ծառ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [t͡sɑr]
ծառ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
|
վանկեր՝ ծառ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ g՛ers- «ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել» (ծառ < g՛rso-). հմմտ. հունարեն (կրետ.) γαρρα՝ «ցուպ, գավազան», γερρον՝ «ճյուղերից հյուսված բան», հին իսլանդերեն kjarr «թփուտ, թավուտ, մացառուտ»։
Գոյական
- բազմամյա բույս, որ բնափայտի ամուր բուն ունի և բնի վրա ճյուղերի ու տերևների պսակ ◆ Արագիլը բույն է դրել հաստաբուն, բարձրադիտակ կաղնի ծառի վրա, որի կատարը հասել էր մինչև ամպեր։ ◆ Անտառում երևուն են հացենի Արված էծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները, բաց դեղին և կարմիր տերևներով տանձենիները։
- այդպիսի բույսի ճյուղերից ու տերևներից մաքրած, բունը, գերան (խսկց․)
- տունկ ◆ Ծառ ենք տնկում։
- նույնն է՝ տոհմածառ ◆ Այսուհետև, երբ առհավետ հաստատվեց Բուրբոնների ծառը, այն օրերի հետքերը պետք է չքանան։ (Ի. Ինֆելդ) ◆ Առահետ հաստատվեց Բուրբունների ծառը։
- բարձր ու գեղեցիկ հասակ (փխբ․)
- պտուղների անունների սեռական հոլովի հետ կազմում է բույսերի բաղադրյալ անուններ, օրինակ՝ ծիրանի ծառ, թթի ծառ, դեղձի ծառ, խնձորի ծառ և այլն ◆ Ծիրանի ծառ, բարի իմ՛ տա, ճղքներդ իրար մի՛ տա։ ◆ Խնձորի ծառ։ ◆ Տանձի ծառ։ ◆ Նշի ծառ։
- քնարերգության մեջ գործածվում է հաճախ որպես որևէ բանի իրականացման խորհրդանիշ ◆ Միայն մեկի ծառն երջանկության բուսնում է տասի ավերակներից։ (Հ.Հովհաննիսյան) (փխբ․) (բնստ․) ◆ Ածեք էն անուշ ու լավ երգերը, որ սար ու քար, հավք ու անասուն, ծառ ու ջուր լսեն։
- ծառեր ◆ Ի՞նչ ծառ ունենք, որ ի՞նչ ողի քաշենք։
- ընտանիք, կին, ամուսին ◆ ԵՎ երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզգույն պտուղներ ◆ Ծերունի Անդրեսան ուրախավավ։
- բարձրահատակ տղա, մարդ ◆ Իմ զավակ, իմ ծառ եիկնասլաց, իմ խնդրություն, իմ սեր։
- (գյուղտնտ․) (անտառ․) բազմամյա բույս` հաստ, փայտացած ու կեղևակալած, լավ արտահայտված գլխավոր ցողունով
Հոմանիշներ
[խմբագրել]- տունկ, թուփ
- բույս
Արտահայտություններ
[խմբագրել]- մի ծառի պտուղ լինել – իրար մնան լինել, երկուսն էլ մի բան լինել
- մի ծառի փուշ լինել – հավասարապես վատ, չար լինել
- պտուղը ծառից հեռու չի ընկնում
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
|
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Հայերեն բառեր գյուղատնտեսական իմաստով
- Հայերեն բառեր անտառագիտական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից