 974 թ., սակայն ստորև կտեսնենք, որ քաղաքը հայոց թագավորությանն է պատկանել մինչև 978 թ.: 162 Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 32: 159 47 պես հետո բյուզանդական բանակի հեռանալը Ապահունիքից կարելի է բխեցնել այն իրողությունից, որ բյուզանդացիներն իսպառ կործանեցին Մանազկերտի պարիսպները, որը հակասում է քաղաքում ամրապնդվելու թեական նպատակադրմանը, ինչը, ընդհակառակը, ենթադրում էր պարիսպների ամրապնդում: Վերադառնալով Տարոնի զավթմանը՝ նշենք, որ 968 թ. և հետագա տարիներին բյուզանդացիներին Տարոնի հարցը վերջնականապես լուծել չհաջողվեց, թեև Ասողիկի տեղեկությունից կարելի է հակառակ տպավորությունը ստանալ: Այստեղ նաև հավելենք, որ Տարոնի զավթումը, փաստորեն, տեղի է ունեցել նախքան Հովհաննես Չմշկիկի գահակալությունը՝ Նիկեփոր Փոկաս կայսեր օրոք: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ վերջինիս այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել Տարոնի բռնակցումը Բյուզանդիային: Հարկ է հստակեցնել Հովհաննես Չմշկիկի արշավանքին առնչվող կարևոր իրողություններ: Մատթեոս Ուռհայեցին այս արշավանքը ներկայացնում է 973 թ. դեպքերի նկարագրությունից հետո՝ առանց հստակ թվագրման163, իսկ Հովհաննես Սկիլիցեսն այն թվագրում է 975 թվականով164: Կարևոր է այն, որ նշված պատմիչները Հովհաննես Չմշկիկի միայն մեկ արշավանք են հիշատակում, իսկ բյուզանդական մեկ այլ հեղինակ՝ Լևոն սարկավագը՝ երկու: Ըստ վերջինի՝ Հովհաննես Չմշկիկի գլխավորած առաջին արշավանքը սկսվել է ամռանը և տեղի ունեցել Ամիդ-Մծբին-Էկբատան երթուղով165: Երկրորդ արշավանքը սկսվել է հաջորդ տարվա գարնանը, ընթացել Մամբիջ (Հալեպից շուրջ 60 կմ հյուսիս-արևելք)-Ապամեա-Դամասկոս-Բեյրութ-Տրիպոլիս երթուղով և ավարտվել օգոստոսին166: Մատթեոս Ուռհայեցու երկում մեջբերված՝ Աշոտ Գ-ին գրված Հովհաննես Չմշկիկի նամակում նախ խոսվում է ՏաՏե՛ս նույն տեղում, էջ 20-22: Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 53-54: 165 Տե՛ս Лев Диакон, История (այսուհետև՝ Лев Диакон), перевод М. Копыленко, М., изд. «Наука», 1988, с. 84-85. 166 Տե՛ս նույն տեղում, էջ 86-87: 163 164 48 րոնին առնչվող միայն մեկ արշավանքի մասին, որը տեղի է ունեցել սկզբում դեպի Ամիդ և Մծբին, իսկ այնուհետև՝ ապրիլին՝ դեպի Ասորիք, Փյունիկե և Պաղեստին: Նշված երկրներում արշավանքն ընթացել է Անտիոք-Հոմս-Բաալբեկ-Դամասկոս-Տիբերական ծով (Գալիլեայի ծով)Պտղոմիա-Բեյրութ-Բիբլոս-Տրիպոլիս-Անտիոք երթուղով և տևել 7 ամիս՝ մարտից սեպտեմբեր167: Ակնհայտ է, որ Հովհաննես Սկիլիցեսը խոսում է միայն 975 թ. արշավանքի մասին, իսկ Մատթեոս Ուռհայեցու երկում մեջբերված նամակը գրվել է բյուզանդական բանակի երկու արշավանքներից հետո՝ հավանաբար 975 թ. վերջին: Այնտեղ ներկայացված են երկու արշավանքներն էլ. առաջինը՝ խիստ համառոտ, իսկ երկրորդը՝ ընդարձակ շարադրանքով168: Քանի որ կայսրն անհրաժեշտ է համարել Աշոտ Գ-ին նամակով ներկայացնել երկու արշավանքների հանգամանքներն էլ, ակնհայտ է, որ նա հայոց թագավորին հանդիպել է դրանցից առաջ: Հարկ է նշել, որ երկրորդ արշավանքի երթուղին սկսվել ու ավարտվել էր Անտիոքում, ինչը բացառում է Տարոնի դեպքերի՝ 975 թ. տեղի ունենալը, քանի որ ռազմավարական առումով լիովին անիմաստ ու անտրամաբանական էր Անտիոքից արշավանք սկսելիս դեպի արևելք շարժվելն ու Տարոն հասնելը, ապա՝ երկարատև ճանապարհով դեպի հարավ-արևմուտք ուղևորվելն ու նոր միայն Պաղեստին արշավելը: Այն, որ Հովհաննես Չմշկիկի բանակի երկրորդ արշավանքը տեղի է ունեցել 975 թ., հուշում է գիսաստղի հայտնվելը, որը հիշատակվում է Հովհաննես Սկիլիցեսի169, Լևոն սարկավագի170 և Ասողիկի171 երկերում: Հովհաննես Սկիլիցեսն ու Ասողիկը այդ իրադարձությունը թվագրում են 975 թվականով. առաջինը՝ օգոստոսին, իսկ երկրորդը՝ «ի մուտս ամառնային եղանակին» (այսինքն՝ ամառվա ավարտին, ավելի ստույգ՝ օգոստոսին): Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 24-32: Հովհաննես Չմշկիկի արշավանքների մասին Տե՛ս Каптен Г., К вопросу о религиозном характере восточного похода Иоанна I Цимисхия, «Вестник» русской христианской гуманитарной академии, 2012, т. 13, вып. 4, сс. 43-50: 169 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 53: 170 Տե՛ս Лев Диакон, էջ 87: 171 Տե՛ս Ասողիկ, էջ 760: 167 168 49 Այսպիսով, կարելի է ամրագրել, որ Տարոնի շուրջ հայ-բյուզանդական բանակցությունները տեղի են ունեցել 974 թ.: Մատթեոս Ուռհայեցին, պատմելով Հովհաննես Չմշկիկ կայսեր գլխավորությամբ բյուզանդական բանակի 974 թ. արշավանքի մասին, գրում է, որ կայսրը «յարձակեցաւ ի պատերազմ ի վերայ Տաճկաց և կամեցաւ զմուտն յաշխարհն Հայոց առնել», այսինքն՝ մուտք գործել հայոց թագավորություն172: Պատմիչը նկատի ունի Տարոնը և, հավանաբար, նաև Հայաստանի այլ շրջաններ173: Ասորիք արշավելու ճանապարհից շեղվելն ու Տարոն ուղևորվելը Վ. Իսկանյանն իրավացիորեն բացատրում է Տարոնին առնչվող վիճելի հարցերը լուծելու և այնտեղ Բյուզանդիայի իշխանությունն ամրապնդելու կայսեր ցանկությամբ174: Խնդիրն այն է, որ Աշոտ Գ-ն այնքան էլ հակված չէր ընդունելու տեղի ունեցածը և ամեն կերպ հակադրվում էր Բյուզանդիայի կայսերը: Ուստի պատահական չէ, որ կայսեր զորաշարժը դեպի արևելք առիթ դարձավ հայկական զորքի զորաշարժին դեպի արևմուտք. «Յայնժամ ամենայն թագաւորազունքն Հայոց՝ ազատքն և իշխանքն և ամենայն մեծամեծքն աշխարհաց տանն արեւելից ժողով արարին առ թագաւորն Հայոց Աշոտ Բագրատունի. թագաւորն Կապանին Փիլիպպէ և թագաւորն Աղուանից Գուրգէն, Աբաս Կարուց տէրն ու Սենեքերիմ Վասպուրականիս տէրն և Գուրգէն Անձեւացեաց տէրն և բովանդակ ամենայն տունն Սասանու. և բանակ հարեալ ի Հարքայ գաւառին արք իբրեւ ութսուն հազար»175: Այս նույն տեղեկությունը հաղորդում է նաև Տե՛ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 105: Ըստ Վ. Ստեպանենկոյի՝ նրա էքսպանսիոնիստական (ծավալապաշտական) նպատակների ծիրում Տարոնից դեպի արևելք շարժվելն էր, որը խափանվեց Աշոտ Գ-ի շուրջ հայկական պետությունների միավորմամբ (տե՛ս Степаненко В., Из истории Армяно-византийских отношений второй половины X-XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата), «Античная древность и средние века», Свердловск, 1978, вып. 15, с. 45): 174 Տե՛ս Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունների պատմությունից, «Գիտական աշխատությունների ժողովածու» Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի, Եր., 1957, № 6, էջ 107: 175 Մատթեոս Ուռհայեցի, էջ 22: 172 173 50 Սմբատ սպարապետը, բայց «ամենայն տունն Սասանու» հատվածի փոխարեն գրված է «ամէն տուն Հայոց», իսկ այնուհետև՝ «եւ զօրք արքունի զոր էառ քաջ արքայն Աշոտ եւ բանակէր ամենայն քաջօքն ի Հարք գաւառին»176: Ուսումնասիրողներն արդեն անդրադարձել են բերված անվանացանկի ժամանակավրեպությանը՝ ընդգծելով, որ, մասնավորապես, «թագաւորն Աղուանից Գուրգէն», որն Աշոտ Գ-ի որդին էր, 974 թ. դեռ թագավոր չէր հռչակվել, իսկ Աբասը Կարսի թագավոր է դարձել միայն 984 թ.177: Բ. Հարությունյանը ենթադրում է, որ այդ ժամանակ «Աբասը լոկ կարող էր գլխավորել Վանանդի թագավորության զինված ուժերը»178: Ավելին, ըստ հետազոտողի, դատելով Ասողիկի խիստ հստակ տեղեկություններից, Աշոտ Գ-ի օրոք թագավոր է հռչակվել միմիայն Մուշեղը Կարսում, ուստի մյուս թագավորների հիշատակությունը պարզապես սխալ է կամ խեղաթյուրված179: Իրականում, ըստ Ա. ՏերՂևոնյանի, «...Աշոտ Գ-ն, իր հետ ունենալով Հայաստանի բոլոր երևելի իշխաններին ... կանգ առավ Հարք գավառում: Կայսրը իր հերթին եկավ և կանգ առավ Տարոնի Այծյաց բերդի դիմաց, այսինքն՝ ամեն մեկը կանգ առավ այնտեղ, որտեղ վերջանում էին իր տիրույթները»180: Սակայն հեղինակի տեսակետը ճիշտ է մասամբ, քանի որ, ինչպես ստորև կտեսնենք, կայսեր բանակը Տարոն մտավ այն բանից հետո միայն, երբ Աշոտ Գ-ի պատվիրակների հետ պայմանավորվեց հաշտության հարցում, այսինքն՝ Տարոնի հարցն ամբողջությամբ լուծված չէր: Այսպիսով՝ հարկ է արձանագրել, որ պատմագիտության մեջ Հովհաննես Չմշկիկի՝ 974 թ. դեպի Տարոն կատարած արշավանքի և նրա ու Աշոտ Գ-ի միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքը խորությամբ լուսաբանված չէ: Իրականում սկզբում հակական զորքի Սմբատ սպարապետ, էջ 9: Տե՛ս, օրինակ, Հարությունյան Բ., Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, էջ 148-149: 178 Նույն տեղում, էջ 149: 179 Տե՛ս նույն տեղում: 180 Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 186: 176 177 51 ճամբար են ժամանել կայսեր պատվիրակները, որոնք վերադառնալով կայսերը զեկուցել են Տարոնի սահմանին կազմ ու պատրաստ բանակած հայկական մեծաթիվ զորքի մասին: Այնուհետև Աշոտ Գ-ն կայսեր մոտ է ուղարկել Լևոն իմաստասերին, որի մասին մանրամասնորեն կխոսվի ստորև, և իշխան Ստատ Թոռնեցուն181 եպիսկոպոսների ու վարդապետների հետ182: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ամեն ինչ ընթացել է խաղաղ հունով, իսկ կայսրն էլ Հայաստանում որևէ ռազմական ձեռնարկ իրականացնելու նպատակ չի ունեցել: Սակայն պատմիչի հաջորդ վկայությամբ՝ Բյուզանդիայի կայսրը Տարոնից դեպի Հայաստանի խորքը ներխուժելու ծրագիր է ունեցել, քանի որ «Եւ եկեալ հրեշտակ թագաւորին Հոռոմոց առ նոսա (իմա´ Հարքում հավաքված հայկական զորագնդերի կողմը - Ա. Ե.) և տեսին պատրաստական զամենայն տունն Հայոց ժողովեալ ի մի վայր և երթեալ պատմեցին թագաւորին Չմշկանն. գնացին և յիշխանացն Հայոց զկնի հրեշտակացն Հոռոմոց՝ իմաստասէրն Լեւոն և Ստատ իշխանն Թոռնեցին և այլ եպիսկոպոսք և վարդապետք և արարին սէր և խաղաղութիւն ընդ թագաւորին Հոռոմոց և ընդ Աշոտոյ արքային Հայոց: Եւ գայր խաղայր թագաւորն Չմշկիկ ահագին բազմութեամբ և հասանէր ի Տարօն գաւառ Հայոց և իջեալ ի Մուշ առաջի Այծեաց բերդին. և յառաջին գիշերն բազում նեղութիւն կրեաց զօրքն Հոռոմոց ի հետեւակ զօրացն Սասանու (իմա´ Սասունի - Ա. Ե.) և եկին իշխանքն և վարդապետքն Հայոց առ թագաւորն Հոռոմոց և մատուցանեին առաջի նորա զթուղթն Վահանայ Հայոց կաթուղիկոսին183: Եւ թագաւորն Մ. Չամչյանցը ճիշտ ձևը համարում է «Սմբատ»-ը (տե՛ս Չամչյանց Մ., նշվ. աշխ., էջ 845): Իսկ Հ. Բարթիկյանը, թեև սկզբում նշում է, որ Մատթեոս Ուռհայեցու այլ ձեռագրերում բերվում է «Սմբատ» անվանաձևը, սակայն համարում է, որ «Ստատ»-ը «Եվստաթ» անվան աղավաղված տարբերակն է (տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի, Եր., «Հայաստան» հրատ., 1973, էջ 300, ծան. 47): 182 Տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 22: 183 Պատմիչի այս հիշատակությունը սխալ է, քանի որ Վահան կաթողիկոսը 970 թ. արդեն վախճանվել էր: Հովհաննես Չմշկիկի արշավանքի շրջանում աթոռակալում էր Խաչիկ Ա-ն (972-991 թթ.): 181 52 առեալ ընկալաւ զնա և յոյժ մեծարեաց զթուղթն և զբերողն. և հաստատեաց ուխտ սիրոյ ընդ Հայք և խնդրեց զօրս յԱշոտոյ գալ նմա յօգնականութիւն. և տուեալ Աշոտ զօրս ի տանէ Հայոց վառելոց և այր պատերազմողս իբրեւ տասն հազար, խնդրեաց կերակուրս, ռոճիկս. և զամենայնն տուեալ նմա Աշոտ»184: Պատմիչի կողմից դեպքերի ընթացքի նկարագրությունը հուշում է, որ կայսեր պատվիրակ-հետախույզները Հարքում բանակած հայկական զորքը դիտարկել են նախքան բյուզանդական բանակի Տարոն մտնելը: Այն Տարոն է մտել միայն այն բանից հետո, երբ նախնական կարգով «սեր և խաղաղություն» է հաստատվել Բյուզանդիայի և Հայաստանի տիրակալների միջև: Պարզ է, որ «սեր և խաղաղություն» հաստատելու անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ կայսեր նկրտումները Հայաստանի նկատմամբ այնքան էլ խաղաղ չեն եղել, և դա հայտնի է եղել հայոց թագավորին, որն էլ թագավորության ողջ զորքը գումարել և շարժվել է ընդառաջ: Կայսրը խաղաղության է ձգտել միայն այն բանից հետո, երբ նրա հետախույզները նրան հայտնել են հայկական 80 հազարանոց բանակի մասին: Բացի այդ՝ բյուզանդական զորքի՝ Տարոն մուտք գործելը այն բանից հետո միայն, երբ հաստատվել է «սեր և խաղաղություն», ցույց է տալիս, որ Տարոնի զավթումը տարիներ առաջ լուրջ լարվածություն էր ստեղծել հայ-բյուզանդական հարաբերություններում, որի պատճառով Աշոտ Գ-ն, բյուզանդական բանակի առաջխաղացման մասին իմանալով, ընդառաջ էր գնում հսկա բանակով, իսկ Հովհաննես Չմշկիկն էլ չէր համարձակվում մուտք գործել Տարոն՝ առանց Հայոց թագավորի հետ խաղաղություն հաստատելու: Հայ-բյուզանդական խիստ լարված հարաբերությունների մասին է վկայում Ասորիք կատարած արշավանքից հետո հայոց Ղևոնդ վարդապետին կայսեր ուղարկած նամակը, որում մասնավորապես գրված էր. «...յորժամ եկիր առ մեզ ի յԱշոտոյ շահնշահէ և հոգիական զաւակէ մերմէ և դար- 184 Մատթեոս Ուռհայեցի, էջ 22: 53 ձուցեր զամենայն սրտմտութիւնս ի նմանէ»185: Ըստ Հ. Բարթիկյանի սպառիչ տեսակետի՝ նույն անձն են Լևոն իմաստասերն ու Ղևոնդ վարդապետը, որին Հովհաննես Չմշկիկն իր նամակում Պանդալևոն է անվանում186: Սակայն այստեղ առավել էական է այն, որ երբ վարդապետը հանդիպել է կայսերը մինչև վերջինիս՝ Տարոն մտնելը, նրա հետ զրույցը վերացրել է Աշոտ Գ-ի նկատմամբ կայսեր ունեցած սրտմտությունը (զայրույթ, ցասում, վրեժխնդրություն187): Հավանաբար Տարոնի զավթումից հետո հայ-բյուզանդական հարաբերությունները վատթարացել էին, սակայն Աշոտ Գ-ն 974 թ. դրությամբ հակված էր հարթելու Բյուզանդիայի հետ հակամարտությունը: Չմշկիկն ինքն էլ հակված չէր հայոց թագավորի հետ հարաբերությունների սրմանը, քանի որ նրա հիմնական նպատակը Ասորիք և Պաղեստին արշավելն էր: Ուստի զորք խնդրեց և, ստանալով այն, սկսեց իր արշավանքները դեպի մահմեդական երկրամասեր188: Այդքանից հետո էլ Տարոնում բյուզանդական բանակի համար ամեն ինչ հարթ չընթացավ, և սասունցիների հետևակ զորքը ծանր հարվածներ հասցրեց նրան Այծյաց բերդի մոտակայքում, որը, Հ. Բարթիկյանի ճշգրիտ դիտարկմամբ, ենթակա էր Աշոտ Գ-ին189: Ի վերջո եկան հայ պատգամաբերներն ու կայսերը հանձնեցին հայոց կաթողիկոսի նամակը, որը նա ընդունեց մեծարանքով և հայերի հետ «սիրո ուխտ» հաստատեց: Պատմիչի հետագա տեղեկությունները որոշ չափով լույս են սփռում համաձայնության պայմանների վրա: Ակնհայտ Նույն տեղում, էջ 34: Տե՛ս նույն տեղում, էջ 486, ծան. 42: 187 Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), էջ 765: 188 Այստեղ անհրաժեշտաբար նշենք, որ, ըստ Հովհաննես Սկիլիցեսի, հայկական զորամիավորում կար բյուզանդական բանակի կազմում նաև 964 թ. Կիլիկիան նվաճելու նպատակով անձամբ Նիկեփոր Փոկաս կայսեր գլխավորած արշավանքի ժամանակ (տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ 20): Հ. Բարթիկյանի դիպուկ կռահմամբ՝ հայկական զորամիավորման վերաբերյալ բյուզանդացի հեղինակի նշած «դաշնակից» բառը հուշում է, որ խոսքը ոչ թե Բյուզանդիայի հայկական զորաջոկատների մասին է, այլ Հայաստանից ստացված օգնական զինուժի (տե՛ս նույն տեղում, էջ 288, ծան. 115): 189 Տե՛ս նույն տեղում, էջ XXVI: 185 186 54 է, որ Աշոտ Գ-ն ևս խուսափում էր բյուզանդացիների հետ հակամարտությունից, ինչի պատճառով կայսերը հանձնեց իբրև օգնություն խնդրած 10 հազար զինվոր190 և, ինչպես պարզվում է ավելի ուշ Հովհաննես Չմշկիկի՝ Աշոտ Գ-ին ուղարկած նամակից, հանձն առավ բյուզանդացիներին հանձնել Մուշի մոտակայքում գտնվող Այծյաց բերդը («...զԱյծեաց բերդն որպէս յանձին կալար՝ չես տուեալ»191): Սակայն կայսրն ի վերջո հրաժարվեց Այծյաց բերդից. «...այժմ գրեցաք առ զօրաւարդ մեր, որ ոչ բերդն առնու և ոչ զցորեանն զոր պայմանեցեր192, զի այժմ չեղեւ առ մեզ պէտք»193: Փաստորեն, Սասունը և Մուշին մերձակա Այծյաց բերդը մնացել էին հայոց թագավորության կազմում: Ավելին՝ կայսրը գրում էր նաև, որ «...և զվաստակոցդ քոց և զարմտեացդ գտանես զփոխարէնն ըստ սերմանեացն զամենայն բարի մի ըստ միոջէ»194, ասել է՝ հայոց թագավորին տրվելու էր այդ հաղթանակներում ունեցած մեծ ներդրմանը համապատասխան բարիք, որի մանրամասն նկարագրությունը տալիս է Սմբատ սպարապետը: Նրա հաղորդման համաձայն՝ կայսրը «առաքէ զիշխանն Հայոց եւ զզօրս եւ զեպիսկոպոսս բազում զօրոք եւ պարգեւօք առ թագաւորն Աշոտ, եւ պարգեւս թագաւորին շատ գանձ ոսկի, արծաթ...»195: Խոսքը «դահեկան ԼՌ (30.000) և ծառայս ԲՌ (2000), ձի ԺՌ (10.000) և ջորի Ռ (1000)» մասին է196: Ըստ Ն. Ադոնցի՝ Սմբատ սպարապետը, որն օգտվել է Մատթեոս Ուռհայեցու տեղեկություններից, ձեռքի տակ ունեցել է նրա աշխատության ավելի ճշգրիտ օրինակ, որտեղ էլ նշված են եղել կայսեր նվերԸստ Սմբատ սպարապետի՝ այդ զորագնդի հրամանատարը Գեորգին էր (տե՛ս Սմբատ սպարապետ, էջ 9): 191 Մատթեոս Ուռհայեցի, էջ 32: 192 Պատմիչի՝ հրատարակության համար հիմք դարձած ձեռագրում՝ «պոմանեցիր», որն աղավաղված է (տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 1898, էջ 27, ծան. 4): 193 Մատթեոս Ուռհայեցի, էջ 32: 194 Նույն տեղում: 195 Սմբատ սպարապետ, էջ 10: 196 Նույն տեղում, էջ 12: 190 55 ները հայոց թագավորին197: Այս առումով հետաքրքրական է նաև «Յայսմաւուրքի» տեղեկությունը, թե «... [Չմշկիկը] յղեաց ԲՌ (իմա´ 2 հազար Ա. Ե.) տաճիկ ծառայս, և ԺՌ (իմա´ 10 հազար - Ա. Ե.) ձիս և ջորիս Հայոց արքային Աշոտ, վասն զի Աշոտ թագաւորն տւեալ էր յօգնականութիւն նմա ՁՌ (80 հազար - Ա. Ե.) ձիաւորս և այլ բազում հետևակս»198: Վերջինս մասամբ կրկնում է Սմբատ սպարապետի տեղեկությունը, մասամբ էլ նորություններ է հաղորդում, ինչպես, օրինակ, Աշոտ Գ-ին կայսեր կողմից արաբ (տաճիկ) ծառաներ ուղարկելու մասին: Կատարված քննությունը ցույց է տալիս, որ մինչև 974 թվականը Տարոնի կարգավիճակը Բյուզանդիայի կազմում ճշտված չէր և դա՝ առաջին հերթին այն պատճառով, որ հայ-բյուզանդական հարաբերություններում Տարոնի զավթման պատճառով առաջացել էր լուրջ հակասություն, որի հարթումից հետո միայն՝ 975 թ., ինչպես դիպուկ նկատել է Գ. Գրիգորյանը, Դերջանի և Տարոնի հողերից բյուզանդացիներն առանձին վարչական միավոր (բանակաթեմ) ձևավորեցին199: Նույն պատճառով Հ. Բարթիկյանը հակված էր այն մտքին, որ 966-974 թթ. կայսրությունը Տարոնի իշխանությունը ժամանակավորապես թողել է բնիկ տերերին՝ Բագրատունի իշխաններին200, որը զուրկ չէ հավանականությունից: Պետք է նշել նաև, որ Տարոնի իշխանների կողմից հայրենի գավառի փոխանակումը Բյուզանդիայում գտնվող կալվածքների հետ և պատվաստիճանների ստացումը խաբուսիկ էին, քանի որ հետագայում կայսրերը հետևողականորեն հրաժարվում էին այն հարգալից մոտեցումից, որ կար փոխանակման պահին: Պետք է հիշել, որ XI դ. երկրորդ կեսի բյուզանդական հայազգի գործիչ Կեկավմենոսի գրվածքներից մեկում կա մի խորհուրդ, որը բացահայտում է Բյուզանդիայի նման քաղաքականության բուն էությունը և կանխագուշակում այն, ինչ սպասվում էր Տարոնը կայսրությանը հանձնած ԲագրաՏե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Ե, էջ 369-370: «Գիրք որ կոչի Այսմաւուրք», էջ եճղ (590): 199 Տե՛ս Գրիգորյան Գ., նշվ. աշխ., էջ 151: 200 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ XLV: 197 198 56 տունի իշխաններին: Նա նշում է. «Եթե պատահի սեփական երկրում բերդեր ունենաս կամ գյուղեր, ...քեզ չմոլորեցնեն գանձերը կամ պաշտոնները, կայսրերի մեծ խոստումները և հանկարծ երկիրդ տաս կայսեր, փոխարենն ստանալու համար դրամ ու կալվածքներ՝ թեկուզ տվածիդ քառապատիկը: Պահպանիր քո երկիրը թեկուզև փոքրիկ ու չնչին, քանզի նախընտրելի է քեզ [կայսեր] ինքնիշխան բարեկամը լինել, քան ստրուկն ու հպատակը: Դու կայսեր և բոլորի մոտ այնքան ժամանակ հարգանք, պատիվ, գովք ու փառք կվայելես, քանի դու, երեխաները քո ու նրանց [երեխաները] երկրիդ տերն եք: Եթե զրկվես քո երկրից, տապալվես իշխանությունիցդ, ճիշտ է, սկզբնական շրջանում պիտի վայելես կայսեր սերը, բայց քիչ անց նա քեզ պիտի արհամարհի, նա քեզ բանի տեղ չի դնելու, և [այն ժամանակ] պիտի համոզվես, որ ստրուկ ես և ոչ բարեկամ»201: Գուցե Տարոնը Բյուզանդիային հանձնած իշխաններին բաժին հասած հենց նման ճակատագիրն էր պատճառը, որ նրանք կարճ ժամանակ անց միացան Վարդաս Սկլերոսի ապստամբությանը (976-979 թթ.) ընդդեմ Վասիլ Բ կայսեր (9761025 թթ.)202: Ն. Ադոնցը իրավացիորեն կարծում է, որ նրանք միացել էին ապստամբությանը՝ Տարոնը ետ ստանալու ակնկալիքով203: Կարելի է համոզված պնդել, որ, փոխանակումից 10 տարի չանցած, Կեկավմենոսի մռայլ կանխագուշակությունն իրականություն էր դարձել: Փաստորեն, Տարոնի կորուստը տեղի է ունեցել Բյուզանդիայի ճնշման պայմաններում, երբ բյուզանդացիների և մահմեդականների հակամարտությունը Տարոնից հարավ ընկած շրջաններում այնքան էր ահագնացել, որ, հավանաբար նաև այդ պատճառով, նրա տերերը համաձայնեցին տարածքային փոխանակման. նրանք Տարոնը տիրոջ իրավունքով հանձնեցին Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով կալվածքներ կայսրությունում: Աշոտ Գ-ն չհամակերպվեց դրա հետ, ինչի հետևանքով սրվեցին հայ-բյուզանդական հարաբերությունները: ՍաՆույն տեղում, էջ XXIII: Տե՛ս նաև թարգմանության հեղինակ Հ. Բարթիկյանի հույժ կարևոր մեկնաբանությունը: 202 Տե՛ս Ասողիկ, էջ 763: 203 Տե՛ս Ադոնց Ն., նշվ. աշխ., էջ 293: 201 57 կայն Հովհաննես Չմշկիկ կայսեր կառավարման շրջանում հայոց թագավորության և Բյուզանդիայի հարաբերությունները կարգավորվեցին, ավելին՝ բյուզանդական բանակին հայոց թագավորի ցուցաբերած օգնության շնորհիվ նույնիսկ ջերմացան: Բայց Տարոնն անդառնալիորեն կորսված էր հայոց թագավորության համար: 2.3. Կարսի թագավորության ստեղծումը Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի օրոք Կարսում առանձին թագավորության հանդես գալու հարցը, լինելով Բագրատունյաց թագավորության պատմության համար հույժ հենքային, դարձել է մի շարք ուսումնասիրողների քննության թեմա: Չնայած դրան, այն շարունակում է մնալ Բագրատունյաց թագավորության պատմության՝ հավելյալ ուսումնասիրության կարոտ հիմնահարցերից մեկը: Առաջին հերթին, խիստ թերի է կատարվել այդ թագավորության հիմնադրման ժամանակագրության և պատմական հանգամանքների քննությունը, որի հետևանքով Բագրատունյաց միասնական թագավորության փաստացի տրոհման իրողությունն ըստ էության հիմնավոր լուսաբանում և բացատրություն չի ստացել: Ի սկզբանե նշենք, որ բոլոր ուսումնասիրողները, Կարսի թագավորության ստեղծման հետ կապված դեպքերի զարգացման իրենց տարբերակը ներկայացնելիս, հղել են Ասողիկի «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ: Եւ Մուշեղ եղբայր նորա առ նովաւ թագաւորեաց ի Կարս» տեղեկությանը204՝ դրանից բխեցնելով դեպքերի զարգացման հնարավոր տարբերակներ: Դեռևս XX դ. սկզբին Ստ. Պալասանյանը Կարսի թագավորության ստեղծումը անհայտ տրամաբանությամբ թվագրել է 968-ով: Ըստ նրա՝ «...Մուշեղ մի քանի կուսակիցներ ժողովեց իւր շուրջը և նոցա օգնութեամբ Վանանդ գաւառում առանձին թագաւորութիւն հիմնեց Կարս 204 Ասողիկ, էջ 755: 58 մայրաքաղաքով (968 թ.): Աշոտ ներքին կռիւների պատճառ չտալու համար՝ ոչ միայն ճանաչեց այս նոր թագաւորութիւնը, այլ և լաւ յարաբերութիւններ պահպանեց իւր եղբօր հետ»205: Կուսակիցների օգնությամբ Վանանդում Կարս մայրաքաղաքով թագավորության հիմնումը 968 թ. ամբողջությամբ հեղինակի մտահանգումն է, ըստ որում՝ առանց որևէ աղբյուրային հիմնավորման: Հետագայում, ամենայն հավանականությամբ, հենց Ս. Պալասանյանի տեսակետը հիմք ընդունելով, Հ. Աճառյանը Կարսի թագավորության հիմնադրումը թվագրել է 968ով206: Կարսի թագավորության ստեղծման վերաբերյալ խիստ հակասական է Լեոյի տեսակետը: Ըստ նրա, երբ Աշոտ Գ-ն տեղափոխվեց Անի, նրա «եղբայր Մուշեղը մնաց Կարսում և, օգտվելով այն հանգամանքից, որ իր հայրն այնտեղ թագավորական գահ էր հաստատել, իրեն հայտարարեց նրա ժառանգ, և այսպիսով թագավոր նստեց Աշոտի կողքին, որը չդիմադրեց այդ բանին, քանի որ Մուշեղը նրան կատարյալ հպատակություն խոստացավ»207: Մի կողմ թողնելով այն, որ Լեոյի կարծիքը որևէ կերպ աղբյուրային տեղեկություններով չի հիմնավորվում, նշենք, որ այն անտրամաբանական է ու շինծու: Ստացվում է, որ «գահ հաստատել»՝ կնշանակե տարածքը կամ քաղաքը օժտել գահով, ուստի այնտեղ հաստատված ցանկացած իշխող կարող է հավակնել այդ գահին, ինչպես արել է Մուշեղը: Մյուս կողմից, չնայած նա իրեն հռչակել է իր հոր՝ Աբաս Բագրատունու ժառանգ, բայց կատարյալ հպատակություն է հայտնել վերջինիս օրինական ժառանգ Աշոտ Գ-ին, որը չի դիմադրել եղբոր թագավոր դառնալուն, մինչդեռ, եթե վերջինս իսկապես իրեն հռչակեր հոր՝ հայոց արքա Աբասի ժառանգ, Աշոտ Գ-ն ինքնաբերաբար կդիմադրեր դրան, քանի որ այդպիսով վիճարկվում էր նրա առաջնության իրավունքը: Պալասանեան Ս., Պատմութիւն Հայոց, սկզբից մինչեւ մեր օրերը, Թիֆլիս, տպարան Տ. Մ. Ռօտինեանցի, 1902, էջ 295: 206 Տե՛ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ., Եր., Պետական համալսարանի հրատ., 1946, էջ 462-463: 207 Լեո, նշվ. աշխ., էջ 578: 205 59 Ավելի ուշ, Աշոտ Գ-ի եղբայր Մուշեղի՝ Կարսում թագավոր հռչակվելու ժամանակի վերաբերյալ Ս. Երեմյանը շրջանառել է 960ական թվականների սկզբին (ավելի որոշակի՝ 963 թ.) այդ իրադարձության տեղի ունենալը հիմնավորող տեսակետը: Ըստ նրա, «Երբ Աշոտ Գ-ը 961 թ. մայրաքաղաքը փոխադրեց Անի, Կարսի կառավարիչ նշանակվեց նրա եղբայր Մուշեղ Բագրատունին, որը 963 թ. իրեն հռչակեց Կարսի ու նրա գավառի թագավոր՝ «թագավոր Կարուց»: Աշոտ Գ-ն հարկադրված էր ճանաչել նրա թագավորությունը, բայց որպես ենթակա թագավորություն...»208: Կարսի թագավորության՝ 963 թ. հիմնադրվելու տեսակետին համերաշխվել է նաև Կ. Յուզբաշյանը209: Հ. Հարությունյանը կարծում էր, որ Մուշեղը Կարսի կառավարիչ է նշանակվել Աշոտ Գ-ի կողմից այն բանից հետո, երբ վերջինս տեղափոխվել է Անի, ապա 962 թ. Բյուզանդիայի դրդմամբ ապստամբել եղբոր դեմ՝ իրեն հռչակելով թագավոր: Ներքին խռովություններից խուսափելու համար Աշոտ Գ-ն ճանաչել է նրա թագավորությունը՝ պայմանով, որ նա ենթարկվի իրեն, և այդ պայմանը Մուշեղը կատարել է մինչև 984 թվականը210: Նման մի տեսակետ էլ հայտնել է Թ. Հակոբյանը211: Ռ. Մաթևոսյանը Կարսի թագավորության ստեղծումը թվագրում էր 961 թ., երբ Անի տեղափոխվող Աշոտ Գ-ն եղբորը նշանակել է Կարսի կառավարիչ և ճանաչել որպես Կարսի թագավոր212: Հետազոտողը կարծում էր, որ Մուշեղին թագավոր է կարգել անձամբ Աշոտ Գ-ն՝ ելԵրեմյան Ս., Կարսը IX-XI դարերում, «Հայ ժողովրդի պատմություն», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., հ. III, Եր., 1976, էջ 95: Նշվում է Կարսի թագավորության հռչակման 963 թվականը: Նույնը տե՛ս Еремян С., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1971, № 3, էջ 7: 209 Տե՛ս Юзбашян К., Армянские государства эпохи Багратидов и Византия IX-XI вв., Москва, «Наука», 1988, с. 72, 75. 210 Տե՛ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 97: 211 Տե՛ս Հակոբյան Թ., նշվ. աշխ., էջ 22: 212 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Վանանդը Բագրատունյաց թագավորական ոստանի մարզ (X դ. առաջին կես), «Լրաբեր հասարակական գիտությունների», 1979, № 4, էջ 81: 208 60 նելով այն իրողությունից, որ հայոց թագավորության արևմտյան սահմաններին ահագնացել էր Բյուզանդիայից եկող վտանգը, ինչը սկիզբ էր առել այն բանից հետո, երբ 949 թ. բյուզանդական զորքը գրավել էր Կարինը, Հավնունիքն ու Բասենը և ստեղծել բանակաթեմ213: Նա համարում էր, որ փաստորեն երկու եղբայրները բաժանել են հայրական ժառանգությունը, որով Վանանդ-Երասխաձորը անցել է Մուշեղին, և այդ բաժանումն ամրագրվել է վերջինիս՝ թագավոր հռչակվելով214: Իր մեկ այլ հետազոտության մեջ Ռ. Մաթևոսյանը կարծիք էր հայտնում, որ Աշոտ Գ-ն Մուշեղին կարգել կամ «նշանակել» է թագավոր: Հեղինակն այստեղ հայկական մանր ժամանակագրություններից մեկում հանդիպող «...Աշոտ ... զեղբայր իւր՝ զՄուշեղ Կարուց կացոյց թագաւոր»215 հիշատակության «կացոյց» բառը մեկնաբանել է որպես «նշանակել»216, թեև իր իսկ կողմից հղված «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում բերված են այդ բառի «դնել», «հաստատել», «կարգել» նշանակությունները217, այսինքն՝ խոսքը կարող է վերաբերվել ոչ թե նշանակելուն, այլ թագավոր դնելուն, հաստատելուն կամ կարգելուն, ինչի մասին կխոսենք ստորև: Հույժ շինծու է «Հայոց պատմության» ակադեմիական նոր հրատարակության երկրորդ հատորի երկրորդ գրքում Կարսի թագավորության ստեղծման նկարագրությունը, որը էապես տարբերվում է «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական նախորդ հրատարակության երրորդ հատորում Ս. Երեմյանի կողմից առաջ քաշված վերոհիշյալ կարծիքից: Համապատասխան հատվածի հեղինակ Ա. Ութուջյանը գրում է, թե իբր Աշոտ Գ-ն, մայրաքաղաքը Անի տեղափոխելուց հետո, նույն 961 թ. Վանանդը առանձնացրել է որպես փոխարքայություն՝ կառավարիչ (այսինքն՝ փոխարքա) նշանակելով եղբորը՝ ՄուՏե՛ս նույն տեղում: Տե՛ս նույն տեղում, էջ 82: 215 «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. II, կազմեց՝ Վ. Ա. Հակոբյան, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1956, էջ 501: 216 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը, Եր., Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., 1990, էջ 152: 217 Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Ա (Ա-Կ), էջ 1078: 213 214 61 շեղին, որը պետք է իրականացներ երկրի՝ «Բյուզանդիային սահմանամերձ ռազմավարական գոտիների պաշտպանության հույժ կարևոր գործը»: Հեղինակը Մուշեղի ստացած պաշտոնը համարում է արքունի ծառայություն և, հետևելով Ռ. Մաթևոսյանին218, այդ պաշտոնի գործառույթները համեմատում Արշակունյաց շրջանի բդեշխի գործառույթների հետ: Ի վերջո Ա. Ութուջյանը արձանագրում է. «Սակայն Մուշեղը դրսևորում է առավել ինքնուրույն, կենտրոնից անջատվելու և ինքնուրույն իշխելու միտումներ, որն Ասողիկին իրավունք է տվել նրան անվանելու թագավոր», թեև «այս դեպքում «թագավոր» հորջորջումը սոսկ պատիվ էր, որ տրվում էր հատուկ ծառայության դիմաց (ըստ հեղինակի՝ տրվել է 963 թ. - Ա. Ե.)»219: Այսինքն, ստացվում է, որ 961 թ. ապագա Կարսի թագավորության ընդգրկած տարածքը առանձնացվել է որպես փոխարքայություն, որի կառավարիչը պետք է իրականացներ Բյուզանդիային հարևան տարածքների պաշտպանությունը: Այդ գործառույթն անհիմն կերպով համեմատվում է Արշակունյաց դարաշրջանի բդեշխի գործառույթի հետ, իսկ այնուհետև նույնքան անհիմն կերպով «թագավոր» տիտղոսը համարվում՝ «հատուկ ծառայության դիմաց տրված պատիվ»: Անիրական է նաև հեղինակի այն վարկածը, թե Մուշեղին թագավոր կոչելու համար Ասողիկին «իրավունք է տվել» այն, որ Կարսի տիրակալը կենտրոնախույս ձգտումներ հանդես բերելով՝ փորձել է իշխել ինքնուրույնաբար, քանի որ նման գործելաոճը չի կարող թագավոր կոչելու հիմք հանդիսանալ (իրավունք տալ): Հայտնի է, որ թագավոր լինել, ասել է՝ նախևառաջ թագադրված լինել: Փաստորեն, Ասողիկի «Աբասից հետո 25 տարի թագավորեց նրա որդի Աշոտը, որ Շահանշահ էր կոչվում: Եվ նրա եղբայր Մուշեղը նրա օրոք թագավորեց Կարսում (գրաբարից թարգմանությունը մերն է - Ա. Տե՛ս Մաթևոսյան Ռ., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը, էջ 159: 219 Տե՛ս Ութուջյան Ա., Կարսի (Վանանդի) թագավորություն, «Հայոց պատմություն», հատոր II, միջին դարեր (IV դար-XVII դարի առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Եր., «Զանգակ» հրատ., 2014, էջ 121: 218 62 Ե.)» տեղեկությունից բխեցվել են նման իրարամերժ և հակասական տեսակետներ: Մինչդեռ այնտեղ չկա ոչ մի ակնարկ ապստամբության և Աշոտ Գ-ի՝ եղբոր թագավորությունը ստիպված ճանաչելու մասին: Ավելին, այս տեղեկությունից հնարավոր չէ նաև բխեցնել այդ իրադարձության թվականը: Վերջինս, անկասկած, միայն տրամաբանորեն է տեղադրվել Աշոտ Գ-ի՝ Անի տեղափոխվելուց հետո, քանի որ մինչ այդ Կարսը Աշոտ Գ-ի նստոցն էր: Նշված բոլոր հետազոտողներն էլ անուշադրության են մատնել (կամ պարզապես անտեղյակ են եղել) հայկական և վրացական աղբյուրներում պահպանված կարևոր տեղեկությունները, որոնք մի կողմից ամբողջությամբ փլուզում են Կարսի թագավորությունը 960ական թթ. սկզբներին ստեղծված լինելու տեսակետը, իսկ մյուս կողմից՝ այդ թագավորության հիմնադրումը Աշոտ Գ-ի՝ Անի տեղափոխվելու հետ կապելու վարկածը: Մասնավորապես, հայկական ձեռագրերից մեկում («Պատմութիւն Ս. Կենսաբերին և սոսկալի Ս. Նշանին, թէ որպես բերաւ յաշխարհն Արշարունեաց ի Կամրջաձորոյ») առկա է հետևյալ տեղեկությունը. «Եւ յետ Սմպատայ220 Մուշեղ հօրեղբայր նորա թագաւորեալ ինն ամ, և սա մեռանի. և յետ սորա Աբաս թագաւորեալ ամս վեց...»221: Պարզվում է, որ Մուշեղը թագավորել է միայն 9 տարի, իսկ այն, որ Մուշեղից հետո Աբասը թագավորել է Կարսում 6 տարի, հայտնի է նաև Ասողիկից222: Բացի այդ, Փարսադան Գորգիջանիձեի «Վրաստանի պատմություն» երկասիրության մեջ նշված է, որ Մուշեղը թագավո«Եւ յետ Սմպատայ Մուշեղ հօրեղբայր նորա թագաւորեալ ինն ամ...» տեղեկության մեջ «յետ Սմպատայ» արտահայտությունից հետո հիշատակվում են ոչ թե Գագիկ Ա-ն (990-1018 թթ.) և հաջորդները, այլ Կարսի թագավորները՝ Մուշեղը, Աբասը և մանուկ Գագիկը, որը հուշում է, որ պատմիչ Բագրատունյաց ավագ ճյուղի նկարագրությունից «յետ Սմպատայ»-ով անցում է կատարել Կարսի ճյուղի գահակալներին: 221 Տե՛ս «Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց», տեղագրեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան, Վենետիկ-Ս. Ղազար, 1890, էջ 548: Տե՛ս նաև Գարեգին Ա. կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա., էջ 175: 222 Տե՛ս Ասողիկ, էջ 766: 220 63 րել է 10 տարի223: Վրացի հեղինակը Բագրատունի արքաների թագավորության տարիների վերաբերյալ հաղորդում է ճշգրիտ և հայկական աղբյուրներին համապատասխան տեղեկություններ՝ Աշոտ Գ՝ 25 տարի224, Սմբատ Բ՝ 13 տարի225 և այլն, ուստի նրա տեղեկության հենց այս հատվածը անուշադրության մատնելու կամ կասկածի ենթարկելու որևէ հիմք չկա: Փաստորեն, հայկական և վրացական երկու աղբյուրներ Մուշեղին վերագրում են 9-10 տարվա գահակալություն: Իսկ ինչ վերաբերում է այն իրողությանը, որ հայկական աղբյուրում Մուշեղի թագավորության տևողությունը նշվում է 9, իսկ վրաց հեղինակի կողմից՝ 10 տարի, ապա դա կարելի է վերագրել նշված աղբյուրներում հաշվարկը կա´մ ըստ տարիների և կա´մ տարեշրջաններով հաշվարկելու իրողությանը: Նման դեպքերը հայտնի են: Օրինակ, Թովմա Արծրունին և Ասողիկը երկուսն էլ ընդունում են Աշոտ Ա արքայի գահակալությունը հայոց 336 (ապրիլ, 887 թ.-ապրիլ, 888 թ.)-339 (ապրիլ, 890 թ.-ապրիլ, 891 թ.) թվականների ընթացքում226, սակայն նրանցից առաջինը ԲագՏե՛ս Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի յեվ հայերի մասին, քաղվածքներ վրացերեն բնագրերից հայերեն թարգմանությամբ, ներածությունծանոթություններով յեվ հավելվածներով, հ. Բ. (ԺԳ-ԺԸ դար), Եր., հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, 1936, էջ 97: 224 Հմմտ. Ասողիկ, էջ 755. «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ (25 - Ա.Ե.)»: Աբասի մահը պատմիչը դնում է հայոց 402 թվականին (ապրիլ, 953 թ.-ապրիլ, 954 թ. - Ա.Ե.): Տե՛ս նույն տեղում: Հետևաբար այդ նույն թվականին էլ ընկնում է Աշոտ Գ-ի գահ բարձրանալը, որից մինչև նրա մահը՝ հայոց 426 թվականը (մարտ, 977 թ.-մարտ, 978 թ. - Ա.Ե.), ըստ տարիների կազմում է 25 տարի: 225 Հմմտ. Ասողիկ, էջ 760. «...մեռաւ թագաւորն Հայոց՝ աւրհնեալն Աշոտ՝ ի ՆԻԶ (426 թ.՝ մարտ, 977 թ.-մարտ, 978 թ. թ. - Ա.Ե.) թուականին, եւ ի նոյն աւուր թագաւորեաց Սմբատ որդի նորա ամս ԺԳ (13 - Ա.Ե.)»: Այնուհետև Ասողիկը Սմբատ Բ-ի մահը դնում է հայոց 438 թվականին (մարտ, 989 թ.-մարտ, 990 թ.): Տե՛ս նույն տեղում, էջ 808: Հայոց 426 և 438 թվականների միջակայքը՝ ըստ տարիների, կազմում է 13 տարի: 226 Տե՛ս Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց (այսուհետև՝ Թովմա Արծրունի և Անանուն), «Մատենագիրք հայոց», ԺԱ. հատոր, Ժ. դար, «Պատմագրութիւն», Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 236-238 [ըստ պատմիչի՝ 223 64 րատունի առաջին արքային վերագրում է 4227, իսկ մյուսը՝ 5 տարվա գահակալություն228: Ակնհայտ է, որ Թովմա Արծրունին Աշոտ Ա-ի գահակալությունը հաշվարկում է տարեշրջաններով (887-888 թթ.՝ 1 լիարժեք տարի, 888-889 թթ.՝ 1 լիարժեք տարի, 889-890 թթ.՝ 1 լիարժեք տարի, 890-891 թթ.՝ 1 լիարժեք տարի, ընդամենը՝ 4 լիարժեք տարի), իսկ Ասողիկը՝ ըստ տարիների (887 թ.՝ առաջին տարի, 888 թ.՝ երկրորդ տարի, 889 թ.՝ երրորդ տարի, 890 թ.՝ չորրորդ տարի, 891 թ.՝ հինգերորդ տարի): Ասողիկի հավաստի տեղեկությամբ՝ Մուշեղը վախճանվել է հայոց 435 թվականին (մարտ, 984 թ.-մարտ, 985 թ.)229: Ուստի, եթե նրա գահակալությունը հաշվենք 962 կամ 963 թվականից, ինչպես կարծում են վերոհիշյալ հեղինակները, կստացվի, որ նա գահակալել է 22-23 տարի: Ակնհայտ է, որ Մուշեղի գահակալության տարիների քանակի հիշատակությունները աղբյուրներում, հաշվի առնելով այն, որ հստակ է նրա մահվան թվականը, նրա գահակալության սկիզբը 960ական թթ. թվագրման հնարավորությունը ընդհանրապես ի չիք են դարձնում: Նրա մահվան 984 թվականից 9 կամ 10 տարի հետ գնալու դեպքում ստացվում է գահակալության սկզբնավորման 974 կամ 975 թվականը, որը մտորումների տեղիք է տալիս, քանի որ հենց այդ ժամանակ հայոց թագավորությունը բախվում էր բուռն և վտանգներով լի իրադարձությունների, որոնք էլ կարող էին հիմքեր ստեղծել՝ Կարսը որպես նոր թագավորության կենտրոն հանդես գալու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկի (969-976 թթ.) 974 թ. արշավանքի հետևանքով առաջ եկած ծանր վիճակին, որը կարող էր հնարավորություն տալ հայ մի շարք ավատատերերի՝ թագավորական նկրտումներ հանդես բերելու հահայոց 339 թ. (890/891 թ.) դրությամբ Աշոտ Ա-ն գահակալել էր 4 տարի, այսինքն՝ գահին էր բազմել հայոց 336 թ. (887/888 թ.)]; Ասողիկ, էջ 740-741 [ըստ պատմիչի՝ Աշոտ Ա-ն գահակալել է հայոց 336 թվականից (887/888 թ.) սկսած 5 տարի, իսկ նրան հաջորդած Սմբատ Ա-ն՝ հայոց 340 թվականից (891/892 թ.) սկսած]: 227 Տե՛ս Թովմա Արծրունի և Անանուն, էջ 238: 228 Տե՛ս Ասողիկ, էջ 741: 229 Տե՛ս նույն տեղում, էջ 766: 65 մար: Լիովին հավանական է Հ. Հարությունյանի տեսակետն այն մասին, որ Մուշեղն իրեն թագավոր է հռչակել Բյուզանդիայի դրդմամբ: Ուստի՝ կարելի է նշել, որ Կարսի թագավորության հիմնադրումը տեղի է ունեցել ամենայն հավանականությամբ 975 թ., որից մինչև Մուշեղի մահվան 984 թվականը ըստ տարիների հաջորդականության հաշվարկելով (975 թվականը՝ առաջին տարի, 976 թվականը՝ երկրորդ տարի և այդպես շարունակ)՝ կստացվի 10 տարի, իսկ տարեշրջաններով հաշվարկելու պարագայում (975-976 թթ.՝ մեկ լիարժեք տարի, 976-977 թթ.՝ երկու լիարժեք տարի և այլն)՝ ինը տարի, որքան էլ ըստ նշված աղբյուրների՝ իշխել է Մուշեղը: Ինչ վերաբերում է Կարսի թագավորության հանդես գալու հանգամանքներին, ապա, կապված Ասողիկի՝ Մուշեղի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, երբ պատմիչը նրա վարմունքը անուղղակիորեն դատապարտում է՝ նրան հիշատակելով որպես մարմնական հաճույքներին տրված անձի («Բայց Մուշեղ ոչ ունէր զերկիւղն Աստուծոյ ի մտի, վասն զի բազմաբոյծ բոզիւք կեայր նա»230), իսկ այնուհետև Սմբատ Բ-ի (978-990 թթ.) և Մուշեղի թշնամանքից231, կարելի է կարծել, որ այն, առնվազն սկզբում, համաձայնեցված չէր Աշոտ Գ-ի հետ: Հավանորեն, Մուշեղը, որի նստոցն էր Կարսը, օգտվելով Հովհաննես Չմշկիկի արշավանքների ստեղծած վտանգից, հանդես էր եկել թագավորական նկրտումներով: Այս առումով հետաքրքրական է հայկական մանր ժամանակագրություններից մեկում (վերնագրված՝ «Թագաւորք վերջինք Բագրատունիք») առկա հետևյալ հիշատակությունը. «...Աշոտ ... զեղբայր իւր՝ զՄուշեղ Կարուց կացոյց թագաւոր»232, որը ցույց է տալիս, որ չնայած Մուշեղի՝ ամենայն հավանականությամբ թագավոր ինքնահռչակվելու ցավալի իրողությանը, Աշոտ Գ-ն ստիպված է եղել հաշվի նստելու կատարված իրողության հետ՝ նրան կացուցանելով կամ հաստատելով որպես Կարսի թագավոր: Ընդունելի է Լեոյի վերոհիշյալ այն տեսակետը, որ Աշոտ Գ-ն սկզբում դեմ լինելով Կարսի թաԱսողիկ, էջ 761: Տե՛ս նույն տեղում, էջ 760: 232 «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. II, էջ 501: 230 231 66 գավորության ստեղծմանը՝ հետագայում եղբոր կատարյալ հնազանդության դիմաց չառարկեց նրա գահակալությանը: Դրա վկայությունն է այն, որ Աշոտ Գ-ի օրոք Անիի և Կարսի տիրակալների միջև որևէ գժտություն հիշատակված չէ: Ավելին, Կարսի թագավորության ընդգրկած տարածքները՝ Վանանդից մինչև Ճակատք և Կարին, պետք է ճանաչված լինեին որպես Մուշեղ թագավորի տիրույթ Աշոտ Գ-ի կողմից, իսկ դա կարող էր տեղի ունեցած լինել միայն ավագ եղբոր համաձայնությամբ: Ուստի հայկական մանր ժամանակագրության վերոհիշյալ տեղեկությունն այն մասին, թե «...Աշոտ ... զեղբայր իւր՝ զՄուշեղ Կարուց կացոյց թագաւոր», կարելի է թարգմանել որպես «Աշոտն իր եղբայր Մուշեղին Կարսի թագավոր հաստատեց»: Ցայսօր Կարսի թագավորության ընդգրկած տարածքների առումով ընդունված է Ս. Երեմյանի տեսակետը, որն իրականում խիստ խնդրահարույց է: Ըստ ուսումնասիրողի՝ «Կարսի թագավորության տարածքը գրավում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան գավառները՝ Երասխ (Արաքս) գետի վերին հոսանքը, ներառյալ Ախուրյան գետի վերին ու միջին հոսանքը, Պաղակացիս (այժմ Չըլդըր) լճի գոգահովտի հետ, ինչպես և վերջինիս արևմուտքից հարող Փոս գավառակը` մինչև Կուր գետը: Թագավորության տարածքը` Կարսի սարահարթը՝ իր ընդգրկած հին հայկական ութ գավառներով բարձրադիր էր...»233: Այս շարադրանքը առաջացնում է բազմաթիվ հարցեր, իսկ գլխավորը՝ այն, թե Այրարատի ո՞ր 8 գավառների մասին է խոսքը: Ս. Երեմյանը սկզբում «հին հայկական ութ գավառներ»-ի ներքո նկատի ուներ Վանանդը կամ Կարսը, Զարիշատը՝ Փոս գավառակով, Կարմիր Փորակը, Մժնկերտը (Աբեղյանք), Հավնունիքը, Կեչրորը, Զարեհավանը, Կաղզվանը (Գաբեղյանք)234, այսինքն՝ Այրարատի՝ «Աշխարհացոյց»-ում հիշատակված Վանանդ, Աբեղյանք, Գաբեղյանք, Հավնունիք, Արշարունիք գավառների գրեթե ողջ տարածքը և Գուգարքի Արտահան գավառի մի հատվածը (Փոս գավառակ): Նկատենք, 233 234 Երեմյան Ս., Կարսի IX-XI դարերում, էջ 98: Տե՛ս Еремян С., նշվ. աշխ., էջ 4: 67 որ հետազոտողն այս ցանկից դուրս է թողել Ճակատքի առնվազն արևմտյան հատվածը՝ Շատիկ բերդով, որը պատկանում էր Մուշեղին235: Այնուհետև Ս. Երեմյանը մանրամասնել է իր տեսակետը: Ըստ նրա՝ այդ 8 գավառների թվում էին՝ Վանանդը, որը բաղկացած էր երեք հատվածներից (բուն Վանանդ կամ Կարուց երկիր՝ Կարս կենտրոնով, Կարմիր փորակ՝ Ախուրյան գետի ակունքների շրջանում և Զարիշատ, որն ընդգրկում էր Պաղակացիս լճի գոգահովիտը), այնուհետև՝ Մժնկերտ (Աբեղյանք), Հավնունիքը՝ Ավնիկ բերդով, Աղորի գավառը՝ Հավճիչ բերդով, Կաղզվան և Արշարունիք գավառի արևմտյան կեսը կազմող Կեչրոր գավառները, Զարեհավան գավառակը, ինչպես նաև Շատիկ ամրոցի շրջակայքը236: Այստեղ, փաստորեն, կան հավելումներ և փոփոխություններ: Հավելվել են Աղորի գավառը և Շատիկ ամրոցը: Ստացվում է, որ, ի տարբերություն նախորդ տեսակետի, 8 գավառների ցանկում Վանանդը, Զարիշատը և Կարմիր փորակը հաշվարկված են որպես մեկ ամբողջություն, որով, հաշվի առնելով Աղորիի և Շատիկ ամրոցն ընդգրկող Ճակատքի հավելումը, դարձյալ ստացվում է 8 գավառ, միայն, փաստորեն, փոքր-ինչ այլ ընդգրկումով: Սակայն, եթե Շատիկ ամրոցի՝ Կարսի թագավորության մեջ գտնվելու պարագան հիմնավորվում է աղբյուրով, ապա Աղորիի դեպքում նման հիմնավորումներ չկան: Վերջինս տեղադրվում է Տուրուբերանի Մարդաղի և Դասնավորք գավառների և Այրարատի արևմտյան գավառների միջև՝ Տուրուբերանում՝ ընդգրկելով Երասխ գետի առափնյա լեռնային շրջանները237: Աղորիի վերաբերյալ Ս. Երեմյանը հղում է Արիստակես Լաստիվերցու տեղեկությանն այն մասին, որ Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ն (976-1025 թթ.) 1001 թ. անցել է Աղորի գավառի Հավաճիչ բերդի կողքով238, որը, ի դեպ, նախքան այդ պատկանել էր Տայ- Տե՛ս Ասողիկ, էջ 760: Երեմյան Ս., Կարսի IX-XI դարերում, էջ 98: 237 Տե՛ս Դանիելյան Է., Վասիլ Բ-ի 1000 թ. արևելյան արշավանքի նպատակը և երթուղին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1973, № 10, էջ 68-71: 238 Տե՛ս «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ», աշխատասիրությամբ՝ Կ. Յուզբաշյանի, Եր., 1963, էջ 23: 235 236 68 քի Դավիթ կուրապաղատին (961-1001 թթ.)239: Հասկանալի է, որ այդ տեղեկությունը չի հիմնավորում Աղորի պատկանելիությունը Կարսի թագավորությանը: Պետք է նշել նաև, որ Ս. Երեմյանը կիրառում է գավառանուններ, որոնք խնդրո առարկա ժամանակաշրջանում, մեղմ ասած, այնքան էլ կիրառական չէին: Ավելին, դրանք ոչ բոլորն էին «Մեծ Հայքի Այրարատ նահանգի» «ավանդական» գավառներ, այլ ֆեոդալական մասնատվածության շրջանում Այրարատի գավառների ներքին տրոհումների հետևանք էին : Նման նկարագրությունից հետո էլ Ս. Երեմյանը ամրագրում է, թե «Իր ութ գավառների սահմաններում [այստեղ նա հղում է կատարում իր իսկ հեղինակած «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի» աշխատության (1963 թ.) այն էջերը, որտեղ ներկայացված են Այրարատի «աշխարհացոյց»-յան շրջանի և հետագայում ձևավորված վերոհիշյալ գավառները - Ա.Ե.] Կարսի թագավորությունն ընդգրկում էր շուրջ 10 հազար քառ. կմ տարածություն...»240, ինչը, փաստորեն, խիստ թերի կարծիք է: Ա. Ութուջյանը փորձ է կատարել ներկայացնելու Կարսի թագավորության կազմն ու վարչական բաժանումը: Եվ այսպես, նրա տեսակետի (որը կրկնում է Ս. Երեմյանի կարծիքը) համաձայն՝ Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան 8 գավառներն էին՝ Վանանդը, Մենկերտը (հավանաբար, Մժնկերտ) կամ Աբեղյանքը, Կաղզվանը (Գաբեղյանք), Զարեհավանը, Կեչրորը, Հավնունիքը, Զարիշատը և Կարմիր Փորակը241: Խորացնելով իր դիտարկումները՝ հետազոտողը կարծիք է հայտնում, թե այդ գավառաբաժանումը նաև վարչական բաժանում էր, որը, ինչպես և թագավորության տարածքը, մնացել է անփոփոխ վերջինիս գոյության ամբողջ ընթացքում242: Սակայն նշված գավառաբաժանումը նաև որպես վարչական բաժանում ներկայացնելու համար որևէ աղբյուրային հիմք չկա, հետևաբար հնարավոր չէ պնդել նաև, թե Տե՛ս Ասողիկ, էջ 764: Երեմյան Ս., Կարսի IX-XI դարերում, էջ 99: 241 Տե՛ս «Հայոց պատմություն», հ. II, միջին դարեր (IV դար-XVII դարի առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), էջ 120: 242 Տե՛ս նույն տեղում: 239 240 69 այն թագավորության գոյության ամբողջ ընթացքում մնացել է անփոփոխ: Պետք է նշել, որ Ս. Երեմյանի կողմից Կարսի թագավորությանը «հատկացվող» տարածքի սահմանները, չնայած վերոհիշյալ թերությանը, ընդհանուր առմամբ համապատասխանում են իրականությանը: Խնդիրն այն է, որ Աշոտ Գ-ն եղբորն էր հանձնել Բագրատունյաց տոհմական և արքունի տիրույթների արևմտյան հատվածը՝ բացառությամբ Բագրևանդ գավառի: Բոլոր այդ գավառները նախկինում, մասնավորապես, Աբաս թագավորի օրոք, մաս էին կազմում Բագրատունիների արքունի տիրույթների243: Դրա օգտին է նաև Ստեփաննոս Օրբելյանի՝ Աշոտ Երկաթ (914-929 թթ.) և Աբաս (929-953 թթ.) թագավորների գահակալության շրջանին վերաբերվող հիշատակությունն այն մասին, որ «...Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ և Այրարատու մինչի Գեղամ (իմա´ Գեղամա ծով - Ա. Ե.) և մինչ ի յՈւխտիսն (իմա´ Ուղթիքը կամ Ուղթիսը Տայքում - Ա. Ե.) և մինչ ի Կարին և մինչ ի Վասպուրականի սահմանն և մինչ ի Ձորոյգետն և մինչ ի Գարդման. և Սիւնիք կտրեալ էր ի նոցանէ»244, այսինքն՝ մասնավորաբար Շիրակի Բագրատունիների տիրույթներն ընդգրկում էին ողջ արևմտյան Այրարատը՝ հյուսիս-արևմուտքում տարածվելով մինչև Ուղթիս-Օլթի, իսկ արևմուտքում՝ մինչև Կարին: Ինչպես տեսանք, Ռ. Մաթևոսյանը կարծում է, որ 949 թ. բյուզանդական զորքը գրավել էր Կարինը, Հավնունիքն ու Բասենը և վերջիններիս ընդգրկմամբ ստեղծել բանակաթեմ: Սակայն այդ բանակաթեմի մեջ Բասենի և Հավնունիքի ընդգրկված լիՏե՛ս Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի. թագավոր հայոց, էջ 45-53: «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց» (այսուհետև՝ Ստեփանոս Օրբելյան), Թիֆլիս, Ելեքտրաշարժ տպարան, 1910, էջ 300: Այդ տեղեկության ժամանակաշրջանային ընդգրկումը որոշվում է հայկական անանուն ժամանակագրություններից մեկում նույն այդ հիշատակության հստակ թվագրմամբ: Ըստ դրա` հիշատակությունը վերաբերում է Սմբատ Ա-ի մահից հետո ընկած ժամանակաշրջանին` մինչև Բագրատունյաց Հայաստանում նոր թագավորությունների ի հայտ գալը: Տե՛ս «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. I, կազմեց՝ Վ. Հակոբյան, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1951, էջ 384: 243 244 70 նելը հազիվ թե ընդունելի տեսակետ է, քանի որ Ստեփանոս Օրբելյանի վերոհիշյալ տեղեկությունը ցույց է տալիս, որ մինչև Կարին (իմա´ Կարնո գավառ) տարածվող Բագրատունյաց տիրույթները ներառում էին նաև Բասենն ու Հավնունիքը: Սակայն, նշվածն առաջացնում է մի կարևոր հարց: Տայքի՝ Ուղթիսից արևելք տարածվող հատվածը, որը մտնում էր Շիրակի Բագրատունիների տիրույթների մեջ, կա´մ պետք է նույնպես գտնվեր Կարսի թագավորության մեջ կա´մ մինչ այդ անցած լիներ 961 թվականից ի վեր Դավիթ կուրապաղատի օրոք իր վերելքի շրջանն ապրող Տայքի կուրապաղատությանը: Մեզ առավել հավանական է թվում այն, որ Տայքի այդ հատվածը սկզբում անցել է Կարսի Մուշեղ թագավորին, բայց հետո նրա կողմից հանձնվել Դավիթ կուրապաղատին՝ ի պատասխան ցուցաբերած օգնության: Հավանաբար, իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ: Հայտնի է, որ Ճակատք գավառում գտնվող Շատիկ բերդը պատկանում էր Մուշեղին, բայց գրավվել էր Սմբատ Բ արքայի (978-990 թթ.) կողմից, որի պատճառով Մուշեղն օգնության էր կանչել Դավիթ կուրապաղատին: Դավիթ կուրապաղատի միջնորդությամբ բերդը վերադարձվեց Մուշեղին245, ով, մեր համոզմամբ, դրա դիմաց կուրապաղատին տվեց Տայքի նշված շրջանը: Նման «նվերները» այդ պատմափուլում ընդունված էին: Մասնավորապես, նույն Դավիթ կուրապաղատը ռազմական աջակցության դիմաց Սմբատ Բ-ին էր հանձնել Աբխազաց Բագրատ Գ թագավորից (9781014 թթ.) խլված Սակուրք (Սակուրեթ) բերդը246: Այդ է պատճառը, որ Տայքի՝ Ուղթիս քաղաքից արևելք ընկած հատվածը Մուշեղի թագավորության մեջ չէր մտնում: Ի վերջո, հարկ է պարզաբանել ևս մեկ կարևոր խնդիր: Եթե Մուշեղն իրեն հռչակել է թագավոր Կարսում, իսկ Աշոտ Գ-ն նրան ճանաչել է որպես այդպիսին, ապա ինչն է պատճառը, որ նրան հատկացվել է ոչ թե միայն Կարսը՝ հարակից տարածքով, այլ այդչափ ընդարձակ 245 246 Տե՛ս Ասողիկ, էջ 760: Տե՛ս նույն տեղում, էջ 806: 71 տարածք՝ Բագրատունյաց արքունի տիրույթների ողջ արևմտյան հատվածը: Ինչպես տեսանք, Կարսի թագավորության ստեղծման վերաբերյալ կարծիքներում գերիշխում էր այն միտքը, որ Անի տեղափոխվելուց հետո Աշոտ Գ-ն Կարսում կառավարիչ է նշանակել Մուշեղին, որն էլ թագավոր դառնալու նկրտումներ է դրսևորել: Ըստ Ս. Երեմյանի՝ Մուշեղն իրեն հռչակել է Կարսի և շրջակա Վանանդ գավառի թագավոր247, բայց չի բացատրել, թե իրեն Կարս քաղաքի և Վանանդ գավառի թագավոր հռչակած Մուշեղի թագավորությունն ինչպես կարող էր նման՝ ավելի քան կրկնակի ընդարձակ տարածքներ ընդգրկել: Մեր համոզմամբ, գաղտնիքը թաքնված է ավելի վաղ՝ Աշոտ Ա Բագրատունի թագավորի օրոք (887-891 թթ.) ձևավորված իրողության մեջ: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Աշոտ Ա-ի մահվանից կարճ ժամանակ անց, երբ արքայազն Սմբատը նոր էր վերադարձել Գուգարքից և արդեն հուղարկավորված հոր կորուստը սգում էր Երազգավորսում, «...Աբաս սպարապետն Հայոց եւ եղբայր արքային Աշոտոյ ի կողմանս պետութեան Վանանդայ առկայացեալ կայր» և փորձեց անհանազանդություն դրսևորել248: Սմբատը պատժիչ արշավանքի ելավ, ասպատակեց Կարսի արվարձանները, իսկ ամրոցում ապաստանել էր շրջակա գավառի գաղթականությունը249: Փաստորեն, Սմբատի գործունեության սկզբում հիշատակվում է «Վանանդի պետությունը»: «Պետութիւն» կնշանակե «իշխանություն», «տերություն»250, իսկ «Վանանդի պետությունը» ընդգրկում էր համանուն գավառը, որի բնակչությունը Սմբատի արշավանքի սպառնալիքից գաղթել ու ապաստանել էր «պետության» կենտրոն Կարսում: Անկասկած, եթե այդ գավառը «Վանանդի պետության» մեջ չլիներ, նրա բնակչությունն էլ Սմբատի զորքից փախչելու կարիք չէր ունենա: Տե՛ս Еремян С., նշվ. աշխ., էջ 7: Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 446: 249 Տե՛ս նույն տեղում, էջ 447: 250 Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), էջ 646: 247 248 72 Փաստորեն, Աշոտ Ա-ի գահակալության շրջանում Բագրատունիների՝ Այրարատում գտնվող տոհմական և արքունի տիրույթների արևելյան հատվածում Կարս կենտրոնով ձևավորվել էր մի իշխանություն՝ «Վանանդի պետությունը», որտեղ իշխում էր արքայի եղբայր սպարապետ Աբասը: Այդ պետությունը, անկասկած, ձևավորվել էր այն բանից հետո, երբ Վանանդ գավառի տերերը, որոնք գավառում իշխում էին 887 թ. դրությամբ251, 888 թ. ապստամբել էին Աշոտ Ա-ի իշխանության դեմ և ի հետևանս դրա զրկվել իրենց տիրույթներից252: Մ. Օրմանյանի և Ս. Երեմյանի կարծիքով՝ Կարսը Աշոտ Ա Բագրատունու գահակալությունից սկսած եղել է սպարապետի նստավայրը253, որն այնքան էլ հավանական չէ, քանի որ միայն մեկ սպարապետի՝ այնտեղ իշխելու իրողությունը չի կարող վստահելի հիմք հանդիսանալ նման տեսակետի համար, առավել ևս, որ այդ սպարապետի իշխանությունը կոչվում էր «Վանանդի պետություն»: Մեզ թվում է, որ Վանանդեցիների տոհմից գավառը խլելուց հետո երկու եղբայրները՝ Աշոտ Ա թագավորն ու Աբաս սպարապետը, բաժանել են իրենց տոհմական տիրույթները և Աբասին բաժին հասած «Վանադի պետության» մեջ, բացի համանուն գավառից, մտել են նաև Այրարատի արևելյան գավառները՝ բացառությամբ Բագրևանդի, այսինքն՝ բոլոր այն տարածքները, որոնք հետագայում Մուշեղի թագավորության մաս կազմեցին: «Վանանդի պետության» իշխողների հետագիծը հետևյալն է. Աբաս սպարապետից հետո, Սմբատ Ա-ի օրոք (891-914 թթ.) Կարսում «պահակ», այսինքն՝ «վերակացու»254 էր Հասան Գնթունին՝ որպես «հրամանատար ի վերայ ամենայն տան արքայի»255: Այնուհետև, ինչպես հայտնի է, Կարսը Աբաս թագավորի (929-953 թթ.) նստոց-մայրաքաղաքն էր, որից կարելի է բխեցնել, որ նա եղել է Վանանդի պետուՏե՛ս նաև Գարեգին Ա. կաթողիկոս. Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա., էջ 84: Տե՛ս Еремян С., նշվ. աշխ., էջ 5: 253 Տե՛ս Օրմանեան Մ., նշվ. աշխ., § 763, սյուն 1075, Еремян С., նշվ. աշխ., էջ 5: 254 Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), էջ 586: 255 Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 468: 251 252 73 թյան կառավարիչն Աշոտ Երկաթի օրոք (914-929 թթ.): Տեղին է հիշել, որ, ըստ Ռ. Մաթևոսյանի, «Վանանդի պետությունը» ոչ այլ ինչ էր, եթե ոչ «վարչական մարմին, որի ղեկավարումը հանձնվել էր Աբասին (իմա´ սպարապետին - Ա.Ե.)»256, ինչը միայն մասամբ ընդունելի կարծիք է, քանի որ խոսքը պարզապես վարչական մարմնի մասին չէ, այլ «պետության», իշխանության: Ասվածից բխում է, որ Մուշեղի թագավորության սահմանների ճշտման համար հիմք էր դարձել այն իրողությունը, որ Աշոտ Գ-ն Անի տեղափոխվելուց հետո նրան էր հանձնել «Վանանդի պետության» իշխանությունը, որի սահմաններում էլ հռչակվել էր նրա թագավորությունն ու հաստատվել Աշոտ Գ-ի կողմից: Փաստորեն, Կարսի թագավորությունն ընդգրկում էր Բագրատունյաց տոհմական և արքունի տիրույթների արևելյան գավառները՝ բացառությամբ Բագրևանդի, որը մնացել էր Աշոտ Գ-ի բաժնում: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Կարսի թագավորության ստեղծումը տեղի է ունեցել 975 թ., երբ Բյուզանդական կայսրության առաջխաղացման իրողությունից օգտվել է Կարսի տիրակալ Մուշեղը, որը թագավորել է 9-10 տարի և վախճանվել 984 թ.: Նրա օրոք Կարսի թագավորությունն ընդգրկում էր Բագրատունիների արքունի և տոհմական տիրույթների արևելյան հատվածը՝ Շիրակից և Ճակատքից մինչև Տայք ու Կարին և Պաղակացիս լճից մինչև Բագրևանդ: 2.4. Վասպուրականը Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության մեջ 960-ական թթ. Մեր հետազոտություններից մեկում անդրադարձել ենք այն իրողությանը, որ Վասպուրականի թագավոր Գագիկը, որը հռչակվել էր նաև «հայոց թագավոր», 920-ական թթ. վերջերին ստացել էր Աշոտ Եր- Տե՛ս Մաթևոսյան Ռ., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը, էջ 150: 256 74 կաթին պատկանող «շահնշահ» տիտղոսը257, ինչի պատճառով արաբական աղբյուրում հիշատակվում է որպես «Հայաստանի և Վրաստանի թագավոր» (‫)ملك ارمينية و جرزان‬258: Այնուհետև իրադարձությունների ժամանակակից Անանիա Մոկացին պատմության այն փուլը, երբ զուգահեռաբար գահակալում էին Աբաս Բագրատունին (929-953 թթ.) և Գագիկ Արծրունին (908-943 թթ.), ներկայացնում է որպես «յաւուրս արի եւ քաջատոհմիկ հզաւրացն երկոցունց ինքնակայացն Հայոց թագաւորացն քրիստոսապսակեալ տեառնն Գագկայ Արծրունոյ Հայոց թագաւորի եւ տեառնն Աբասայ Բագրատունոյ խաղաղասիրի եւ հեզահամբոյր հզաւրի եւ մեծի Հայոց արքայի»259, այսինքն՝ երկուսին էլ հիշատակում է որպես հայոց թագավոր: Նա Գագիկ Արծրունուն հայոց թագավոր է կոչում այլ պարագաներում ևս260: Իսկ հետագայում գրում է, որ Գագիկի որդի Գրիգոր Դերենիկն ամեն ինչով նման էր հորը, բայց նրան կոչում է միայն «Վասպուրականի թագավոր», իսկ միակ հայոց թագավորը Աբասն էր261: Սակայն Վասպուրականի Գրիգոր Դերենիկի եղբայր Աբուսահլ Համազասպ թագավորի գահակալության շրջանում (959-969 թթ.262) իրավիճակը դարձյալ փոխվում է, և Բյուզանդիայի կայսր Նիկեփոր Փոկասի օրոք փորձ է արվում Վասպուրականի տերերի միջոցով դարձյալ պառակտում մտցնելու հայոց թագավորության մեջ: Այս Տե՛ս Yeghiazaryan A., Gagik Artsruni-“King of Armenia and Georgia”, «Բանբեր հայագիտության», Եր., 2016, № 1, էջ 77-94: 258 Տե՛ս Ibn Ẓāfir, Akhbār al-duwal al-munqaṭiʿa, ğ. 1, Irbid, 1999, էջ 63: 259 Անանիա Մոկացի, էջ 256: 260 Տե՛ս նույն տեղում, էջ 257-258: 261 Տե՛ս նույն տեղում, էջ 260: 262 Ասողիկից հայտնի է, որ նրա հայրը՝ Գրիգոր Դերենիկը, գահ էր բարձրացել 943 թ., գահակալել 17 տարի և վախճանվել հայոց 407 թվականին (ապրիլ, 958 թ.-ապրիլ, 959 թ.) (տե՛ս Ասողիկ, էջ 826): Ավելի որոշակի՝ նրա գահակալության վերջին՝ 17-րդ տարին 959 թվականն էր: Աբուսահլ Համազասպի՝ 22 տարի գահակալած որդին՝ Աշոտը, վախճանվել էր հայոց 439 թ. (մարտ, 990 թ.-մարտ, 991 թ.) (տե՛ս նույն տեղում), ուստի ստացվում է, որ նրա գահակալությունը սկիզբ էր առել 969 թ.՝ ամենայն հավանականությամբ, հոր մահից անմիջապես հետո: Ակնհայտ է, որ Աբուսահլ Համազասպը թագավորել է 959-969 թթ.: 257 75 խնդիրը նախկինում նման տեսակետից երբեք քննության չի առնվել: Այսպես՝ 960-ական թթ. սկզբին կայսրը Վասպուրական է ուղարկում Պանդալեոն քահանային263, որը փորձում է շահել թագավորի վստահությունը՝ ձևացնելով, թե ծառայում է երկու տերերի՝ կայսերը և Վասպուրականի թագավորին: Նրան Աբուսահլ Համազասպը հայոց 414 թ (մարտ, 965 թ.-մարտ, 966 թ.) ուղարկում է Կոստանդնուպոլիս: Թեև որոշ հետազոտողներ Պանդալեոնի ուղևորության նպատակ են համարում Ս. Պետրոսի և Պողոսի մասունքները Վասպուրական բերելը264, սակայն հազիվ թե նպատակը դա լիներ, թեև ինչ-որ պահի նա, իրոք, սկսել է հետաքրքրվել սրբերի մասունքներով: Իր այցի մասին Պանդալեոնը գրում է. «Յամս Նիկիփորայ տիեզերակալի կայսեր Յունաց... եհաս ինձ տառապեալ Պանդալեոն և ոչ ըստ արժանեացն քահանայի, ...ի հրամանէ երկրորդ տիեզերակալի տեառն իմոյ աւագ Աբուսահլի Համազասպայ՝ արքայից արքայի մեծ պետութեանս՝ տանս Հայոց, գնալ զճանապարհս ուղեւորութեան ... Կոստանդնուպօլիս, ի ՆԺԴ (414 թ.-965/966 թ.) թուականութեանս Հայոց...»265: Ա. Աբրահամյանը կարծում էր, որ Տարոնին տիրելու նախօրեին Բյուզանդիան իր խարդավանքների մեջ էր ներքաշել նաև Վասպուրականի թագավորին266: Վ. Վարդանյանը համարում է, որ Վասպուրականի տերերը դեռ շարունակում էին հայոց թագավոր լինելու հավակնություններ ունենալ գոնե անվանապես267: Ուսումնասիրողը նկատում է, որ Բյուզանդիան ձգտում էր տիրանալու հայկական հողերին, իսկ դա հեշտացնելու հաՏե՛ս Գարեգին Ա. կաթողիկոս. Յիշատակարանք ձեռագրաց, հ.. Ա, էջ 117-118: Տե՛ս Շալջյան Ս., Վասպուրականի թագավորության պատմությունից, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների, 1949, № 4, էջ 55; Վարդանյան Վ., Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը 908-1021 թթ., Եր., Երևանի համալսարանի հրատ., 1969, էջ 176: 265 Ալիշան Ղ., Հայապատում. պատմութիւն Հայոց, հ. Բ, Վենետիկ - ի վանս Ս. Ղազարու, 1901, էջ 122-123: 266 Տե՛ս Աբրահամյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք առաջին, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1957, էջ 132: 267 Տե՛ս Վարդանյան Վ., նշվ. աշխ., էջ 176: 263 264 76 մար նրան պետք է որ ցանկալի լիներ մեկ շահնշահի փոխարեն մի քանիսի գոյությունը268: Ի դեպ, նա գտնում է, որ ընդհանուր առմամբ Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների միջև հակադրություն չկար, այլ «կային լոկ հակասություններ, որոնք մասամբ պտտվում էին կայսրությանը թեր կամ դեմ լինելու սկզբունքների շուրջը»269: Սակայն իրականում հակադրություն կար, այն էլ՝ ոչ միայն Բյուզանդիայի նկատմամբ վերաբերմունքի շուրջ: Գրիգոր Դերենիկից հետո նրա եղբայր Աբուսահլ Համազասպը հավանաբար Գագիկ Արծրունու օրինակով տոգորվել էր Հայաստանում գերակայության հասնելու մտքով, ինչից էլ օգտվել էր Բյուզանդիան՝ հայոց թագավորության մեջ երկպառակություն մտցնելու համար: Պանդալեոնի պարագան միայն սկիզբն էր: Սակայն, ամենայն հավանականությամբ, թեև հայ, բայց քաղկեդոնիկ հոգևորական Պանդալեոնի270՝ Վասպուրականի թագավորին «երկրորդ տիեզերակալ» (առաջինը նրա համար Բյուզանդիայի կայսրն էր) կամ «հայոց մեծ պետության արքայից արքա» տիտղոսներով հիշատակելը հուշում է, որ Բյուզանդիայից Աբուսահլ Համազասպին որոշակի հույսեր էին ներշնչել Հայաստանում նրա գերակայությունը ճանաչելու համար: Նման գայթակղությանը Վասպուրականի հավակնոտ թագավորը չդիմացավ, ինչի վկայությունն է քաղկեդոնականությանը հարելու մեղադրանքով աթոռանկ արված Վահան կաթողիկոսին հյուրընկալելու և հովանավորելու նրա գործելաոճը271, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Բյուզանդիային հնարավոր համագործակցության ակնարկ, ինչին էլ գործնականում ձգտում էր Նիկեփոր Փոկաս կայսրը: Դա ցույց է տալիս, որ իր հոր՝ Գագիկ Արծրունու օրինակով ԱբուՏե՛ս նույն տեղում, էջ 176-177: Նույն տեղում, էջ 178: 270 974 թ. Աշոտ Գ-ի կողմից Հովհաննես Չմշկիկի մոտ որպես պատգամաբեր ուղարկված «Լևոն իմաստասերի» կամ «հայոց վարդապետ Ղևոնդի» և Պանդալևոնի նույնացումը Հ. Բարթիկյանի կողմից (տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, էջ 486, ծան. 42) հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ անձը նույնանում է Աբուսահլ Համազասպին ծառայող Պանդալեոնին: 271 Տե՛ս Ասողիկ, էջ 756: 268 269 77 սահլ Համազասպն էլ էր փորձում իր գերակայությունը Հայաստանում ճանաչել տալ կայսրությանը: Թեև մեզ հայտնի չէ Աշոտ Գ-ի վերաբերմունքը Վասպուրականի տիրակալի արարքի նկատմամբ, սակայն կարճ ժամանակ անց հավանաբար Տարոնի զավթումը Բյուզանդիայի կողմից ցրել էր Վասպուրականի տերերի պատրանքները, ինչի պատճառով էլ Աբուսահլ Համազասպի որդիներից Ռշտունիքում թագավորող Սենեքերիմ Հովհաննեսն ու Անձևացիքում գահակալող Գուրգեն Խաչիկը զորքով միացել էին Աշոտ Գ-ի՝ Հարքում Բյուզանդիայի բանակի զորաշարժին ընդառաջ կազմակերպած զորահավաքին: Իսկ այն, որ Պանդալեոնը, անվանապես երկու տերերի, իսկ գործնականում բացառապես Բյուզանդիայի շահերին ծառայելով, որպես միջնորդ էր հանդես գալիս հայ տիրակալների և Բյուզանդիայի միջև, պարզվում է Մատթեոս Ուռհայեցու մեջբերած՝ Պանդալևոնին ուղղված Հովհաննես Չմշկիկ կայսեր նամակից, որը ոչ այլ ոք է, եթե ոչ նույն Պանդալեոնը: Աբուսահլ Համազասպի մահից հետո այդ հոգևորականը միջնորդի դեր էր կատարում այս անգամ արդեն Աշոտ Գ-ի և Հովհաննես Չմշկիկի միջև, ընդ որում, այնքան ջանադրաբար, որ արժանացել էր կայսեր անձնական երախտագիտությանը: Այս իրողությունը ցույց է տալիս, որ Նիկեփոր Փոկաս կայսրն արևելքում բյուզանդական զորքի առաջխաղացման պայմաններում դիվանագիտական ծավալուն ձեռնարկներ է իրականացրել՝ հայկական պետության ներսում մասնատման գործընթացը խորացնելու և ի հետևանս՝ Հայաստանում բյուզանդական ծավալապաշտական հավակնությունների կենսագործման համար հեշտ ճանապարհ բացելու նպատակով: 2.5. Եկեղեցական տագնապի հանգուցալուծումը Աբաս թագավորի գահակալության շրջանում երկրի դավանաբանական հիմնախնդիրները հիմնականում կարգավորվել էին, սակայն Արցախում և Սյունիքում դրանք, թեկուզ սառեցվել, բայց պահպանվել 78 էին: Մինչև 966 թ. հայոց կաթողիկոսն էր գործունյա և հայոց հոգևորդավանական միասնության ջատագով Անանիա Մոկացին: Ի սկզբանե պետք է նշել, որ, չնայած Անանիա Մոկացու խիստ հստակ թվականային հիշատակությանը, պատմագիտության մեջ ամրագրվել է, թե իբր նրա գահակալությունը ընդգրկել է 946-968 թթ.272: Ն. Ադոնցը Անանիա Մոկացու գահակալությունը թվագրել էր 943-968 թվականներով273, թեև մեկ այլ պարագայում նշում է նրա աթոռակալման 943-965 թվականները274: Դժվար չէ տեսնելը, որ առաջին դեպքում նշված թվերի միջակայքը կազմում է 25 տարի՝ Ասողիկի կողմից Անանիա Մոկացուն «հատկացվող» տարիներից ավելի, իսկ երկրորդ դեպքում՝ 22 տարի, թեև Անանիա Մոկացու աթոռակալման թվագրումն ընդհանուր առմամբ կասկածելի է: Վերջերս էլ Ա. Հակոբյանն Անանիա Մոկացու գահակալության շրջանը թվագրեց 941-967 թվականներով275: Սակայն աղբյուրներում առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս հստակորեն թվագրելու Անանիա Մոկացու գահակալության շրջանը: Ըստ Ասողիկի՝ Անանիա Մոկացին վախճանվել է հայոց 414 թվականին (մարտ, 965 թ.-մարտ, 966 թ.)276` 22 տարի գահակալելուց հետո277: Ասողիկը նրան ժամանակակից պատմիչ է, որը 940ականների վերջին, երբ բյուզանդական բանակը գրավեց Կարինը (949 թ.), պատանի էր278, հետևաբար 960-ականների կեսերին՝ արդեն հասուն մարդ: Սամվել Անեցին ևս նշում է, որ Անանիա Մոկացու աթոռակալության տևողությունը 22 տարի է, որից 5-ը՝ Աղթամարում, իսկ 17-ը՝ Տե՛ս Օրմանեան Մ., նշվ. աշխ., § 748, սյուն 1085-1086: Մ. Օրմանյանին հետևել են այլ հեղինակներ ևս: Տե՛ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 95; Մաթևոսյան Կ., Անի (եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը), էջ 11 և այլն: 273 Տե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Ե, էջ 238: 274 Տե՛ս Ադոնց Ն., Երկեր, հ. Բ, Եր., ԵՊՀ հրատ, 2006, էջ 322: 275 Տե՛ս Յակոբեան Ա., նշվ. աշխ., էջ 310: 276 Տե՛ս Ասողիկ, էջ 756: 277 Տե՛ս նույն տեղում, էջ 749: 278 Ասողիկը, խոսելով Աբասի գահակալությանն շրջանում գործունեություն ծավալած սրբակրոն հայրերի մասին, գրում է. «Զոմանս ի սոցանէ ի ծերութեան իւրեանց՝ ի տղայութեան մերում տեսաք աչաւք մերովք՝ ճաշակելով ի քաղցր ճաշակաց բանից նոցա» (նույն տեղում, էջ 754): 272 79 Արգինայում279: Ըստ նրա՝ Անանիա Մոկացին աթոռակալել է մինչև հայոց 414 թ. (մարտ, 965 թ.-մարտ, 966 թ.)280: Անանիա Մոկացու 22-ամյա աթոռակալության մասին հիշատակում են նաև Ստեփանոս Օրբելյանը և Կիրակոս Գանձակեցին281: Եթե հայոց 414 թվականը համարենք նրա աթոռակալության 22-րդ տարին, ապա առաջինը կլինի 392 թվականը (ապրիլ, 943թ.-ապրիլ, 944 թ.)՝ ըստ տարեշրջանների, կամ 393 թվականը (ապրիլ, 944 թ.-ապրիլ, 945 թ.)՝ ըստ տարիների հաջորդականության հաշվելու դեպքում: Այստեղ, սակայն, հենքայինն այն է, որ անձամբ Անանիա Մոկացի կաթողիկոսն իր «թղթեր»-ում սեփական աթոռակալության սկիզբը դնում է հայոց 390 թվականին (5 ապրիլ, 941 թ.-5 ապրիլ, 942 թ.)282, իսկ հետո հավելում, որ Աբաս թագավորը վախճանվել է «յամն երեքտասաներորդ մերոյ (իմա´ Անանիա կաթողիկոսի - Ա. Ե.) նուաստ աթոռակալութեանս»283: Ասողիկից հայտնի է նաև Աբաս թագավորի վախճանի տարեթիվը՝ հայոց 402 թվականը (2 ապրիլ, 953 թ.-2 ապրիլ, 954 թ.)284, ավելի որոշակի՝ 953 թ.: Ուստի նշենք, որ Անանիա Մոկացի կաթողիկոսի գահակալության վերոհիշյալ թվագրումների դեպքում (943 թ. կամ 946 թ.) նրա աթոռակալության 13-րդ տարին ոչ մի կերպ չի համապատասխանում Աբասի մահվան 953 թվականին: Իրականում 953 թվականն Անանիա Մոկացու գահակալության 13-րդ տարին է՝ այն 941 թվականից հաշվելու պարագայում: Սակայն այդ դեպքում առաջանում է երկրորդ խնդիրը: Հայոց 390 թվականից (ապրիլ, 941 թ.-ապրիլ, 942 թ.) հաշվարկելով Անանիա Մոկացուն հատկացվող 22 տարիները՝ հայոց 414 թվականին (մարտ, 965 թ.-մարտ, 966 թ.), երբ, ըստ Ասողիկի և Սամվել Անեցու, նա վախճանվել է, ոչ մի կերպ հասնել չենք կարող: Անանիա Մոկացին հիշատակում է, որ ինքը Գագիկ Արծրունի թագավորի (908-943 թթ.) որդի Գրիգոր Դերենիկ թագավորի Տե՛ս Սամվել Անեցի և շարունակողներ, էջ 173: Հեղինակը սխալմամբ «Արգինա»-ի փոխարեն գրում է «Վարագ» (տե՛ս նույն տեղում, էջ 380, ծան. 182): 280 Տե՛ս նույն տեղում, էջ 173-175: 281 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 502, Կիրակոս Գանձակեցի, էջ 85: 282 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 268: Տե՛ս նաև Ստեփանոս Օրբելյան, էջ 275: 283 Անանիա Մոկացի, էջ 268: 284 Տե՛ս Ասողիկ, էջ 755: 279 80 (943-959 թթ.) հրամանով սկսում է զբաղվել Աղվանից խոտորյալ հայրապետին դարձի բերելու գործով285: Ավելի ուշ Անանիա Մոկացին հայերի հոգևոր-դավանական միասնության ապահովման աշխատանքներն իրականացնում էր Շիրակից՝ արդեն Աբաս թագավորի հովանավորությամբ286, ինչը հուշում է, որ կաթողիկոսը մինչև Գագիկի մահը գտնվել է Վասպուրականում, որտեղ հայոց հայրապետները նստում էին Հովհաննես Դրասխանակերտցուց սկսած, իսկ այնուհետև իր նստավայրը տեղափոխել է Շիրակ: Այս ամենի հիման վրա նախկինում ենթադրել էինք, որ կա´մ Անանիա Մոկացի կաթողիկոսի մահվան թվականի հիշատակության մեջ կա վրիպակ, և նա իրականում մահացել է ոչ թե հայոց 414 թ., այլ 413 թ. (մարտ, 964 թ.-մարտ, 965 թ.)՝ աթոռակալելով 941/942-964 թթ., և կա´մ, քանի որ Անանիա Մոկացին իր աթոռակալության առաջին հինգ տարիներն անցկացրել է Վասպուրականում, հաշվարկելով հայոց 390 թվականից (ապրիլ, 941 թ.-ապրիլ, 942 թ.), նրա տեղափոխվելը Այրարատ պետք է թվագրել 946 թվականով, իսկ աթոռակալության 22 տարիները՝ 946-968 թվականներով287: Սակայն այժմ հակված ենք որոշակի շտկումներ կատարելու մեր տեսակետի մեջ: Մեզ առավել հավանական է թվում, որ Անանիա Մոկացու աթոռակալությունը ենթարկվել է երկակի հաշվարկի, որից էլ առաջացել է վերոհիշյալ թվականային անհամապատասխանությունը: Անձամբ Անանիա Մոկացին, փաստորեն, իր աթոռակալությունը հաշվարկել է 941 թվականից՝ Վասպուրականում գահ բարձրանալուց սկսած, որը նրա աթոռակալության առաջին տարին է, քանի որ 953 թվականը 13-րդ տարին է: Այդ պարագայում նրա գահակալության հինգերորդ տարին, երբ նա տեղափոխվել է Այրարատ, 945 թվականն է: Քանի որ Ասողիկի հիշատակած՝ Անանիա Մոկացու մահվան հայոց 414 թվականին (մարտ, 965 թ.-մարտ, 966 թ.) կասկածելու հիմքեր չունենք այն պարզ պատճառով, որ պատմիչը կաթողիկոսի ժամանակակիցն է և ընդհանրապես հաղորդում է վստահելի տեղեկություններ, Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 258: Տե՛ս նույն տեղում, էջ 259: 287 Տե՛ս Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի, թագավոր հայոց, էջ 92: 285 286 81 ստացվում է, որ Վասպուրականում գահ բարձանալուց հետո մինչև 966 թ. նա գահակալել է 26 տարի: Ինչ վերաբերում է Ասողիկի նշած՝ Անանիա Մոկացու գահակալության 22 տարիներին, ապա ակնհայտ է, որ հաշվարկը կատարվել է Այրարատում հաստատվելու 945 թվականից սկսած (առաջին տարի), որով 966 թվականը դարձել է 22-րդ տարի: Այստեղ նաև հարկ է շեշտել, որ 945 թվականը մի կողմից նրա՝ Աղթամարում աթոռակալելու 5-րդ տարին է, իսկ մյուս կողմից՝ Այրարատում աթոռակալելու առաջին տարին: Այսպիսով՝ արձանագրենք, որ Անանիա Մոկացին վախճանվել է 966 թ. տարեսկզբին, քանի որ նրա մահվան՝ հայոց 414 թվականը սկսվել էր 965 թ. մարտին և ավարտվել 966 թ. մարտին: Աշոտ Գ-ի օրոք Անանիա Մոկացին շարունակեց իր անդուլ ջանքերը՝ Սյունիքում և հայոց արևելից կողմերում քաղկեդոնական օջախներն արմատախիլ անելու ուղղությամբ: Դեռևս 940-ական թթ. կեսերին Սյունիքում ստեղծվել էր վտանգավոր իրավիճակ: Սյունյաց եպիսկոպոս Հակոբը (918-958/959 թթ.), որի մասին սպառիչ տեղեկություններ է հաղորդում Անանիա Մոկացին («զգլուխն եպիսկոպոսաց տանն Հայոց, որ զմետրապաւլտութեանն ընկալեալ էր պատիվ եւ նստէր յաշխարհին Սիւնեաց, որում անունն Յակոբ ճանաչիւր, ի զարմէ տեառն Յովհաննիսի Հայոց կաթողիկոսի»288), մեռոնի համար այլևս հայոց կաթողիկոսի մոտ չէր գնում՝ պատճառ բերելով կաթողիկոսարանի անընդհատ տեղափոխությունները, ճանապարհի հեռավորությունը և նպատակահարմար գտնելով նշված նպատակներով դիմել Աղվանից (հայոց արևելից կողմերի) կաթողիկոս Սահակին (928-949 թթ.)289: Իսկ 930-940-ական թթ. Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը նույնիսկ հրաժարվեց հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցելուց՝ պատրաստակամություն հայտնելով ընդունելու ընտրությունների արդյունքները290: Մ. Օրմանյանի դիպուկ դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ հայոց կաթողիկոսները՝ Հովհաննես Դրասխանակերտցուց մինչև Անանիա Մոկացին, գտնվում էին Անանիա Մոկացի, էջ 256: Տե՛ս նույն տեղում: Տե՛ս նաև Ստեփանոս Օրբելյան, էջ 274-275: 290 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 258: 288 289 82 Վասպուրականում և օգտվում նրա թագավորների հովանավորությունից, ինչն ազդում էր Վասպուրականի տերերի նույնիսկ անուղղակի ազդեցությունը չհանդուրժող Սյունյաց տերերի վրա291: Խնդիրը կարգավորելու նպատակով 946 թ. Անանիա Մոկացին մեկնեց Սյունիք և հյուրընկալվեց Սյունյաց Սմբատ և Բաղաց Ջվանշեր292 իշխանների կողմից: Այդ պահին Հակոբ եպիսկոպոսը կաթողիկոսի ներկայությամբ ու Սյունյաց Սմբատ և Բաղաց Ջվանշեր իշխանների ահից ընդունեց իր մեղքն ու կաթողիկոսից ներում ստացավ293: Համարելով խնդիրը լուծված՝ կաթողիկոսը մեկնեց Կարս, քանի որ լուր ստացավ թագուհու մահվան մասին294: Բայց Հակոբ եպիսկոպոսի մեղայականը կեղծ էր295: 949 թ. Անանիա Մոկացին դարձյալ Սյունիքում էր, քանի որ Հակոբ եպիսկոպոսը շարունակում էր իր հին ընթացքը: Նա ապաստանել էր Բաղքի Ջվանշեր իշխանի Կապան ամրոցում՝ ստանալով իշխանի լիակատար աջակցությունը: Նզովելով նրանց՝ կաթողիկոսը վերադարձավ Շիրակ296: Ըստ Սյունյաց պատմիչի՝ Անանիա Մոկացին «իբրև ետես զայն ...՝ բազում աւուրս օթեալ անդր. և յոլով թղթովք և պատգամաւորօք հայցէր ի դուրս զՅակոբ ի ձեռացն Ջևանշիրի»297, բայց անօգուտ, քանի որ իշխանը Սյունյաց եպիսկոպոսին չհանձնեց կաթողիկոսի ձեռքը: Քանի որ ձմեռ էր, կաթողիկոսը չկարողացավ երկար մնալ Կապանի պատերի տակ և հավանաբար իր տրամադրության տակ եղած զորքով298 ավերակի վերածեց շրջակայքը («աւերեաց զտեղին և քանդեաց...») և, նզովելով ու բանադրելով խոտորյալներին, հեռացավ299: Տե՛ս Օրմանյան Մ., նշվ. աշխ., սյունակ 1088: Ստեփանոս Օրբելյանը սրան կոչում է Ջևանշեր: 293 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 258: Տե՛ս նաև Ստեփանոս Օրբելյան, էջ 276: 294 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 258-259: 295 Տե՛ս նույն տեղում, էջ 259: Տե՛ս նաև Ստեփանոս Օրբելյան, էջ 277: 296 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 267-268: 297 Ստեփանոս Օրբելյան, էջ 283: 298 Այլապես անհասկանալի է մնում այն, թե ինչու էին Կապանի Ջվանշեր իշխանն ու Հակոբ եպիսկոպոսը ապաստանել Բաղքի Կապան ամրոցում, իսկ կաթողիկոսն էլ շրջափակել էր նրանց և պահանջում էր հանձնել Հակոբ եպիսկոպոսին: 299 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 282-283: 291 292 83 Պատմիչը փորձում է հավատացնել, որ Հակոբ եպիսկոպոսին հանիրավի վատաբանել էին, ուստի նա, ապաստանելով Կապանում, սպասում էր՝ «մինչև անցանէ բարկութիւն Տեառն: Քանզի գիտէր զանիրաւաբարձ բարդումն պէսպէս բասրանացն300 որ զօդեալ էին ի վերայ ինքեան...»301: Վերադառնալով՝ կաթողիկոսը սկսեց փորձեր կատարել հնազանդեցնելու Աղվանից Գագիկ կաթողիկոսին (949-959 թթ.)302, որին 949 թ. ինքն էր ձեռնադրել303, բայց ապարդյուն: Հավանաբար Հակոբ եպիսկոպոսի արարքները հրահրելու մեջ նա կասկածում էր հենց Աղվանից կաթողիկոսին: Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունը հաստատում է դա: Ըստ նրա՝ «...Գագիկ ... առաւել համարձակեալ էր ի սէր միաբանութեան ընդ Յակոբայ՝ Սիւնեաց եպիսկոպոսի»304: Այդ ամենը տեղի ունեԹերևս՝ բամբասանացն: Նույն տեղում: 302 Ըստ Մովսես Դասխուրանցու և Կիրակոս Գանձակեցու՝ Գագիկ կաթողիկոսն իշխել է 14 տարի, ըստ որում՝ նրա գահակալության չորրորդ տարին համապատասխանել է հայոց 400 թվականին (ապրիլ, 951 թ.-ապրիլ, 952 թ.): Տե՛ս Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի (այսուհետև՝ Մովսես Կաղանկատվացի), քննական բնագիրը և ներածությունը՝ Վ. Առաքելյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1983, էջ 346; Կիրակոս Գանձակեցի, էջ 198: Ստացվում է, որ նա աթոռակալել է մինչև 961 թ., ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա մահացել է Հակոբ եպիսկոպոսի հետ նույն տարում, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ հայոց 407 թ. (ապրիլ, 958 թ.-ապրիլ, 959 թ.): Դա է փաստում նաև այն իրողությունը, որ Հակոբի և Գագիկի մահից հետո Սյունիքից Աղվանից նոր կաթողիկոս ձեռնադրելու նպատակով Արցախ մեկնելիս «գուժկան հասանի ի թագաւորէն Վասպուրականի և Արծրունի Գրիգոր կոչեցեալ եթէ վախճանեալ՝ մնա դին նորայ քեզ» (Ստեփանոս Օրբելյան, էջ 285-286), որից կարելի է բխեցնել, որ այդ դեպքը տեղի է ունեցել Վասպուրականի Գրիգոր Դերենիկ թագավորի մահվան տարում՝ 959 թ.: Մնում է ենթադրել, որ Գագիկ կաթողիկոսի գահակալության 14 տարիների մեջ ընդգրկված են նաև այն տարիները, երբ նա աթոռակալում էր առանց Ամենայն հայոց կաթողիկոսի համաձայնության՝ «անկատար օծմամբ» (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 277): Ըստ Անանիա Մոկացու՝ խոսքը «թերակատար ձեռնադրության» մասին է, քանի որ նա ձեռնադրվել էր ոչ հայոց հայրապետի կողմից (տե՛ս Անանիա Մոկացի, էջ 260): Հավանական է նաև այն, որ նա գահակալել է միայն 10 տարի, ինչպես նշում է Մխիթար Գոշը (տե՛ս Մովսես Կաղանկատվացի, էջ 351): Այդ դեպքում նրա գահակալությունն ընդգրկում է 949-959 թթ.: 303 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 261-262: 304 Ստեփանոս Օրբելյան, էջ 274: 300 301 84 ցավ 949 թ.: Դրանից հետո նա գործնական ջանքեր չգործադրեց ապստամբներին հնազանդեցնելու համար և «միայն աղօթիւք խնդրէր յԱստուծոյ զելս իրին»305, ասել է՝ իրավիճակի հանգուցալուծման համար հույսը դնելով աստծո վրա: Իսկ հայոց 407 թ. (ապրիլ, 958 թ.-ապրիլ, 959 թ.) մահացան թե´ Գագիկ կաթողիկոսը և թե´ Հակոբ եպիսկոպոսը306: Ըստ Սյունյաց պատմիչի՝ Գագիկ կաթողիկոսը դրժել էր ուխտը և ապստամբել կաթողիկոսի դեմ, ուստի Անանիա Մոկացին համարեց, որ նրանց երկուսի մահը իր աղոթքների հետևանքն էր307, որով «...ամենայն եղծումն եւ ապականութիւն քայքայեցաւ, եւ առաքինութիւն եւ շինութիւն եւ խաղաղութիւն զտեղի խոփաբերեաց...: Եւ զբարս քաղցունց տէր տնկեաց ի սիրտս իշխանաց»308: Դրանից հետո միայն Անանիա Մոկացին կարողացավ լուծել խնդիրները Սյունիքում: 959 թ., չնայած ձմեռային եղանակին և ծեր հասակին, կաթողիկոսը շտապ մեկնեց Բաղք՝ կանխելու անցանկալի զարգացումները: Կապան ամրոցի դռներն այս անգամ բացվեցին նրա առաջ: Բանադրված Ջվանշեր իշխանը ընտանյոք և ազգոք մեղա եկավ, որին կաթողիկոսը հավատաց և Սյունյաց եպիսկոպոս կարգեց նրա որդի Վահանին309: Կաթողիկոսին տեսության եկավ նաև Սյունյաց գահերեց իշխան Վասակը՝ Սմբատի որդին310: Ստեփանոս Օրբելյանը տեղեկացնում է, որ Բաղաց Ձագիկ իշխանն ուներ երկու որդի՝ Ջվանշերը և Վահանը, որոնցից երկրորդը վանք կառուցեց և իր անունով այն կոչեց Վահանավանք, որի նավակատիքը տեղի ունեցավ հայոց 360 թ. (ապրիլ, 911 թ.-ապրիլ, 912 թ.)՝ Հայոց Սմբատ Ա թագավորի օրոք (891-914 թթ.): Հայտնի է, որ Ձագիկ իշխանն իր որդի Ջվանշերի հետ մասնակցել է Տաթևի վանքի մայր տաճարի նավակատիքին, որ տեղի է ունեցել 906 թ.311: Ձագիկին հաջորդել է որՆույն տեղում, էջ 283: Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 269: 307 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 283-284: 308 Անանիա Մոկացի, էջ 269: 309 Տե՛ս նույն տեղում: 310 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 284: 311 Տե՛ս նույն տեղում, էջ 221-234: 305 306 85 դին՝ Ջևանշերը, «որ և պայազատէր զտէրութիւն նորա (իմա´ Ձագիկի Ա. Ե.) ... բազում ժամանակօք»312, այսինքն՝ իշխել է տևական ժամանակ: Այնուհետև պատմիչը հավելում է, որ Վահանավանքի հիմնադիր Վահանից «յետոյ միւս Վահան՝ եղբօրորդի սորայ, այսինքն Ջևանշէրի որդի, ... եղև առաջնորդ սուրբ ուխտին (իմա´ Վահանավանքի - Ա. Ե.): ... [նա] յետոյ կոչեցաւ յեպիսկոպոսութիւն Սիւնեաց որ զկնի Տեառն Յակոբայ. և անտի յևս ի ծայրագոյն փառս՝ ի կաթողիկոսութիւն Հայոց, որ զկնի Տեառն Անանիայի Մոկացւոյն»313: Անանիա Մոկացին հստակ նշում է, որ եպիսկոպոս է ձեռնադրել Բաղքում 959 թ. դրությամբ իշխող Ջվանշերի որդուն. «...տեսեալ զեղջ արտասուացն՝ աւրհնէաք ապա զինքն (իմա´ Բաղաց իշխան Ջվանշերին - Ա. Ե.) եւ զտուն իւր, եւ ձեռնադրէաք եպիսկոպոս աշխարհին զորդի նորին զխաչակրաւն եւ զսրբասնունդ տէր Վահան»314: Հ. Ութմազյանը կարծում էր, որ Ձագիկից Բաղաց իշխանության անցումը Ջվանշերին տեղի է ունեցել մինչև 911 թ., քանի որ 911 թ. դրությամբ, երբ կառուցվեց Վահանավանքը, Բաղաց իշխանն արդեն Ջվանշերն էր («...ի Բաղաց Ջևանշէրի»)315, որը, ինչպես կտեսնենք, չի նշանակում, որ Ձագիկ իշխանն արդեն վախճանվել էր: Ստեփանոս Օրբելյանից հայտնի է, որ Ձագիկը վախճանվել է 920ական թթ. կեսերին, երբ Ատրպատականի ամիրա Յուսուֆի (901-927 թթ.) զորավարներից Նսրը ասպատակում էր Հայաստանը: Այդ ժամանակ է, որ նրան հաջորդել է որդին՝ Ջվանշերը316: Ահա հենց այս Ջվանշերի որդին էր Վահան եպիսկոպոսը, որին վիճակված էր դառնալ հայոց կաթողիկոս: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Անանիա Մոկացին Վահանավանքի մեծ ուխտի առաջնորդ Վահանին ձեռնադրել է եպիսկոպոս Սյունյաց իշխանների և հոգևոր դասի խնդրանքով՝ բոլորից ստանալով երդմնա- Նույն տեղում, էջ 200: Նույն տեղում, էջ 240-241: 314 Անանիա Մոկացի, էջ 269: 315 Տե՛ս Ութմազյան Հ., Սյունիքը IX-X դարերում, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1958, էջ 326-327: 316 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 197-200: 312 313 86 գիր, որ այլևս չեն շեղվելու ճիշտ ճանապարհից և չեն հետևելու Աղվանից հոգևոր առաջնորդին317: Ընդ որում, ձեռնարկը, այսինքն՝ գրավոր և կնքված երդմնագիրը, նախատեսում էր խիստ պահանջներ. «...և զյետկար մեծապայման վճիռն փակեցին ահագին և սոսկալի նզովիւք զի մի´ ոք իշխեսցէ յեպիսկոպոսաց զՅակոբայն գործել կամ խոկալ կամ խորհիլ ոճիրս. և յիշխանաց զի մի´ ոք իշխեսցէ այնպիսւոյն թեկն ածել և օգնական կամ ջատագով լինել. և թէ յանդգնի ոք յեպիսկոպոսաց՝ փութապէս ի ձեռս տայցեն կաթողիկոսին Հայոց. և մի´ լիցին դարան և ասպնջական նմա»318: Ըստ Անանիա Մոկացու՝ 959 թ. Վահան եպիսկոպոսը, Բաղաց իշխան Ջվանշերը և Սյունյաց իշխանաց իշխան (գահերեց իշխան) Վասակը՝ Սմբատի որդին, անվանական երդմնագրեր են շարադրել և փոխանցել կաթողիկոսին319: Անանիա Մոկացին այնուհետև Սյունիքից մեկնել է Արցախ և կարգավորել գործերը320: Ըստ Սյունյաց պատմիչի՝ երբ Անանիա Մոկացին Սյունիքից հասել է Արցախ, ստիպված անմիջապես մեկնել է Վասպուրական, քանի որ «գուժկան հասանի ի թագաւորէն Վասպուրականի և Արծրունի Գրիգոր կոչեցեալ եթէ վախճանեալ՝ մնա դին նորայ քեզ»321: Նախկինում այս տեղեկությունը մեկնաբանվել է սխալ, և ուսումնասիրողներից ոմանք փորձել են մահացածին նույնացնել Վասպուրականի թագուհու հետ322: Իսկ Հ. Աճառյանը կարծիք է հայտնել, որ անորոշ է մնում՝ Գրիգորը գուժկա՞նն էր, թե՞ թագավորը323: Իրականում այդ տեղեկությունը նշանակում է, որ Վասպուրականի նոր թագավորը [իմա´ Աբուսահլ Համազասպը (959-969 թթ.)] գուժկան է ուղարկել կաթողիկոսի մոտ՝ տեղեկացնելով, որ վախճանվել է նրա եղբայր Գրիգոր Դերենիկ Արծրունի թագավորը: Ըստ Անանիա Մոկացու՝ Գրիգոր Դերենիկի Տե՛ս նույն տեղում, էջ 284-285: Նույն տեղում, էջ 285: 319 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 271-273: 320 Տե՛ս նույն տեղում, էջ 273: 321 Ստեփանոս Օրբելյան, էջ 285-286: 322 Տե՛ս Օրմանյան Մ., նշվ. աշխ., սյունակ 1095: 323 Տե՛ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, էջ 541-542: 317 318 87 մահը վրա է հասել հայոց 407 թ. (ապրիլ, 958 թ.-ապրիլ, 959 թ.), երբ մահացել են նաև Հակոբ եպիսկոպոսը և Գագիկ կաթողիկոսը324: Ի դեպ, այստեղ հարկ է նշել, որ Անանիա Մոկացին նշված դեպքերի ժամանակագրությունը հիշատակում է այլ կերպ: Կաթողիկոսն իր նկարագրության մեջ 10-ամյա մի բաց ունի՝ սկսած 949 թվականից, երբ ձեռնունայն վերադարձավ Կապանից: Անմիջապես հետո նա ներկայացնում է արդեն 959 թ. տեղի ունեցած իրադարձությունները, որոնցից առաջինը հետևյալն էր. «Աստանաւր ապա վերափոխի յաշխարհէս մեծն այն եւ արի արքայն, որդի տեառն Գագկայ Արծրունւոյ, Գրիգոր Դերենիկ կոչեցեալ, եւ յաջորդէ զաթոռ թագաւորութեանն տէր Համազասպ եղբայր նորին»325: Ճիշտ նույն ժամանակ մահանում են Աղվանից Գագիկ կաթողիկոսը և Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը: Կաթողիկոսն անմիջապես մեկնում է Սյունիք և կարգավորում գործերը326: Այնուհետև կաթողիկոսը ներկայացնում է Սյունյաց իշխաններից ստացված երդմնագրերի տեքստերն ու հավելում, որ շտապ մեկնել է հայոց արևելից կողմեր («յաշխարհն Աղուանից»)՝ վերացնելու Գագիկ կաթողիկոսի և նրա նախկինների գործած չարիքների հետևանքները327: Դրանից հետո «...գուժկան հասանէր ի մեծ իշխանէն Սենեքերիմայ՝ գալ հասանել Իսմայելականաց բռնութեամբ յաշխարհն նորա, գերել եւ աւերել եւ ի սուր սուսերի մաշել: Եւ զիրս աղէտիցն առաքէ ծանուցանել մեզ՝ մի´ եւս մտանել առ անգամ մի յամպրոպ դառնութեան»328: Ի վերջո Շիրակ է ժամանում Աղվանքի և հայոց արևելից կողմերի տերերի ընտրած՝ Աղվանից կաթողիկոսական աթոռի թեկնածուն329: Ակնհայտ է, որ դեպքերի ուղղակի մասնակից հայոց կաթողիկոսի նկարագրությունը համապատասխանում է իրականությանը, որով թեև փոքր-ինչ փոխվում է Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 269: Նույն տեղում: 326 Տե՛ս նույն տեղում, էջ 269-273: 327 Տեևս նույն տեղում, էջ 273: 328 Նույն տեղում: 329 Տե՛ս նույն տեղում: 324 325 88 Ստեփանոս Օրբելյանի ներկայացրած՝ դեպքերի հերթականությունը, բայց ժամանակագրական թվագրումները մնում են նույնը: Անանիա Մոկացու հաղորդումներից ի հայտ է գալիս նաև ոմն մեծ իշխան Սենեքերիմի տիրույթների՝ մահմեդականների ասպատակության մասին տեղեկությունը, որի քննությունը այստեղ անհրաժեշտ է: Անանիա Մոկացին երկու Սենեքերիմ է հիշատակում՝ Աղվանից իշխանաց իշխանին330 և Խաչենի Գրիգոր իշխանի որդուն («տեառն Սենեքերիմ»), որոնցից «մեծ իշխան Սենեքերիմ» հիշատակությանն առավել համապատասխանում է «իշխանաց իշխան Սենեքերիմ»-ը, որ ոչ այլ ոք է, եթե ոչ Աշոտ Երկաթի (914-929 թթ.) աներ՝ Գարդմանքի իշխան Սահակ Սևադայի թոռնորդի Հովհաննեսը, «որ և Սենեքերիմ կոչեցաւ, ընտրեաց աջ բարձրելոյն՝ կոչելով ի թագաւորութիւն»331: Այսինքն՝ խոսքը Փառիսոսի թագավորության հիմնադրի մասին է, ով ամենայն հավանականությամբ թագավոր է հռչակվել Սմբատ Բ-ի օրոք: Եթե ճիշտ է կռահումը, ապա ասպատակվել է Փառիսոսի տարածքը: Մահմեդական մի աղբյուր հիշատակում է Սևորդիների և Իբրահիմ Իբն Մարզուբան Սալարյանին պատկանող Գանձակի միջև հակամարտության մասին332: Իսկ Գանձակը Իբրահիմին է պատկանել 957-971 թթ.՝ հոր մահից մինչև Շադդադյանների կողմից գրավվելը333: Հետևաբար առավել քան հավանական է, որ 959 թվականին իշխանաց իշխան Սենեքերիմի տիրույթները, գտնվելով Գանձակից փոքր հեռավորության վրա, կարող էին դառնալ Գանձակի մահմեդակնների հարձակման թիրախ, որի մասին էլ նա հաղորդել է Անանիա Մոկացուն: Քանի որ վերջինս վախճանվել է 966 թ., ապա հարձակման ժամանակագրական շրջանակն էլ ավեԽոսքը Փառիսոսի տիրակալի մասին է: Տե՛ս Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Ե., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1975, էջ 91: Փառիսոսում թագավորության ստեղծումը հատուկ քննության խնդիր է, որին այստեղ չենք անդրադառնում: 331 Մովսես Կաղանկատվացի, էջ 341: 332 Տե՛ս Minorsky V., Studies in Caucasian history, London, Taylor's foreign press, 1953, p. 13; Տեր-Ղևոնդյան Ա., Մունաջջիմ-Բաշիի XI-XII դդ. անանուն աղբյուրը Դվինի և Գանձակի Շադդադյանների մասին, էջ 478: 333 Տե՛ս Minorsky V., նշվ. աշխ., էջ 15: 330 89 լի է սեղմվում՝ 957-966 թթ. միջակայքում: Այն, որ ասպատակվել է հենց Փառիսոսի իշխանությունը, պարզվում է կաթողիկոսին Սենեքերիմի գրած զգուշացումից՝ «...առաքէ ծանուցանել մեզ՝ մի´ եւս մտանել առ անգամ մի յամպրոպ դառնութեան»: Ասել է՝ Սենեքերիմը Արցախում գտնվող կաթողիկոսին զգուշացրել է հավանական վտանգի մասին: Վերադառնալով Անանիա Մոկացու՝ Արցախից վերադառնալուց հետո տեղի ունեցած դեպքերին՝ նշենք, որ շուտով Աղվանքի և հայոց արևելից կողմերի մեծամեծները՝ Աղվանից թագավոր Իշխանակը՝ Ատրներսեհի որդին, Աղվանից իշխանաց իշխան Սենեքերիմը, Խաչենի Գրիգոր իշխանի որդի Սենեքերիմը, Գոռոզվա իշխան Վաչագանը, Արևելից իշխան Գուրգենը և այլք, կաթողիկոսի հետ պայմանավորվածության համաձայն, ընտրում են մի հոգևորականի՝ Դավիթ վանականին, և ձեռնադրման համար ուղարկում Շիրակ: Արքայի կամոք ձեռնադրությունը տեղի է ունենում334: Անանիա Մոկացու նկարագրությունը ցույց է տալիս, որ հայոց թագավորության տարածքում հոգևոր-դավանական միասնության վերականգնման հիմնական ջատագովը հենց Աշոտ Գ Ողորմած թագավորն էր: Կաթողիկոսը պատմում է, որ երբ վերադարձավ Սյունիք ու Արցախ կատարած ուղևորությունից, արքան անչափ ուրախացավ, հատկապես՝ երբ իմացավ դավանաբանական խնդիրների լուծման մասին: Անանիա Մոկացին իր հաջողությունները ներկայացնում է հարդյունս «շնորհաց հզաւրիս այսորիկ (իմա´ Աշոտ Գ-ի - Ա. Ե.) և աղաւթից սրբոց»335: Այդպիսով վերջ դրվեց հայոց «եկեղեցու մեծ պատերազմին», և «եկեղեցու պատվական անդամները, որոնք պառակտվել336 էին, վերստին Հայոց մեծ պատրիարքների գլխավորությամբ» միավորվե- Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 273, Ստեփանոս Օրբելյան, էջ 286: Անանիա Մոկացի, էջ 273: 336 Ըստ պատմիչի՝ «օձտեալ էին», որը թարգմանվել է «խոտորվել էին» (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ա. Աբրահամյանի, Եր., «Սովետական գրող», 1986, էջ 481, ծան. 824), սակայն առավել ճշգրիտ են «պառակտվել էին» կամ «ցրվել էին» ձևերը (տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), էջ 1026-1027): 334 335 90 ցին337: Ստեփանոս Օրբելյանը հավելում է, որ այդուհետ որևէ մեկը, լիներ նա Սյունյաց եպիսկոպոս թե Աղվանից արքեպիսկոպոս, եթե որևէ պատճառով որոշեր նույն կորստաբեր ճամփով ընթանալ և հեռանալ հայոց կաթողիկոսներից, որևէ հերձվածի (իմա´ քաղկեդոնական դավանանքը) տուրք տար կամ անպատշաճ նորաձևություն կատարեր, Սուրբ Երրորդությունից կնզովվեր338: Պետք է նշել, որ բանը միայն դրանով չավարտվեց. Սյունյաց եպիսկոպոսությունը ժամանակավորապես զրկվեց մետրոպոլիտության պատվից339: Ստացվում է, որ Սյունիքում և հայոց արևելից կողմերում առկա անջատողական միտումներն ու քաղկեդոնականության տարածման վտանգը չեզոքացվեցին 959 թ. դրությամբ: Անանիա Մոկացու կողմից ձեռնադրված Վահանը Սյունիքի եպիսկոպոսն էր 6 տարի (960-966 թթ.)340, որից հետո բազմեց հայոց կաթողիկոսական գահին: Վ. Ալեքսանյանը, հիմք ընդունելով Մատթեոս Ուռհայեցու այն տեղեկությունը, որ «...նստաւ յաթոռ հայրապետութեան տանն Հայոց տէր Վահան ի մեծն Արգինա հրամանաւ Անանիայի, Յովհաննիսի և Աշոտոյ Հայոց թագավորի»341, եզրակացնում է, որ Անանիա Մոկացին, կանխազգալով մահը, որոշել էր իրենից հետո կաթողիկոս դարձնել ուժեղ հոգևորականի342: Մյուս կողմից, հայոց աշխարհիկ և հոգևոր մեծամեծները, փորձել են Սյունիքի եպիսկոպոսին կաթողիկոս դարձնելով, ամրապնդել հայերի հոգևոր-դավանական միասնականությունը, քանի որ Սյունիքն անջատողական հակումներ էր դրսևորում343: Ասողիկը տեղեկացնում է, որ Վահան Սյունեցին կաթողիկոսա- Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 286: Տե՛ս նույն տեղում, էջ 286-287: 339 Տե՛ս նույն տեղում, էջ 285: 340 Տե՛ս նույն տեղում, էջ 288: 341 Մատթեոս Ուռհայեցի, էջ 38-40: 342 Տե՛ս Ալեքսանյան Վ., Վահան Ա Սյունեցի կաթողիկոս հայոց, «Բանբեր Երևանի համալսարանի. հայագիտություն», Եր., 2019, № 2, էջ 43: 343 Տե՛ս նույն տեղում, էջ 44: 337 338 91 կան գահին է բազմել հայոց 414 թ. վախճանված Անանիա Մոկացուց հետո344: Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության համաձայն. «...ապա հասանէ վախճան կաթողիկոսին Հայոց Տեառն Անանիայի. փոխեն զնա ի հանգիստ ի վանսն Արգինայի. և թագաւորն Աշոտ՝ որդին Սմբատայ, առնէ ժողով եպիսկոպոսաց և հարց սրբոց ի թագաւորանիստն Շիրակավան. կոչէ և զՎահան ի Սիւնեաց. և հրամայէ ընտրել զմի ոք յեպիսկոպոսացն և կացուցանել յաթոռ հայրապետութեան Հայոց: ...որ և կեցեալ ամ մի՝ սկսաւ պատկերս բերել ի Վրաց և դնէր ի վերայ սեղանոյն. և հրամայէր յամենայն եկեղեցիս զնոյն առնել, ըստ Հոռոմոց սահմանին կաւնիւք345 զարդարել եւ առանց կաւնի346 ոչ առնել պատարագ: Վասն որոյ կարծիս իմն առեալ ամենեցունց եթէ դաշնադիր է ընդ յոյնս. և կամի սպրդել յեկեղեցի զաղանդ նոցին, բողոք բարձին ընդ թագաւորն»347: Ըստ Ասողիկի. «Եւ ապա եկաց կաթողիկոս Վահանիկն348 ի Բաղաց գաւառէ, որդի Ջուանշիրի իշխանի Բաղաց: Սա ընդ քաղկեդոնականս սիրելութիւն եւ հաճութիւն կամեցաւ առնել թղթովք»349: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ 1 տարի աթոռակալած Վահանը «դաշնադիր եղև ընդ Վիրս միաբան դաւանութեամբ»350: Փաստորեն, Անանիա Մոկացի կաթողիկոսի մահից հետո նրա և սկզբում Աբաս, այնուհետև Աշոտ Գ թագավորների անդուլ ջանքերով կարգավորված հոգևոր կյանքը հայոց թագավորությունում կրկին ալեկոծվեց, և, մասնավորապես, սանձահարված քաղկեդոնական շարժուՏե՛ս Ասողիկ, էջ 756: Հունարեն բառ, որը նշանակում է «[սրբա]պատկեր» (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 481, ծան. 824): 346 Տե՛ս նախորդ ծանոթությունը: 347 Ստեփանոս Օրբելյան, էջ 288-289: Այս տեղեկության մեջ կա առնվազն երկու փաստական սխալ՝ Աշոտ Գ-ն ներկայացված է որպես Սմբատի որդի, մինչդեռ նա Աբասի որդին էր, և որպես թագավորանիստ ներկայացված է Շիրակավանը, մինչդեռ Աշոտ Գ-ն նստում էր Անիում: 348 Ասողիկը, ի տարբերություն այլ պատմիչների, Վահան Սյունեցի կաթողիկոսին Վահանիկ է անվանում: 349 Ասողիկ, էջ 756: 350 Կիրակոս Գանձակեցի, էջ 87: 344 345 92 մը կրկին թափ առավ, այս անգամ արդեն՝ հայոց կաթողիկոս Վահան Սյունեցու մասնակցությամբ: Վերջինիս գահակալության կարճատև՝ 2 տարին չբոլորած շրջանը351 նշանավորվեց Բյուզանդիայի առաջխաղացմամբ, որով էլ Հայաստանում կրկին գլուխ բարձրացրին քաղկեդոնականները: Այս շարժումը Հայաստանում նոր չէր, սակայն այժմ, երբ Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականությունը կլանում էր նորանոր հայկական երկրամասեր, այն կրկին աշխուժացել էր: Մյուս կողմից, հին հայկական երկրամաս Տայքը, որը շարունակում էր մնալ հայաբնակ, դարձել էր հայ քաղկեդոնականության օրրան: Այնտեղ ձևավորված տեղական իշխանությունն իր հզորության շրջանն էր ապրում Դավիթ Կուրապաղատի օրոք (961-1001 թթ.): Սա ևս մի կարևոր ազդակ էր հայ քաղկեդոնականների համար, որոնք այս անգամ փորձեցին Հայ առաքելական եկեղեցին շեղել իր պատմական ուղուց: Այս առումով կարևոր է հստակեցնելը՝ հունակա՞ն, թե՞ վրացական եկեղեցուն էր տրվել նախապատվությունը. պատահական չէ, որ եթե Ասողիկն ու Ստեփանոս Օրբելյանը խոսում են հունական (բյուզանդական) եկեղեցու հետ մերձենալու և հունական սրբապատկերներ ներմուծելու մասին, ապա Կիրակոս Գանձակեցին՝ վրաց եկեղեցու հետ դաշնադրության մասին: Ճիշտը, սակայն, առաջին տարբերակն է, քանի որ տեղի ունեցածը քննարկելի է միմիայն բյուզանդական առաջխաղացման շրջանակներում: Իրավիճակն այնքան արտառոց էր, որ 968 թ. Անիում տեղի ունեցավ մի ժողով, որտեղ, ըստ Ասողիկի, «ժողովեցին հայոց կրոնավորները»352: Ժողովից առաջ Վահան Սյունեցին փախուստի էր դիմել և ապաստանել Վասպուրականում՝ ստանալով Աբուսահլ Համազասպ Արծրունի թագավորի աջակցությունը (959-969 թթ.): Ժողովում, որ վայելում էր Աշոտ Գ Ողորմածի հովանավորությունը, քննվեց Վահան կաԽնդիրն այն է, որ, ըստ Ստեփանոս Օրբելյանի, Վահան Սյունեցին սկսել է քաղկեդոնականությանը հարել 1 տարի աթոռակալելուց հետո (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 288-289), ուստի ստացվում է, որ նա կաթողիկոսական գահը զբաղեցրել է 1 տարուց ավելի: 352 Ասողիկ, էջ 756: 351 93 թողիկոսի գործունեությունը, և ճշտվեց, որ նա համախոհ է քաղկեդոնական եկեղեցուն353: Նոր կաթողիկոս ընտրվեց Ստեփանոս Սևանցին354, որը, դատելով Ստեփանոս Օրբելյանի «Ստեփաննոս յԱնի, և Վահան ի Վասպուրական՝ զամս երկու» տեղեկությունից355, նստել է Անիում: Դրանով Աշոտ Գ Ողորմածին հաջողվել է «երկրի քաղաքական և հոգևոր իշխանությունը կարճ ժամանակով կենտրոնացնել Անիում»356: Աբուսահլ Համազասպը Բյուզանդիայի հետ հարաբերությունների սերտացման պայմաններում Վահան Սյունեցուն ընդունեց և տեղավորեց Ձորո վանքում, որն այլ կաթողիկոսների նստավայր էլ էր եղել 924945 թթ.՝ Վասպուրականում Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի հաստատվելուց մինչև Անանիա Մոկացու՝ Այրարատ տեղափոխվելը357, քանի որ կամենում էր կաթողիկոսական աթոռը դարձյալ Վասպուրական տեղափոխել358: Ս. Շալջյանը համարում է, որ Վահանին հովանավորելը ցույց է տալիս, որ Վասպուրականի տերերի մեջ դեռ արթուն էր անկախ լինելու ցանկությունը, իսկ Աբուսահլ Համազասպն իրեն բավականաչափ ուժեղ էր զգում՝ Բագրատունիներից անկախ գործելու համար359: Այստեղ հույժ կարևոր է նշելը, որ երբ Վահան Սյունեցին նզովվեց ժողովի կողմից և աթոռանկ եղավ, հեռացավ ոչ թե Բաղք, այլ Վասպուրական: Ամենայն հավանականությամբ, սյունեցիները հավատարիմ էին մնացել իրենց երդմանը և քաղկեդոնականությանը հարած Վահանին պարզապես չէին ընդունել: Ստեփանոս Օրբելյանն այս առիթով գրում է. «...ժողով սուրբ հարցն յԱնի, յորում քննեալ գտին համախոհ Վրաց զՎահան կաթողիկոս որ ի Բաղաց, և զի պատկեր եմոյծ Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 455: Տե՛ս նույն տեղում: Տե՛ս նաև Ասողիկ, էջ 756: 355 Ստեփանոս Օրբելյան, էջ 290: 356 Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, էջ 6: 357 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 275: 358 Տե՛ս Հարությունյան Բ., Արծրունյաց իշխանական ընտանիքը Հայոց պատմության մեջ, Եր., «Մեկնարկ», 2016, էջ 203-204: 359 Տե՛ս Շալջյան Ս., Վասպուրականի թագավորության պատմությունից, էջ 55: 353 354 94 յեկեղեցիս Հայոց, և յամենայն սեղանոյ բարձեալ էր խաչին պայծառութիւն և կաւնիւք զարդարեալ. որոշեցին զնա նզովիւք»360: Այդ ժամանակ քաղկեդոնականության հանդեպ բարեհաճ Վահան Սյունեցու և նրան հովանավորող Աբուսահլ Համազասպ թագավորի վարքը դատապարտող հոգևորականների ժողովներ անցկացվեցին Տարոնում, Հաշտյանքում, Ծոփքում և Խորձյանում Հայաստանի արևմտյան շրջանների եպիսկոպոս Ստեփանոսի և նրա աջակիցներ Մովսես վարդապետի ու հոգևորական Բաբկեն Սյունեցու կողմից: Դրանից հետո նշված երեք անձինք մեկնեցին Վասպուրական: Վասպուրականի թագավորը սկզբում նրանց աքսորեց Աղթամար կղզի, բայց հետո Մովսեսին ու Բաբկենին ազատեց, և միայն Ստեփանոսը արգելափակվեց Կոտորաց բերդում, որտեղ և մահացավ361: Վահան Սյունեցու և Ստեփանոս Գ Սևանցու զուգահեռ 2-ամյա աթոռակալությունը անցավ փոխադարձ նզովքներով և դատապարտումով362: Դրանից հետո «Վահանիկն (իմա´ Վահան Սյունեցի - Ա. Ե.) եւ Ստեփանոս ի միում ամի վախճանեցան եւ բարձաւ խռովութիւնն յաշխարհէս Հայոց»363: Պետք է նշել, որ բոլորովին էլ զարմանալի չէր, որ Վահանը հարում էր քաղկեդոնականությանը: Ցավոք, անհասկանալի է մնում, թե նման մեկը ինչպես էր կարողացել բազմել հայոց հայրապետական աթոռին: Արդեն համոզվեցինք, որ Անանիա Մոկացին Աբաս թագավորի գահակալության վերջում և Աշոտ Գ-ի գահակալության սկզբում՝ շուրջ 10 Ստեփանոս Օրբելյան, էջ 455: Տե՛ս Ասողիկ, էջ 756: Հետազոտողներից ոմանք սրանից բխեցրել են, թե Կոտորաց բերդում վախճանվածը Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսն էր (տե՛ս Օրմանյան Մ., նշվ. աշխ., սյունակ 1120-1121, Հարությունյան Բ., Արծրունյաց իշխանական ընտանիքը հայոց պատմության մեջ, էջ 203, Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, էջ 6 և այլք): Սակայն պետք է ընդունել Ասողիկի «[Ստեփանոսը] հովուէր զարեւմտեայ կողմն Հայոց» տեղեկության ճշմարտությունը և ընդունել, որ նա կաթողիկոսի անվանակիցն էր և Հայաստանի արևմտյան շրջանների եպիսկոպոսը: 362 Տե՛ս նույն տեղում: 363 Նույն տեղում, էջ 757: 360 361 95 տարի (949-959 թթ.), չկարողացավ դարձի բերել ո´չ նրա նախորդ Հակոբ եպիսկոպոսին և ո´չ էլ վերջինիս հովանավոր Բաղքի Ջվանշեր իշխանին: Հավանաբար ընտրության վրա ազդել էր Անանիա Մոկացու կարծիքը, որը, Սյունիքի եպիսկոպոսին հայոց հայրապետական աթոռի թեկնածու առաջադրելով, իրոք, հույս ուներ ամրապնդելու հոգևոր-դավանական միասնականությունը Հայաստանում: Ինչպես տեսանք, ըստ Ասողիկի՝ Վահան Սյունեցին կաթողիկոսական գահին է բազմել հայոց 414 թ., ավելի որոշակի՝ 966 թ.364: Ըստ Սամվել Անեցու՝ հայոց 415 թ. (մարտ, 966 թ.-մարտ, 967 թ.) Անանիա Մոկացուն փոխարինել է նրա հաջորդ Վահան կաթողիկոսը և աթոռակալել 1 տարի365, իսկ Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսը՝ հայոց 416-417 թթ. (967-968 թթ.՝ 2 տարի)366, որից հետո 1 տարի կաթողիկոսական աթոռը թափուր է մնացել367: Ի վերջո, հայոց 419 թ. (մարտ, 970 թ.-մարտ, 971 թ.) կաթողիկոսական գահին բազմում է Խաչիկ Ա-ն՝ գահակալելով 19 տարի368: Վ. Ալեքսանյանը գտնում է, որ Վահան կաթողիկոսը աթոռակալել է 965-970 թթ., որից հետո հեռացել է Վասպուրական, որտեղ որպես հակաթոռ կաթողիկոս աթոռակալել է ևս 2 տարի՝ մինչև 972 թ.369: Նրա տեսակետի հիմքում Ստեփանոս Օրբելյանի և Մատթեոս Ուռհայեցու այն տեղեկությունն է, որ Վահանն աթոռակալել է 5 տարի370: Եթե հավատարիմ մնանք աղբյուրների տեղեկություններին, ապա կարող ենք նշել, որ Վահան Սյունեցի կաթողիկոսը գահակալել է 1 տարի՝ նախքան քաղկեդոնականության նկատմամբ հակումներն ի ցույց դնելը, իսկ դրանց հայտնի դառնալուց հետո աթոռանկ է արվել՝ գահակալության 2 տարին չբոլորած: Այնուհետև նա հեռացել է Վասպուրական: Նրա փոխարեն Աշոտ Գ-ի հրամանով Անիում հավաքված եպիսՏե՛ս նույն տեղում, էջ 756: Տե՛ս Սամվել Անեցի և շարունակողներ, էջ 175: 366 Տե՛ս նույն տեղում, էջ 176: 367 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 502, Կիրակոս Գանձակեցի, էջ 87: 368 Տե՛ս Սամվել Անեցի և շարունակողներ, էջ 176: 369 Տե՛ս Ալեքսանյան Վ., նշվ. աշխ., էջ 45: 370 Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 502, Մատթեոս Ուռհայեցի, էջ 40: 364 365 96 կոպոսները 968 թ. կաթողիկոս են ընտրել Ստեփանոս Գ Սևանցուն371: Նրանք 2 տարի փոխադարձ նզովքներով անցկացրին և մահացան, ըստ Ասողիկի, նույն տարում: Այնուհետև 1 տարի հայրապետական աթոռը թափուր մնաց: Խաչիկ Ա կաթողիկոսը, ըստ Ասողիկի ճշմարտապատում վկայության, գահ է բարձրացել հայոց 421 թ. (28 մարտ, 972 թ.-28 մարտ, 973 թ.) և աթոռակալել 19 տարի372: Դատելով վերը ասվածից՝ հնարավոր է առաջարկել Անանիա Մոկացուց հետո աթոռակալած երեք կաթողիկոսների աթոռակալության հետևյալ ժամանակագրությունը: Վահան Սյունեցին Այրարատում և Վասպուրականում աթոռակալել է 5 տարի՝ 966-970 թթ., որից գրեթե 2-ը՝ 966-968 թթ.՝ որպես Ամենայն հայոց կաթողիկոս Արգինայում, իսկ մնացյալ երեքը՝ 968-970 թթ.՝ իբրև հակաթոռ հայրապետ Վասպուրականում: Ստեփանոս Գ Սևանցին Հայրապետական աթոռը զբաղեցրել է 2 տարի՝ 969-970 թթ.: 970 թ. նրանք երկուսն էլ վախճանվել են, որից հետո՝ 970-971 թթ.՝ 1 տարի, հայոց հայրապետական աթոռը թափուր է մնացել: 972 թ. Անիում նոր կաթողիկոսի ընտրության նպատակով տեղի ունեցավ մի ժողով, որին մասնակցում էին թագավորության աշխարհիկ և հոգևոր տերերը. «...հրամանաւ թագաւորին Աշոտոյ, որ Ողորմածն կոչիւր, ժողովեալ ընտրելոց արանց և եպիսկոպոսաց սրբոց, կացուցանեն յաթոռն հայրապետական զերանելի այրն Աստուծոյ զտէր Խաչիկ»373: Նոր կաթողիկոսը՝ Խաչիկ Ա-ն (972-991 թթ.), Անանիա Մո- Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 289-290: Տե՛ս Ասողիկ, էջ 758: Պատմիչը կաթողիկոսի մահվան մասին խոսելիս՝ գրում է. «...ի բարւոք ծերութեան փոխի յաշխարհէս եւ դնի յիւրում հանգստարանին ըստ հիւսիսոյ կուսէ եկեղեցւոյն Արգինայի, զոր ինքն շինեալ էր ի ՆԼԹ թուականին Հայոց. զոր ի նորուն ԺԹ ամն համարեալ՝ թուեսցուք զաւուրս հայրապետութեան նորա ամս Ի», այսինքն՝ այստեղ պատմիչն արդեն նրա գահակալության տարիների թիվը հասցնում է 20-ի՝ նրա մահը, փաստորեն, դնելով հայոց 439 թվականից (մարտ, 990 թ.-մարտ, 991 թ.) մեկ տարի անց՝ հայոց 440 թ. (մարտ, 991 թ.-մարտ, 992 թ.): Ավելին նրա հաջորդ կաթողիկոսի՝ Սարգիսի աթոռակալության սկիզբը պատմիչը համարում է հայոց 441 թվականը (մարտ, 992 թ.-մարտ, 993 թ.) (տե՛ս Ասողիկ, էջ 810): 373 Կիրակոս Գանձակեցի, էջ 87-88: 371 372 97 կացի կաթողիկոսի քրոջորդին էր374: Նրան հաջողվեց խաղաղեցնել հոգևոր կյանքը թագավորության ներսում: Ամփոփելով կարող ենք փաստել, որ 960-ական թթ վերջին և 970ական թթ. առաջին կեսին Բագրատունյաց թագավորությունը ծանր փորձությունների էր ենթարկվում: Իր գահակալության այս շրջափուլում Աշոտ Գ Ողորմածին վիճակվեց հանդես բերել խիզախություն և խելամտություն, քանի որ բյուզանդական ծավալապաշտությունը և երկրի ներսում առաջ եկած խլրտումները անհրաժեշտ էր կասեցնել՝ գործի դնելով ռազմական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները: Թեև Տարոնի զավթումը Բյուզանդիայի կողմից հնարավոր չեղավ կանխարգելել, սակայն Աշոտ Գ-ն վճռական ճիգով, մարտադաշտ դուրս բերելով 80 հազար զինվորներից բաղկացած մարտունակ բանակ, կասեցրեց Բյուզանդիայի հետագա առաջխաղացումը դեպի Հայաստանի կենտրոնական շրջանները: Արքայի միջամտությամբ հանգուցալուծվեցին նաև երկրի ներսում առկա քաղաքական խնդիրները և հոգևոր-դավանական ճգնաժամը: 374 Տե՛ս Ասողիկ, էջ 758: 98 ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԱՇՈՏ Գ-Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ 3.1. Բագրատունյաց թագավորության պետական կառուցվածքի առանձնահատկությունները Աշոտ Գ-ի օրոք Աշոտ Գ-ի օրոք հայոց թագավորության պետական կառուցվածքի բացահայտման տեսանկյունից սկզբնաղբյուրներում պահպանվել են կարևոր տեղեկություններ: Մասնավորապես արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ս. Ստեփանոս Նախավկայի վանքին տրված ընծայագրերում և Խաչիկ Ա կաթողիկոսի կոնդակում: Աշոտ Գ-ի դուստր Հռիփսիմեն վանքին տրված ընծայագրում գրում է, որ այն տրվել է «...ի ՆԼ. տումարին Արամեան մնածածւիս (՞) և ահեկ ամսոյ ԺԶ.-ին (իմա´ 981 թ. դեկտեմբերի 6 - Ա.Ե.) և ի հոգևոր հովւութեան Տեառն Խաչկայ Հայոց կաթողիկոսի շինողին և ըստ մեծի տէրութեան արևելից և հարաւոյ Հայոց, Սահակայ՝ Աշոտ յորջորջեալ անուամբ Շահնշահի»375: Առաջին հայացքից կարող է թվալ, որ խոսքը Աշոտ Գ-ի մասին է, սակայն նմանատիպ մեկ այլ վավերագրում համանման, բայց հավելումներով տեքստը հուշում է, որ խոսքը Վասպուրականի Աշոտ թագավորի (969-991 թթ.) մասին է: Համաձայն Գրիգոր Նարեկացու վկայության՝ Աբուսահլ Համազասպի ավագ որդու անունը Աշոտ էր, «բայց ի փրկագործն ծննդենէ աւազանին նորոգութեան՝ ածութեն որդեգրութե ... Սահակ»376, ասել է՝ Աշոտի մկրտական անունը Սահակ էր: Հենց նրա մասին էլ խոսվում է Հռիփսիմեի ընծայագրում: Ինչ վերաբերում է նշված երկրորդ վավերագրին, ապա խոսքը նույն վանքին 976 թ. տրված արքայական ընծայագրի մասին է, որտեղ ի մասնավորի ասված է. «...ի «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, էջ 9: 376 «Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք», ի Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1840, էջ 387: 375 99 հոգևոր հովվութեան տեառն Խաչկայ Հայոց կաթողիկոսի և ըստ մեծի մերոյ տերութեան արևելից և հարաւոյ Հայոց թագաւոր Աշոտ, հորջորջեալ անուամբ բարեպաշտ և մեծ Շահանշահի, ես Աշոտ թագաւոր թագաւորաց ամենայն տիեզերաց եկեալ ի սուրբ ուխտս աստուածաբնակ Նախավկայիս հանդերձ զօրաւք թագաւորաւք և իշխանաւք...»377: Միևնույն նախադասության մեջ հիշատակված են թե´ Աշոտ Գ Ողորմածը և թե´ «արևելյան և հարավային Հայաստանի (հայոց) թագավոր Աշոտը»: Նույնը ասված է Խաչիկ կաթողիկոսի 976 թ. կոնդակում378: Բերված վավերագրերից կարելի է քաղել կարևոր տեղեկություններ Աշոտ Գ-ի օրոք Բագրատունյաց թագավորության պետական կարգի առանձնահատկությունների վերաբերյալ: Նախ՝ «...եկեալ ... հանդերձ զօրաւք թագաւորաւք եւ իշխանաւք...» հատվածից, համադրելով «...ես՝ Աշոտ թագաւոր թագաւորաց ամենայն տիեզերաց...» տողի հետ, կարելի է հետևեցնել, որ պետական աստիճանակարգի վերին մասում «թագաւոր թագաւորաց ամենայն տիեզերաց»-ն էր կամ շահնշահը՝ Աշոտ Գ-ն, երկրորդ աստիճանին՝ տեղական թագավորներն էին, երրորդին՝ իշխանները: Մատթեոս Ուռհայեցու մի կարևոր տեղեկությունը ցույց է տալիս, որ իշխող վերնախավի հաջորդ օղակը հայոց թագավորությունում ազատներն էին: Պատմիչը գրում է, որ «Յայնժամ ամենայն թագաւորազունքն Հայոց՝ ազատքն և իշխանքն և ամենայն մեծամեծքն աշխարհաց տանն արեւելից ժողով արարին առ թագաւորն Հայոց Աշոտ Բագրատունի. թագաւորն Կապանին Փիլիպպէ և թագաւորն Աղուանից Գուրգէն, Աբաս Կարուց տէրն ու Սենեքերիմ Վասպուրականիս տէրն և Գուրգէն Անձեւացեաց տէրն և բովանդակ ամենայն տունն Սասանու»379: Թվարկված անձանց տիտղոսները հուշում են, որ «մեծամեծք»-ի ներքո պատմիչը հասկանում է տեղական թագավորներին: Տե՛ս «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, էջ 5: 378 Տե՛ս Տէր-Վարդանեան Գ., Սահակեան Ջ., Խաչիկ Ա. Արշարունի կաթողիկոսի 976 թուականի կոնդակը, էջ 98: 379 Մատթեոս Ուռհայեցի, էջ 22: 377 100 Ստացվում է, որ Աշոտ Երկաթի ժամանակաշրջանից սկիզբ առած համակարգը գործում էր նաև Աշոտ Գ-ի օրոք: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ Բագրատունի գահակալը կառավարում էր որպես երկրում գոյություն ունեցող թագավորների թագավոր (արքայից արքա) կամ շահնշահ380: Վավերագրերում առկա «...ըստ մեծի մերոյ տէր/ութեան արեւելից եւ հարաւոյ Հայոց թագաւոր Աշոտ...» և «...Աշոտ թագաւոր թագաւորաց ամենայն տիեզերաց...» հատվածների համադրումը ցույց է տալիս, որ Վասպուրականի թագավորությունը այլ կերպ ներկայացված է որպես «արևելյան և հարավային Հայաստանի թագավորություն»: Սակայն քանի որ Վասպուրականի թագավորությունը հարավային և արևելյան Հայաստան համարվել չէր կարող, քանի որ գտնվում էր հայոց թագավորության հարավային հատվածում, պետք է կարծել, որ կա´մ նշված տեղեկությունը պետք է հասկանալ որպես «հարավարևելյան Հայաստան» և կա´մ, որ ավելի հավանական է, վավերագրերի տեղեկությունների «...ըստ մեծի մերոյ տէր/ութեան արեւելից...» հատվածը պետք է առանձնացնել որպես Բագրատունյաց թագավորությանը վերաբերող հատված, իսկ «...հարաւոյ Հայոց թագաւոր...» հատվածը՝ վերագրել Վասպուրականի թագավոր Աշոտ-Սահակին: Նման տեսակետի համար հիմք է տալիս Հովհաննես Չմշկիկի բանակին ընդառաջ գնալու պատմության ընթացքում Մատթեոս Ուռհայեցու հաղորդած «Յայնժամ ամենայն թագաւորազունքն Հայոց՝ ազատքն և իշխանքն և ամենայն մեծամեծքն աշխարհաց տանն արեւելից ժողով արարին առ թագաւորն Հայոց Աշոտ Բագրատունի» տեղեկությունը, որի «Այն ժամանակ հայոց բոլոր թագավորազունները՝ Արևելից տան աշխարհների (երկրամասերի) ազատները, իշխանները և բոլոր մեծամեծերը» հատվածը հուշում է, որ հայոց թագավորությունը պարզապես կոչվում էր «Տուն Արևելից» կամ «Արևելից [թագավորություն]»: Նման մի տեղեկություն էլ պահպանել է Ասողիկը. «Եւ ի գալ թագաւորին Յունաց Վասլի (իմա´ Վասիլ Բ - Ա.Ե.) յաշխարհս արեւելից՝ 380 Տե՛ս Ասողիկ, էջ 748; Վարդան վարդապետ, էջ 87: 101 եկեալ հանդիպեցան նմա նախ՝ Սենեքերիմ եւ ապա՝ Գուրգէն երէց եղբայր նորա...»381: Վերջին երկուսը Վասպուրականի տերերն են՝ Աբուսահլ Համազասպ թագավորի որդիները: Հայոց թագավորության՝ «Արևելից» կոչվելը լուսաբանելու համար կարևոր է հիշել, որ նախկինում Կոստանդնուպոլիս ուղարկած նամակում Հովհաննես Դրասխանակերտցին Սմբատ Ա-ին ներկայացնում է որպես «բոլորից արեւելեայցս գլխաւոր»382, այսինքն՝ Սմբատ Ա-ն (հետագայում էլ մյուս Բագրատունի գահակալները) Բյուզանդիային ներկայացվում և փոխադարձաբար Կայսրության կողմից էլ դիտարկվում էր որպես «բովանդակ Արևելքի գլխավոր»՝ նկատի ունենալով, անկասկած, քրիստոնյա արևելքը: Նույն կերպ էլ հայոց թագավորությունը Աշոտ Գ-ի օրոք կոչվում էր Տուն Արևելից, իսկ Վասպուրականի թագավորությունը՝ որպես նրա հարավային կամ հարավարևելյան մաս: Վերը ներկայացվածը հնարավորություն է տալիս ընդգծելու, որ Աշոտ Գ-ի օրոք հայոց թագավորության կամ տերության կազմի մեջ էին մտնում Վասպուրականի և Կարսի թագավորությունները, Սասունի, Սյունիքի (Վայոց ձորի), Կապանի (Բաղաց), Խաչենի, Փառիսոսի և Գոռոզվա իշխանությունները: Դատելով եկեղեցական տագնապի շրջանում տեղի ունեցած իրադարձություններից, երբ Աղվանից թագավոր Իշխանակը հայոց արևելից կողմերի տերերի հետ ընտրում և ձեռնադրման նպատակով Շիրակ են ուղևորում Աղվանից կաթողիկոսական գահի թեկնածուի, կարելի է կարծել, որ հայոց թագավորության ազդեցության ներքո էր շարունակում մնալ նաև Աղվանից թագավորությունը: Կարևոր է նշել, որ Անանիա Մոկացին 940-ական թթ. սկզբի իրադարձությունները նկարագրելիս հաղորդում է Իշխանակի՝ քաղկեդոնական դավանանքին հարելու մասին383: Ստացվում է, որ կա´մ հետագայում Իշխանակը վեԱսողիկ, էջ 826: Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 528: 383 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 258: Ավելի որոշակի՝ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 941 թ.: Տե՛ս Եղիազարյան Ա., Վրաց Բագրատունիների թագավորության ձևավորման գործընթացը, Եր., ԵՊՀ հրատ., 2018, էջ 70: 381 382 102 րանայել է իր ընտրությունը, կա´մ հայոց թագավորության քաղաքական գերակայության պայմաններում կամա թե ակամա մասնակցել վերջինիս հոգևոր-դավանական միասնության տեսանկյունից խիստ կարևոր իրադարձությանը: Թվում է, որ այստեղ տեղի են ունեցել թե´ մեկը և թե´ մյուսը: Պետք է նշել նաև, որ տեղական թագավորությունները և իշխանությունները ներքուստ այնքան էլ միաձույլ չէին: Օրինակ, Վասպուրականի թագավորությունը բաժանված էր երեք մասի, որտեղ իշխում էին Աբուսահլ Համազասպի որդիները: Ըստ Գրիգոր Նարեկացու՝ «Անուն կրտսերոյն զհաւոյն եդեալ Սենեքերիմ մակադրեալ. իսկ միջնոյն՝ Գորգէն, և նախնւոյն՝ Աշոտ: Բայց ի փրկագործն ծննդենէ աւազանին նորոգութեան՝ ածութեն որդեգրութե, անդրանիկին՝ Սահակ, երկրորդին Խաչիկ, վերջնոյն Յովհաննէս»384: Աշոտ Սահակը իշխում էր ողջ Վասպուրականում՝ կենտրոն ունենալով Վանը, Սենեքերիմը՝ Ռշտունիքում, իսկ Գուրգենը՝ Անձևացիքում385: Նմանատիպ իրավիճակ էր ձևավորվել, ինչպես տեսանք, նաև Սյունիքում և հայոց արևելից կողմերում: Ինչ վերաբերվում է Բագրատունիների վրացական ճյուղին, ապա 960-ական թթ. վերջերին և 970-ական թթ., կապված հայոց թագավորության՝ Բյուզանդիայի ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնվելու հետևանքով դժվարին իրավիճակի ձևավորման հետ, այն ներգրավվել էր Այսրկովկասի քրիստոնյա երկրամասերի միջև սկիզբ առած պայքարի հորձանուտը: Այդ պայքարին հայոց թագավորությունն առժամանակ ի վիճակի չէր միջամտելու, ուստի Բագրատունիների երկու ճյուղերի կապերը էապես խզվել էին386: «Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք», էջ 387: 385 Տե՛ս նույն տեղում, էջ 367; Չամչյանց Մ., նշվ. աշխ., էջ 841; Շալջյան Ս., Վասպուրականի թագավորության պատմությունից, էջ 57, ծանոթ. 1; Վարդանյան Վ., նշվ. աշխ., էջ 181: 386 Տե՛ս Եղիազարյան Ա., Վրաց Բագրատունիների թագավորության ձևավորման գործընթացը, էջ 85-89: 384 103 Ճիշտ նույն տեսանկյունից էլ դիտարկելի է Վիրքի պարագան: Վերևում արդեն անդրադարձանք Մունաջջիմ-Բաշիի անանուն աղբյուրի այն տեղեկությանը, որ Աշոտ Գ-ն 953 թ. դրությամբ տիրում էր Վիրքին: Իրավիճակը էապես փոխվեց 960-ական թթ. վերջերից, երբ ծանր վիճակում հայտնված հայոց արքան չէր կարողանում միջամտել Այսրկովկասում Աբխազաց թագավորության և Կախքի քորեպիսկոպոսության միջև ծավալված թեժ պայքարին, որն ի վերջո կենտրոնացավ հենց Վիրքի շուրջ: Այդ նույն ժամանակ Վիրքում աստիճանաբար մեծանում էր Տայքի կուրապաղատ Դավթի (961-1001 թթ.) ազդեցությունը, ով, օգտվելով այն բանից, որ 975 թ. Աբխազաց գահին բազմած կույր թագավոր Թեոդոսի օրոք (975-978 թթ.) Աբխազաց թագավորությունը թուլացել էր, նախաձեռնեց Աբխազավրացական միացյալ թագավորության ձևավորման գործընթացը387, որին, ի դեպ, 978 թ. աջակցում էր նաև Աշոտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն388: Փաստորեն, Վիրքն աստիճանաբար դուրս եկավ հայոց թագավորների գերիշխանությունից՝ ընդգրկվելով նոր ձևավորվող պետության կազմում: Աշոտ Գ-ի թագավորության համակարգի ներկայացումն ամբողջական չի լինի առանց ամիրայությունների ներկայացման: Ա. ՏերՂևոնդյանը նկատել է, որ 964 թ. Կայսիկների ամիրայության վերացումից հետո արաբական տարրը երկրում համարյա վերացավ: Մնաց միայն Գողթնի արաբական փոքրիկ ամիրայությունը389, որը Աշոտ Գ-ի օրոք, կապված Երասխ գետի հովտում հայոց արքայի գերիշխանության տարածման հետ, առանձնապես աչքի չէր ընկնում և մինչև 983 թվականը աղբյուրներում հիշատակված չէ390: Փոխարենը Հայաստանում սկսում են ակտիվանալ քրդերը, որոնց ներկայացուցիչները տիՏե՛ս նույն տեղում: Տե՛ս նաև «Քարթլիի մատյան», թարգմանությունը և ծանոթագրությունները Վ. Մարտիրոսյանի և Հ. Մկրտումյանի, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1989, № 9, էջ 69-72: 388 Տե՛ս Ասողիկ, էջ 805: 389 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, էջ 190-191: 390 Տե՛ս Տեր-Ղևոնդյան Ա., Դվինը Սալարյանների ժամանակ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների, 1956, № 12, էջ 88: 387 104 րում են Մանազկերտին և Գանձակին: Իսկ Դվինին շարունակում էին տիրել Դեյլեմից սերող Սալարյանները, որոնց հզորության շրջանը համընկավ Աբաս և Աշոտ Գ թագավորների գահակալության պատմափուլին391: Սակայն Աշոտ Գ-ի օրոք Սալարյանների հետ որևէ հակամարտություն հիշատակված չէ392, քանի որ, ինչպես կտեսնենք, Սալարյանները պայքարում էին Շադդադյանների հետ սկզբում Դվինի, իսկ հետո՝ Գանձակի համար: 370-ական թթ. սկզբին Գանձակում հիմնադրված Շադդադյանների ամիրայության պատմության հետագիծը լուսաբանվում է Մունաջջիմ-Բաշիի միջոցով մեզ հասած մի անանուն աղբյուրի տեղեկություններով: Շադդադյանները քրդական ծագում ունեին, և նրանց ներկայացուցիչ Մուհամմադ իբն Շադդադը Հայաստանում սկզբնապես տիրել էր Դվինին (951-954 թթ.)393: Այնուհետև Դվինի նախկին տիրակալ Մարզուբան իբն Մուհամմադը (մահ.՝ 957 թ.) քաղաքը ետ գրավեց, և տիրույթից զրկված Մուհամմադ իբն Շադդադը ընտանիքով ապաստանեց Վասպուրականում: Նա այնտեղ էր մեռավ 955 թ.: Նրա որդի Լաշքարին, ով դարձել էր տոհմապետ, Վասպուրականից հեռացել և մինչև 965 թ. ապրել է Դայրզուրում, որը Վ. Մինորսկին հակված է նույնացնելու Վայոց ձորին (Դայր-զուր→Վայզ-զուր)394: Չնայած, որ նույնացումը վարկածային է, սակայն դրա հավանականությունը մեծանում է այն պատճառով, որ Շադդադյանների մասին պատմող աղբյուրը, խոսելով Գանձակի նկատմամբ նրանց հավակնությունների մասին, փաստում է, որ մինչ այդ քաղաքին տիրելը Լաշքարին և նրա եղբայր Մարզուբանը ծառայում էին «կռապաշտների» և «անհավատնե- Տե՛ս նույն տեղում, էջ 85-87: Ինչ վերաբերում է Իբն Հաուկալի այն հիշատակությանը, որ 955 թ. դրությամբ «Սմբատի որդիները» հարկատու էին Սալարյան տիրակալ Մարզուբան իբն Մուհամմադին, ապա այդ մասին տե՛ս Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի. թագավոր հայոց, էջ 74-78: 393 Տե՛ս Minorsky V., նշվ. աշխ., էջ 8-9; Տեր-Ղևոնդյան Ա., Մունաջջիմ-Բաշիի XI-XII դդ. անանուն աղբյուրը Դվինի և Գանձակի Շադդադյանների մասին, էջ 475-476: 394 Տե՛ս Minorsky V., նշվ. աշխ., էջ 12: 391 392 105 րի» (իմա´ քրիստոնյա տերերի - Ա. Ե.)395: Այսինքն, պարզվում է, որ Լաշքարին ոչ թե պարզապես բնակվում էր Դայրզուրում, այլ ծառայության էր անցել այնտեղ: Մյուս կողմից Վայոց ձորը Վայզուր է կոչվել նաև այլ աղբյուրներում396, որով մեծանում է Վ. Մինորսկու կատարած նույնացման հավանականությունը: Գանձակը 967 թ. դրությամբ կառավարում էր Մարզուբան իբն Մուհամմադի որդի Իբրահիմի (966-983 թթ.) նշանակած կառավարիչը, որ դժվարին դրության մեջ էր քաղաքին արևելքից մշտապես սպառնացող Սևորդիների իշխանության պատճառով397: Ահա վերջինիցս պաշտպանվելու համար քաղաքի մեծամեծերը Գանձակ են հրավիրում Լաշքարիին: Նրանք կազմակերպում են Սալարյանների նշանակած կառավարչի ձերբակալությունը, որից հետո Գանձակ է մտնում Լաշքարին (971 թ.)398: Այնուհետև Իբրահիմ իբն Մարզուբանը գրոհում է Գանձակի վրա, բայց հաջողություն չունենալով՝ հաշտվում է Լաշքարիի հետ: Վերջինս, ըստ վերոհիշյալ աղբյուրի, այնուհետև տիրել է «ամբողջ Առանին (իմա´ Ուտիք և Արցախ - Ա. Ե.) և Հայաստանի (իմա´ Բագրատունյաց թագավորություն - Ա. Ե.) մի մասին» ու վախճանվել 978 թ.399: Ակնհայտ է, որ նշված տեղեկությունը խիստ չափազանցված է: Խնդիրն այն է, որ ըստ նույն հեղինակի՝ Պարտավին ու Բայլականին Շադդադյանները կարողացել են տիրել միայն 993 թ.400: Ակնհայտ է, որ Շադդադյանների ամիրայությունը Լաշքարիի օրոք այդչափ չէր ընդարձակվել, քանի որ քուրդ տիրակալը, գտնվելով Տե՛ս նույն տեղում, էջ 12, 14: Տե՛ս Ibn Ḥauḳal, Liber imaginis terrae, “Bibliotheca geographorum arabicorum”, pars II, “Opus geographicum”, Leiden, 1967, p. 354-355; “Abū-Dulaf Mis'ar Ibn Muhalhil's Travels in Iran (circa A. D. 950)”: arabic text with an english translation and commentary by V. Minorsky, Cairo, 1955, p. 35: Հմմտ. “Вторая записка Абў Дулафа”, издание текста, перевод, введение и комментарии П. Булгакова и А. Халидова, Москва, 1960, c. 36. 397 Տե՛ս Minorsky V., նշվ. աշխ., էջ 13: 398 Տե՛ս նույն տեղում, էջ 15: 399 Տե՛ս նույն տեղում, էջ 16: 400 Տե՛ս նույն տեղում, էջ 17: 395 396 106 Սևորդիների իշխանության ապառնալիքի ներքո, ավելի շատ զբաղված էր պաշտպանության խնդիրներով: Մյուս կողմից, ինչպես ներկայացվում է Մունաջջիմ-Բաշիի անանուն աղբյուրը, Լաշքարին տիրել է միայն Սալարյանների (դեյլեմցիների) տիրույթներին401, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, քանի որ, ինչպես տեսանք, Պարտավին Շադդադյանները տիրել են միայն 993 թ.: Ինչ վերաբերում է Մանազկերտին, ապա վերևում ներկայացվեց, որ այն 969 թ. ավերվել էր նահանջող բյուզանդական զորքի կողմից, որից հետո քաղաքը և շրջակայքը անցել էր Աշոտ Գ-ի տիրապետության ներքո: Այդ իրավիճակը պահպանվեց մինչև Աշոտ Գ-ի վախճանը: Ըստ Ասողիկի՝ Բյուզանդիայում Վարդաս Սկլերոսի ապստամբության ընթացքում (976-979 թթ.) Մանազկերտին տիրել և այն վերակառուցել է Նփրկերտի ամիրա Բատը (Բադ ալ-Քուրդի): Պատմիչը տեղեկացնում է, որ «...մինչ զայսու շփոթմամբ էր թագաւորութիւնն Յունաց, Խլաթայ եւ Նփրկերտոյ ամիրայն Բատն վերստին շինէ զքաղաքն Մանազկերտ...»402: Սկզբում անհրաժեշտ է ճշգրտել Մանազկերտին Բատի տիրանալու թվականը: Հայտնի է, որ Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցել են հայ զինվորականներ՝ Տարոնի նախկին իշխաններ Գրիգորի ու Բագրատի և Մոկքի իշխան Զափրանիկի գլխավորությամբ403: Հովհաննես Սկիլիցեսից հայտնի է, որ ապստամբությունը Վարդաս Սկլերոսի համար հաջող էր մինչև 978 թվականը, որից հետո՝ 979 թ., մի ճակատամարտի ելքը որոշելիս, նա պարտություն կրեց Վասիլ Բ-ի դեմ մենամարտում404: Բատի՝ Մանազկերտին մինչ 979 թվականը տիրելը այս համատեքստում հնարավոր չէր405, քանի որ դժվար թե Մոկաց իշխանը, որի տիրույթները գտնվում էին Տե՛ս նույն տեղում, էջ 15: Ասողիկ, էջ 763: 403 Տե՛ս նույն տեղում: 404 Տե՛ս Հովհաննես Սկիլիցես, էջ էջ 57-65: 405 Է. Դանիելյանը այդ իրադարձությունը թվագրում է «մոտ 976 թ.» (Դանիելյան Է., Մանազկերտը բյուզանդա-արաբական հակամարտության ոլորտում (IX դարի երկրորդ կես-X դար), «Պատմաբանասիրական հանդես», 1977, № 1, էջ 165-166), ինչը խիստ թեական է: 401 402 107 Բատի հողերից ոչ հեռու, մասնակցեր վերոհիշյալ ապստամբությանը՝ թիկունքում թողնելով նման վտանգավոր հարևանի: Հույժ կարևոր է նաև, որ իրադարձությունների ժամանակակից Ասողիկը Մանազկերտին Բատի տիրելը ներկայացնում է Աշոտ Գ-ի մահից հետո տեղի ունեցած իրադարձությունների շարքում, բայց Վարդաս Սկլերոսի ապստամբության ընթացքում406: Ակնհայտ է, որ Բատը Մանազկերտին կարող էր տիրել 979 թ., այսինքն՝ Սմբատ Բ-ի գահակալության շրջանում (978-990 թթ.): Այստեղ միայն հավելենք, որ Մանազկերտը, փաստորեն, ավերակ է մնացել 969-979 թթ.: Ամփոփելով վերոասացյալը՝ կարելի է փաստել, որ Աշոտ Գ-ի օրոք դեռևս գոյատևում էր Աշոտ Բ Երկաթի գահակալության շրջանից սկիզբ առած շահնշահությունը, և Անիում նստող շահնշահը կամ թագավորների թագավորը գերակա դիրք ուներ մնացյալ թագավորների և մեծամեծերի նկատմամբ407: 3.2. Գահաժառանգման խնդիրը Աշոտ Գ-ի շրջանում Բագրատունյաց թագավորության առաջին շրջանում` մինչև Աշոտ Գ Ողորմած թագավորի գահ բարձրանալը (887-953 թթ.) գահաժառանգության հարցը ամենահենքայիններից մեկն էր: Թեև Արաբական խալիֆայությունը ճանաչել էր Աշոտ Բագրատունու իշխանությունը և թագ ուղարկել նրան, հետագայում ոչ միշտ էր հաշվի առնում նրա սերունդների` հայոց գահի նկատմամբ ունեցած ժառանգական իրավունքները: Արդեն Սմբատ Ա թագավորի գահակալության շրջանում (891-914 թթ.) և դրանից հետո խալիֆի կամ նրա հպատակ Ատրպատականի ամիրի կողմից հայոց թագավորներ հռչակվեցին 406 407 Տե՛ս Ասողիկ, էջ 760-763: Տե՛ս Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. թագավոր հայոց, էջ 48-53: 108 Վասպուրականի տիրակալ Գագիկ Արծրունին408 և Սմբատ Ա-ի եղբայր Շապուհի որդի Աշոտը409: Իր հերթին Բյուզանդիայի արքունիքը ևս Սմբատ Ա-ի սպանությունից հետո, չնայած Աբաս թագավորի ու Գագիկ Արծրունու առկայությանը, քննարկում էր մի երրորդ անձի` Հայաստանում գերակա ճանաչելու հարցը410: Ակնհայտ է, որ նման պայմաններում Բագրատունի արքաները պետք է կարողանային այս կամ այն կերպ ամրագրել իրենց զավակների գահաժառանգության իրավունքը հայոց գահի նկատմամբ: Դա եղել է գրեթե բոլոր Բագրատունի արքաների գլխավոր հոգսերից մեկը X դարի ընթացքում, որն իր արձագանքն է գտել աղբյուրներում: Հետազոտողները քննության առնելով նման զարգացումները` եկել են Բագրատունյաց շրջանում գահաժառանգության տարբեր մեխանիզմների առկայության վերաբերյալ եզրակացությունների: Առաջ է քաշվել նաև գահակցության ինստիտուտի գոյության մասին խիստ հետաքրքրական վարկածը, որի հիմնական դրույթն այն է, թե սկսած Աշոտ Գ Ողորմածից` Բագրատունյաց Հայաստանում կիրառվել է գահակցության ինստիտուտը, երբ թագավորն իր թագաժառանգին դարձնում էր իրեն գահակից` հետագայում գահակալական պայքարը բացառելու համար: Հայագիտության մեջ երկիցս կարծիք է հայտնվել, թե Աշոտ Գ Բագրատունու գահակալության շրջանում նրա գահակիցն է եղել որդին` Սմբատ Բ-ն: Առաջինը Մխիթարյան միաբաններից Հ. Ղևոնդ Մովսեսյանն էր, որ Սանահինի «Հիշատակարան»-ում («Քէօթուկ») Սիմեոն անունով կրոնավորի` 972 թ. վերաբերող «ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 487, 545-546; Թովմա Արծրունի և Անանուն, էջ 281-282, 284: 409 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 538: 410 Տե՛ս Յուզբաշյան Կ., Ռոմանոս Լակապենոս կայսեր անհայտ հասցեատերը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1974, № 1, էջ 36-37: 408 109 որդւոյ Սմբատայ. քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց»411 տողից բխեցրեց, որ «972 թուին հորը` Աշոտ Շահնշահի կենդանութեան թագաւորանուն եւ գահակից բարձակից կը ներկայացուի»412: Շուրջ հինգ տասնամյակ անց Ռ. Մաթևոսյանն անդրադառնալով խնդրին` փորձեց ոչ միայն Աշոտ Գ-ի թագավորության շրջանին, այլև դրանից հետո Բագրատունյաց թագավորությանը վերագրել գահակցության ինստիտուտի գոյությունը: Նա Հ. Ղևոնդ Մովսեսյանի տեսակետը հիմնավորող հավելյալ հիմնավորումներ ներկայացրեց, թեև այդպես էլ Աշոտ Գ-ի գահակալության շրջանից այն կողմ չգնաց` բավարարվելով միայն նշելով, որ այդ ինստիտուտի զարգացումը Աշոտ Գ-ից հետո կարոտ է հատուկ քննության413: Ռ. Մաթևոսյանի բերած հիմնավորումներից առաջինն Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից հիշատակված իրադարձությունն է, ըստ որի` 958 թ. հայոց արևելից կողմերի իշխաններն Աշոտ Գ-ի մոտ ուղարկելու համար ընտրեցին «զայր մի հոգեւոր...` Դաւիթ անուն..., եւ առաքեն ի Շիրակ գաւառ, ի նստոցն լեալ տեառն Սմբատայ Հայոց թագաւորի, Շիրակավան կոչեցեալ»414: Այստեղ հիշատակված հայոց թագավոր Սմբատին Ռ. Մաթևոսյանը նույնացնում է Աշոտ Գ-ի որդի Սմբատի հետ, ուստի` բխեցնում է, որ արդեն այդ ժամանակ նա հանդիսացել է հոր գահակիցը415: Հետազոտողի ներկայացրած մյուս հիմնավորումն այն է, որ Սանահինի «Հիշատակարան»-ում Սմբատն Աշոտ Գ-ի օրոք թագավոր է հիշատակված ոչ թե մեկ, այլ երկու անգամ, սկզբում` «ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ. քաջք եւ յաղթողք թագաւո«Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», էջ 55: Հ. Ղեւոնդ Մովսէսեան, Լօռիի Կիւրիկեան թագաւորներու պատմութիւնը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1923, էջ 24: 413 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Գահակցության ինստիտուտը Աշոտ Գ-ի օրոք, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1977, № 1, էջ 74-79: Տե՛ս նաև նույնի «Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը», էջ 147148: 414 Անանիա Մոկացի, էջ 273: 415 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Գահակցության ինստիտուտը Աշոտ Գ-ի օրոք, էջ 75: 411 412 110 րաց Հայոց», իսկ այնուհետև` «զարի եւ քաջ շինաւղն Հայոց թագաւորն Սմբատ» տողում416: Ի վերջո, Ռ. Մաթևոսյանը մեջ է բերում մեկ վիմագիր նյութ: 966 թ. կառուցված Սանահինի Ս. Ամենափրկիչ եկեղեցու պատին կա մի բարձրաքանդակ, որտեղ պատկերված երկու թագակիր անձանցից մեկի գլխավերևում գրված է` «Կիւրիկէ թագաւոր», իսկ մյուսի գլխավերևում` «Սմբատ թագաւոր»417: Ըստ նրա` Կյուրիկեն Աշոտ Գ-ի որդի Գուրգենն է, որը դարձավ Լոռիի թագավոր, իսկ Սմբատը` Սմբատ Բ-ն: Ըստ Ռ. Մաթևոսյանի` դա ցույց է տալիս, որ մի կողմից` 966 թ. Սմբատ Բ-ն արդեն գահակից-գահաժառանգ էր, իսկ մյուս կողմից, որ որպես այդպիսին` նա ուներ հստակ գործառույթ` հանդես գալով որպես արքունիքի ներկայացուցիչ կամ փոխարքա418: Ահա´, հիմնականում հենց այս հիմնավորումներով է, որ գիտական շրջանառության մեջ է դրվել Աշոտ Գ-ի օրոք գահակցության ինստիտուտ լինելու մասին վարկածը419: Սակայն նշված հիմնավորումների քննությունը ցույց է տալիս, որ դրանք ոչ միայն ճիշտ չեն ընկալվել, այլ նաև մեկնաբանվել: Իրականում դրանցից և ոչ մեկը չի խոսում նշված վարկածի օգտին: Գահակցության ինստիտուտի առկայության առաջին հիմնավորումն Անանիա Մոկացու «Թղթում» առկա այն հիշատակությունն է, որ հայոց արևելից կողմերի իշխանները «զայր մի հոգեւոր...` Դաւիթ անուն ... առաքեն ի Շիրակ գաւառ, ի նստոցն լեալ տեառն Սմբատայ Հայոց թագաւորի, Շիրակավան կոչեցեալ»: Այս տողը միայն նշանակում է, որ Շիրակավանը նախկինում եղել է հայոց թագավոր Սմբատի Տե՛ս նույն տեղում: Տե՛ս Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1957, էջ 77, 98: 418 Տե՛ս Մաթևոսյան Ռ., Գահակցության ինստիտուտը Աշոտ Գ-ի օրոք, էջ 75-76; նույնի «Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը», էջ 154: 419 Նշենք, որ այդ վարկածը անվերապահորեն ընդունել ենք մեր հոդվածներից մեկում: Տե՛ս Եղիազարյան Ա., Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք, էջ 74: 416 417 111 նստոցը: «Լեալ»-ը ցույց է տալիս, որ այդպես է եղել նշված իրադարձությունից (Դավթի այցից) առաջ, անկասկած, Սմբատ Ա թագավորի օրոք (891-914 թթ.): Այլապես, եթե խոսքը վերաբերեր Սմբատ Բ-ին, ապա լիովին բավարար կլիներ «ի նստոցն տեառն Սմբատայ Հայոց թագաւորի» շարադրանքը: Շիրակավանը նույնական է Երազգավորսին, որը եղել է Սմբատ Ա-ի տիրույթ-նստոցը: Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ «...չուէ, գայ, հասանէ ըստ համբաւոյն հասելոյ` Սմբատ որդի արքային, ի սեպհական կալուածս Երազգաւորից Շիրակաւան»420: Ուստի` գահակցության ինստիտուտի առկայությունը հիմնավորելու կոչված այս հիմնավորումը քննությունից դուրս է գալիս, քանի որ միայն սխալմամբ է վերագրվել Սմբատ Բ-ին: Երկրորդ հիմնավորումը` Սանահինի «Հիշատակարան»-ի «ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ. քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց» հիշատակությունը աչքի չի ընկնում միանշանակությամբ: Ավելին, այն ունի մի հույժ կարևոր տարընթերցում. «ի թագաւորութիւն Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ քաջ եւ յաղթող թագաւորի Հայոց»421: Ակնհայտ է, որ այս ձևը ևս անաղարտ չէ, թեև ավելի հին է, քան այն, որի վրա հենվում են գահակցության ինստիտուտի առկայությունը հիմնավորել ցանկացող հեղինակները: Անկասկած, սկզբում «ի թագաւորութեան Աշոտոյ` քաջ եւ յաղթող թագաւորի Հայոց» նախնական բնագրին հավելվել է «եւ նորին որդւոյ Սմբատայ» հատվածը: Սմբատի անվան` ավելի ուշ շրջանում հավելումը բխում էր Սանահինի «Հիշատակարան»-ի տրամաբանությունից, քանի որ խոսքը վանքի հիմնադրման և եկեղեցական վիճակի ձևավորման մասին է, որ տեղի են ունեցել Աշոտ Գ և Սմբատ Բ թագավորների օրոք: Հետագայում «եւ նորին որդւոյ Սմբատայ» հատվածի հավելումից հետո նախնական բնագրի «քաջ եւ յաղթող թագաւորի Հայոց» տողը, որ վերաբերում է Աշոտ Գ-ին, գրիչների կողմից նախադասությունը քերականական ճիշտ ձևի բերելու նպատակով փոխվել է հոգնակի թվի և Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 446: Տե՛ս «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Ե-ԺԲ դարեր)», աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1988, էջ 60: 420 421 112 ենթարկվել երկու կարգի հոլովման` «քաջք եւ յաղթողք թագաւորք Հայոց»422 և «քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց»423, որոնցից առաջինում օգտագործված է «ի թագաւորութիւն», իսկ երկրորդում` «ի թագաւորութեան» ձևը: Այդպիսով` կարելի է վստահությամբ ասել, որ սկզբնական տարբերակում եղել է «ի թագաւորութեան Աշոտոյ` քաջ եւ յաղթող թագաւորի Հայոց» տարբերակը, որը հետագայում ենթարկվել է երկու հիմնական խմբագրումների: Այնտեղ սկզբում հավելվել է «եւ նորին որդւոյ Սմբատայ» հատվածը` ցույց տալու համար Սանահինի եկեղեցական վիճակի ձևավորման ընթացքը երկու թագավորների օրոք: Հիշատակությունն այդ հավելմամբ պահպանվել է ձեռագրերից մեկում: Հետագա գրիչները հաշվի առնելով Սմբատի անվան հավելումը` նախադասության վերջին հատվածը խմբագրել են և ստացվել է «ի թագաւորութեան Աշոտոյ եւ նորին որդւոյ Սմբատայ. քաջք եւ յաղթողք թագաւորաց Հայոց» ձևը, որն էլ գահակցության ինստիտուտի առկայությունը հիմնավորող հեղինակներն ընդունել են որպես հիմք: Բայց, եթե իրոք Սանահինի «Հիշատակարան»-ի տեքստում առկա է եղել վերջին ձևը, ապա դրան ուղղակիորեն հակասում է նույն այդ հիշատակարանում մի քանի տող անց առկա այն տեղեկությանը, թե Աշոտ Գ-ի վախճանից հետո «...ի նոյն աւրն թագաւորեաց Սմբատ որդի նորա` ամս ԺԳ»424: Ստացվում է, որ հիշատակագիրներին հայտնի էր, որ Սմբատ Բ-ն գահ է բարձրացել հոր վախճանից հետո, բայց նրանք նրան համարում են նաև հոր գահակիցը: Իրականում, նման խառնաշփոթն առաջացել է գրիչների կողմից «Հիշատակարան»-ը պարբերական խմբագրումների ենթարկելու հետևանքով: Սակայն այդ տեքստում Սմբատը ևս մեկ անգամ հիշատակված է որպես թագավոր` «զարի եւ քաջ շինաւղն Հայոց թագաւորն Սմբատ» ձևով: Այն, որ նշվածը դարձյալ կարող է լինել վերևում ներկայացված տրամաբանությամբ հետագայում ինչ-որ գրչի կողմից կատարված հավելում, ամբողջապես հնարավոր է: Մյուս կողմից, Սանահինի հի«Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», էջ 55: Տե՛ս Գարեգին Ա. կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա, էջ 125: 424 «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», էջ 56: 422 423 113 շատակարանը զերծ չէ այլ` ավելի կոպիտ սխալներից: Այսպես, այնտեղ գրված է, որ «...շինեաց բարեպաշտ թագուհին Խոսրովանոյշ, ամուսինն Աշոտոյ Հայոց շահնշահի` որդի Սմբատա[յ] Բագրատունւոյ Հայոց թագաւորի»425: Աշոտ շահնշահը նույն ինքը Աշոտ Գ-ն է, որը ոչ թե Սմբատ Ա-ի որդին էր, այլ թոռը` Աբասի որդին: Նման տեքստում սխալների, ընդմիջարկությունների և անհարկի հավելումների հավանականությունը խիստ մեծ է, ուստի` նշված տեղեկության հիմքով հեռուն գնացող եզրակացություններ կատարելը խիստ համարձակ մոտեցում է: Գահակցության ինստիտուտի առկայությունն ապացուցելու համար բերվող երրորդ հիմնավորումը Սանահինի Ս. Ամենափրկիչ եկեղեցու բարձրաքանդակն է, որի թվագրումը 966 թվականով հնարավորություն է տվել Ռ. Մաթևոսյանին եզրակացնելու, որ Սմբատն այդ ժամանակ արդեն հոր գահակիցն էր: Սակայն այդ բարձրաքանդակի թվագրումը 966 թվականով խիստ խնդրահարույց է, քանի որ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը թագավոր է հռչակվել միայն 981 թ.426, ուստի` կա´մ վիմագիրն է պատկանում ավելի ուշ շրջանի427, երբ երկու եղբայրները թագավորում էին` Սմբատը որպես գերակա, իսկ Գուրգենը` որպես ստորակա, կա´մ էլ այդ վիմագրում երկու եղբայրներին թագավոր կոչելով` ցույց է տրված նրանց արքայական ծագումը և ոչ ավելին: Պատահական չէ, որ Կ. Ղաֆադարյանն այդ վիմագիրը թվագրում է 980-ական թվականներով428: Կա մի կարևոր հարց ևս` Գուրգենի Կյուրիկե անվանաձևը: Սանահինում գտնվող նրա տապանաքարին (մոտ 989 թ.) գրված է. «Այս է հանգիստ Գորգէնա Բագրատունո Տե՛ս նույն տեղում, էջ 55; Գարեգին Ա. կաթողիկոս, նշվ. աշխ., էջ 125; «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Ե-ԺԲ դարեր)», էջ 60: 426 Տե՛ս «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական», ի լոյս ընծայեաց Ք. Պ., Ս. Պետերբուրգ, ի տպարանի կայսերական ճեմարանի գիտութեանց, 1867, էջ 71: Թվականի ճշգրտումը տե՛ս Շահնազարյան Ա., Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը, «Պատմաբանասիրական հանդես», 2009, № 2-3, էջ 224-233: 427 Տե՛ս Հ. Ղեւոնդ Մովսէսեան, նշվ. աշխ., էջ 32: 428 Տե՛ս Ղաֆադարյան Կ., նշվ. աշխ., էջ 98: 425 114 շահանշահի, որդի Աշոտոյ Ողորմածի»429, իսկ Հաղպատի Ս. Նշան եկեղեցու` հայոց 440 թվականի (մարտ, 991 թ.-մարտ, 992 թ.) արձանագրությունն ունի հետևյալ տեսքը. «Ի ՆԽ թւակ. Սիմեւոն հայր եւ Տիրանուն երեց շինեցաք զեկեղեցիս փրկութեանն Սիբատա (իմա´ Սմբատ Բ) եւ Գուրգէնա»430: Եթե 989 և 991 թթ. դրությամբ Սանահինում և նրանից ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող եկեղեցու վիմագրում օգտագործված է «Գուրգեն» սկզբնական անվանաձևը, ապա անհնար է, որ դրանից 25 տարի առաջ գրված վիմագրում լինի հետագայի «Կյուրիկե» ձևը: Պարզ է, որ այդ վիմագրով հիմնավորել այն, որ Սմբատը եղել է հոր գահակիցը 966 թ. դրությամբ, հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, որ գահաժառանգը հանդես էր գալիս որպես արքունիքի ներկայացուցիչ կամ փոխարքա, ապա պետք է նշել, որ գահաժառանգի` նման կարգավիճակում հանդես գալը ոչ միայն հնարավոր էր, այլև ինքնըստինքյան հասկանալի, բայց դա հիմք չէ` գահակցություն բխեցնելու համար: Փաստորեն, գահակցության ինստիտուտի հիմնավորման համար բերվող բոլոր հիմնավորումներն էլ քննության չեն դիմանում: Ամենայն հավանականությամբ, Բագրատունյաց Հայաստանում գահակցության ինստիտուտ չի գործել: Դրա օգտին է խոսում նաև այն, որ սկզբնաղբյուրներում այդ մասին ոչինչ չի հիշատակվում: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Աշոտ Գ և Սմբատ Բ թագավորների գահակալության շրջանի իրադարձություններին զգալի մանրամասնություններով անդրադարձած ժամանակակից հեղինակներից և ոչ մեկը գահակցության վերաբերյալ տեղեկություններ չի պահպանել: Աշոտ Գ-ի ժամանակաշրջանի հեղինակ է կաթողիկոս Անանիա Մոկացին, որը նրան հիշատակում է երկու կարգավիճակով` որպես Տե՛ս նույն տեղում, էջ 24, 171: Տե՛ս Ղաֆադարյան Կ., Հաղբատ. ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1963, էջ 141142: 429 430 115 հայոց իշխանաց իշխան և որպես թագավոր: Առաջին անգամ կաթողիկոսն Աշոտին հիշատակում է Կապանից Շիրակ վերադառնալիս` «ի հանդիպումն բարերջանիկ եւ վեհի մեծի արքային Աբասայ Հայոց թագաւորին եւ Աշոտի իշխանաց իշխանի նորին որդւոյ»431: Երկրորդ անգամ կաթողիկոսը նրա մասին գրում է Աբաս թագավորի մահից հետո գահը ստանձնելու մասին խոսելիս. «յաջորդէ զաթոռ թագաւորութեանն նորին որդի տէր Աշոտ, Հայոց իշխանաց իշխան...»432: Այնուհետև, 958 թ. մի իրադարձության առիթով կաթողիկոսը գրում է. «...ի թագավորութեանն Աշոտի, որդւոյ Աբասայ...»433: Ի վերջո, Անանիա Մոկացին նրան հիշատակում է «...թագաւորն բարեպաշտ Աշոտ Հայոց Մեծաց...»434 ձևով: Վերջին անգամ նա Աշոտին հիշատակում է մի պարբերությամբ, որտեղ, եթե Սմբատը եղած լիներ նրա գահակիցը, ապա անպայման կհիշատակվեր: Հեղինակը գրում է, որ հայոց արևելից կողմերի մեծամեծերը Դավիթ անունով վանականին ուղարկում են Այրարատ` Շիրակավան, որը եղել էր Սմբատ թագավորի նստոցը: Վերջինս, ինչպես տեսանք, սխալմամբ նույնացվել է Սմբատ Բ-ի հետ: Դավթի գալը «...լուեալ թագաւոր[ի]ն Հայոց Աշոտ եւ նորին եղբարց Մուշեղայ եւ Ատրներսեհի` ուրախ եղեն յոյժ եւ մեծապարգեւ շքեղութեամբ տային ձեռնադրել զնա մերում նուաստութեանս կաթողիկոս Աղուանից նահանգին»435: Քանի որ հույժ կարևոր տեղեկություններ պարունակող այդ տողերում ակնհայտ է, որ հիշատակված են Բագրատունյաց թագավորության հիմնական ավագները` Աբասի երեք որդիները` հայոց թագավոր Աշոտ Գ-ն ու նրա եղբայրները, Սմբատի անվան չհիշատակվելը ցույց է տալիս, որ նա գահակից չէր հորը: Պետք է նշել, որ Անանիա Մոկացին Սմբատին ընդհանրապես չի հիշատակում: Անանիա Մոկացի, էջ 268: Նույն տեղում: 433 Նույն տեղում, էջ 271: 434 Նույն տեղում, էջ 273: 435 Նույն տեղում: 431 432 116 Մյուս կարևոր և, թերևս, նաև ժամանակակից աղբյուրը Ասողիկի երկասիրությունն է: Վերջինիս «Յաղագս թագաւորութեանն Աշոտոյ` որդւոյ Աբասայ...» և Աշոտ Գ-ի գահակալությանն առնչվող մյուս գլուխներում Սմբատի մասին ընդհանրապես հիշատակություն չկա436: Ավելին, Աշոտ Գ-ի մահը հիշելով` պատմիչը գրում է. «Զայսու ժամանակաւ մեռաւ թագաւորն Հայոց` աւրհնեալն Աշոտ` ի ՆԻԶ (426 թ.՝ մարտ, 977 թ.-մարտ, 978 թ.) թուականին, եւ ի նոյն աւուր թագաւորեաց Սմբատ` որդի նորա ամս ԺԳ»437: Պարզ է, որ որևէ գահակցության մասին նույնիսկ ակնարկ չկա, իսկ Սմբատ Բ-ի գահակալությունն էլ հաշվարկված է Աշոտ Գ-ի մահվան օրվանից սկսած: Աշոտ Գ-ի գահակալության շրջանին է առնչվում նաև հայոց կաթողիկոս Խաչիկ Ա-ի (972-991 թթ.) 976 թ. կոնդակը: Այնտեղ հիշատակվում են թե´ Աշոտ Գ-ն և թե´ երկրի մեծամեծերը, սակայն բացակայում է Սմբատի անունը: Սմբատի անունը բացակայում է նաև Մատթևոս Ուռհայեցու կողմից հիշատակվող` Բյուզանդիայի կայսր Չմշկիկի (969-976 թթ.) 974 թ. արշավանքին ընդառաջ Աշոտ Գ-ի կազմակերպած մեծ զորաժողովին մասնակից մեծամեծերի ցանկում: Կարելի է դարձյալ օրինակներ բերել այն մասին, որ Սմբատը որպես հոր` Աշոտ Գ-ի գահակից հիշատակված չէ, սակայն բավարարվենք նշվածով: Փաստորեն, ո´չ ժամանակակից և ո´չ էլ հետագա շրջանի աղբյուրները որևէ կերպ չեն ակնարկում Բագրատունյաց թագավորության շրջանում ոչ միայն գահակցության ինստիտուտի առկայության, այլև գոնե գահակցության որևէ եզակի դեպքի մասին: Ուստի` արձանագրենք, որ Բագրատունյաց թագավորության շրջանում գահակցության և համապատասխան ինստիտուտի առկայության մասին վարկածը զուրկ է հիմնավորումներից: 436 437 Տե՛ս Ասողիկ, էջ 755-760: Նույն տեղում, էջ 760: 117 Այս պարագայում հարկ է հստակեցնել գահաժառանգման կարգը Բագրատունյաց Հայաստանում: Դատելով սկզբնաղբյուրների տեղեկություններից` Բագրատունի առաջին արքաների օրոք (887-953 թթ.) արքայատան այն ներկայացուցիչները, որոնց վիճակված էր թագավորել, վարում էին հայոց իշխանաց իշխանի պաշտոնը438: Այդ մասին հույժ կարևոր տեղեկություններ է հաղորդում Հովհաննես Դրասխանակերտցին: Նա Բագարատունի առաջին արքաներից յուրաքանչյուրի օրոք հարկ է համարում ընդգծել, թե ով էր հայոց իշխանաց իշխանը` դրանով իսկ ամրագրելով այդ պաշտոնի կարևորությունը հայոց թագավորության համակարգում: Ըստ նրա՝ Աշոտ Ա թագավորի օրոք հայոց իշխանաց իշխանը արքայորդի Սմբատն էր439, վերջինիս գահակալության շրջանում՝ արքայորդի Աշոտը (հետագայում Երկաթ կոչված)440, Աշոտ Երկաթի օրոք՝ նրա եղբայր Աբասը (քանի որ արքան որդի չուներ)441: Այլ հեղինակներից Անանիա Մոկացին վկայում է, որ Աբասի գահակալության շրջանում արքայորդի Աշոտը (հետագայում Ողորմած կոչված) հայոց իշխանաց իշխան էր442: Մյուս մատենագիրները հայոց իշխանաց իշխանի ինստիտուտի մասին տեղեկություններ չեն հաղորդում: Այն, որ հայոց իշխանաց իշխանները մեծավ մասամբ հետագայում թագավորել են, փաստում է, որ այդ պաշտոնը վարել են արքայական տան այն ներկայացուցիչները, որոնք հանդիսանում էին գահաժառանգ: Ինչպես տեսանք, հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարել է նաև Աշոտ Գ-ն, որին վերագրվել է գահաժառանգման նոր ինստիտու- Տե՛ս Եղիազարյան Ա., Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք, էջ 62-74: 439 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 446: 440 Տե՛ս նույն տեղում, էջ 480: 441 Տե՛ս նույն տեղում, էջ 544: 442 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 268: 438 118 տի` գահակցության ներմուծումը: Բայց վերջինս որևէ կերպ չի հիմնավորվում, ուստի հարկ է քննարկել հենց հայոց իշխանաց իշխանի պաշտոնի գոյության շարունակության հարցը, որն էլ թվում է գահաժառանգման խնդրի միակ հնարավոր լուծումն ինչպես Աշոտ Գ-ի, այնպես էլ հետագա շրջանում: Ուստի կարող ենք եզրակացնել, որ Բագրատունյաց թագավորության համակարգում հայոց իշխանաց իշխանի պաշտոնը հանձնվում էր գահաժառանգին: Ցավոք, Հովհաննես Դրասխանակերտցուց և Անանիա Մոկացուց հետո մյուս հեղինակների տեղեկություններից հնարավոր չէ հասկանալ, այդ պաշտոնը պահպանվե՞լ է, թե՞ ոչ: Բայց քանի որ գահակցության ինստիտուտի վերաբերյալ վարկածը չի հիմնավորվում, պետք է վերադառնալ հենց գահաժառանգության` հայոց իշխանաց իշխանի ինստիտուտին, որը Բագրատունյաց թագավորության համար առավել դժվարին` IX դ. վերջը և X դ. առաջին կեսն ընդգրկող պատմափուլում բռնել էր պատմության քննությունը: Աշոտ Գ-ն իրականում այդ ինստիտուտի ձևափոխման և կամ դրա փոխարեն գահաժառանգության այլ ինստիտուտ ներմուծելու անհրաժեշտություն չուներ: Կախվածությունն Արաբական խալիֆայությունից վաղուց արդեն վերացված էր, իսկ տեղական մեծամեծերի շարքում այլևս չկային Բագրատունյաց գահի հավակնորդներ, ինչպես Գագիկ Արծրունին և Աշոտ Շապուհյանը: 3.3. Աշոտ Գ-ի գահակալության տարիները և մահվան թվականը Աշոտ Գ Ողորմած թագավորի՝ գահ բարձրանալու և վախճանի տարեթվերը ճշգրտելու համար կարևոր նշանակություն ունեն ժամանակակից պատմիչ Ասողիկի տեղեկությունները: Նա Աշոտ Գ-ին վերագրում է 25 տարվա գահակալություն՝ սկսած հայոց 402 թվականից (ապրիլ, 953 թ.-ապրիլ, 954 թ.)443, իսկ նրա մահը թվագրում հայոց 426 443 Տե՛ս Ասողիկ, էջ 755: 119 թվականով (մարտ, 977 թ.-մարտ, 978 թ.)444: Հենց այս տվյալների հիմամբ էլ ներկայումս պատմագիտության մեջ ընդունված է, որ Աշոտ Գ-ն թագավորել է 953-977 թթ.445: Սակայն պետք է փաստել, որ 953-977 թթ. միջակայքը 25 տարի չի կազմում: Իրականում հայոց 402 (ապրիլ, 953 թ.-ապրիլ, 954 թ.) և 426 (մարտ, 977 թ.-մարտ, 978 թ.) թվականների միջև 25 տարի կհաշվվի, եթե նրա գահակալությանը թվագրենք 953-978 թթ.: Նման թվագրման ճշմարտացիությունն է ցույց տալիս «Յայսմաւուրքում» պահպանված հույժ արժեքավոր տեղեկությունն այն մասին, որ Աշոտ Գ-ի հիշատակի (վախճանի) օրը նշվում էր մարերի 13-ին446: Քանի որ Ասողիկը Աշոտ Գ-ի ժամանակակիցն էր, ապա խիստ փոքր է հավանականությունը, որ նա կարող էր սխալվել թագավորի վախճանի տարեթիվը հիշատակելիս: Ուստի հենց հայոց 426 մարերի 13-ը պետք է համարել թագավորի մահվան օր: Այն համապատասխանում է 978 թ. հունվարի 3-ին: Այս հիմքով կարող ենք արձանագրել, որ նա գահակալել է 953978 թթ.՝ 25 տարի: Աշոտ Գ-ն թաղվել է Հոռոմոսի վանքում, որտեղ նրա օրոք թագավորական հանգստարանն էր: Վանքի Ս. Գևորգ եկեղեցու մոտ մինչև XX դ. սկիզբը պահպանվել էր նրա տապանաքարը՝ «...Աշոտ թագաւոր...» արձանագրությամբ (պատկերը տե´ս ստորև)447: Տե՛ս նույն տեղում, էջ 760: Տե՛ս, օրինակ, «Հայ ժողովրդի պատմություն», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., հատոր III, էջ 52; Մաթևոսյան Կ., Անի-Շիրակի պատմության էջեր, էջ 10; Степаненко В., նշվ. աշխ., էջ 43; «The Cambridge history of the Byzantine Empire c. 500-1492», p. 357 և այլն: 446 Տե՛ս «Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրաց Տէր Իսրայէլի», Կոստանդնուպօլիս, 1834, էջ 226: Ճիշտ է Մ. Օրմանյանը, երբ կարծում է, որ ի տարբերություն «Յայսմաւուրքի» 1834 թ. հրատարակիչների, որոնք հաշվարկը կատարել են անշարժ տոմարով և մարերի 13-ը նույնացրել մայիսի 20-ին, անհրաժեշտ է հաշվարկել շարժական տոմարով՝ ստանալով հունվարի 3-ը: Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, § 779, սյուն 1129: 447 Տե՛ս Ալիշան Ղ., Շիրակ, էջ 29-31; Մաթևոսյան Կ., Հոռոմոսի վանքի հնագոյն եկեղեցու անուան շուրջ, «Հանդէս ամսօրեայ», 2013, № 1-12, էջ 312-313: 444 445 120 Ն. Սարգիսյանը նշում է, որ Աշոտ Գ-ի տապանին գրված էր «Աշոտ թագաւոր»448: Ղ. Ալիշանը, ներկայացնելով Աշոտ Գ-ի՝ ոմն օտարերկրացու կողմից գծագրված տապանի պատկերը, սկզբում հիշատակում է տապանագրի տարբեր ընդօրինակությունները. «Բազմաց յայց ելեալ սխրալի յիշատակարանիս՝ պէսպէս ընդօրինակեալ են զարձանն. ոմն լոկ Աշոտ թագաւոր, ոմն Մեծն Աշոտ թագաւոր Հայոց, ոմն թուականաւ ՆԿԶ [իմա´ 466 թ. (մարտ, 1017 թ.-մարտ, 1018 թ.), որ սխալ է - Ա. Ե.] Աշոտ թագաւոր Հայոց, ոմն Աշոտ Ողորմած թագաւոր Հայոց»449: Այնուհետև նա ներկայացնում է տապանագրի վերծանության սեփական վարկածը. «իսկ զպատկերս այս (իմա´ բերված պատկերը - Ա. Ե.) գծագրեալ յօտարազգւոյ՝ հաւատարմագոյն համարիմ, թողլով որպէս գծեալ էին՝ զառաջին եղծեալ տառսն, որք թուին ՆԻԶ. Թ. այսինքն 977 ամ մահուան»450: Այսինքն նա ճշգրիտ է համարում օտարերկրացու գծած պատկերը, որի հիմամբ տապանագրի առաջին տառերը ընթերցում է «ՆԻԶ»: Բոլոր ընդօրինակություններում էլ հստակ է մի բան՝ տապանին գրված է «Աշոտ թագաւոր», իսկ դրանից առաջ ու հետո առկա համապատասխանաբար չորս և երեք տառերը, դատելով Ղ. Ալիշանի ներկայացրած պատկերից, ընթերցվել են տարբեր, երբեմն նույնիսկ անհավանական ձևերով: Նաև Ղ. Ալիշանի կարծիքը, թե առաջին տառերն ընթերցվում են «ՆԻԶ», պատկերը դիտելիս թվում է անհիմն: Մինչդեռ առաջին չորս տառերը կարծես հստակ են՝ «Ս», «Ո», «Ղ» և «Ն»: Ի դեպ, պատկերում երևացող տառաձևերից որոշները հանդիպում են նաև ամենայն հավանականությամբ Աշոտի իշխանաց իշխանության շրջանին վերաբերող՝ «Աշոտի բուրգի» արձանագրության մեջ (մասնավորապես Ա, Շ, Ո, Տ, Ն տառերը)451: Ուստի արձանագրության առաջին տառերը կարելի է ընթերցել որպես «Ս (իմա´ սուրբ) ՈՂՆ (իմա´ ողորմածն)», որով արձանագրությունը կստանա հետևյալ տեսՏե՛ս Սարգիսեան Ն., նշվ. աշխ., էջ 165: Տե՛ս Ալիշան Ղ., Շիրակ, էջ 31, ծանոթ. 3: 450 Նույն տեղում: 451 Տե՛ս «Դիվան հայ վիմագրության», պրակ I, Անի քաղաք, էջ 6: 448 449 121 քը՝ «Ս[ուրբ] Ող[որմած]ն Աշոտ թագավոր...»452, քանի որ, ինչպես տեսանք, Աշոտ Գ Ողորմածը դասվել էր սրբերի շարքը: Աշոտ Ողորմածի գերեզմանը 452 Վերջին երեք տառերի ընթերցումը թողնում ենք հետագային: 122 ՎԵՐՋԱԲԱՆ Աշոտ Գ Ողորմածը գահակալել է Բագրատունյաց թագավորության ամենաբեկումնային ժամանակաշրջանում, երբ երկիրը միասնության պատմափուլից անցում էր կատարում ավատատիրական մասնատվածության դարաշրջան: Ուստի Աշոտ Գ-ի գահակալության շրջանի պատմությունը հիմնախնդիրների առատությամբ հայ պատմագիտության ամենահրատապ ուսումնասիրության թեմաներից է: Մասնավորապես հենց այդ ժամանակաշրջանի ուսումնասիրությունն է տալիս հզորության բարձրակետին գտնվող թագավորության՝ անակնկալ կերպով վայրէջքի ուղին բռնելու և մեծամեծ կորուստներ կրելու գաղտնիքի բանալին: Աշոտ Գ թագավորի գահակալության շրջանը բաժանվում է երկու ընդգծված փուլերի՝ հզորության ու միասնության (953-966 թթ.) և մասնատվածության ու կորուստների (967-978 թթ.): Առաջին փուլում թագավորության վերելքը շարունակվում էր նրա շուրջը և ներսում ձևավորված բարենպաստ իրադրության պայմաններում: Ի սկզբանե Աշոտ Գ-ն զբաղված էր նոր մայրաքաղաքի փնտրտուքով, մայրաքաղաք, որ կհամապատասխաներ հայոց թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման մակարդակին: Անհաջողության մատնվելով Դվինն ազատագրելու ռազմական գործունեության ընթացքում՝ նա կարողացավ իրեն ենթարկել Երասխի հովտի ամիրայությունները և ջախջախել թագավորությանը հարավ-արևմուտքից սպառնացող Համդանյանների պետության զորքերին: Ի վերջո Աշոտ Գ-ն կենտրոնացավ աճող ու զարգացող Անի քաղաքի վրա, որն էլ 961 թ. հռչակեց հայոց թագավորության մայրաքաղաք: Անին այնուհետև վերածվեց հայ ժողովրդի քաղաքակրթական արարման հիմնական կենտրոնի: Նման գործունեությունը ցույց է տալիս, որ պատմիչների մի մասի կողմից Աշոտ Գ-ին հիմնականում բարեգործական բնույթի արարքներ վերագրելը հեռու է իրականությունից: Առնվազն իր գահակալության առաջին փուլում Աշոտ Գ-ն իրեն դրսևորել է որպես կառավար123 ման ձիրքով օժտված գահակալ, որն ընդունակ էր մի կողմից ամրապնդելու պետության անվտանգությունը, իսկ մյուս կողմից, համախմբելով երկրի ներուժը, այն առաջնորդել դեպի քաղաքակրթական նվաճումներ: Ակնհայտ է, որ 953-966 թթ. Աշոտ Գ-ին հաջողվեց պահպանել հոր՝ Աբաս Բագրատունի արքայի կողմից հայոց թագավորությանը հաղորդված հզորացման ընթացքը: Սակայն նրա գահակալության երկրորդ փուլում իրավիճակը էապես փոխվեց: Աշոտ Գ-ին չհաջողվեց պահպանել Բյուզանդական կայսրության ծավալապաշտական քաղաքականության թիրախում հայտնված թագավորության ներքին միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: Բյուզանդիայի կողմից Տարոնի զավթումը այդ տեսակետից առաջին ահազանգերից մեկն էր, որին հետևեցին ամենայն հավանականությամբ կայսրության դավերի հետևանքով Բագրատունյաց նոր թագավորության ի հայտ գալը Կարսում, Վասպուրականի տերերի ինքնագլուխ գործունեությունը և հոգևոր դավանանքային նոր խլրտումները երկրում: Եվ թեև մեծ ջանքերի գնով Աշոտ Գ թագավորին հաջողվեց կարգավորել երկրի ներսում ծագած խնդիրները, Տարոնի կորուստը և արքունի տիրույթներում Բագրատունյաց երկրորդ թագավորության ստեղծումն արդեն անդառնալի իրողություններ էին, որոնց ազդեցությունն իրեն զգացնել տվեց Բագրատունի հետագա արքաների գահակալության շրջանում: 124 Summary THE AGE OF ASHOT III THE MERCIFUL The reign of Ashot III the Merciful (953-978) is one of the most discussed in the history of Armenia. This is due to the fact that during this period Ani became the capital of Armenia and gradually started to position as the civilizational accomplishments of the Armenian people, and it was then that the collapse of the Kingdom of Armenian Bagratids began. Despite these important circumstances, the history of the reign of Ashot III the Merciful is still not fully researched. There are many questions to which the historian must find answers. Ashot III the Merciful ascended the throne in 953 and immediately set about choosing a new capital. The facts show that the attempt to liberate the ancient capital of Armenia, Dvin, immediately after the accession in 953, served to resolve this issue. The attempt was unsuccessful, after which Kars remained the capital of Armenia for 8 years. It should be noted that the liberation of Dvin was part of Ashot III’s big plan to subjugate the Muslim emirates of the Araks river valley. And if the attempt to liberate Dvin failed, the rest of the plan was implemented with great success. The emirates of the Araks river valley from Dvin to Nakhchivan were subordinated to the king of Armenia, who appointed his governors there. Until 961, when Ani was proclaimed the capital of the Kingdom of the Bagratids, Ashot III the Merciful was busy strengthening and improving the state. It should be noted that he inherited a united, powerful and developed kingdom from his father, the king of Armenia Abas (929-953), and managed to continue its further strengthening and development. In the beginning of Ashot III's reign, the Hamdanid state threatened the Armenian Kingdom, whose troops were defeated by the Armenian army in 959 in the southwestern border of the Armenian Kingdom. For the second time the enemy was defeated in the Taron region. 125 Although the name "The Merciful" is attributed to him because of the beautification of the church and help to the poor and sick, it should be noted that he was also a gifted person and king. The late 960s and the first half of the 970s became the most difficult and decisive stage of the reign of Ashot III the Merciful. The Armenian Kingdom was in great danger at the peak of its power, since the Byzantine Empire at this stage showed ambitious plans for conquest in the East. The main goal of Byzantium was to conquer countries and territories, stretching from Cilicia to Palestine, and in its activities, on the one hand, it enjoyed the support of the armed forces of Bagratid Armenia, and on the other hand tried to conquer more new territories of Armenia and contribute to a split within the country. Byzantine politics aimed at the conquest of Taron-Turuberan in the west of Great Armenia, the western areas of the Ayrarat province, and in future, the Vaspurakan Kingdom. Pursuing its policy of expansionism, Byzantium sought to maximize the problems between the Armenian local feudal lords and the central authority of the Bagratids, as well as the ambitions of some Armenian nobles. Unfortunately, the emperors were able to achieve their goals, which, on the one hand, reduced the territory of the Kingdom of Armenian Bagratids, and on the other hand, the fragmentation of the united kingdom weakened its ability to resist, making it more vulnerable to neighbors. The loss of Taron was the result of Byzantine pressure on the rulers of this region and occurred in the context of the aggravated Arab-Byzantine conflict. Under such conditions, the rulers of Taron were forced to cede their domains to Byzantium, in exchange receiving new possessions and honorary titles from the empire. Through the efforts of the Byzantine court, the king of Vaspurakan also decided to confront Ashot III in church and confessional matters and sought to the dominate position in Armenia. But after the annexation of Taron, he abandoned his claims. Ashot III did not conform with the current situation, as a result of which relations between the Armenian Kingdom and Byzantium became tense. In 126 the age of John Tzimiskes reign Armenian-Byzantine relations were settled, moreover, as a result of considerable military assistance from the Armenian king to the emperor of Byzantium, they even temporarily acquired features of a military alliance. Despite Byzantium succeeded in annexing Taron, Ashot III managed to prevent its further advancement. But the empire was waiting for a convenient opportunity to achieve its goals. As a result of Byzantine intervention in the affairs of the Armenian Kingdom in 875, Mushegh, the ruler of the Kars fortress and the Vanand region, proclaimed himself king. Ashot III was forced to acknowledge the fact, recognizing the reign of his brother Mushegh in exchange for his submission to the Ani throne. The spiritual life of the kingdom in the studied period was not calm either: the kingdom again faced the danger of the spread of Chalcedonism, but this challenge was neutralized. 127 Резюме ЭПОХА АШОТА III МИЛОСТИВОГО Период правления Ашота III Милостивого (953-978) является одним из самых обсуждаемых в истории Армении. Это связано с тем, что в этот период Ани стал столицей Армении и постепенно стал представлять собой средоточие цивилизационных свершений армянского народа, а также именно тогда начался распад царства Армянских Багратидов. Несмотря на эти важные обстоятельства, до сих пор история правления Ашота III Милостивого изучена не до конца. Остается очень много вопросов, на которые должны найти ответы историки. Ашот III Милостивый вступил на престол в 953 году и сразу же занялся вопросом выбора новой столицы. Факты показывают, что попытка освобождения древней столицы Армении Двина от арабов сразу же после воцарения служила решению этого вопроса. Попытка не имела успеха, после чего в течение 8 лет столицей Армении оставался Карс. Следует отметить, что освобождение Двина являлось частью большого плана Ашота III по подчинению мусульманских эмиратов долины реки Аракс. И если попытка освобождения Двина провалилась, то остальная же часть плана была реализована с большим успехом. Эмираты долины реки Аракс от Двина и до Нахчавана были подчинены царю Армении, который там назначил своих наместников. До 961, когда Ани был провозглашён столицей царства Багратидов, Ашот III Милостивый был занят усилением и благоустройством государства. Следует отметить, что от отца, царя Армении Абаса (929953), он унаследовал объединенное, мощное и развитое царство, но сумел продолжить его последующее усиление и развитие. В начале правления Ашота III Армянскому царству угрожало государство Хамданидов, армия которого была разбита армянскими 128 войсками в 959 году у юго-западной границы Армянского царства. Во второй раз враг был повержен в области Тарон Великой Армении. Хотя прозвище «Милостивый» Ашотy III приписывается из-за благоустройства церкви и помощи бедным и больным, следует отметить, что он также являлся одаренной личностью и царем. Конец 960-х и первая половина 970-х гг. стали наиболее трудным и решающим этапом правления Ашота III Милостивого. Армянское царство в зените своего могущества столкнулось с большой опасностью, так как Византийская империя на этом этапе истории проявляла амбициозные планы завоеваний на Востоке. Главная цель Византии состояла в завоевании стран и территорий, простирающихся от Киликии до Палестины. В своей деятельности она, с одной стороны, пользовалась поддержкой вооруженных сил Багратидской Армении, а с другой стороны, пыталась завоевать все новые территории Армении, что способствовало бы расколу внутри страны. Политика Византии была нацелена на завоевание Тарон-Турубарана на западе Великой Армении, западных провинций области Айрарат, а в перспективе и Васпураканского царства. Осуществляя свою политику экспансионизма, Византия стремилась максимально использовать проблемы во взаимоотношениях между местными армянскими феодалами и центральной властью Багратидов, а также амбиции некоторых армянских вельмож. К сожалению, императоры смогли достичь своих целей, что, с одной стороны, сократило территорию царства Армянских Багратидов, а с другой – раздробленность объединенного царства ослабила его способность сопротивления, сделав его более уязвимым для соседей. Потеря Тарона стала результатом давления Византии на правителей этого региона и произошла в контексте обострения арабо-византийского конфликта. В таких условиях правители Тарона были вынуждены уступить свои земли Византии в обмен на новыe земли и почетные звания от империи. Усилиями византийского двора царь Васпуракана также решил противостоять Ашоту III в церковных и конфессиональных вопросах и 129 стремился занять доминирующее положение в Армении. Но после аннексии Тарона он отказался от своих претензий. Ашот III не смирился со сложившейся ситуацией, в результате чего отношения между Армянским царством и Византией стали напряженными. В эпоху правления Иоанна Цимисхия армяно-византийские отношения урегулировались, более того, благодаря значительной военной помощи со стороны армянского царя императору Византии, они даже временно приобрели черты военного союза. Несмотря на то, что Византии удалось аннексировать Тарон, Ашоту III удалось предотвратить ее дальнейшее продвижение. Но империя ждала удобной возможности для достижения своих целей. В 875 году в результате византийского вмешательства в дела Армянского царства Мушег, властитель крепости Карс и области Вананд, провозгласил себя царем. Ашот III был вынужден признать состоявшийся факт и одобрить царствование своего брата Мушега взамен на его подчинение Анийскому престолу. Духовная жизнь царства в исследуемый период тоже была неспокойной: царство снова столкнулось с опасностью распространения халкидонства, но этот вызов удалось нейтрализовать. 130 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ Սկզբնաղբյուրներ 1. «Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին (Յակուտ ալ-Համավի, Աբուլ-Ֆիդա, Իբն Շադդադ)», (կազմեց՝ Հ. Թ. Նալբանդյան), Եր., ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատ., 1965: 2. Գարեգին Ա. կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա. (Ե. դարից մինչեւ 1250 թ.), Անթիլիաս, տպարան Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1951: 3. «Գիրք որ կոչի այսմաւուրք», Կոստանդնուպաւլիս, ի տպարանի Գրիգոր դպրի Մարսըվանեցւոյ, 1730: 4. Դիվան հայ վիմագրության, պրակ I, Անի քաղաք, (կազմեց՝ Հ. Ա. Օրբելի), Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1966: 5. Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք հայոց», ԺԱ. հատոր, Ժ. դար, «Պատմագրութիւն», Անթիլիաս-Լիբանան, 2010: 6. «Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.)», պրակ I, առաջաբանով, ծանոթագրություններով և բառարանով: Կազմեց՝ Հար. Աբրահամյան, Եր., Մատենադարան, 1941: 7. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, (աշխատասիրությամբ՝ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1961: 8. «Հայերէն արձանագրութիւնք Անւոյ, Բագնայրի եւ Մարմաշինու», տեղւոյն վրայ հաւաքեց եւ հրատարակեց հանդերձ ֆրանսերէն թարգմանութեամբ Կ. Յ. Բասմաջեան, Պարիս, տպ. Ֆիրմէն-Դիդոյ եւ ընկերութիւն, 1931: 9. «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Ե-ԺԲ դարեր)», աշխատասիրությամբ՝ Ա. Մաթևոսյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1988: 131 10. «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, ի Սուրբ Ղազար, 1862: 11. «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. I, կազմեց՝ Վ. Հակոբյան, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1951: 12. «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. II, կազմեց՝ Վ. Ա. Հակոբյան, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1956: 13. Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, գրաբար բնագիրը՝ Մ. Մելիք-Ադամյանի և Ն. Տեր-Միքայելյանի, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1991: 14. Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 1898: 15. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, (թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Հ. Բարթիկյանի), Եր., «Հայաստան» հրատ., 1973: 16. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի յեվ հայերի մասին, քաղվածքներ վրացերեն բնագրերից հայերեն թարգմանությամբ, ներածություն-ծանոթություններով յեվ հավելվածներով, հ. Բ. (ԺԳ-ԺԸ դար), Եր., հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, 1936: 17. Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրութեամբ՝ Հ. Գ. Մարգարյանի, Եր. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ, 1983: 18. «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական», ի լոյս ընծայեաց Ք. Պ., Ս. Պետերբուրգ, ի տպարանի կայսերական ճեմարանի գիտութեանց, 1867: 19. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը՝ Վ. Առաքելյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1983: 20. «Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրաց Տէր Իսրայէլի», Կոստանդնուպօլիս, 1834: 132 21. «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», աշխատասիրութեամբ` Պ. Մուրադեանի, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2007: 22. «Յովհաննու Կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմություն Հայոց», «Մատենագիրք հայոց», հ. ԺԱ., Ժ. դար, Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, ԵՊՀ հրատ., 2010: 23. «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ», աշխատասիրությամբ՝ Կ. Յուզբաշյանի, Եր., 1963: 24. «Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», Յերուսաղէմ, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869: 25. «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, Ելեքտրաշարժ տպարան, 1910: 26. Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն Ադամից մինչեւ 1776 թ., (աշխատասիրությամբ՝ Կ. Մաթևոսյանի), Եր., «Նաիրի» հրատ., 2014: 27. Ստեփանոս Տարաւնեցի Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, «Մատենագիրք հայոց», ԺԵ. հատոր, Ժ. դար, Պատմագրութիւն, գիրք Բ., Եր., ԵՊՀ հրատ., 2011: 28. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ա. Աբրահամյանի, Եր., «Սովետական գրող», 1986: 29. «Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք», ի Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1840: 30. «Վիմական տարեգիր. ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց Հայոց», կազմյաց Կ. Կոստանեանց, ՍՊԲ, Տպարանն Գիտութեանց Ճեմարանի Կայսերականի, 1913: 31. «Տարեգիրք Սմբատայ սպարապետի», Վենետիկ, Ս. Ղազար, Հրատարակութիւն Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, 1959: 133 32. «Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի յաղագս ապստամբութեանն տանն Աղուանից որ ընդ ժամանակս լեալ իցէ ձեռնադրութիւնն արտաքոյ սուրբ Լուսաւորչի աթոռոյն», «Մատենագիրք հայոց», Ժ. հատոր, Ժ. դար, Անթիլիաս-Լիբանան, ԵՊՀ հրատ., 2009: 33. «Քարթլիի մատյան», թարգմանությունը և ծանոթագրությունները Վ. Մարտիրոսյանի և Հ. Մկրտումյանի, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1989, № 9: 34. «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 6, «Բյուզանդական աղբյուրներ», Բ, Կոստանդին Ծիրանածին, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Հրաչ Բարթիկյանի, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1970: 35. «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 10, «Բյուզանդական աղբյուրներ», Գ, Հովհաննես Սկիլիցես, թարգմանություն բնագրից, (առաջաբան և ծանոթագրություններ՝ Հ. Բարթիկյանի), Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1979: 36. «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», 11, «Արաբական աղբյուրներ», Բ, Իբն ալ-Ասիր, (թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի), Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1981: 37. “Вторая записка Абў Дулафа”, издание текста, перевод, введение и комментарии П. Булгакова и А. Халидова, Москва, 1960. 38. Лев Диакон, История, перевод М. Копыленко, М., изд. «Наука», 1988. 39. “Abū-Dulaf Mis'ar Ibn Muhalhil's Travels in Iran (circa A. D. 950)”: arabic text with an english translation and commentary by V. Minorsky, Cairo, 1955. 40. Al-Moqaddasi, Kitáb ahsán at-tákasim fi ma’rifat al-akálim, Bibliotheca geographorum arabicorum, ed. III, p. III, Lugd. Bat., apud E. J. Brill, 1967. 41. Chronique de Matthieu d'Édesse (962-1136) avec Continuation par Grégoire le prêtre jisqu'en 1162, trad. Édouard Dulaurier, Paris, A. Durand, 1858, № 5. 134 42. Ibn Ḥauḳal, Liber imaginis terrae, “Bibliotheca geographorum arabicorum”, pars II, “Opus geographicum”, Leiden, 1967. 43. Ibn Ẓāfir, Akhbār al-duwal al-munqaṭiʿa, ğ. 1, Irbid, 1999. 44. Miskawayh, Tajārib al-umam wa taʿāqib al-himam, ğ. 5, Beirut, 2003. Բառարաններ 45. Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ, Եր., Պետական համալսարանի հրատ., 1946: 46. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Ա (Ա-Կ), Եր., Երևանի համալսարանի հրատ., 1979: 47. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. Բ (Հ-Ֆ), Եր., Երևանի համալսարանի հրատ., 1981: Մենագրություններ 48. Աբրահամյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք առաջին, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1957: 49. Ադոնց Ն., Երկեր, հ. Ա, Եր., ԵՊՀ հրատ., 2006: 50. Ադոնց Ն., Երկեր, հ. Բ, Եր., ԵՊՀ հրատ., 2006: 51. Ադոնց Ն., Երկեր, հ. Ե, Եր., ԵՊՀ հրատ., 2012: 52. Ալիշան Ղ., Հայապատում. պատմութիւն Հայոց, հ. Բ, Վենետիկ, ի վանս Ս. Ղազարու, 1901: 53. Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Եր., Պետական համալսարանի հրատ., 1942: 54. «Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց», տեղագրեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան, Վենետիկ-Ս. Ղազար, 1890: 55. Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դարերում, հ. 1, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1958: 56. Բասմաջեան Կ., Իսկական պատմութիւն հայոց (սկիզբէն մինչեւ մեր օրերը), Ա. եւ Բ. մասեր, Կ. Պոլիս, գրատուն Պ. Պալենց, 1914-1927: 135 57. Գրիգորյան Գ., Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX-X դարերում, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1983: 58. Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի. թագավոր հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2017: 59. Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. թագավոր հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2016: 60. Եղիազարյան Ա., Վրաց Բագրատունիների թագավորության ձևավորման գործընթացը, Եր., ԵՊՀ հրատ., 2018: 61. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության (աշխատությունների ժողովածու), հ. 1, Եր., Արմֆանի հրատ., 1942: 62. Լեո, Երկերի ժողովածու, հ. Բ, Եր., «Հայաստան» հրատ., 1967: 63. Հակոբյան Թ., Անի մայրաքաղաք, Եր., Երևանի համալսարանի հրատ.,1988: 64. «Հայ ժողովրդի պատմություն», Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., հ. III, 1976: 65. «Հայոց պատմություն», հատոր II, միջին դարեր (IV դար-XVII դարի առաջին կես), գիրք երկրորդ (IX դարի կես-XVII դարի առաջին կես), Եր., «Զանգակ» հրատ., 2014: 66. Հարությունյան Հ., Հայաստանը IX-XI դարերում, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1959: 67. Ղանալանյան Ա., Ավանդապատում, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ, 1969: 68. Ղաֆադարյան Կ., Հաղբատ. ճարտարապետական կառուցվածքները և վիմական արձանագրությունները, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1963: 69. Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1957: 70. Մաթևոսյան Կ., Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997: 71. Մաթևոսյան Կ., Անի-Շիրակի պատմության էջեր (հոդվածների ժողովածու), Եր., հեղինակային հրատ., 2010: 136 72. Մաթևոսյան Կ., Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր մագիստրոս, Եր., «Մուղնի» հրատ., 2015: 73. Մաթևոսյան Կ., Հավուց թառի վանքը, Եր., «Մուղնի» հրատ., 2012: 74. Մաթևոսյան Ռ., Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքն ու վարչական կարգը, Եր., Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., 1990: 75. Մանուչարյան Ա., Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Եր., ԵՊՀ հրատ., 2015: 76. Մովսէսեան Ղեւոնդ Հ., Լօռիի Կիւրիկեան թագաւորներու պատմութիւնը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1923: 77. «Շիրակ. տեղագրութիւն պատկերացոյց», հաւաքեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան, Վենետիկ-Ս. Ղազար, 1881: 78. Չամչեանց Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ 1784, Վենետիկ, ի Ս. Ղազար, հ. Բ, 1785: 79. Պալասանեան Ս., Պատմութիւն Հայոց, սկզբից մինչեւ մեր օրերը, Թիֆլիս, տպարան Տ. Մ. Ռօտինեանցի, 1902: 80. Պողոսյան Ս., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դդ., Եր., Պետական համալսարանի հրատ., 1956։ 81. Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, 1864: 82. Վարդանյան Վ., Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը 908-1021 թթ., Եր., Երևանի համալսարանի հրատ., 1969: 83. Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1965: 84. Ութմազյան Հ., Սյունիքը IX-X դարերում, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1958: 85. Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Ե., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1975: 137 86. Օրմանեան Մ., Ազգապատում. Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած, հ. Ա, Կոստանդնուպոլիս, հրատ. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1912: 87. Грен А., Династия Багратидов в Армении, «Журнал министерства народного просвещения», часть CCXC, С.-Петербург, 1893, ноябрь. 88. Марр Н., Ани: книжная история города и раскопки на месте городища, М.-Л., “ОГИЗ-СОЦЭКГИЗ”, 1934. 89. Юзбашян К., Армянские государства эпохи Багратидов и Византия IX-XI вв., Москва, «Наука», 1988. 90. Dadoyan S., The Armenians in the medieval islamic world: paradigms of interaction seventh to fourteenth centuries, vol. 2, Armenian realpolitik in the islamic world and diverging paradigms case of Cilicia: Eleventh to Fourteenth Centuries, New Brunswick, Transaction publishers, 2013. 91. Minorsky V., Studies in Caucasian history, London, Taylor's foreign press, 1953. 92. “The Cambridge history of the Byzantine Empire c. 500-1492“, edited by J. Shepard, Cambridge University press, 2009. Գիտական հոդվածներ 93. Ալեքսանյան Վ., Վահան Ա Սյունեցի կաթողիկոս հայոց, «Բանբեր Երևանի համալսարանի. հայագիտություն», Եր., 2019, № 2: 94. Ակինեան Ն., Պահլաւունի եւ Լամբրոնի Հեթմեանց ազգաբանութիւնը: Ա. Պահլավունիք, «Հանդէս ամսօրեայ», 1954, № 1-6: 95. Դանիելյան Է., Մանազկերտը բյուզանդա-արաբական հակամարտության ոլորտում (IX դարի երկրորդ կես-X դար), «Պատմաբանասիրական հանդես», 1977, № 1: 96. Դանիելյան Է., Տարոնը հայ-բյուզանդական հարաբերություններում (IX դարի երկրորդ կես-X դար), «Պատմա-բանասիրական հանդես», Եր., 1978, № 1: 138 97. Եղիազարյան Ա., Աշոտ Գ Ողորմածի դարաշրջանը: Մաս Ա. Հայոց թագավորության վերելքը (953-966 թթ.), «Վէմ», 2019, № 3: 98. Եղիազարյան Ա., Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք, «Վէմ», 2014, № 1: 99. Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունների պատմությունից, «Գիտական աշխատությունների ժողովածու» Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի, Եր., 1957, № 6: 100. Հարությունյան Բ., Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 1: 101. Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, «Պատմաբանասիրական հանդես», 2008, № 3: 102. Մաթևոսյան Կ., Հոռոմոսի վանքի հնագոյն եկեղեցու անուան շուրջ, «Հանդէս ամսօրեայ», 2013, № 1-12: 103. Մաթևոսյան Ռ., Անին արքունի աթոռանիստ և մայրաքաղաք, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1978, № 5: 104. Մաթևոսյան Ռ., Գահակցության ինստիտուտը Աշոտ Գ-ի օրոք, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1977, № 1: 105. Մաթևոսյան Ռ., Մատթեոս Ուռհայեցու «Պատմութեան» տարընթերցումները Բագրատունիների վերաբերյալ, «Պատմաբանասիրական հանդես», 1987, № 2: 106. Մաթևոսյան Ռ., Վանանդը Բագրատունյաց թագավորական ոստանի մարզ (X դ. առաջին կես), «Լրաբեր հասարակական գիտությունների», 1979, № 4: 107. Մանուչարյան Ա., Պահլաւունիների ծագումն ու բարձրացումը, «Հանդէս ամսօրեայ», 2011, № 1-12: 108. Յակոբեան Ա., Մատթէոս Ուռհայեցու վկայութիւնը 961 թուականին Անին մայրաքաղաք հռչակելու մասին (նոր աղբյուրագիտական քննություն), «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», XXIX, Եր., 2014: 109. Յուզբաշյան Կ., Ռոմանոս Լակապենոս կայսեր անհայտ հասցեատերը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1974, № 1: 139 110. Շալջյան Ս., Վասպուրականի թագավորության պատմությունից, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների, 1949, № 4: 111. Շահնազարյան Ա., Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը, «Պատմաբանասիրական հանդես», 2009, № 2-3: 112. Տեր-Ղևոնդյան Ա., Մունաջջիմ-Բաշիի XI-XII դդ. անանուն աղբյուրը Դվինի և Գանձակի Շադդադյանների մասին, «Բանբեր Մատենադարանի», 1962, № 6: 113. Տեր-Ղևոնդյան Ա., Դվինը Սալարյանների ժամանակ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների, 1956, № 12: 114. Տէր-Վարդանեան Գ., Սահակեան Ջ., Խաչիկ Ա. Արշարունի կաթողիկոսի 976 թուականի կոնդակը՝ տրուած Դարաշամբի սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքին, «Էջմիածին», 2012, № 7: 115. Еремян С., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1971, № 3: 116. Каптен Г., К вопросу о религиозном характере восточного похода Иоанна I Цимисхия, «Вестник» русской христианской гуманитарной академии, 2012, т. 13, вып. 4: 117. Степаненко В., Из истории Армяно-византийских отношений второй половины X-XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата), «Античная древность и средние века», Свердловск, 1978, вып. 15. 118. Canard M., Les H'amdanides et l'Arménie, Annales de l'Institut d'Etudes Orientales, “Alger”, 1948, VII. 119. Minorsky V., Studies in Caucasian History, London, Taylor's Foreign Press, 1953, № 3. 120. Yeghiazaryan A., Gagik Artsruni-“King of Armenia and Georgia”, «Բանբեր հայագիտության», Եր., 2016, № 1: 140 ՑԱՆԿԵՐ Աշոտ Ա Բագրատունի – 14, 33, Ա. ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ 64-65, 72-73, 108 Աշոտ Բ, տե´ս Աշոտ Երկաթ Աբաս (հայոց թագավոր) – 5, 7, 13-15, 21, 30-31, 35-36, 39, 58- Աշոտ Գ Ողորմած – 5-15, 18- 59, 62-64, 70, 73, 75, 78-81, 92, 24, 26-42, 45, 47-67, 70-72, 74, 95, 105, 109, 114, 116-118, 124 77-78, 82, 90-102, 104-105, 107- Աբաս (Կարսի թագավոր) – 50- 124 Աշոտ-Գագիկ, տե´ս Աշոտ Գ 51, 100 Ողորմած Աբաս (սպարապետ) – 72-74 Աբաս Կարուց տեր, տե´ս Աշոտ Երկաթ – 5, 13-16, 21, 70, Աբաս (Կարսի թագավոր) 74, 89, 101, 108, 118 Աշոտ Շապուհյան – 109, 119 Աբրահամյան Ա. – 76 Աշոտ, որդի Շապուհի, տե´ս Աբուսահլ Համազասպ Աշոտ Շապուհյան (Վասպուրականի թագավոր) – Աշոտ-Սահակ, տե´ս Աշոտ 75-78, 87-88, 93-95, 99, 103 (Վասպուրականի թագավոր) Ադոնց Ն. – 34, 55, 57, 79 Աշութ իբն ալ-Աբբաս, տե´ս Ալեքսանյան Վ.– 91, 96 Աշոտ Գ Ողորմած Ալիշան Ղ. – 31, 121 Ապլղարիպ (Անձևացյաց Աճառյան Հ. – 17-18, 59, 87 ապարապետ) – 19 Անանիա Մոկացի (հայոց կաթողիկոս) – 7, 11-14, 28, 33- Ապլղարիպ Պահլավունի – 18- 35, 37, 39, 75, 79-83, 84-92, 94- 20 Ապուղամր Պահլավունի – 20 98, 102, 110-111, 115-116, 118119 Ասողիկ – 7, 10, 12, 14, 30, 39, Աշոտ (Վասպուրականի 42-46, 48-49, 51, 58, 62-66, 79- թագավոր) – 75, 99, 101, 103 82, 91-93, 96-97, 101, 107-108, 117, 119-120 Աշոտ (Տարոնի իշխան) – 43-44 141 Ատրներսեհ (Աշոտ Գ Գոռ Մարզպետունի – 15-18, 20 Ողորմածի եղբայր) – 13, 116 Գրեն Ա. – 12 Ատրներսեհ (Իշխանակի հայր, Գրիգոր (Խաչենի իշխան) – 89- Աղվանից թագավոր) – 90 90 Արիստակես Լաստիվերցի – 68 Գրիգոր (Տարոնի իշխան) – 43, Արտակ Պահլավունի – 20 107 Գրիգոր Արծրունի, տե´ս Բաբկեն Սյունեցի – 95 Գրիգոր Դերենիկ Բագարատ (Տարոնի իշխան) – (Վասպուրականի թագավոր) 43-44, 107 Գրիգոր Դերենիկ Բագրատ Գ (Աբխազաց (Վասպուրականի թագավոր) – թագավոր) – 71 75, 77, 80, 84, 87-88 Բասմաջյան Կ. – 31 Գրիգոր Նարեկացի – 99, 103 Բատ (Բադ ալ-Քուրդի) – 107- Գրիգոր Պալավունի – 19 108 Գրիգորյան Գ. – 44-46, 56 Բարթիկյան Հ. – 18, 24, 33, 35- Գուրգեն (Աղվանից թագավոր) 36, 43, 52, 54, 56 – 50-51, 100 Բշր (արաբ զորավար) – 16 Գուրգեն (Անձևացյաց թագավոր) – 50, 78, 100, 102-103 Գուրգեն (Արևելից իշխան) – 90 Գագիկ (Աղվանից կաթողիկոս) Գուրգեն Բագրատունի (Աշոտ – 84-85, 88 Գ Ողորմածի որդի) – 8, 9, 111, Գագիկ (Կարսի թագավոր) – 63 114-115 Գագիկ Ա Բագրատունի – 34, Գուրգեն Խաչիկ, տե´ս Գուրգեն 36-37, 63 (Անձևացյաց թագավոր) Գագիկ Արծրունի Գուրգեն-Կյուրիկե, տե´ս (Վասպուրականի թագավոր) – Գուրգեն Բագրատունի (Աշոտ 74-75, 77, 80-81, 88, 109, 119 Գ Ողորմածի որդի) Գոռ (Գևորգ իշխանի որդի), Գևորգ իշխան, տե´ս Գևորգ տե´ս Գոռ Մարզպետունի Մարզպետունի 142 Գևորգ Մարզպետունի – 15-16, Լաշքարի – 105-107 18, 20 Լեո – 13, 24, 28-29, 59, 66 Դանիելյան Է. – 47, 107 Լևոն իմաստասեր, տե´ս Ղևոնդ վարդապետ Լևոն սարկավագ – 48-49 Դավիթ (վանական) – 90, 111112, 116 Դավիթ (Տայքի կուրապաղատ) Խաչիկ Ա կաթողիկոս – 8, 18, -44, 69, 71, 93, 104 96-97, 99-100, 117 Երեմյան Ս. – 60-61, 67-70, 72- թագուհի) – 13, 114 Խոսրովանույշ (հայոց 73 Կեկավմենոս – 56-57 Կիրակոս Գանձակեցի- 7, 80, Զափրանիկ (Մոկաց իշխան) – 84, 92-93 107 Կյուրիկե, տե´ս Գուրգեն Բագրատունի (Աշոտ Գ Թեոդոս Կույր (Աբխազաց Ողորմածի որդի) թագավոր) – 104 Կոստանդին Ծիրանածին – 47 Թոռնիկ (Տարոնի իշխան) – 44 Թովմա Արծրունի – 64-65 Հակոբ (Սյունյաց եպիսկոպոս) – 82-88, 96 Իբն ալ-Ազրակ – 26 Հակոբյան Ա. – 36-37, 79 Իբն ալ-Ասիր – 46 Հակոբյան Թ. – 29, 31, 60 Իբն Հաուկալ – 105 Համդուն (ամիրա) – 24-26, 47 Իբրահիմ իբն Մարզուբան – 89, Հասան Գնթունի – 73 106 Հարությունյան Բ. – 22, 51 Իշխանակ (Աղվանից Հարությունյան Հ. – 60, 66 թագավոր) – 90, 102 Հովհաննես, տե´ս Աշոտ Գ Իսկանյան Վ. – 50 Ողորմած 143 Հովհաննես, տե´ս Հովհաննես- Մատթեոս Ուռհայեցի – 15, 18, Սմբատ (հայոց թագավոր) 20, 24-26, 28, 33-39, 48-50, 52, Հովհաննես 55, 78, 91, 96, 100-101, 117 Դրասխանակերտցի – 16, 18, Մաթևոսյան Կ. – 16-17, 30, 36- 72, 81-82, 94, 102, 112, 118-119 38 Հովհաննես Է (Երուսաղեմի Մաթևոսյան Ռ. – 29, 31-32, 36- պատրիարք) – 43 37, 60-62, 70, 74, 110-111, 114 Հովհաննես Չմշկիկ Մահմետ – 26 (Բյուզանդիայի կայսր) – 25, 41, Մանուչարյան Ա. – 20, 22 43- 44, 47-56, 58, 65-66, 77- 78, Մարզուբան իբն Մուհամմադ – 101, 117 105-106 Հովհաննես Սկիլիցես – 42-44, Մելիք-Ադամյան Մ. – 33 48-49, 54, 107 Մինորսկի Վ. – 105-106 Հովհաննես-Սմբատ (հայոց Մխիթար Անեցի – 7, 32 թագավոր) – 35, 37, 91 Մխիթար Գոշ – 84 Հովհաննես Սենեքերիմ, տե´ս Մովսես Դասխուրանցի – 84 Սենեքերիմ (Աղվանից Մովսես վարդապետ – 95 իշխանաց իշխան) Մուհամմեդ իբն Շադդադ – 105 Հռիփսիմե (Աշոտ Գ Ողորմածի Մունաջջիմ-Բաշի – 104-105, դուստր) – 19, 22, 99 107 Մուշեղ, տե´ս Մուշեղ Ձագիկ (Բաղաց իշխան) – 85- Բագրատունի (Աշոտի Գ Ողորմած եղբայր) 86 Մուշեղ Բագրատունի (Աշոտի Գ Ողորմածի եղբայր) – 13-14, Ղանալանյան Ա. – 10 51, 58-68, 60, 71-74, 116 Ղաֆադարյան Կ – 114 Մուրացան – 16 Ղևոնդ վարդապետ – 52-54, 7778 Յուզբաշյան Կ. – 60 144 Յուսուֆ (Ատրպատականի Սահակ Սևադա – 89 ամիրա) – 86 Սամվել Անեցի – 16-17, 25, 3637, 79, 96 Սայֆ ալ-Դաուլա – 26-27, 47 Նաջա – 26-27 Սարգիս (հայոց կաթողիկոս) – Նիկեփոր Փոկաս 97 (Բյուզանդիայի կայսեր) – 24, Սարգիսյան Ն. – 30, 121 41-42, 46, 48, 54, 75-78 Սենեքերիմ (Աղվանից Նսր (արաբ զորավար) – 86 իշխանաց իշխան) – 88-90 Սենեքերիմ (Ռշտունյաց տեր) – Շալջյան Ս. – 94 50, 78, 100, 102-103 Սենեքերիմ Հովհաննես, տե´ս Չամչյանց Մ. – 14-17, 20, 39 Սենեքերիմ (Ռշտունյաց տեր) Սիմեոն կրոնավոր – 8, 109, 115 Պալասանյան Ստ. – 58-59 Սմբատ (Սյունյաց իշխան) – 83 Պանդալեոն, տե´ս Ղևոնդ Սմբատ Ա (հայոց թագավոր) – վարդապետ 14, 35, 47, 65, 70, 72-73, 85, 102, Պետրոս առաքյալ – 76 108-109 Պողոս առաքյալ – 76 Սմբատ Բ (հայոց թագավոր) – 8, 19, 64, 66, 71, 89, 104, 108-118 Ջվանշեր (Կապանի իշխան) – Սմբատ սպարապետ – 25-26, 14, 83, 85-87, 92, 96 34, 42, 51, 55-56 Ստատ Թոռնեցի – 52 Ռոմանոս Բ (Բյուզանդիայի Ստեփանոս Գ Սևանցի (հայոց կայսր) – 24, 26 կաթողիկոս) – 94-97 Ստեփանոս Օրբելյան – 70-71, Սահակ, տե´ս Աշոտ Գ (հայոց 80, 84-86, 89, 91-94, 96 թագավոր) – 38 Սահակ (Աղվանից Վահան (հայոց կաթողիկոս) – կաթողիկոս) – 82 52, 77, 86-87, 91-97 145 Վահան (Վահանավանքի Տեր-Ղևոնդյան Ա. – 12, 21-22, հիմնադիր) – 85-86 29, 46, 51, 104 Վաչագան (Գոռոզվա իշխան) – Տեր-Միքայելյան Ն. – 33 90 Վաչե (Զարևանդ գավառի Ութմազյան Հ. – 86 կուսակալ) – 23 Ութուջյան Ա. – 61-62, 69 Վասակ (Սյունյաց իշխան Սմբատի որդի) – 19, 85, 87 Փարսադան Գորգիջանիձե – 63 Վասիլ Բ (Բյուզանդիայի Փիլիպպէ (Կապանի թագավոր) կայսր) – 57, 68, 101, 107 – 50, 100 Վարդ Փոկաս (Բյուզանդիայի կայսր) – 46 Քրիստափոր (Անտիոքի Վարդան վարդապետ – 7, 12, պատրիարք) – 43 32-33 Վարդանյան Վ. – 76 Օրբելի Հ. – 31 Վարդաս Սկլերոս – 46, 57, 107- Օրմանեան Մ. – 17-18, 34, 73, 82, 108 120 146 Առան – 106 Ասորիք – 6, 24, 49-50, 53-54 Ավնիկ (բերդ) – 68 Ատրպատական – 16, 22-23, 86, 108 Արաբական խալիֆայություն – 108, 119 Արաքս, տե´ս Երասխ (գետ) Արգինա – 80, 91-92, 97 Արծրունիների թագավորություն, տե´ս Վասպուրականի թագավորություն Արշարունիք (գավառ) – 67-68 Արտահան (գավառ) – 67 Արցախ – 78, 84, 87, 90, 106 Արևելից տուն, տե´ս Բագրատունյաց թագավորություն Բ. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ Աբեղյանք, տե´ս Մժնկերտ Աբխազաց թագավորություն – 5, 104-105 Աբխազավրացական թագավորություն – 104 Ախալցխա – 9 Ախուրյան գետ – 33, 67-68 Աղթամար – 79, 82, 95 Աղձնիք – 24-25 Աղձնյաց աշխարհ, տե´ս Աղձնիք Աղորի (գավառ) – 68-69 Աղվանք – 50-51, 81-82, 84, 8788, 90-91, 100, 102, 116 Ամիդ-48-49 Այծյաց բերդ – 51-52, 54-55 Այսրկովկաս – 5, 103-104 Այրարատ – 41, 67, 70, 81-82, 94, 97, 116 Անի – 6, 14, 20, 23, 27-35, 37, 3940, 59-61, 63, 67-69, 73-74, 9294, 96-97, 108, 123 Անձևացիք – 103 Անձևացյաց թագավորություն – 20 Անտիոք – 43, 49 Աշոտաշեն պարիսպ – 12 Աշոտի բուրգ – 31, 121 Ապահունիք (գավառ) – 46-48 Ապամեա – 48 Բաալբեկ – 49 Բաբ Անի (Անիի դուռ)- 28 Բագարան – 27 Բագրատունյաց թագավորություն – 5, 7, 19-20, 24-25, 27-29, 31-33, 35, 41-42, 47, 50, 55, 58, 61, 65, 75, 77, 90, 92, 98-103, 106, 108, 110, 116118, 119, 123-124 Բագրատունյաց Հայաստան – 38, 70, 109, 115, 118 Բագրևանդ (գավառ) – 70, 74 Բաղք (իշխանություն) – 83, 8587, 92, 94, 96 Բայլական – 106 147 Բասեն (գավառ) – 29, 41, 61, 7071 Բեյրութ – 48-49 Բիբլոս – 49 Բյուզանդիա – 6, 23-24, 26, 29, 32, 41-48, 50, 52-54, 56-58, 6062, 65-66, 68, 74-78, 93-94, 98, 102-103, 107, 117, 124 Բյուզանդական կայսրություն, տե´ս Բյուզանդիա Երասխաձոր – 61 Զարեհավան (գավառ) – 67-69 Զարիշատ (գավառ) – 67-69 Զարևանդ (գավառ) – 22-23 Էկբատան – 48 Լոռի – 111 Լոռու թագավորություն – 20 Գաբեղյանք, տե´ս Կաղզվան Գալիլեայի ծով, տե´ս Տիբերական ծով Գանձակ (քաղաք) – 89, 105-106 Գարդմանք (իշխանություն) – 70, 89 Գեղամ (ծով) – 70 Գողթն (գավառ) – 104 Գոռոզու (բերդ) – 90, 102 Գուգարք – 67, 72 Խաչեն – 89-90 Խաչենի իշխանություն – 102 Խլաթ (քաղաք) – 26, 107 Խորձյան (գավառ) – 95 Ծաղկոցաց ձոր – 33 Ծոփք – 95 Կախքի քորեպիսկոպոսություն – 104 Կաղզվան – 67-69 Կամրջաձոր – 63 Կայսիկների ամիրայություն – 27, 104 Կապան – 14, 50, 83-85, 88, 100, 102, 116 Կարին – 29, 61, 67, 70-71, 74, 79 Կարմիր Փորակ (գավառ) – 6769 Կարս – 9, 13-14, 23, 27, 29-30, 32, 50-51, 58-63, 65-68, 71-74, 83, 100, 124 Դամասկոս – 48-49 Դայրզուր – 105 Դասնավորք (գավառ) – 68 Դարաշամբ, տե´ս Շամբիձոր Դեյլեմ – 105 Դերջան – 56 Դիար Բաքր, տե´ս Աղձնիք Դվին – 21, 23, 27-28, 39, 105, 123 Երազգավորս – 13, 27, 72, 112 Երասխ (գետ) – 22-23, 40, 67-68, 104, 123 148 Կարսի թագավորություն – 14, 20, 58-63, 66-72, 74, 102 Կարուց (բերդաքաղաք), տե´ս Կարս Կարուց դուռ – 31 Կարուց եկեղեցի – 30 Կարուց երկիր, տե´ս Վանանդ Կեչրոր (գավառ) – 67-69 Կիլիկիա – 24, 41-43, 54 Կոշ – 19 Կոստանդնապոլիս – 18, 28, 76, 102 Կոտորաց բերդ – 95 Կուր գետ – 67 Հոռոմոսի վանք – 120 Ձորագետ – 70 Ձորո վանք – 94 Ճակատք (գավառ) – 74 Մամբիջ – 48 Մանազկերտ – 26, 46-48, 105, 107-108 Մարանդ – 22 Մարդաղի (գավառ) – 68 Մեծ Հայք – 5, 7, 67, 69 Մժնկերտ – 67-69 Միջագետք – 6 Մծբին – 48-49 Մոկք – 107 Մուշ – 26-27, 52, 55 Հալեպ – 47-48 Հաղպատ – 115 Հայաստան – 5, 21, 23-24, 26-28, 41, 47, 50-54, 69, 75, 77-78, 93, 95-96, 98, 100-101, 104-106 Հայոց աշխարհ – 10, 50 Հայոց թագավորություն, տե´ս Բագրատունյաց թագավորություն Հայք, տե´ս Հայաստան Հաշտյանք (գավառ) – 95 Հավճիչ (բերդ) – 68 Հավնունիք (գավառ) – 29, 61, 67-71 Հարք (գավառ) – 15, 20, 47, 5053, 78 Հյուսիսային Ասորիք – 42-43, 47 Հյուսիսային Միջագետք – 24 Հոմս – 49 Նախճավան – 22 Նաուարդ – 21 Նորբերդ, տե´ս Նաուարդ Նփրկերտ – 107 Շամբիձոր – 22 Շատիկ (ամրոց) – 68, 71 Շիրակ (գավառ) – 14-15, 28, 7071, 74, 81, 83, 88, 90, 110-111, 116 Շիրակավան – 92, 110-112, 116 Ոստան (գավառ) – 22 149 Վանանդի թագավորություն – 51 Վասպուրական – 5, 41, 50, 70, 74, 76-78, 81-84, 87, 93-97, 99, 101-103, 105, 109, 124 Վասպուրականի թագավորություն – 20, 77, 102103 Վիրք, տե´ս Վրաստան Վրաստան – 21, 63, 75, 92, 104 Չըլդըր, տե´ս Պաղակացիս (լիճ) Պաղակացիս (լիճ) – 67-68, 74 Պաղեստին – 41, 49, 54 Պարտավ – 106-107 Պտղոմիա – 49 Ռշտունիք – 78, 103 Սալմաստ – 22 Տաթևի վանք – 85 Տայք – 44, 68-71, 74, 93, 104 Տարոն (գավառ) – 26-27, 42-54, 56-58, 76, 95, 98, 107, 124 Տարոն-Տուրուբերան – 41 Տարոնի իշխանություն – 23 Տիբերական ծով – 49 Տիգրիս (գետ) – 24 Տրապիզոն – 28 Տրիպոլիս – 48-49 Տուրուբերան – 68 Սակուրք (բերդ) – 71 Սանահին – 9, 109-115 Սասուն (իշխանություն) – 20, 50-52, 55, 100, 102 Սմբատաշեն պարիսպ – 30-31 Սյունիք – 19, 70, 78, 82-88, 9091, 96, 102-103 Սյունյաց թագավորություն – 20 Ս. Ամենափրկիչ եկեղեցի – 111, 114 Ս. Գևորգ եկեղեցի – 120 Ս. Նշան եկեղեցի – 115 Ս. Ստեփանոս Նախավկայի վանք – 18-19, 22-23, 99 Ուղթիս – 70-71 Ուտիք – 106 Վահանավանք – 85-86 Փառիսոս – 89-90, 102 Վայոց ձոր – 105-106 Վան – 103 Վանանդ (գավառ) – 58-59, 61, 67-69, 72-74 Փյունիկե – 49 Փոս (գավառ) – 67 Օլթի, տե´ս Ուղթիս 150 97, 100-104, 107-108, 110, 116120, 123 Հոռոմներ – 43-44, 52, 76, 92, 101, 107 Գ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ, ՑԵՂԵՐԻ ԵՎ ՏՈՀՄԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ Մարզպետունիներ – 15-18 Արաբ, արաբներ – 24, 26-27, 42, 50, 56 Արծրունիներ – 77 Արշակունիներ – 62-63 Շադդադյաններ – 23, 89, 105107 Պահլավունիներ – 19-20 Բագրատունիներ – 5, 14, 20, 24, 27, 29, 35, 56-57, 64-65, 7074, 94, 101-103, 109, 118, 124 Բյուզանդացիներ – 42, 44, 46, 48, 55, 57 Սալարյաններ – 23, 89, 105-107 Սասունցիներ – 54 Սևորդիներ – 89, 106-107 Վանանդեցիներ – 73 Վրացի, վրացիներ – 5, 21, 64 Լեզգիներ – 21 Կայսիկներ – 26-27, 47 Տաճիկներ, տե´ս Արաբ, արաբներ Համդանյաններ – 24, 40, 47, 123 Հայ, հայեր –5-7, 13-15, 18, 2022, 24-25, 27-28, 32-34, 36-37, 39-42, 45, 47, 50, 53-59, 61, 6465, 74-82, 84-85, 88, 90-93, 96- Քուրդ, քրդեր – 104, 106 151 ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Արման Եղիազարյան ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ Համակարգչային ձևավորումը՝ Կ. Չալաբյանի Կազմի ձևավորումը՝ Ա. Պատվականյանի Հրատ. սրբագրումը՝ Ա. Գույումջյանի Տպագրված է «ՎԱՌՄ» ՍՊԸ-ում: Ք. Երևան, Տիգրան Մեծի 48, բն. 43 Ստորագրված է տպագրության՝ 04.06.2020: Չափսը՝ 60x84 1/16: Տպ. մամուլը՝ 9.5: Տպաքանակը՝ 100: ԵՊՀ հրատարակչություն Ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 www.publishing.am 152