ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ՝ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Որպես Google Cloud Partner, մեր խորհրդատուները, ճարտարագետները և լուծումների ինժեներներն աշխատում են ձեզ հետ՝ առավելագույնի հասցնելու ամպի առաջարկած բոլոր հնարավորությունները․ սկսած ամպային անվտանգությունից մինչև ենթակառուցվածքների արդիականացում, արտադրողականություն և համագործակցություն, ինչպես նաև տվյալների վերլուծություն:
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ
Պարզապես ամպ տեղափոխվելը բավարար չէ. դուք պետք է առավելագույնս օգտվեք այն ամենից, ինչ առաջարկում է ամպային տիրույթը։ Google Cloud էկոհամակարգի մեր փորձագետները մասնագիտացած են հենց ձեր բիզնեսին և տվյալ ոլորտին հատուկ լուծումներ առաջարկելու հարցում՝ անկախ նրանից, թե ամպային միգրացիայի որ փուլում եք: Ճիշտ ժամանակն է օգտագործել Google Cloud-ի բոլոր առավելությունները՝ հավելվածների մշակումը, արտադրողականությունն ու համատեղ աշխատանքն արագացնելու համար, ինչպես նաև օգտագործել տվյալները՝ ձեր մրցակցային առավելությունը բարելավելու նպատակով: Ինչի՞ց կցանկանայիք սկսել։
ԱՄՊԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Այն ոլորտներում, որտեղ հաճախորդների տվյալների պաշտպանությունը պարտադիր է, ամպային անվտանգությունը սկսվում է մանրակրկիտ գնահատումից և պլանավորումից: Ամպային ճարտարապետությունից մինչև տեղակայում և վերջին հարձակումների վեկտորների կանխատեսում, ձեր կազմակերպության անվտանգության պրոֆիլը պահանջում է զգոնություն ու վստահություն: SADA-ի՝ ձեզ հատկացված թիմը պատրաստ է ձեզ զինել անվտանգային հզոր նորարարություններով՝ զարգացող սպառնալիքներին դիմակայելու և ձեր ժամանակն ու գումարը խնայելու համար:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
Օգտվեք ձեր առկա հավելվածների արդիականացման կամ վիրտուալ մեքենաներն ու տվյալներն անվտանգ, հզոր ամպային հարթակ տեղափոխման առավելություններից: Զարգացրեք ձեր հաջողությունը բարելավված արդյունավետության և ճկունության միջոցով, գնահատեք և կառավարեք ծախսերը, առաջարկեք հետևողական զարգացման փորձն ամեն հարցում: SADA-ի խորհրդատվության, նախագծման, մշակման և տեխնիկական հաշիվների կառավարման փորձագիտական թիմերի հետ միասին ներդրեք նորարությունները մեծ մասշտաբով՝ ամբողջությամբ կառավարվող անսերվեր լուծումներով:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔ
Ձեր թիմերին հնարավորություն տվեք ցանկացած վայրից անվտանգ կերպով միանալ, ստեղծել, հաղորդակցվել և համատեղ աշխատել կորպորատիվ մակարդակի արտադրականության և որոնման գործիքների միջոցով, ներառյալ էլ. փոստը, ամպային պահոցը, տեսազանգերը, չատերը և այլն: SADA-ի կորպորատիվ խորհրդատուները կօգնեն վերափոխել հաստատված տեղակայման պլանի հետ համապարփակ գնահատման ձեր աշխատանքը, փոփոխել կառավարման ծառայությունները, որպեսզի դրանք ավելի հեշտ ընդունվեն օգտատերերի կողմից և խթանեն ներդրումների վերադարձելիությունը:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Բացահայտեք պրակտիկ բիզնես վերլուծությունը, որն անհրաժեշտ է տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու և նորարարությունները խթանելու համար: Google Cloud-ի անսերվեր վերլուծական հարթակը, որը զուգորդվում է SADA-ի տվյալների պահոցի կառուցման և արդիականացման ծառայությունների հետ, կազմակերպություններին տալիս է այն հիմնական պատկերացումները, որոնք անհրաժեշտ են մտածված որոշումներ կայացնելու համար: Տվյալների մեր փորձագետները կարող են օգնել ձեզ հավաքել, մշակել և վերլուծել դատան՝ ձեր հաճախորդների քանակը բազմապատկելու և նրանց ավելի լավ սպասարկելու համար:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
Ներգրավեք ձեր օգտատերերին և հասեք բիզնես նպատակներին՝ բարձր արդյունավետությամբ օժտված կայքերի և հավելվածների միջոցով: Փորձագետ խորհրդատուների, UX/UI դիզայներների և ինժեներների մեր թիմը տրամադրում է անհատական լուծումներ, որոնք մեծացնում են ազդեցությունը և արագ ընդունելի դառնում օգտատերերի համար։
ԱՄՊԱՅԻՆ AI
Ոլորտի առաջատար Google Cloud-ի AI լուծումներն օգտագործելու նպատակով ձեզ անհրաժեշտ է գործընկեր: Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեր փորձագետները կենտրոնանում են տվյալների հայտնաբերման և նախագծման վրա, որպեսզի ստեղծեն AI մոդելներ՝ հաճախորդների հետ շփվելու և human agent-ներին օգնելու համար: Արդյունքում, կկարողանաք բարելավել գործառնական արդյունավետությունը և առաջարկել հաճախորդների ավելի անհատականացված սպասարկում: Ամպային AI ծառայությունները մեքենայական ուսուցումը դարձրել են ավելի մատչելի, քան երբևէ:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Մեր հաջողությունը չափվում է հաճախորդների վրա ունեցած երկարաժամկետ ազդեցությամբ։
SADA-ի հետ աշխատելը դրական է ազդել ամեն ինչի վրա: Զգալիորեն բարելավել ենք մեր պրոդուկտը SADA-ի փորձագետների թիմի կողմից տրամադրված՝ Google Cloud-ի ենթակառուցվածքին վերաբերող առաջարկների և բարելավումների շնորհիվ:
Ստեփան Ասլանյան
Hexact-ի գործադիր տնօրեն
ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆ ՔԱՅԼԻՆ
Հասեք ձեր տեսլականին: Պատրաստվեք վերափոխման: Ձեր մեջքին ենք:
Անկախ նրանից՝ ցանկանում եք բարձրացնել արտադրողականությունը, զարգացնել նորարարությունները, բարելավել արդյունավետությունը, թե պաշտպանել բիզնեսը կիբեռ սպառնալիքներից, ձեզ պետք են գործիքներ ու փորձ: Ձեզ հատկացված SADA-ի թիմը պատրաստ է օգնել գնահատել, նախագծել, իրականացնել և օպտիմալացնել ծառայությունները, որոնք համապատասխանում են ձեր տեսլականին:
ԱՄՊԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Չեմպիոններ են պետք, երբ նպատակ ես դնում փոխել աշխարհը։ SADA-ի՝ ձեզ հատկացված թիմը կհամապատասխանեցնի ոլորտի առաջատար ամպային գիտելիքները ձեր տեսլականին՝ ենթակառուցվածքի գնահատումից մինչև մանրամասն արդիականացման ռազմավարություն մշակելը: Յուրաքանչյուր խորհրդատվության ընթացքում դուք կարող եք վստահ լինել, որ առաջնորդվում եք լավագույն փորձով և վերջին նորամուծություններով:
ԱՄՊԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱ
Միգրացիան հաղթում է լճացմանը։ Ամպ տեղափոխվելիս կարևոր է պահպանել այն ամենն, ինչը ձեր կազմակերպությանը հաջողություն է բերում և, միաժամանակ, օգտվել նոր արդյունավետ լուծումներից, ծառայություններից ու պրոդուկտներից: SADA-ի փորձագետներն աշխատում են ձեր թիմի հետ կողք-կողքի՝ կառավարելու ձեր ամպային միջավայրն այնպես, որպեսզի առավելագույնի հասցվի արժեքը, նվազեցվեն ծախսերը և նվազագույնի հասցվեն խափանումները:
ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ՝ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Մեր կողմից հատկացված FinOps թիմը կօգնի ձեզ հաջողությամբ ներդնել ամպային ֆինանսական արդյունավետ կառավարման համար սկզբնական բաղադրիչները: Ամպային ծախսերի վերաբերյալ վերջին և լավագույն տվյալներին տիրապետելու շնորհիվ, մենք ձեզ կզինենք սկզբունքներով և գործիքներով՝ ամպից օպտիմալ բիզնես արժեք ստանալու համար:
ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք կօգենք ձեզ անվտանգության և ենթակառուցվածքների կառավարման, ծախսերի օպտիմալացման, գործիքների և ծառայությունների, ինչպես նաև վերջնական օգտատերերի աջակցության և սպասարկման հարցերում։ Մեր փորձագետները հասանելի են 24/7՝ օգնելու ձեզ վերացնել անսարքությունները և պաշտպանելու ձեր ամպային ենթակառուցվածքն այնպես, կարծես այն մեր սեփականը լինի: Կենտրոնացեք ձեր բիզնեսի զարգացման վրա՝ իմանալով, որ ձեր ամպային ենթակառուցվածքը հուսալի ձեռքերում է:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Տեխնոլոգիաների ներդրումը ամպային վերափոխման ձեր առաջին քայլն է: Փոփոխությունների կառավարման փորձագետների մեր թիմը ձեզ հետ կլինի գործի ամբողջ ընթացքում, որպեսզի օգնի ձեզ բարելավելու օգտատիրոջ ադապտացումը, ինչպես նաև ներդրումների վերադարձելիությունը՝ ռազմավարական պլանավորման և անհատական վերապատրաստման ծառայությունների միջոցով:
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիբրիդային և/կամ բազմամպային ռազմավարության հզորության օգտագործումը պահանջում է հմուտ իրագործում: Ունենալով ավելի շատ Anthos հավաստագրված մասնագետներ, քան ցանկացած այլ կազմակերպություն, SADA-ն առաջարկում է անհատական լուծումներ և լավագույն մոտեցումներ, որոնք նախատեսված են ձեզ օգնելու, որպեսզի լիարժեք օգտվեք ամպից. Google Cloud Platform-ից և մնացածից:
ԼՈԿԱՑԻԱՅԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավելի լավ բիզնես որոշումներ կայացրեք անհատական հավելվածների միջոցով, որոնք ձեր կազմակերպությանը թույլ են տալիս վիզուալիզացնել կարևոր տվյալները և օգտատերերին մատուցել գրավիչ, անխափան ծառայություններ: SADA-ի՝ տարբեր լոկացիաների ուղղությամբ մասնագիտացած թիմն առաջարկում է նախագծման, տեղակայման և իրականացման ծառայություններ, որոնք լուծում են ձեր բիզնեսի եզակի մարտահրավերները և արժեք են ավելացնում ձեր հաճախորդների համար: Օգտագործեք SADA-ի մեծ փորձը Google Maps հարթակում՝ ավելի մասշտաբային նորարարություն ներդնելու և ձեր եզակի առաջարկները բարելավելու նպատակով:
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կառավարեք և օպտիմալացրեք տրանսպորտային ռեսուրսներն ամպի վրա հիմնված ATOM հզոր հավելվածի միջոցով, որը կազմակերպություններին օգնում է տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել նախագծի պլանավորման, աշխատանքային պատվերի կառավարման և բյուջեի բաշխման վերաբերյալ:
ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ
Որպես Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր, մենք օգնում ենք հաճախորդներին բարելավել օգտատերերի փորձը` տվյալների միջոցով, բազմապատկել իրենց հաջողությունը՝ զարգացնելով համագործակցությունը և վերափոխել իրենց բիզնեսը՝ օգտագործելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ:
Հիմա մենք պաշտոնապես Հայաստանում ենք. թույլ տվեք օգնել ձեզ ստանալ առավելագույնը՝ ամպային տիրութից: Կսպասենք ձեր արձագանքին: