[go: up one dir, main page]

Սվաստիկա

Ի-Աջ-ՈՒղղություն, Դեպի Աջ ՈՒղղություն

Սվաստիկան (սանսկրիտ՝ स्वस्तिक, որը ծագում է՝ սանսկրիտ՝ स्वस्ति սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», հայերեն՝ «Հաջողություն» Ի-Աջ-Ուղղություն, Դեպի Աջ Անսպառ Շարժում, Կյանք), «Արարչագործության» և կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշ։ Պտտվող Գալակտիկայի պարզեցված պատկերանիշ է, ինչը այլաբանորեն կազմված է փայլող աստղի պտույտի շարժման հետագծով փաթաթված, ծալված ճառագայթներից։ Պտույտը ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն դեպի աջ (卍), կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ՝ դեպի ձախ (卐)։ Ավելի ուշ շրջանում կորագծերի կիրառմամբ և փայլող աստղի ճառագայթների քանակի ավելացմամբ ստեղծվեց «Հավերժություն» խորհրդանիշը։

Սվաստիկաներ Գեղամա լեռնաշղթայի ժայռապատկերներում։[1]
Կախազարդ, մ.թ.ա. 3000-2000 թվականներ, Շամխոր։
Ժամացույցի սլաքի ուղղությամբ սվաստիկա հինդուիստական եղանակով, որը օգտագործվում է «շաքթիին» կանչելու համար
Սվաստիկաներով խաչքար, Սանահին, Հայաստան, 11–րդ դար

Պատմություն

խմբագրել

Շատ ազգերի մոտ այս նշանը կապված էր արևի պաշտամունքի հետ ու հանդիպում էր Հին քարի դարում և ավելի հաճախ՝ Նոր քարի դարում։ Մ.թ.ա. յոթից վեցերորդ դարերում այն մտնում է բուդդիստական նշանների մեջ, որտեղ այն նշանակում է Բուդդայի գաղտնի ուսմունք։ Համարվում է, որ այս նշանը Եվրոպայում է տարածվել Բրոնզի և Երկաթի դարաշրջաններում։ Հայկական բարձրավանդակում հանդիպում է հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզե դարի հիմնական զարդանախշերից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա, հաճախ պատրաստվել է կախազարդի ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Լոռի և այլուր)։ Կիրառվել է նաև միջնադարում, օրինակ ՝ Անիի պարիսպների վրա։ Մինչ օրս կիրառվում է հավերժության հայկական նշանի տեսքով։ Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը։ Սվաստիկան իր հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը։

Ստուգաբանություն

խմբագրել

Սվաստիկա բառի ստուգաբանությունը կարելի է գտնել հնագույն գրավոր աղբյուրներում՝ հնդկական վեդաներին և իրանական «Ավեստային»։ Հին հնդկական վեդայական գրականության մեջ (սանսկրիտ) հանդիպում է svar, suar (արև, լույս, փայլուն) և asti, hvar բառերը «արև, լույս» իմասն ունեն։ Հնդեվրոպական «ազդ», «աստ» բառարմատները նշանակում են «ուժ, զորություն», իսկ ուժ, զորություն ունենում աստվածները։ Հետևաբար սվաստիկա բառը կազմված է svar, suar արև, լույս, փայլուն) և asti (աստված) բաղադրիչներից, որը արևի, լույսի, աստված իմաստն ունի կա մասնիկ

Աջակողմյան և ձախակողմյան

խմբագրել

Կան բազմաթիվ կարծիքներ այն մասին, որ աջակողմյան և ձախակողյան սվաստիկաները ունեն տարբեր իմաստներ։ Սվաստիկան տարբեր կողմերից նայելով կարող ես հասկանալ տարբեր կերպ։ Կան հնադարյան պատկերներ վերջավորություններով, թեքված մեկ կամ մի քանի կողմերով։ Իսկ երբ կիրառվում է երկու տեսակի սվաստիկա ու իրար մոտ, ապա վստահաբար կարելի է դրանցից մեկն անվանել արական, իսկ մյուսը՝ իգական։

Այս տեսակետը համապատասխանում է տիեզերքում և բնության մեջ գործող դրական–բացասական, արական-իգական (ին, յան) և այլ նմանատիպ հակադրությունների, պայքարի ու միասնության հասկացողությանը։ Տարածված է այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվան։ Այլ տեսակետի համաձայն՝ աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական։ Հին հնդկական գրություններում առանձնացվում է արական և իգական սվաստիկա, որն արտացոլում է երկու իգական, ինչպես նաև երկու արական աստվածներ։

Ըստ Գոլանի ռուսական ավանդության մեջ աջ և ձախ սվաստիկաները մեկնաբանվում է այլ կերպ. մեկը նշանակում է շարժն արևի ուղղությամբ և խորհրդանշում է բարին, իսկ մյուսը՝ շարժ արևի հակառակ ուղղությամբ և համարվում է չարի նշան։

Սվաստիկայի ուսումնասիրման համար շատ կարևոր են Գեղամա և Սյունյաց ժայռապատկերները

Տարածվածություն

խմբագրել

Սվաստիկան որպես առանձին նշան հանդիպում ենք նեոլիթյան և պղնձե ժամանակաշրջանում մ. թ. ա. 8-րդ հազարամյակ։ Հավանաբար սվաստիկան եկել է ուշ պալեոլիտային դարաշրջանում մեզինական մշակույթի ուսումնասիրությունից։ Արևելյան Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում և Կովկասում հանդիպում է մ. թ. ա. II-I հազարամյակում, Անդրկովկասում՝ մ. թ. ա. 16-րդ դարում, Հյուսիսային Կովկասում՝ մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ Բրոնզե դարում սվաստիկան հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում և Միջին Ասիայում։ Սվաստիկան ներկայացված է արևելյան զարդանախշերում, շինարարական և կենցաղային իրերում շատ դեպքերում նաև սրբապատկերներում։Տրոյայի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի շարք պատկերներ զարդերի վրա։ Սվաստիկան համեմատաբար ավելի հաճախակի հանդիպում է հնադարյան հուշարձաններում։ Հայտնի է նաև Ամերիկայում, մասնավորապես Կենտրոնական Ամերիկայի Մայա։ Հազվադեպ հանդիպում է սվաստիկան հին եգիպտական մշակույթում, չի հայտնաբերվել Սիրիայում, Արաբիայի, ինչպես նաև Ավստրալիայի տարածքում։ Սվաստիկայի նշանը բնորոշ է Հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր ազգերի մշակույթներին։

Սվաստիկայի բազմաթիվ պատկերներ կան հատկապես Գեղամա լեռներին։ Արև-Աստվածն ու իր խորհրդանիշերը մեծ քանակությամբ ու բազմապիսի ձևերով պատկերված են նաև հնագույն խեցեղենին, զարդերին, զենքերին և այլն։

Մերձավոր Արևելք

խմբագրել

Առաջին անգամ սվաստիկան, որպես առանձին սիմվոլ հայտնաբերվել է Անատոլիայում և Միջագետքում և վերագրվում է մ. թ. ա. 7-ից 5-րդ հազարամյակներին։ Մասնակի դեպքերում հանդիպել է կավե անոթների վրա Սամարայի տարածքում (այսօրվա Իրաքի տարածքում), որոնք թվագրվում են մ. թ. ա. 5-րդ հազարամյակին։

Կենսագրություն

խմբագրել

Հայաստան

խմբագրել

19-րդ դարի վերջերին- 20-րդ դարի սկզբներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ (Ռեսլեր, Ն.Մառ, Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան, Հ. Օրբելի) հայտնաբերվել են բազմաթիվ իրեր արևի ու Նրա խորհրդանիշերի պատկերներով։ Արևը հաճախ պատկերվել է ուղեկից կենդանիների (առյուծ, ձի, խոյ, ցուլ, արծիվ) հետ։ Ուսումնասիրողները (Գ.Ղափանցյան, Հր. Աճառյան, Հ. Մարտիրոսյան) պնդում են, որ թռչունները (ծիծեռնակ, արագիլ) ներկայացնում են գարնան արևը, առյուծը՝ ամռան արևը, իսկ ձին «արևի մշտնջենական, անփոփոխ ուղեկիցն է տարվա բոլոր եղանակներին»։ Մեր նախնիների պատկերացմամբ արևի գունդը երկնակամարում շարժվում էր առյուծների, ձիերի, ցուլերի և այլ արագավազ ու հզոր կենդանիների օգնությամբ։ Հայտնաբերված հնագիտական իրերին ձիերը միշտ պատկերված են շարժման, վարգի ընթացքում, իսկ այդ վիճակը համապատասխանում է արևի շարժման ընթացքին։ Հայոց մատենագրության մեջ նշվում են ձիերի անունները՝ Էնիկ, Մենիկ, Բենիկ, Սենիկ, որոնք լծված էին Արև-Աստծո կառքին և որոնց օգնությամբ կառքը շարժվում էր երկնքում։ Ձիերի օգնությամբ Արև-Աստծո շարժման տեսարան է պատկերված Լճաշենից հայտնաբերված բրոնզե գոտու մի բեկորի վրա (մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կես), Հաղպատից հայտնաբերված բրոնզե գոտու վրա և այլն։

Արև- Աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։ Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթ բնակավայրից (մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներ)։ Այն սև, փայլեցված, գծանախշ թաս է։ Ներսից՝ բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված են օձեր, թռչուններ, շրջանակներ ու սվաստիկա։ Կենտրոնում եռաթև պատկեր է՝ առնված շրջանակի մեջ։ Հայտնաբերված խեցանոթների մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում։ Հանդիպում են նաև երկճյուղ և եռաճյուղ թեքումներով ու չճյուղավորված թևերով սվաստիկաներ։ Այդպիսիք հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից (Նաիրիի շրջան), Վանաձորից, Գանձակից (Գարդման)։ Խեցանոթներին շատ են նաև խաչի պատկերները։ Խաչի պատկերներով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Էջմիածնի մոտ գտնվող Թեղուտ բնակավայրից (մ. թ. ա. 5-4-րդ հազարամյակներ)։

Խաչի, սվաստիկայի և Արև-Աստծո այլ խորհրդանշաններով պատկերներ մեծ քանակությամբ հանդիպում են նաև պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղե իրերին։ Դրանք զենքեր են, զարդեր, կենցաղային իրեր և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Հիմնական
Դհարմայական հավատքներում
Նացիստական օգտագործմամբ

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ.Մարտիրոսյան, Գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան, 1978, էջ 132

Տես նաև

խմբագրել