Երևան
12 °C
«Այս տանը 1906-1922 թթ. ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը». ահա այսպիսի մի ցուցանակով է հիշատակված Թբիլիսիիում այն հասցեն, որտեղ անցել է հանրահայտ երաժշտի մանկությունն ու պատանեկությունը:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում գտնվող տանը (Ուզնաձե 93) ծնողների եւ ավագ եղբոր հետ միասին Արամ Խաչատրյանն ապրել է 16 տարի:
Փողոցին հարող տունը, որի վրա փակցված էր այդ ցուցանակը, բավականին հին էր, դուռը՝ կողպեքով ամրացված: Առաջացանք՝ մտածելով, թե հենց փողոցի վրայի այդ տանն է ապրել Խաչատրյանը:
Ցուցանակի անմիջապես կողքին տան թվացյալ ետնամաս տանող կարճ ճանապարհ կար, որը մեզ տարավ իտալական հին ոճով կառուցված տների մոտ: Դրանցից մեկում էլ ապրել է Արամ Խաչատրյանը: Մոտավորապես մեկ տասնյակ տարբեր տների պատշգամբներն իրար դիմաց էին:
Ի դեպ, Խաչատրյանի տունը փնտրելիս հետաքրքիր զուգադիպությամբ դիմեցինք հենց այն կնոջը, որը պարզվեց ապրում է կոմպոզիտորի նախկին տանը: Վրացուհի երիտասարդ կինը, լսելով Արամ Խաչատրյանի մասին մեր հարցը, կանչեց կողքի հարեւանին, հարեւանն էլ՝ իր մյուս հարեւանին, եւ 2 րոպեի ընթացքում բոլորն արդեն իրենց պատշգամբներում էին: Ժպիտով սկսեցին ասել, թե ով ինչ գիտի Խաչատրյանի մասին, բայց որոշեցին, որ երաժշտի մասին ամենաշատ ինֆորմացիայի տիրապետում է իրենց ամենատարեց հայ հարեւանուհին: Իսկ մինչ այդ մեզ առաջնորդեցին եւ ներսից ցույց տվեցին այն տունը, որտեղ ապրել է մեծանուն երաժիշտը: Զարմանալին այն էր, որ Խաչատրյանի՝ այդ հասցեում բնակված լինելու, նրա ընտանիքի եւ հայրական տան մասին գիտեին բոլորը, տեղյակ չէր միայն այն կինը, որն այժմ ապրում է նրա տանը:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Խաչատրյանի հայրական տունը, եւ ի՞նչ է փոխվել այսօր այնտեղ, հարեւաններից մեկը պատասխանեց. «Բնականաբար, այն առաջվանը չէ: Այս երիտասարդ զույգն այն վերափոխել է»:
Տունը վերանորոգված էր ու ժամանակակից ձեւով կահավորված, Խաչատրյաններից միայն դրսի դուռն ու պատուհաններն էին մնացել: Համենյան դեպս, հարեւանները վստահեցրին, որ դրանք չեն փոխվել: Բնակչուհին ցույց տվեց այն սենյակը, որտեղ ապրել էր Խաչատրյանը:
Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել է կոմպոզիտորը, երբեք էլ տուն-թանգարան չի եղել: Այդտեղ են ապրել Արամ Խաչատրյանի ծնողները, իսկ նրանց մահից հետո տունը վաճառվել է:
Այս ամենը մեզ պատմելուց հետո հարեւանուհիներն ուղղորդեցին դեպի առաջին հարկում բնակվող 96-ամյա հայ տատիկի՝ Տալիթա Ճերմակյանի տուն: Մեզ դիմավորեց ականջակալներով նստած մի կին: Նա ժպտալով ընդառաջ եկավ, ասաց՝ ականջակալներով է հեռուստացույց լսում, որ դրա բարձր ձայնը չխանգարի հարեւաններին:
Թբիլիսիում ապրող այս հայուհին տարիքի համեմատ չափազանց առույգ է: Նա դա «պատճառաբանեց» նախկինում սպորտսմեն լինելով. երկար տարիներ բասկետբոլի մարզիչ է եղել: Առաջարկեց նստել ու ամենայն մանրամասնությամբ պատմել այն, ինչ լսել է իր ավագ քույրերից ու ծնողներից:
«Ես Խաչատրյանին չեմ տեսել, երբ ծնվել եմ, նա արդեն այստեղ չի ապրել: Հետագայում գալիս-գնում էր: Նրանք երկու եղբայր էին, մեծ եղբայրը Հայաստանում էր ապրում, իսկ ինքը 16-17 տարեկան դառնալուց հետո գնաց Մոսկվա. դա իր երազանքն է եղել: Ծնողները նրա գնալուց հետո երկար տարիներ այստեղ ապրեցին, չնայած հայրը մի փոքր շուտ մահացավ, բայց մայրը երկար ապրեց: Երբ արդեն մենակ էր, գնաց Երեւան՝ մեծ տղայի մոտ, հետո լսեցինք, որ այնտեղ մահացել է: Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ»,- պատմեց Տալիթա Ճերմակյանը:
Արամ Խաչատրյանը երեխա ժամանակ խաղացել եւ շատ մտերիմ է եղել Տալիթա Ճերմակյանի քրոջ՝ Եկատերինայի հետ: Մոտ 18-19 տարեկան հասակում Արամ Խաչատրյանն անգամ ցանկացել է ամուսնանալ Կատյայի հետ, բայց ինչպես 96-ամյա Տալիթան է պատմում, քույրը նրան մերժել է: «Քույրս չուզեց Արամին, որովհետեւ նրան այդ ժամանակ Բաթումիից եկած շատ գեղեցիկ մի երիտասարդ էր սիրում: Այդ երիտասարդն արդեն կայացած էր եւ լավ մասնագետ: Կատյան նրան ընտրեց: Դրանից հետո Արամը երկար ժամանակ չէր ամուսնանում, հետո իմացանք, որ այնտեղ՝ Մոսկվայում, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ»,- հիշեց 96-ամյա տատիկը:
Տալիթա Ճերմակյանին քույրն է պատմել հռչակավոր կոմպոզիտորի մասին, ասել՝ նա շատ ընկերասեր ու շփվող է եղել, միշտ երգել է, նվագել, իսկ Մոսկվայում բարձրագույն երաժշտական կրթություն ստանալը եղել է նրա երազանքը: Տալիթա Ճերմակյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանն անգամ իր գործերից մի փոքրիկ կտոր նվիրել է առաջին սիրուն՝ Կատյային:
96-ամյա տատիկը նաեւ պատմեց Խաչատրյանի մանուկ հասակի արկածներից մեկը, որն անչափ տպավորվել էր տիկնոջ հիշողության մեջ. «Արամենք տանը կատու են պահել, եւ եթե հանկարծ կատուն սեղանից որեւէ ուտելիք է գողացել, Արամը նրան պատժել է՝ կապելով բակի մեջտեղի ծառից: Այդ ծառն էլ արդեն չկա: Հետո հարեւանները տեսել են, որ կատուն շատ է տանջվում, գնացել ու ազատել են բանտարկությունից, բայց ամեն անգամ այդ ձեւով Արամը պատժել է կատվին»:
Երբ Խաչատրյանն արդեն հայտնի երաժիշտ է դարձել, չի կարողացել հաճախ լինել հայրական տանը, բայց գնացած ժամանակ այցելել է բոլոր հարեւաններին ու նվերներ տարել. «Գալիս էր, բոլորին մի ձեւով ուրախացնում, պատմում էր իր սիրելի գործի մասին, կիսվում տպավորություններով»:
Տալիթա Ճերմակյանի ընտանիքը Արեւմտյան Հայաստանի գաղթականներից է եղել: Նրա հայրը՝ Վարդան Ճերմակյանը, 1915 թվականին ընտանիքով հաստատվել է Վրաստանում: Անչափ մտերիմ են եղել իրենց տան անմիջապես վերեւի հարկում բնակվող Խաչատրյանների ընտանիքի հետ: Ճերմակյանների ընտանիքում խոսել են արեւմտահայերեն, սակայն պատմում է, որ երբ ամուսնացել է կիսով չափ ռուս, կիսով չափ գերմանացի տղամարդու հետ, դադարել է հայերեն խոսել. «6 քրոջով էլ ռուսական կրթություն ենք ստացել, միայն ծնողներիս հետ էինք հայերեն խոսում: Հետո երեխաներիս հետ արդեն ռուսերեն էի խոսում, քանի որ ամուսինս էլ հայերեն չէր հասկանում, բայց նրանք ծնողներիս՝ իրենց տատիկի ու պապիկի հետ սկսեցին հայերեն խոսել եւ հայերին շատ էին սիրում: Ես Հայաստանը, Երեւանը շատ-շատ եմ սիրում, մի կարճ ընթացք եմ բախտ ունեցել երիտասարդ տարիքում այնտեղ ապրելու: Կարոտում եմ, գիշերները՝ բոլորից թաքուն երբեմն արտասվում»:
ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին
Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում
Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի
Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով
Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին
«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT