[go: up one dir, main page]

Jump to content

Դիեգո Լունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Լունա
իսպ.՝ Diego Luna
Ծնվել էդեկտեմբերի 29, 1979(1979-12-29)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՏոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունUniversidad Autónoma Metropolitana?
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Alejandro Luna? և Alejandro Luna Ledezma?[3], մայր՝ Fiona Alexander?
Ամուսին(ներ)Camila Sodi?
Երեխա(ներ)Jerónimo Luna? և Fiona Luna?
Պարգևներ և մրցանակներ

Դիեգո Լունա Ալեքսանդր (իսպ.՝ Diego Luna Alexander, դեկտեմբերի 29, 1979(1979-12-29)[1][2], Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ մեքսիկացի դերասան և պարող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեոգոն ծնվել է Մեխիկոյում, հագուստի մոդելավորող Ֆիոն Ալեքսանդրի[4] և մեքսիկ նկարիչ-բեմադրող Ալեքսանդրո Լունայի ընտանիքում[5]։

3 տարեկանում Լունան առաջին անգամ հայտնվում է կինոտեսախցիկների առաջ։ 1990-ական թվականներին միմյանց հաջորդում են բազմաթիվ հեռուստատեսայի, փոքրիկ դերեր։ Առաջին դերը եղել է El Último Fin de Año (1991) կարճրամետրաժ ֆիլմում, որից հետո մանկության ընկերոջ՝ Գաել Գարսիա Բեռնալի հետ նկարահանվել է «Պապիկն ու ես» (1992) հեռուստանովելում։ Լունային համաշխարհային համբավ է բերել «Եվ քո մորը նույնպես» ֆիլմը, որտեղ նա էլի խաղացել է Գաել Գարսիա Բեռնալի հետ։

Սրանց հաջորդել են երկրորդական դերերը «Ֆրիդա», «Բաց տեսադաշտ» «Տերմինալ» ֆիլմերում, որտեղ նա խաղացել է հանրաճանաչ դերասաններ Քևին Քոսթների և Սթիվեն Սփիլբերգի հետ։ 2004 թվականին էկրան են բարձրացել «Կեղտոտ պարեր» և «Կեղտոտ պարեր 2» սիկվելները, որտեղ Լունան մարմնավորել է աղքատ մատուցողի, ով սիրահարված էր ամերիակցի հարուստ ընտանիքի դստերը։ 2010 թվականին Լունան առաջին անգամ ռեժիսորի կարգավիճակով հանդես է գալիս «Աբել» ֆիլմում։ Սան Սեբաստիանի կինոփառատոնին կինոնկարն արժանանում է Horizontes Latinos ընկերության գլխավոր մրցանակին[6]։ 2014 թվականին դուրս է գալիս նրա առաջին անգլալեզու ֆիլմ՝ «Սեզար Չավես»-ը, որը նկարահանվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգայի հերոս Սեզար Չավեսի պատվին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 64-րդ Բեռլինյան կինոփառատոնին[7]։

2008 թվականին Լունան Գաել Գարսիա Բեռնալի և ռեժիսոր Կառլոս Կուարոնոյի հետ միասին ավարտել է «Ռուդո և Կուրսի» ֆիլմի աշխատանքները։

2016 թվականին Կաննի կինոփառատոնում եղել է «Բացառիկ հայացք» ծրագրի ժյուրիի անդամ[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 5-ին Լունան ամուսնացել է մեքսիկացի դերասանուհի Կամիլա Սոդի հետ, ով երգչուհիի և դերասանուհի Թալիայի զարմուհին էր։ 2008 թվականի օգոստոսին զույգն ունենում է որդի, ում անվանակոչում է Հերոնիմո[9], 2010 թվականին ծնվում է նրանց դուստրը՝ Ֆիոնան, ում անվանակոչում են Դիեգոյի մոր պատվին[10] 2013 թվականին նրանք բաժանվել են[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ս Կարուսել Carrusel հայտնի չէ
1991 ֆ El último fin de año
1992 ս Հրեշտակներն առաց դրախտ Ángeles sin paraíso Մոյսեյ
1992 ս Պապիկն ու ես El Abuelo y yo Լուիզ
1994 ֆ Ámbar Մունի
1995 ֆ Սևահեր (ֆիլմ) Morena Դոս
1995 ս Ամենամեծ պարգև El premio mayor
1995 ֆ Արյան շիթ Un hilito de sangre Լեոն
1997 ֆ 1,2,3 por mi
1998 ս Իմ ողջ կյանքի սեր El amor de mi vida Կլաուդիո
1999 ֆ Գիսաստղ (ֆիլմ, 1999) El cometa Վիկտոր
1999 ս Կյանքը հայելիում La vida en el espejo Էուխենիո Ռոման Ֆրանկո
1999 ֆ Մահվան քաղցր համ Un Dulce Olor a Muerte Ռամոն
1999 ֆ Perriférico
2000 ֆ Ողջ իշխանություն Todo el poder Էստեբան
2000 ֆ Մինչև գիշեր Before Night Falls Կառլոս
2001 ֆ Եվ քո մորը նույնպես Y tu mamá también Տենոչ Իտուրբիդե
2001 ֆ Ատլետիկո Սան-Պանչո Atlético San Pancho փոստատար
2001 ֆ Վամպիրներ 2։ Մեռածների օր Vampires: Los Muertos Սանչո
2001 ֆ Ողջ աշխարհի ինքնաթիռներ Todos los aviones del mundo
2002 ֆ Մութ քաղաքներ Ciudades oscuras Ֆեդե
2002 ֆ Ֆրիդա (ֆիլմ) Frida Ալեխանդրո Գոնսալես Արիաս
2003 ֆ Սալամինցի զինվորներ Soldados de Salamina Գասթոն
2003 ֆ Carambola շուն
2003 ֆ Բաց տեսադաշտ Open Range Գաբրիել
2003 ֆ Նիկոտին Nicotina Լոլո
2004 ֆ Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ Dirty Dancing: Havana Nights Խավեր Սուարեզ
2004 ֆ Տերմինալ The Terminal Էնրիկե Կռուզ
2004 ֆ Հանցագործներ Criminal Ռոդրիգո
2006 ֆ Միայն աստված գիտի Sólo Dios sabe Դամեն
2006 ֆ Հրաշալի աշխարհ Un mundo maravilloso թղթակից Ստոկհոլմում
2006 ֆ Մթագնում Fade to Black Թոմմասո Մորենո
2007 ֆ Գիշերային գոմեշ El búfalo de la noche Մանուել
2007 ֆ Պարոն միայնակ Mister Lonely նմանակ Մայքլ Ջեկսոն
2008 ֆ Միլք Milk Ջեկ Լայրա
2008 ֆ Արյունակից քույրեր Solo quiero caminar Գաբրել
2008 ֆ Ռուսոն և Կուրսին Rudo y Cursi Բեթո «Ռուդո» Վերդուսկո
2010 ս Ճիչեր մահվան և ազատության մասին Gritos de muerte y libertad Գվադելուպա Վիկտորիա
2011 ֆ Հոր տանը Casa de mi Padre Ռաուլ
2012 ֆ Մաքսանենգություն Contraband Գոնսալո
2013 ֆ Էլիզիում Elysium Խուլիո
2014 ֆ Ես մնում եմ քեզ հետ Me quedo contigo Էստեբան
2015 ֆ Կազանովա Casanova Ջակոմո Կազանովա
2016 ֆ Վատ խմբավորում The Bad Batch Ջոն
2016 ֆ Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ Rogue One: A Star Wars Story Կասսիան Անդոր
2016 ֆ Արյունակից հայր Blood Father Ջոնա
2017 ֆ Կոմատոզներ Flatliners Ռեյ

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 https://12horasdeveracruz.com/muere-el-escenografo-y-arquitecto-alejandro-luna-ledezma-padre-del-actor-diego-luna/
  4. Norma Meyer (2004 թ․ օգոստոսի 15). «On a roll: Diego Luna's movie career is smokin' hot | The San Diego Union-Tribune». SanDiegoUnionTribune.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Diego Luna Biography (1979-)». www.filmreference.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «BuenoLatina». BuenoLatina. 2010 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Berlinale - Archive - Annual Archives - 2014 - Programme - César Chávez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Le Jury Un Certain Regard 2016 - Festival de Cannes 2016». www.festival-cannes.com. 28.04.16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Diego Luna and Camila Sodi Welcome Son Jerónimo». People. 08/15/2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. Anya Leon (07/02/2010). «Diego Luna, Camila Sodi Welcome Daughter Fiona». People. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Diego Luna and Wife Announce Split». Fox News Latino. 2013 թ․ մարտի 25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Լունա» հոդվածին։